ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵՑ ՈՒԺԻ У здания посольства Франции в Ереване проходит стихий
Մար 01

Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակ է երկու տրոլեյբուսներով: Ցուցարարները ‎ ֆրանսիական դեսպանատան մոտ են բերել Ազատության հրապարակի աղբատար մեքենան, որի մեջ լցված են հրապարակում գիշերողների ներքնակները:

Դրանց վրա արյան հետքեր կան: Գիշերը երկու ծեծվածներներին Ֆրանսիական դեսպանատան մոտից տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկը հայտնել է, որ գիշերը ծեծվածներին հիվանդանոցում վերաբերվել են արհամարհանքով եւ շատ վատ:

Ի դեպ, քիչ առաջ Ֆրանսիական դեսպանատան մոտ էին եկել ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրանք փորձել են մեղմել լարված մթնոլորտը. այս պահին այնտեղ ոչ միայն ցուցարարներ են, այլեւ զինված իրավապահներ: Օմբուդսմենը հայտնել է, որ կգնա բանակցելու զորքը հանելու հարցով:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները բոյկոտել են դասերը, եւ երթով բողոքի նամակներ են պատրաստվում հանձնել դեսպանատներին, ՄԱԿ-ին:

[12:39] 01 Մարտի, 2008
a1plus.am

-------------
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

[12:40] 01 Մարտի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. sbevink

    Մեր կարծիքով այժմ Թուրքիայում հայերի համար ավելի անվտանգ է, քան թե Հայաստանում… Հավերժ թող հիշեն Սերժն ու Ռոբը՝ իրենց տակինների հետ, որ այս հողագնդի վրա գերեզման անգամ չեն ունենալու, եթե նույնիսկ մեկ ինքնասիրություն ունեցող հայ անգամ մնա: Երբեք հայ ազգը չներեց թալիաթներին, իսկ ձեզ առավել եւս… նզովված լինեք…

    Խմբագրված է F5 admin-ի կողմից.
    Հարգելի sbevink, խնդրում ենք գրել հայերեն:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org