Ի՞նչ է ժողովրդավարությունը Արոնյանի հերթական հաղթանակը
Հուն 06
fb

Հարգելիներս, հայ ֆուտբոլիստները հաճելիորեն զարմացնում են:

Ղազախստանի հավաքականին «դրսում» հաղթելուց մի քանի օր չանցած (1:2), այսօր, ընդամենը մի ժամ առաջ մերոնք սեփական հարկի տակ պարտության մատնեցին լեհերին (խմբի առաջատարներին): Մեր հավաքականի միակ հաղթական գոլը 66-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Համլետ Մխիթարյանը: Գեղեցիկ գոլ էր. Սուրեն Բաղդասարյանը կասեր՝ հիասքանչ կամ զարմանահրաշ:

Մերոնք լավ խաղացին եւ ամենակարեւորը՝ ԳՆԴԱԿՒՑ ՈՒ ՄՐՑԱԿՑԻՑ ՉԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ:

Այսպես էլ շարունակեք, տղե՛րք:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 7 մեկնաբանություն

  1. Bloger

    Ֆրանսիա-Գամառջոբա 1:0

  2. ՎաՎա

    Ճիշտն ասած Ես սկզբից չէի պատկերացնում, որ խաղը նման ավարտ կունենա… Նույնիսկ խաղադրույք էի կատարել, սակայն ոչ մերոնց օգտին, (մտածելով տղերքը չեն քաշիgrin Սակայն մեր ֆուտբոլասերների եռանդուն քաջալերումներն իր գործն արեցին, իրենց տեղը դնելով լեհերին: Ինչեւէ , չնայած ես պարտվեցի իմ խաղադրույքը, սակայն իրականում ներկա գտնվելով այդ հանդիպմանն ավելի մեծ հաճույք ստացա: Ուրախ կլինեմ տեսնել իմ երկրի հավաքականին միշտ հաղթողի դերում… Համլետին ցանկանում եմ շատ-շատ նմանատիպ ապշեցուցիչ գոլեր… Իսկ ֆուտբոլասերներին՝ համբերություն, մինչեւ մերոնց մյուս հանդիպումը: Կարծեմ պետք է խաղան Պորտուգալիայի հետ…

  3. Bloger

    Սխալվում ես, օգոստոսին մերոնք պիտի կրեն Բելգիային (որի հետ կիսում են 4-5 տեղերը):

    Հա՛ղ-թա՛-նա՛կ

  4. ՎաՎա

    Իսկ խաղը Հայաստանո՞ւմ է կայանալու…

  5. Bloger

    Vahag, ցավոք, Հայաստանում մեր հավաքականը նվազագույն՝ 0-1 հաշվով զիջել է խաղը Բելգիայի ֆուտբոլիստներին: Դա եղել էր անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին: Երեեւի դու բաց ես թողել այդ խաղը, դրա համար էլ չես հիշում:

    Բնականաբար, մերոնք խաղալու են մրցակցի հարկի տակ: Բելգիա-Հայաստան խաղը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 17-ին:

    Ես էլ էի սխալվել հայերի հաջորդ խաղի հայտարարությամբ (N3 գրառում), եւ իզուր տեղը “ուղղել էի” քո “վրիպումը”. իրոք, օգոստոսի 22-ին մենք Երեւանում հյուրընկալելու ենք Պորտուգալիայի հավաքականին: Խիստ ծանր խաղ է սպասվում… Որից հետո 4 օրվա տարբերությամբ կկայանան Ադրբեջան-Հայաստան եւ Հայաստան-Ադրբեջան խաղերը՝ սեպտեմբերի 8-ին եւ 12-ին: Կարծեմ, երկու խաղերն էլ կկայանան Իսպանիայում:

    Եւ այս 3 դժվարին եւ սկզբունքային խաղերից հետո միայն մերոնք կմեկնեն Բելգիա:

    Ինչպես հասկացա, դու էլ իմ նման հետաքրքրվում ես ֆուտբոլով: Եթե տեղյակ չես, ապա իմացիր, որ կան մի շարք ինտերնետային հանգույցներ՝ նվիրված ֆուտբոլին եւ հատկապես՝ հայկական ֆուտբոլին: Իսկ իմ տեղեկությունները ես վերցրել եմ հետեւյալ էջից:

  6. F5-admin

    Ի միջի այլոց, այս հաղթանակներից հետո FIFA-Coca-Cola-ի սանդղակում Հայաստանը ս.թ. հունիսի 7-ի դրությամբ 399 միավորով հայտվել է 80-րդ տեղում: Վերջին երկու հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականի միավորները՝ համեմատած մեկ ամիս առաջվա՝ մայիսի 7-ի ցուցանիշների, աճել են 48-ով:

    Մանրամասնություններին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ այստեղ:

  7. Real Madrid

    Վերջը հայերը եվրոպացիներին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը:
    Աաաապրեք տղաներ!!!

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org