Ինչ է տեղի ունենում Երրորդ կեսգիշերը Ազատության հրապարակում (24-25.02.08)
Փետ 23

Այս տեղեկատվությունը ստացվել է Արսենից, ով այսօր, արդեն 2-րդ գիշերն անընդմեջ անցկացնում է Ազատության հրապարակում:

Մթնոլորտը ավելի քան տոնական է: Հաղթանակի կոչեր, երգ-երաժշտություն, պար, վրանային հանգիստ… Նստացույցի մասնակիցների թիվը գերազանցում է նախորդ գիշերվանը:

Ես ինքս հրապարակում էի երեկոյան ժամերին՝ 20:00-ից մինչեւ 22:00-ի կողմերը: Խաղաղ եւ լավ նորությունների սպասող ցուցարարներ: Երգ ու պար: Իսկական տոն:

Սպասենք մինչեւ առավոտ, երբ, ըստ Առաջին Նախագահի կանխատեսումների, մենք պետք է ականատեսը լինենք Ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականներին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 11 մեկնաբանություն

  1. Jojoba

    F5-admin ոնց է անցել գիշերը՞

  2. Phenomen

    Տղերք, ինձ մոտ տպավորություն է, որ ինչ-որ փուչիկ կա Հայաստանում, որը կամաց-կամաց մեծանում է: Բայց որ կողմում է այդ փուչիկը, չեմ կարողանում հասկանալ:
    Չեմ կարողանում լուրջ ինֆորմացիա ստանալ: Միայն ա1պլյուսն է, դա էլ հեչ դուր չի գալիս, մակարդակը ցածր է:
    Լևոնի ելույթները կամաց կամաց աչքիցս ընկնում են: Այդ ԲՀԿ-ական պատգամավորների մասին հայտարարությունն էլ հետը.... չիդեմ…
    Եթե կարող եք, իրադրության մեջից ինֆորմացիա տվեք, նույնիսկ Ժոժոբայի օբյեկտիվ ինֆորմացիայից կուրախանամ:

  3. Phenomen

    ԱՍ. դու դաշնակների մասին լավ ես գրում ու հավեսով, մի հոդված գրի դրանց գնագոյացման ու արժեզրկման մասին: Արդեն առաջին դասարանի երեխան էլ հասկանում է, որ ՀՅԴ-ն Մեծ Եղեռնից հետո հայ ժողովրդի գլխին մեծագույն չարիքն է:

  4. Jojoba

    Նույնիսկ Ժոժոբայի օբյեկտիվ ինֆորմացիայից կուրախանամ:

    Էդ խի նույնիսկ՞
    ես երբ եմ ոչօբյեկտիվ ինֆո տվել/ ի տարբերություն Նիկոլի կամ a1plus-i տված ինֆորմացիայի/ ես ում մասին ասել եմ որ միանում, հլը ոչ մեկ հայլուրը չի հերքել

    եթե ուզում ես կարամ մի քանի նոր նկարներ տեղադրել, չնայած դրանով բան չի փոխվի

    Լեւոնականները ասում եմ, որ բուրգը փուլ է գալիս, չնայած որ դրանից ոչ մի նոր հույս/կամ հավատ/ չի ավելանում իմ մոտ

    ամենինչ դեռ շատ մշուշոտ է/ չես հասկանում որն է ճիշտ որը սուտ

  5. Jojoba

    Իմ կարծիքով 100-200 հազար մարդ կար, որպես ապացույց՝ նկաը դրսի կողմից:

    1-007.jpg

    Մինչ ժողովրդի մի մասը տոնում էի իր հերթական հաղթանակը, «մեծ ախպերը» ուշադիր հետեւում էր

    1-004.jpg

    եւ ցույց տալիս իրական ճանապարհը:

    1-005.jpg

    Դե իսկ մնացածն էլ, կամ ուշի ուշով կետեվում էին հարթակին, կամ շախմատ խաղում, ինչպես այս 3-ը առաջին պլանում (հատուկ նկարը տեղադրում եմ մասնատված, որ Հայլուրը չօգտագործի իր սեվ գործերի համար):

    1-001.jpg

    Ամբոխ՜-ամբոխ՜-ամբոխ՜
    -------
    images with 1200:864- resolution listed below
    images with 2592x1944, in my PC grin

    Thumbnail's url:
    http://www.imageshare.am/thumb/10127584/1-001.jpg

    Image'
    s url:
    http://www.imageshare.am/view/10127584/1-001.jpg


    Thumbnail's url:
    http://www.imageshare.am/thumb/33735056/1-002.jpg

    Image'
    s url:
    http://www.imageshare.am/view/33735056/1-002.jpg

    Thumbnail's url:
    http://www.imageshare.am/thumb/36387161/1-005.jpg

    Image'
    s url:
    http://www.imageshare.am/view/36387161/1-005.jpg


    Thumbnail's url:
    http://www.imageshare.am/thumb/60791696/1-004.jpg

    Image'
    s url:
    http://www.imageshare.am/view/60791696/1-004.jpg

    Thumbnail's url:
    http://www.imageshare.am/thumb/61970540/1-007.jpg

    Image'
    s url:
    http://www.imageshare.am/view/61970540/1-007.jpg

    Enjoy!

  6. Jojoba

    Դե, իսկ մնացածն էլ, կամ ուշի ուշով հետեւում էին հարթակին, կամ շախմատ խաղում, ինչպես այս 3-ը առաջին պլանում (հատուկ նկարը տեղադրում եմ մասնատված, որ Հայլուրը չօգտագործի իր սեվ գործերի համար)

    1-002.jpg

  7. Phenomen

    Հետաքրքիր է, երեկվա մետրոյում պայթուցիկի հետ կապված հայտարարությունը կարողացել է իր նպատակին հասնել, այն է՝ մի 200-300 հոգու հետ պահել մետրոյով Ազատության հրապարակ հասնելու մտադրությունից:

    Ինչ խեղճ պիտի լինի երկրի ԱԱԾ-ն, որ գնա նման «մելոչ»-ների: Ահավասիկ` Սերժի մեծացրած գործակալություններից մեկը:

  8. Jojoba

    Չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում մեր սիրելի Ազատիչից, մարդը դեռ չի նստել իր նոր աթոռին, բայց արդեն սկսել է կատարել իր նախընտրական խոստումները՝ ստեղծել 50-100 հազար աշխատատեղեր:

    Այսօրվա դրությամբ արդեն ստեղծվել են 4-5 նոր աշխատատեղ, այն էլ՝ ինչպիսի՜. 1 թափուր տեղ դատախազությունում (դատախազի տեղակալ) 4-5 տեղ արտգործնախարարությունում (որից մեկը՝ փոխարտգործնախարարի):

    Գոհ եղեք, եւ հերիք է սղոցեք մեր ներվերը ձեր հիմար պահանջներով (ազատություն, արդարություն):

  9. Jojoba

    Այսօր երեկոյան ժամը 22-ի սահմաններում Էջմիածին-Երեւան ավտոճանապարհին` Արգավանդի խճուղու մոտակայքում, սեւ դիմակ հագած զինվորական հագուստներով մի խումբ անձինք առեւանգել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանին, վարորդ Լեւոն Պողոսյանին եւ օգնական Կարեն Հովհաննիսյանին:

    Նրանք տարվել են անհայտ ուղղությամբ:Այդ մասին ահազանգում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը:

  10. Phenomen

    Ես Ջհանգիրյանի առևանգման մասին լուրը համարում եմ Նիկոլի հերթական երազը կամ բանսարկությունը, ինչպես կուզեք: Չեմ հավատում այդ մարդուն: Նրա թերթն էլ բավականին ցածր մակարդակով է լուրերը տալիս: Ուղղակի այսօրվա իրավիճակում դա կարելի է դիտել որպես համարժեք արձագանք «պատասխանատու» լրատվամիջոցների աշխատանքին:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org