Հայաստան-Լեհաստան 1:0 Ես ամեն ինչ կարող եմ...
Հուն 07
fb

Հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ տոնել է հերթական հաղթանակը: Հայ գրոսմայստերը Էլիստայում ընթացող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երեկ պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին: Այսօր կկայանա հերթական տուրը:

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանում Արոնյանը 7:5 հաշվով առավելության էր հասել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) նկատմամբ:

Ներկա պահին ընթացող 2-րդ շրջանի մյուս մրցազույգերն են՝ Լեկո-Բարեեւվ, Ռուբլեւսկի-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Կամսկի: Հաջորդ 6 խաղերը տեղի կունենան հունիսի 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին (թայ բրեք): 

Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանին մաղթում ենք հաղթարշավի անկասելի շարունակություն մինչեւ շախմատի արքայի թագը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Մտահոգ

    Արոնյանը երկրորդ տուրում այսօր սևերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի հետ եւ ներկա պահին հաղթում է 1.5-0.5 հաշվով: Վաղը Արոնյանը կխաղա սպիտակներով, եւ ես համոզված եմ, որ նա միավորների տարբերությունն իր օգտին կդարձնի 2 միավոր!!!

  2. F5-admin

    Շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը մոտ է ընդգրկվելու այն ութ շախմատիստների շարքում, որոնք պայքարելու են աշխարհի չեմպիոնի կոչման համար:

    Շարունակությունը՝ տե՛ս այստեղ:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org