Ի՞նչ արժե ժողովրդի հաղթանակը ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԱՐՎԱԾ Է
Մար 01

Մարտի 1-ի առավոտյան, մոտավորապես ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ուժով ցրել են Ազատության հրապարակում արդեն տասներորդ օրը շարունակվող բողոքի ցույցը, որ նախաձեռնել էին նախագահի ընտրության արդյունքը վիճարկող Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները:

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», ցույցը ցրելու պահին հրապարակում է եղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով դրանից քիչ առաջ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, կոչ է արել հրապարակում եղած մի քանի հազար մարդկանց, չմտնել ոստիկանության հետ հակամարտության մեջ:

Ականատեսների վկայությամբ, ոստիկանությունը կիրառել է մահակներ եւ այլ հատուկ միջոցներ, իսկ օպերացիան տեւել է 10-15 րոպե: Այժմ ոստիկանությունը եւ ներքին զորքերը փակել են քաղաքի կենտրոնը: Ռեգնումը փոխանցում է, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը հավաքում է վրանները, որոնցում գիշերում էին հավաքվածները: Գործակալության փոխանցմամբ, հրապարակում նկատելի են արյան հետքերը:

ՓՈՐՁԵԼ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Մարտի 1-ի առավոտյան, շտապ հաղորդագրություն է տարածել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, կապված խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունների հետ:

«Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված գտնվում է Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ փորձելու են այսօր ժամը 15:00-ին շարունակել բողոքի խաղաղ ցույցը», ասված է հաղորդագրության մեջ:


Ներկա պահին ստացվել է 24 մեկնաբանություն

  1. Jojoba

    Власти Армении решили прекратить митинг оппозиции в центре Еревана

    Сотрудники правоохранительных органов Армении в субботу утром приступили к разгону несанкционированного митинга оппозиции, проводящегося в центре Еревана с 19 февраля, сообщает радиостанция “Эхо Москвы” со ссылкой на ИТАР-ТАСС. Никакие иные подробности происходящего пока не уточняются.

    Ранее действующий президент Армении Роберт Кочарян обвинил участников митинга в попытке государственного переворота, однако никаких действия для разгона акции протеста власти предпринимать тогда не стали.

    Митинг оппозиции, в котором, по данным полиции на вечер 29 февраля, принимали участие около 6,5 тысяч человек, начался после объявления результатов президентских выборов. Согласно официальным данным ЦИК Армении, новым лидером страны избран премьер-министр Серж Саркисян, набравший 52,82 процента голосов. Оппозиция заявила о фальсификации выборов. Большинство участников митинга, по состоянию на 29 февраля, составляли сторонники бывшего президента Армении Левона Тер-Петросяна, набравшего, по данным ЦИК, 21,5 процента голосов.

    Lenta.ru,

  2. Jojoba

    Armenian police clear protesters
    Hundreds of police moved against the opposition camp on Freedom Square early on Saturday, dispersing the few hundred protesters still there.

    Media were kept away from the square as army lorries took away the protesters’ tents.

    news.bbc.co.uk

  3. Քաղաքացի

    Ոչինչ, մենք պատրաստ էինք դրան: Ամեն ինչ դեռ առջևում է…

    Պայքար, պայքար մինչև վերջ…

  4. F5-admin

    BBC

    Armenian police clear protesters

    Police in Armenia’s capital, Yerevan, have moved to clear demonstrators camped out in the centre to protest at the presidential election result.

    Scuffles broke out as police began forcing the demonstrators on to buses after 10 days of protests against the alleged rigging of the election.

    Prime Minister Serzh Sarkisian won the 19 February vote against opposition challenger Levon Ter-Petrosian.

    Outgoing leader Robert Kocharian said protesters were trying to seize power.

    Media kept away

    International observers judged the poll in the ex-Soviet Caucasus republic to be generally democratic.

    Official results gave Mr Sarkisian 53% of the vote, with Mr Ter-Petrosian, a former president, getting 21.5%.

    Hundreds of police moved against the opposition camp on Freedom Square early on Saturday, dispersing the few hundred protesters still there.

    Media were kept away from the square as army lorries took away the protesters’ tents.

  5. F5-admin

    Հայկական հեռուստաընկերությունները հայաստանյան իրադարձությունների մասին - 11:08, 01/03/08

    Հ1 - անկապ սերիալ
    ԱրմենԱկոբ - ինչ-որ անկապ գիտա-հանրամատչելի-փաստագրական կինոնկար (Հեռուստատեսության Հայրը)
    Կենտրոն - հայկական էստրադայի աստղերը
    /. (simbol-ը՝ մի հատ թեք գիծ, աջից՝ կետ, չեմ իմանում, թե ոնց է կոչվում այս հեռուստաընկերությունը)- Միստր Բին
    TV5 - անկապ սերիալ
    Արմենիա-TV - անկապ սերիալ
    ԱրմՆյուս - քաղաքապետարանի շենքի մասին հաղորդում
    Շանթ - անկապ սերիալ
    Երեւան - Ավտոշուկա
    Մուզ-TV - կլիպներ
    Շողակաթ - ամերիկյան ինչ-որ անկապ կինո
    ԱԼՄ - անկապ մուլտ
    Հ2 - Իքս-զոն
    ԱՐ - հնդկական կինո
    Ավետիս - աստվածաշնչյան քարոզ
    Երկիր Մեդիա - գարնան 1-ին օրվա ու ծաղիկների մասին ինչ-որ անկապ հաղորդում

  6. F5-admin

    Gazeta.ru - 09:42 (1 марта)

    Сторонники армянской оппозиции собрались у французского посольства

    Несколько тысяч человек собрались в субботу утром у посольства Франции в Армении. Собравшиеся протестуют против сегодняшнего разгона митинга оппозиции в центре Еревана.

    Между тем, лидер армянской оппозиции Левон Тер-Петросян планирует в субботу в 14.00 мск дать пресс-конференцию. Она состоится в его резиденции в Ереване. Одновременно в субботу намечена пресс-конференция правоохранительных органов Армении.

    Как сообщает корреспондент «Газеты.Ru», в настоящее время мобильные телефоны ряда журналистов, освещавших разгон митинга, заблокированы.

  7. F5-admin

    Հարգելի Jojoba, կարծում եմ, ճիշտ կլինի բոլոր մեկնաբանությունները լինեն մեկ գրառման ներքո, այնպես որ Ձեր նախորդ գրառումը կհայտնվի այստեղ՝ որպես մեկնաբանություն:

    Գրել է Jojoba-ն

    Այսօր առավոտյան ժամը 6.20-ի սահմաններում Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն, նահանջել են: Սակայն ավելի ուշ, արդեն 6.45-ի սահմանում բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին:

    ««Հիմա» էի՞ր ասում. բա ինչի՞ չես ասում»,- ասելով ծեծում էին իրենց ընտրությունը պաշտպանող, արդար ընտրություններ պահանջող մարդկանց: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը «ազատել» է «Ազատության» հրապարակը:Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Մեր ունեցած տեղեկություններով, մարդկանց մի մասը, որին հաջողվելէ դուրս գալ «օղակից» շտապել է դեպի տարբեր երկրների դեսպանատների մոտ; ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած «Ազատության» հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը:

    Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը անձամբ բռնի ուժով խցկել է մեքենայի մեջ եւ բռնի տեղափոխել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առանձնատուն: Ձերբակալվածների մասին առայժմ տեղեւկություններ չկան: Օպարեյին հարող տարածքը` ՀԺԿ գրասենյակից սկսած շրջափակված է ոստիկանական ուժերով: Կրկին բռնության է ենթարկվել «չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

    Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը նշելով դեպքերի հնարավոր զարգացումը, բացառել էր ուժային լուծումը, իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ քարտուղարությունը հենց երեկ կոչ էր արել իշխանությունների խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել, ինչպես դա չէր արվել մինչ օրս:

    -----------
    ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԿՎՈՒՄ ԵՆ

    Այս պահին Մաշտոցի պողոտան, Օպերային հարող տարածքը լեփ-լեցուն է ոստիկաններով, մարդիկ, որպես բողոքի նշան շարունակում են վանկարկել «Լե-վոն, Լե-վոն», իսկ ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկում բողոքողներին բոլորի աչքի առաջ: Հիվանդանոցները լեցուն են վիրավորներով, հրապարակում արյան հետքեր են: Ա1+-ի եւ բոլոր օպերատորների տեսանկարահանած երիզները ոստիկանները առգրավվել են:

    Հենց նոր Թումանյան-Մաշտոց խաչմերուկում Ֆորդ մեքենայից իջած Օմոնի ներկայացուցիչները ծեծելով ձերբակալել են Մանուկ Գասպարյանի երկու որդիներին` Արթուրին եւ Քրիստին:

    -----------
    ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ՏՈՒՆԸ

    [09:37] 01 Մարտի, 2008

    Այս պահին շրջափակված է է Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը ոստիկանության կողմից: Նա հիմա ներսում է:

    -----------
    ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 15-ԻՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

    [09:46] 01 Մարտի, 2008
    Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենա հանրահավաք «Ազատության» հրապարակում: Եթե հնարավոր չլինի այնտեղ մտնել զորքեր շրջապատված լինելու դեպքում , հանրահավաքը կկայանա Հյուսիսային պողոտայում, եթե այնտեղ էլ հնարավոր չլինի, ապա Հանրապետության հրապարակում կամ Շահումյան հրապարակում: Հաղորդում են նստացույցի կազմակերպիչները:

    -----------
    ԾԵԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴՆԵՐԻ

    [10:08] 01 Մարտի, 2008

    ՚Մենք պատահական անցնում էինք Մաշտոցի պողոտայով, հանկարծ հարձակվեցին մեզ վրա, ինձ հրեցին եւ սկսեցին հայհոյել.տղաս փորձեց ինձ պաշտպանել, բայց նրան սկսեցին դաժանաբար ծեծելՙ,- հենց նոր խմբագրուրթյուն ահազանգեց Մաշտոցի պաղատայով անցնող «Միլանո» խանութի մոտ բռնության ենթարկված Զեմֆիրա Ղազարյանը: նրա որդուն` Արթուր Միրումյանին ծեծելուց հետո անհայտ ուղղությամբ են տարել:

    Այժմ Արթուրի հայրը փորձում է գտնել որդուն: Տիկին Զեմֆիրան վստահեցրեց, որ ինքը ոչ մի կապ չունի հանրահավաքի հետ, եւ դա չի կարողացել հասկացնել մակավոր եւ սաղավարտավոր ոստիկաններին: Նրա վկայությամբ խմբով զորքը վազում էր այս ու այն կողմ ու ծեծում էր` ում պատահի:

    Ի դեպ, մեր տեղեկություններով, Շտապ օգնության 3-րդ, Նորքի Զանգվածի հիվանդանոցում տարբեր մարմնական վնասվածքներով գտնվում են 5 հոգի, իսկ «Նաիրի» բժշկական կենտրոնից հրաժարվեցին պատասխանել, թե քանի հոգի են իրենց մոտ բերվել Ազատության հրապարակից: Հիշեցնենք, որ այդ հիվանդանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի կնոջ` ՀՀ առաջին տիկին Բելլային:

    -----------
    ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՏՈՒՆԸ

    [10:13] 01 Մարտի, 2008
    Սյս պահին շրջափակված է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տունը: Ոստիկանական 20 մեքենաներ շրջափակել են նրա տունը:
    -----------
    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՏԱԼԻՍ

    [10:00] 01 Մարտի, 2008
    ժամը 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր Ծիծեռնակաբերդում գտնվող տանը ասուլիս է տալիս: Իսկ այս պահին Հյուսիսային պողոտայում ցուցարարներին ոստիականները ծեծում են մահակներով:

    -----------
    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՄՏՆԵԼ ԱՍՈՒԼԻՍԻ
    Այս պահին Ոստիկանության ստորաբաժանումները շրջապատել են Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը, եւ լրագրողներին թույլ չեն տալիս գնալ ասուլիսի: Ժամը 11-ին նախատեսված է Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսն իր տանը, Ազատության հրապարակում այսօր առացոտյան տեղի ունեցածի վերաբերյալ:
    -----------

    ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆ
    Քիչ առաջ ոստիկանները լրագրողներին այնուամենայնիվ թույլ տվեցին մտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, որտեղ նախատեսված է առաջին նախագահի ասուլիսը: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի տան մոտ ոստիկանական ուժեղ հսկողություն է:

    -----------
    ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ

    [10:53] 01 Մարտի, 2008

    Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներն ասում էին, որ իրենց վրա հարձակվողները հաստատ ոստիկաններ չէին: Ըստ նրանց` դա «սպեցնազն» էր:

    «Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգստացնում էր մարդկանց, ասում էր՝ պրովոկացիայի մի ենթարկվեք, ոչ մեկին թույլ չի տվել , որ իրենք նախահարձակ լինեն»,- պատմեց հարձակման ենթարկվածներից տիկին Հասմիկը ու հայտարարեց, որ մեկ է՝ «մենք կանգնած ենք»: Մի տարեց տղամարդ էլ, որ գիշերն անցկացրել էր Ազատության հրապարակում, պատմեց.«Ես դուրսն եմ եղել էդ ժամին: Եկել եմ տեսել, որ ցեպնազը ցեպ տված կանգնած է ու ոչ մեկին չէին թողնում ո’չ ներս մտնել, ո’չ դուրս գալ: Ներսում առնվազն մի 5-6 հազար մարդ կար: Իրանք էլ շատ-շատ էին: Ներսում չէր երեւում թե ինչ է կատարվում, լույսներն անջատված էին: Հետո Օպերայի շրջակայքում հավաքվածներից շատերին քցեցին մեքենայի մեջ ու տարան»:

    Ի դեպ, ժամը 9-ի կողմերը ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակներով ցրում էին նաեւ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերւկներում հավաքված մարդկանց:

    -----------
    01.03.2008 09:32 : Усугубляется ситуация в столице Армении

    Там оппозиция пыталась провести акцию протеста против результатов президентских выборов. Участников акции вытеснили с места проведения, подразделения войск сейчас окружили площадь, на которой проходила акция. Уже демонтированы палатки, которые оппозиционеры разместили на площади. Ранее были сообщения о том, что несколько лидеров оппозиции задержаны. Как сообщили источники в окружении Левона Тер-Петросяна, правоохранительные органы пытались его задержать. Однако он потребовал предъявить соответствующий ордер, которого, якобы, не было. О том, где находится часть сподвижников бывшего руководителя страны, сейчас неизвестно.

    “Эхо Москвы”

    -----------
    Полиция вытеснила оппозиционеров из центра Еревана
    ЕРЕВАН, 1 марта. /Корр.ИТАР-ТАСС Тигран Лилоян/. Полиция вытеснила сегодня оппозиционеров с места проведения несанкционированного митинга, который они с 20 февраля проводили в центре столицы. На рассвете подразделения войск полиции окружили площадь перед оперным театром, где проходила бессрочная акция протеста. По свидетельству очевидцев, митингующим была предоставлена возможность уйти с площади по прилегающему Северному проспекту.

    В настоящее время площадь занята полицией. Уже демонтировано несколько десятков палаток, которые участники круглосуточной акции разместили на площади. Квартал вокруг оперы оцеплен автомашинами дорожной полиции, она не позволяет транспорту приблизиться к месту событий.
    http://www.itar-tass.com/

    -----------
    Оппозиция Армении собирается на новый митинг в центре Еревана
    Оппозиция Армении продолжит акции протеста, несмотря на разгон митинга утром 1 марта. Очередная акция намечена на 15:00 (14:00 мск) у здания музея-института древних рукописей Матенадаран. Сообщили ИА REGNUM в штабе первого президента Армении Левона Тер-Петросяна, возглавляющего оппозиционное движение.

    dscf6850-big.jpg align=rightВ настоящий момент люди стихийно собираются в разных районах столицы Армении, в том числе зданий посольств. Как сообщает корреспондент, в настоящее время сам Левон Тер-Петросян находится в своей резиденции, где в ближайшее время даст пресс-конференцию.

    Штаб Тер-Петросяна сообщает о новых задержаниях и преследованиях своих сторонников, в частности, согласно протестным силам увезены в неизвестном направлении сыновья покойного председателя партии “Демократический путь” Манука Гаспаряна - Кристиан и Артур Гаспаряны, задержан член правления экс-правящей партии Армянское общенациональное движение Арам Манукян, а также оцеплен дом депутата Хачатура Сукиасяна.

    dscf6878-big.jpg align=right
    -----------

    Разгон митинга оппозиции в Ереване: сотни пострадавших
    Сегодня утром подразделениями спецназа Армении был разогнан митинг оппозиционного движения, возглавляемого первым президентом Армении Левоном Тер-Петросяном, сообщает АрмИнфо. По неподтвержденным данным, есть жертвы, пострадали сотни людей.

    По словам очевидцев, в ходе разгона митинга полицейские применили дубинки, электрошок, другие спецсредства.

    1204355431_0897.250x200.jpeg align=right В настоящее время вся площадь по периметру оцеплена отрядами спецназа в касках и щитах. Движение в центре Еревана полностью перекрыто. К эпицентру событий журналистов не пропускают. Полицейские разбирают палатки на площади Свободы, в которых ночевали сторонники оппозиции, объявившие 21 февраля митинг бессрочным. По данным полиции, в митинге принимали участие около 6,5 тыс. человек.

    top.rbc.ru/politics/01/03/2008/146273.shtml
    -----------

  8. Jojoba

    քեզ թվում է ջոգում եմ ինչ եմ անում, ոնց որ ինչ որ մեկն էր ասում, գրկել են ստեղնաշարը եվ վեր ընկել: Ձեռներս ահավոր դողում են

    ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
    11:10:19 - 01/03/2008
    Այս պահին Ազատության հրապարակում տեղի են ունենում “մաքրման աշխատանքներ”: Հրապարակում եղած վրանները քանդվել են եւ բարձվել ոստիկանական բեռնատարները: Հրապարակը եւ հարակից փողոցներն առայժմ փակ են: Հյուսիսային պողոտայի մոտ բազմություն է հավաքվել, որոնց պարբերաբար կոչեր են անում ցրվել:

    ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ
    11:27:51 - 01/03/2008
    Այս պահին բավական բազմություն է հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Հավաքվածներն իրենց աջակցությունն են հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին:

  9. Jojoba

    Հ1 - անկապ սերիալ
    ԱրմենԱկոբ - ինչ-որ անկապ գիտա-հանրամատչելի-փաստագրական կինոնկար (Հեռուստատեսության Հայրը)
    Կենտրոն - հայկական էստրադայի աստղերը
    /. (simbol-ը՝ մի հատ թեք գիծ, աջից՝ կետ, չեմ իմանում, թե ոնց է կոչվում այս հեռուստաընկերությունը)- Միստր Բին
    TV5 - անկապ սերիալ
    Արմենիա-TV - անկապ սերիալ
    ԱրմՆյուս - քաղաքապետարանի շենքի մասին հաղորդում
    Շանթ - անկապ սերիալ
    Երեւան - Ավտոշուկա
    Մուզ-TV - կլիպներ
    Շողակաթ - ամերիկյան ինչ-որ անկապ կինո
    ԱԼՄ - անկապ մուլտ
    Հ2 - Իքս-զոն
    ԱՐ - հնդկական կինո
    Ավետիս - աստվածաշնչյան քարոզ
    Երկիր Մեդիա - գարնան 1-ին օրվա ու ծաղիկների մասին ինչ-որ անկապ հաղորդում

    միայն մեկ ուղղում, ժամը 10:30-ից երկիր-մեդիան անցավ հատուկ ռեժիմով աշխատանքի /հատուկ ռեպորտաժներ 30 րոպեն 1անգամ/

    ցուցադրեցին մի քանի անկապ նկարներ/կադրեր օպերայի տարածքից եվ ասեցին, որ ոստիկանությունը նրանցից բռնագրավել է իրենց նկարած տեսաերիզները

  10. F5-admin

    Միայն Երկիր Մեդիան է, որ կարճատեւ ռեպորտաժ ներկայացրեց (Հատուկ ռեպորտաժ):

  11. Jojoba

    Բարբարոսական հարձակում Ազատության հրապարակի վրա

    Այսօր առավոտյան ժամը 7-ի մատույցներում ոստիկանությունը անակնկալ հարձակում է գործել Ազատության հրապարակում թվով շուրջ 2000 ՀՀ քաղաքացիների վրա:

    Հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդարտության կոչ է արել քաղաքացիներին, սակայն, ոստիկանները ամենեւին էլ խաղաղասիրական տրամադրություններով չէին ներկայացել հրապարակ: Նրանց հանձնարարված էր «մաքրել» հրապարակը: Մահակներով, վահաններով, էլեկտրաշոկերով եւ տարատեսակ այլ զենքերով զինված հազարավոր ոստիկաններ բարբարոսաբար ծեծել են անզեն քաղաքացիներին, որոնց մեջ զգալի թիվ են կազմել կանայք, ծերերը, երեխաները: Ստույգ տեղեկություն չունենք՝ կան արդյոք զոհեր, թե՝ ոչ, սակայն հայտնի է, որ տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Շարժման առաջնորդների գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնվում է իր տանը: Հրապարակի հարակից փողոցներում՝ Թումանյան, Մաշտոց, Տերյան, Պուշկին, Սայաթ-Նովա, առավոտյան հավաքվել էին հարյուրավոր վրդովված քաղաքացիներ, որոնք դատապարտում էին իրավապահների վայրագությունները: Դա հարուցում էր անսովոր կատաղությամբ լցված ոստիկանների զայրույթը եւ նրանք մերթընդմերթ վազքով գրոհում էին մայթերին հավաքված խաղաղ բնակիչների վրա:

    Հակառակ շարժման առաջնորդների լավատեսությանը, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հաջողվեց թշնամության եւ ատելության սերմանել ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Դատելով ըմբոստ մարդկանց առատությունից, ժողովուրդը լի է վճռականությամբ, չենթարկվել ապօրինի իշխանությանը եւ շարունակել պայքարը:

    taregir.am

  12. F5-admin

    Քիչ առաջ ոստիկանները լրագրողներին այնուամենայնիվ թույլ տվեցին մտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն, որտեղ նախատեսված է առաջին նախագահի ասուլիսը:

    Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի տան մոտ ոստիկանական ուժեղ հսկողություն է:

  13. Jojoba

    a1plus.am հերթական անգամ թքեց - DB Error: connect failed

  14. Jojoba

    10 ՀՈԳՈՎ ՄԻ ՀՈԳՈՒ ԷԻՆ ԾԵԾՈՒՄՙ

    [11:40] 01 Մարտի, 2008

    Լուսադեմին ծեծի ենթարկված ցուցարարները, նրանց միացած սովորական քաղաքացիներ հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ: Նրանց են միանում են նաեւ երթով եկող նոր քաղաքացիներ:

    Ցուցարարներն այստեղ կմանան մինչեւ ժամը 15-ին, որից հետո նրանք միասին երթ ու հանրահավաք կանցկացնեն: ՚Ով է գիշերով հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: Միայն թուրքըՙ,-զայրացած ասաց մի ցուցարար: Ազատության հրապարակում ականատեսներից մեկը` Հաղթանակ գյուղի մի բնակիչ` Վարդուհին պատմեց, որ հերիք չէ օպերայի հրապարակում հարձակվեցին իրենց վրա, իսկ մի առաջ. ՚Պրոսպեկտում, կնոջը գցած գետնին գցած երեք հոգի դուբինկաներով ծեծում էինՙ: Նրա խոսքերով` Թուրքիայից պահանջում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել, բայց ՚Օմոնը Քոչարյանի հրամանով ցեղասպանություն է անումՙ: ՚ Մի երիտասարդի 10 հոգով ծեծեցին, գցեցին, երեւի մահացավ ինքըՙ,- պատմեց մի այլ ականատես:

    ՚Առանց զգուշացնելու չորս կողմից վրա տվեցին, սկզբում ոստիկանությունը, հետո` այստեղի զորքերը, հետո միացավ , ոնց որ Ղարաբաղի սպեցնազը: Ոնց որ նրանց հագուստի վրա այդ էր գրված: Հետո առանց խնայելու կանանց, երեխաներին, ծեծեցին: Կանանց նույնիսկ գցելով ավտոմեքեների դեմը` դուբինկաներով խփել ենՙ,-ասաց մի այլ ականատես Մկրտիչ Աբրահամյանը, որը մասնակցում էր դեպի Ֆրանսիական դեսպանատուն երթին: ՚Եթե մենք չհաղթենք, ես այս երկրից պարզապես շատ հեռու կգնանքՙ,-ասաց նա:

    Իսկ առայժմ Ֆրանսիական դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են ՚Ա-զա-տութ-յունՙ, ՚Լեւոն-նախագահՙ

  15. F5-admin

    ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    [11:47] 01 Մարտի, 2008

    Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4000 ցուցարարների վրա: Նստացույցի մասնակիցների մեջ կային ծերեր, կանայք, նաեւ երեխաներ, քանի որ շատերը նստացույցին մասնակցում էին ընտանիքներով: Այդ պահին մարդկանց մեծ մասը քնած էր վրաններում: Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են: Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

    Այդ պահին հրապարակում գտնվող եւ ժողովրդին ու զինվորներին սթափության կոչ անող Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջափակվել է գործող նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի գլխավորած մի խմբի կողմից, որոնք նրանից պահանջել են լքել հրապարակը: Լեոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ իր տեղը Ազատության հրապարակն է, եւ ինքը ոչ մի տեղ չի գնա: Շուրջ երկու ժամ նա հրաժարվել է կատարել հրապարակից հեռանալու պահանջը, որից հետո նրան ձերբակալել եւ բռնի ուժով տեղափոխել են իր բնակարան: Նրա բնակարանն այժմ շրջափակված է զինվորներով, որոնք հայտարարում են, որ իրենց հրամայված է ոչ մեկին թույլ չտալ ներս ու դուրս անել, այսինքն՝ Առաջին նախագահը գտնվում է տնային կալանքի մեջ:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը Ժամը 11-ին հրավիրել է մամուլի ասուլիս:

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

  16. Jojoba

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ ՑՐԵՑԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԻ ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԸ. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԸ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ

    [ 11:44 - 01.03.2008 ]
    ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ի ժամը 8:30-ի սահմններում իրավապահ մարմինների կողմից շրջապատված էր Երեւանի «Ազատության» հրապարակը, դադարեցված էր նաեւ ավտոմեքենաների երթեւեկությունը հարակից Թումանյան, Աբովյան, Տերյան եւ Կորյունի փողոցներով: Հրապարակին կից պուրակի բոլոր մուտքերը հսկվում էին` դրա շուրջ մեծ խտությամբ շարված ոստիկաններով: Նրանց հրամայված էր ոչ մի լրագրող ներս չթողնել Ազատության հրապարակի տարածք:

    Շրջափակման շղթայից ներս հաջողել էր անցնել միայն «Երկիր մեդիա» հեռուստատեսության նկարահանող խումբը, որը կարողացել էր նկարահանել ցուցարարներից դատարկված հրապարակը եւ այնտեղ գտնվող ոստիկանների հոծ բազմությունը: Սակայն, տարածքից դուրս գալուց ոստիկանները խմբի օպերատորից ուժով խլել էին նկարահանած ժապավենը: Հյուսիսային պողոտայի սկզբնամասում գետնին արյան մեծ բիծ կար: Բարձրախոսով հրապարակ կանչվեց շտապօգնության մեքենա, որը մի քանի րոպեից այնտեղից դուրս եկավ:

    Պուշկին-Թումանյան վողոցների ակյունում հավաքված մի խումբ քաղաքացիների ոստիկանությունը ստիպեց ցրվել, իսկ մի կնոջ, որը հրաժարվեց, հեռացրին քաշքշելով: Հավաքվածների թվում էին հրապարակում կատարվածի ականատեսները: Նրանց վկայությամբ, առավոտյան ժամը 7-ի սահմաններում ոստիկանությունը սկսել է գրոհը նստացույցի մասնակիցների վրա` հրապարակ մուտք գործելով Արամ Խաչատրյանի արձանին հարող մուտքից: Ցուցարարների ճնշման տակ ոստիկանները նահանջել են, սակայն այդ պահին ոստիկանների մեկ այլ խումբ գրոհել է Աբովյան փողոցի կողմից: Ականատեսների հավաստմամբ, դրանք Արցախից բերված հատուկ նշանակության ջոկատն էր: Ոստիկանները մարդկանց ծեծել են մահակներով, կիրառել էլեկտրաշոկ: Ի պատասխան ցուցարարներն էլ ոստիկանների վրա խառույկներից վառվող փայտեր եւ քարեր են նետել: Հրազենից կրակոցներ չեն եղել: Ըստ որոշ տեղեկությունների, մեծ թվով վիրավորներ են տարվել Նոր Նորքի բժշկական կենտրոն:

  17. Jojoba

    Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում` Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

    Կեսօրին բախում սկսվեց Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

    Բողոքի ցույցը սկսվել էր մոտ մեկ ժամ առաջ, երբ մարդիկ սկսեցին հավաքվել դեսպանատան դիմաց` վանկարկելով «Ազատություն» եւ «Լեւոն»:

    Ցուցարարների մոտ կանգնած մահակներով ոստիկանները կոչ էին անում ցրվել, այլապես կարող են լինել անկանխատեսելի հետեւանքներ:

    Այդուհանդերձ, ցուցարարների թիվը ավելանում էր, եւ մոտ կես ժամ անց արդեն փակվել էր Գրիգոր Լուսավորչի պողոտան:

    Ցուցարարների թվում կան նաեւ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժածներ` մասնավորապես, գլխի վնասվածքներով: Նրանցից մեկը ուշագնաց եղավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց:

    Կեսօրին մոտ ցույցի վայր բերվեց աղբատար մեքենա, որը բեռնված էր Ազատության հրապարակից հավաքված վրաններով եւ այլ իրերով` ջարդուփշուր արված: Այդ ամենը դատարկվեց հենց ցուցացարների մոտ:

    --------------
    ինձ հասած տեղեկություների համաձայն դեռ բախում չի եղել,
    մի քանի րոպի առաջ խոսացի մարդու հետ, որը գտնվում է դեսպանատան մոտիկ/ կարողացա լսել, որ դեռ ամին ինչ հանգիստ է
    - Ժոժոբա

  18. F5-admin

    Տեսահոլովակներ՝ a1plus-ից

    http://www.a1plus.am/file/vid/6661.wmv
    http://www.a1plus.am/file/vid/6662.wmv

  19. Jojoba

    ՎԱՅ իշխանություն քո մաման .... շատ ես ապրելու/մարսելու տենց՞ : Դաժե եթե դու հիմա մարսիր, հաստատ իմացի, որ վաղը բողազիդ է կանգնելու:

    վսյո դաժե երկեի մեդիան արդեն հատուկ ռեպորտաժները մոռացավ,

    ԿՈՐՑՐԵԼ Է ԵՂԲՈՐԸ

    [12:17] 01 Մարտի, 2008

    Առավոտյան 9-ի սաhմաններում Օպերայի մոտ կարելի է հանդիպել արտասվող կանանց, որոնք անընդմեջ ասում էին. ՚Սրանք թուրքից էլ բեթար են, մարդ չենՙ: Կանայք չէին կարողանում զսպել իրենց զայրույթը եւ նրանցից մեկը մի փոքր հանգստանալով ասաց. ՚Ես նման բան չեմ տեսել: Ինչպես կարելի է մեր ժողովրդի նկատմամբ այպես դաժան վերաբերվել: Մի՞թե աշխարհը չի տեսնում, թե ինչ է կատարվումՙ:

    Ծեծվածներից մեկը` Հայկ Երիցյանը, պատմեց հետեւյալը. ՚Ժամը 7-ի կողմերը զորք շրջափակել էր մեզ: Մարդիկ քնած էին կամ կիսաքնած: Առանց որեւէ նախազգուշացումի հարձակվեցին` զինված մինչեւ ատամները եւ սկսեցին դաժանաբար ծեծել: Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը ասեց, սպասեք տեսնենք ինչ է ասում զորքը, բայց նրանք ոչինչ չասացին` այլ հարձակվեցին: Իսկ այժմ փնտրում եմ եղբորս` Սողոմոն Երիցյանին: Արդեն 2 ժամ է փնտրում եմ եղբորսՙ:

    Հյուսիսային պողոտայում կային նաեւ այլ անձինք, որոնք իմանալով ջարդերի մասին շտապում էին Թումանյանի փողոց, որտեղ մոտ 200 անձիք վանկարում էին ՚Լե - վոն, Լե-վոնՙ:

    ՚Սա տեռոր է: Այլ կերպ սա բնութագրել հնարավոր չէ: Անպաշտպան քնած մարդկանց նման դաժան ծեծի են ենթարկել եւ ուզում են, որ այս երկրում օրենք հաստատվիՙ, - ասաց մոտ 50 տարեկան մի տղամարդ:

    ---------

    ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

    [12:16] 01 Մարտի, 2008

    Այն պահին, երբ ոստիկանությունը շրջապատել էր Խաչատուր Սուքիասյանի տունը եւ սկսել խուզարկություն կատարել, ժողովուրդը հավաքվել էր Խաչատուր Սուքիասյանի տան մոտ եւ վանկարկում էր ՚Լեւոն նախագահՙ, ՚Հաղթանակՙ:

    Զինված ոստիկանները թույլ չէին տալիս ժողովրդին մտնել բակ, ինչն ավելի բորբոքեց ժողովրդին: Նրանք միայն հայտնեցին, որ քրեական գործ է հարուցված Սուքիասյանի նկատմամբ, իսկ թե ինչ մեղադրանքով կամ առիթով` չպարզաբանեցին: ՚Մենք վախենալու բան չունենք: Մենք ազատ մարդիկ ենք: Դուք եք ստրուկը, որ եկել եք ստեղ ու դրանց հրամաններն ենք կատարումՙ,- բղավում էին հավաքվածները եւ ՚Խաչատուր, Խաչատուրՙ վանկարակելով պահանջում հեռանալ ոստիկաններին:

    ՚Ձեզ Արթուրիկներ են, պետք, որ պաշտոն ստանան, հանգստանան, քարտուղարուհիյա դարձելՙ,- զարյացած ասում էին Սուքիասյանների տան մոտ հավաքված ժողովուրդը: Ժողովրդին փորձեց հանգստացենել Խաչատուր Սուքիասյանի հայրը` Ալբերտ Սուքիասյանը, եւ ասաց.՚Մի անհանգստացրեք, հիմա գնան, ոչինչ չի պատահլՙ: Ոստիկանները դեռ Սուքիասյանների տան մոտ են, իսկ ժողովուրդն էլ չի հեռանում:

  20. Jojoba

    Նոր խոսաց Խաչատուր Սուքիասյանը երկիր մեդիայով եվ հանգստացրեց, որ իր տանը խուզարկությունից հետո հետացել են

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org