Նախագահի ելույթը Կոնգրեսում Ճանչցեք ինքն զինք...
Մայ 02

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցի հիմնական դրույթները։

Մոսկովյան վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց արդյունքները միանգամայն ակնբախ ցույց տվեցին. Տեր-Պետրոսյանն իր առջեւ դրել էր առավել քան կոնկրետ խնդիր. թուլացնել Հայաստանի պետականությունն ու դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Եւ խոսքը վերաբերում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

«Հնարավոր է, որ ի սկզբանե ծրագրվում էր անել դա, այսպես ասած, խաղաղ ճանապարհով. մեղադրել իշխանություններին զանգվածային ընտրախախտումների մեջ, դրանով իսկ կասկածի տակ դնելով երկրի նոր նախագահի լեգիտիմությունը։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր միջազգային դիտորդների բացասական գնահատականը։

Ի հիասթափություն Տեր-Պետրոսյանի, ընտրությունների խիստ բացասական գնահատականների հասնել չհաջողվեց նույնիսկ ծավալներով աննախադեպ ձայների վերահաշվարկից հետո։

Իսկ երբ սկսեցին ստացվել նորընտիր նախագահին հասցեագրված շնորհավորական հեռագրերը, ակնհայտ դարձավ, որ աշխարհն ամենեւին էլ մտադիր չէ կշտամբել հայկական իշխանություններին կեղծարարության մեջ։ Այդպիսով՝ իշխանության վարկաբեկման «խաղաղ» ուղին Տեր-Պետրոսյանի համար փակվեց»,- ամփոփում են Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետները։

Արյուն. ահա թե ինչը կարող է ցնցել համաշխարհային հանրությանը։ Եւ ցնցել՝ անկախ նրանից, թե ով է սադրել արյունահեղությունը, ում մեղքով են զոհեր եւ տուժողներ եղել. ցանկացած պետության իշխանությունների համար դա արտառոց իրավիճակ է։ Եւ այդժամ աշխարհի տարբեր ծայրերից հնչող դատապարտող հայտարարություններից ակնհայտորեն չես խուսափի։ Իսկ այդօրինակ խիստ դիտողությունները չեն կարող բացասաբար չազդել արտաքին քաղաքական հարցերում Հայաստանի դիրքերի վրա։ Առավել եւս Ղարաբաղի հարցում։

Հաշվի առնելով այդ ամենը` մոսկովյան վերլուծաբանները բոլորովին զարմանալի չեն համարում այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին. «Իրադարձությունների նման զարգացում կանխատեսելը դժվար չէր։ Այսօր, երբ շնորհավորական հայտարարությունների հետեւից Հայաստանի իշխանությունների հասցեին արտասահմանից հնչում են դիտողություններ եւ բացահայտ քննադատություն, արդեն կարելի է ասել. իր առաքելությունը Տեր-Պետրոսյանը կատարեց։ Այժմ նրա գործը կշարունակեն այն մեծ ծրագրի բուն մշակողներն ու հովանավորները, որի մասը դարձավ Լ.Տեր-Պետրոսյանի անփառունակ վերակենդանացումը։ Ամենայն հավանականությամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հերթական փուլի ընթացքում Լեւոնի գործունեության արձագանքները հայկական կողմը կլսի»։

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետներն ընդգծում են այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առիթով Արեւմուտքի ցուցադրական մտահոգությունը ժամանակային առումով համընկավ հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրվելու հետ։ Ինչպես հայտնի է, մարտի 4-ին ռազմական խոշոր բախում տեղի ունեցավ Մարտակերտի շրջանում։

Մոսկովյան վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երեւանում փողոցային հակամարտության ամենաթեժ պահին հնչեց Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունը։ Հայտարարության էությունը հանգում էր նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանն իբր համաձայնեցրել են հիմնական սկզբունքները, բացի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի լայնությունից եւ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման մեխանիզմից։

Տիկին Ֆրեյզերը հերթական անգամ փորձում էր ներկայացնել ցանկալին իրողության տեղ, բայց Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետների կարծիքով՝ «Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանի վրա լարվածության հերթական սրումը, հատկապես հենց Մեթյու Բրայզայի Բաքու ժամանելու պահին, հայկական կողմին հղված լրացուցիչ «ուղերձի» դեր է կատարում, որով ակնարկվում է, թե անհրաժեշտ է ավելի «զիջող» լինել Արեւմուտքի պահանջների նկատմամբ»։

Ի դեպ, այդ խմբի վերլուծաբաններից մեկը Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանն է, իսկ խմբի ֆինանսավորումն իրականացվում է տխրահռչակ Սորոսի կողմից։ «Վերլուծական զեկույցի» հեղինակներն ընդհանրապես ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքվել է արեւմտյան փորձ ունեցող մարդկանց մեծ խումբ։ Օրինակ, նրա նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը աշխատել է NDI-ում (ԱՄՆ ազգային-ժողովրդավարական ինստիտուտում, որը գլխավորում է Մադլեն Օլբրայթը)։ Նույն այդ Մուսինյանը վեցամսյա ստաժավորում է անցել Գլոբալ անվտանգության վաշինգտոնյան ինստիտուտում (WSI)։

Ի դեպ, այդ ինստիտուտի «հյուրն» է եղել նաեւ Դավիթ Շահնազարյանը, որտեղ Կովկասյան ծրագիրը ղեկավարում է Մանուշակ Պետրոսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ տիկին Մանուշակը Տեր-Պետրոսյանի կնոջ ամենամտերիմ ընկերուհին է։

Եզրակացությունը, որին հանգում են Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի «Վերլուծական զեկույցի» հեղինակները, միանշանակ է. «Բարդ պայմաններում, որոնց մեջ հայտնվել է ներկայումս Հայաստանը, առավել քան երբեւէ կարեւոր է ներքաղաքական ճգնաժամի հետեւանքների շուտափույթ հաղթահարումը, ներառյալ անկարգությունների բոլոր մեղավորների անկասելի պատիժն ու երկրում իրավիճակի առողջացման, Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ծնունդ առած կլանա-կոռումպացված համակարգից հասարակության հետզհետե ձերբազատման ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկումը»։

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի վերլուծական զեկույցը, որի հիմնական դրույթները ներկայացրինք ընթերցողների ուշադրությանը մեր երկու համարներում, եւս մեկ անգամ համոզիչ կերպով ապացուցում է, որ, ի դեմս Տեր-Պետրոսյանի, գործ ունենք պետական հանցագործի հետ։ Հարց. ինչո՞ւ է պետական հանցագործն առ այսօր ազատության մեջ։

Պ.ս. թե որ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, գաղափար չունեմ, որ զակազնոյ է, չեմ կասկացում, բայց դրանով իսկ չի բացառվում, որ հոդվածում կան իրատեսական բաներ
Պարոն Ժոժոբա


Ներկա պահին ստացվել է 43 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Ես մենակ մի բանի համար եմ ցավում, որ Հայաստանում մարդիկ կան, որ այսպիսի նյութերից ազդվում են:

  2. Jojoba

    Հա, խիստ ազդվել եմ (ինչքան հասկացա իմ մասին էր ձեր խոսքը), այնքան եմ ազդվել, որ նույնիսկ այսօր (առաջին ազդվելուց առնվազն 2-3 օր հետո) նույնիսկ ճնշումս ուշացումով բարձրացել էր:

    Ձեզ որ լսենք, մենակ ձեր թերթերը եւ հոդվածները մենակ պտի կարդանք եւ ազգովին ազդվենք:

    Չեմ ասում, որ այս հոդվածից ինձ համար մեծ բացահայտումներ արեցի (բացի այն, որ իմացա, որ գիտեմ տիկին Մանուշին եւ նրա դստերը):

    Ինձ համար նորություն չէր, որ այս փառահեղ հեղաշրջման հեղինակը դրսից էր (կարծեմ դրա մասին ես մինչ ընտրություններն էի գրում այստեղ), թե ով էր ֆիանսավորում, կաշառում անհատների… դրա մասին էլ տվյալներ ավելի շուտ կային (գոնե հիմա չասեք, որ նման բաներ չեն եղել):

    Ուրիշ բան է, որ, նույնիսկ իմանալով այդ ամենը, ինձ ձեռ էր տալիս, որ իշխանափոխություն լինի. այնպես որ եկեք, ավելի հանդուրժող լինենք մեկմեկու հանդեպ եւ չփորձենք ամեն ինչ տեսնել միայն սեւի եւ սպիտակի մեջ.

    Կարծեմ, հենց դու էիր ասում, որ հիմա Լեվոնը չի տանում շարժումը, այլ մարդիկ են ուղղորդում, շարունակում… etc

    Ես ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, բայց ցավում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը. նույնիսկ ՏԸԶԶ խաղալու միտքը եւ նախաձեռնությունը վերեւներից է գալիս:

  3. Jojoba

    Ես կարող է լավ չհիշեմ էվոլուցիան, ուղղեք ինձ, եթե լավ չեմ հիշում.

    ժողովուրդի բաժանում առաջնորդի կողմից ըստ ժամանակագրական կտրվածքի

    1. մենք / նրանք
    2. ժողովուրդ / իշխանություն
    3. «ամբողջ ժողովուրդ» / լֆիկականներ, դոդականներ, սերժիկականներ ...
    4. «ամբողջ ժողովուրդ» կամ ազգի սերուցք / ազգի տականքներ
    5. լավ չեմ հիշում, բայց մի դասակարգում էլ մի ժամանակ Քաղաքացին տվեց
    6. վերջիններից մեկը՝ կրակողներ / կրակվողներ /Փիլիսոփայի կողմից/

    Սա, իհարկե, իմ կարճ հիշողությամբ, եվ իմ իսկ խոսքերով:

    Ուշադրություն դարձրեք, որ ոչ մի անգամ դա չանձնավորվեց «Լեւոնականներ»՝ չգիտես ինչու, բոլորիս պարզ էր, որ դա այդպես է, բայց Լեւոնը եվ նրա իդիոլոգները միշտ չէին անձնավորում նրան (մեկ պարզ պատճառով ՝ հաշվի առնելով նրա ոչ վաղ անցյալի հերոսությունները), թեեւ չէին խորշում դա անձնավորել հակառակ դաշտի համար:

    Կասեք, դա պոլիտ-տեխնոլոգիանե՞ր են. այո համաձայն եմ:

    Համաձայն եմ, որ նրա ընդեմ էլ չէին պայքարում «մաքուր ձեռքերով», բայց դե կռվից հետո արդեն չարժե «թեւերը անկապ թափ տալ».

    Ուղղակի համաձայնվիր, որ դու «տակ տվիր», որ քո տղերքը/ախպերությունը «քեզ գցեց», այնպես որ սեփական ամբիցիաները պետք չէ չփոթել ազգի շահի հետ:

    Ինչ որ ժամանակ դրանք իրար չէին խանգարում, բայց որ հիմա՝ հիմա ահագին մարդ քո արեւով է երդվում, եւ քո խոսքին է կարոտ, եւ հիմա շարունակել նույն խաղը, առնվազն քո կողմից «առնվազն ուրիշ անունով է կոչվում » ..

    -----------

    »»ցավում, որ Հայաստանում մարդիկ կան, որ այսպիսի նյութերից ազդվում են

    Բա ինչի՞ց եք ուզում ազդվել… Կոնգրեսի ժամանակ ամբիոն բարձրանալուց ԼՏՊ-չ դեմքի արտահայտությունից եվ այն ամենից ինչ արտահայտում էր այդ դե՞մքը.

    Չգիտեմ, տեսե՞լ եք այդ կադրերը, թե՞ ոչ, բայց ես ինքս երբեք այսքան նողկանք չեմ տածել այս մարդու նկատմամբ, քան այդ մոմենտին ...

  4. Philosopher

    Ժոժոբ, այս ամենը կարդալուց հետո, նկատի ունեմ քո գրած «գոհարները», շատ վատ եմ զգում: Ահավոր: Գիտես, հատկապես երկրորդ գրառումիցդ` թիվ 3, ես կասեմ, որ շատ ազդվեցի: Ես շատ վատ զգացի: Կարծես գլխիս սառը ցնցուղ էր: Չասես` ինչո՞ւ: Դու շատ վատ տոնով սկսեցիր, շատ չասեմ՝ գռեհիկ, այլ զուտ հայոց աշխարհական: Դա լավ չէր` քո տոնը, խոսելավոճը, բառերդ:

    Նշում ես, որ մենք չէնք անձանովորել Լևոնական, հետո պետք էր՝ անձնավորել ենք, եւ այլն… Դու հասկանում ես ի՞նչ ես գրում:

    Ոչ վաղ անցյալի հերոսություն...

    Կասեմ՝ Ամատունի, ու՞ր ես: Այ հիմա Ամատունին լիներ կհիշեցներ Նախագահի «երոսությունները»:

    >>>բա ինչի՞ց եք ուզում ազդվել… Կոնգրեսի ժամանակ ամբիոն բարձրանալուց ԼՏՊ-չ դեմքի արտահայտությունի՞ց եվ այն ամենից, ինչ արտահայտում էր այդ դե՞մքը.

    Խնդրել էի, չէ՞՝ լտպ չգրես: Խնդրանքն է՞լ չես ընդունում: Իսկ ի՞նչ դեմք էր: Վա՞տ դեմք էր: Ես շատ մոտ էի եւ առանց կադրերը նայելու եմ տեսել, ոնց որ կասես դու եւ քո անձամբ ծանոթները` «գժիվոյ»: Ժոժոբ, քեզ դո՞ւր է գալիս հեգնանքը: Հաճո՞ւյք ես ստանում: Եղբայր, չեմ կարծում, որ սա այն տեղն է, որ արժե հեգնել եւ այն էլ այնպես, ինչպես դու:

    >>>Չգիտեմ, տեսե՞լ եք այդ կադրերը, թե՞ ոչ, բայց ես ինքս երբեք այսքան նողկանք չեմ տածել այս մարդու նկատմամբ, քան այդ մոմենտին ...

    Իսկ նողկանքդ ինչի՞ հետ էր կապված:

    Ես հարց էի դրել: Դու ո՞ւմ կողմից ես,
    - ԿՐԱԿՈՂ
    - ԿՐԱԿՎՈՂ

    Այդ տողերից հետո ականատես եղա, թե ինչ է քո պատասխանը: Կասես՝ տարբերությունը քո եւ ասենք, չեմ վիրովորում , լավ էէէէէէ…

    Էլ ոչ մի ցանկություն չունեմ գրելու…

  5. Philosopher

    Հ.Գ. թե որ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, գաղափար չունեմ, որ պատվեր է՝ չեմ կասկածում, բայց դրանով իսկ չի բացառվում, որ հոդվածում կան իրատեսական բաներ…
    Պարոն Ժոժոբա

    Ո՞րն է քո այդ իրատեսական բանրը, կասես… թե էլի կհեգնես, մենք էլ էլի ոչ մի ցանկություն չենք ունենա գրելու…

  6. Phenomen

    Ինձ համար նորություն չէր, որ այս փառահեղ հեղաշրջման հեղինակը դրսից էր (կարծեմ դրա մասին ես մինչ ընտրություններն էի գրում այստեղ), թե ով էր ֆիանսավորում, կաշառում անհատների… դրա մասին էլ տվյալներ ավելի շուտ կային (գոնե հիմա չասեք, որ նման բաներ չեն եղել):

    Ժոժոբ, ինձ թվում է մեկ մեկ դու կորցնում էս իրականության պատկերը: Եղբայր (կամ քույր, ինկոգնիտո ենք չէ՞), եթե դու այդքան վստահ տեղեկատվություն ունես հեղաշրջման հեղինակի ու ֆինանսավորման մասին, բա ես ինչի իմ ավստրիական բանակարանում Հ1-ով ամեն օր չեմ լսում դրա մասին, թե՞ մենակ դու գիտես դա ու չէս ասում ուրիշներին՝ դատախազություն, ոստիկանությւոն, և այլն:

    Եթե դրսի մասին ինչ-որ ինֆորմացիա լիներ, օրը 24 ժամ մենակ էդ կլսեինք, լուրերով, 32 ատամով, բարի գիշեր երեխաներով: Բայց այդ ինֆորմացիան չկա: Հեղաշրջումը, ավելի շուտ դրա փորձը, իրոք որ ժողովրդական էր: Ու Լևոնը ընդամենը գործիք ա եղել:

  7. Philosopher

    Ժոժոբ ինձ փիս նյարդայնացրիր…

    Ասում ես՝ էվոլյուցիա… Խոսենք նշածդ թեզերի մասին: Վերհիշենք.
    1. մենք / նրանք
    2. ժողովուրդ / իշխանություն
    3. «ամբողջ ժողովուրդ» / լֆիկականներ, դոդականներ, սերժիկականներ ...
    4. «ամբողջ ժողովուրդ» կամ ազգի սերուցք / ազգի տականքներ
    5. լավ չեմ հիշում, բայց մի դասակարգում էլ մի ժամանակ Քաղաքացին տվեց
    6. վերջիններից մեկը՝ կրակողներ / կրակվողներ /Փիլիսոփայի կողմից/

    1. Մենք`Հայեր, նրանք` իշխաններ…
    2. Ժողովուրդը՝ մենք, իշխանությունը՝ նրանք: Իշխանությունը բոլոր նրանք են, ովքեր որեւէ կերպ կախված են կերակրատաշտից: Կասե՞ս՝ ինչ մի սխալ բան կա
    3. Ամբողջ ժողովուրդ-լֆիկական եւ այլններ...Ճիշտ չէ՞: Ասում ես, իբր տաքսի ես քշում, թեեւ էլ չեմ հավատում, եթե ուզում ես հետո կբացատրեմ՝ ինչու: Եթե ասենք քշում ես… Լավ ես զգում, որ մի քանի մեքենա իրար հետ ճամփի վրա 10 տակ գնա:Դու լավ ես զգում: Եթե լավ ես զգում, դա նշանակում է, առանց վիրավորվելու` մազոխիստ ես:
    4.Ազգի սերուց--ազգի տականք:Դե՞մ ես այդ սկզբունքին: ՎՄ,ԱԽՔ,ԱԳ եւ այլն.: Ճիշտ չէ՞:
    5. ...
    6. Սա ես եմ տվել, եւ ոչ միայն ես այլ տարբեր քաղաքագետներ ու մեկնաբաններ… Ճիշտ եւ հստակ բնորոշում:

    Մնացածի մասին էլի հետո` քո պատասխանից հետո կխոսենք…

  8. Phenomen

    Եթե Ժոժոոբան տաքսի ա քշում, ուրեմն տաքսու մեջ մի հատ լավ լափթոփ ունի, գժական բռայթբանդ ինտերնետով, պրիտոմ՝ անսահմանափակ: Կլիենտ էլ շատ պիտի որ չունենա, քանի որ մեկմեկ հենց գրում ես՝ պատասխանում է: Ամենատխուր ժամերին էլ օնլայն է լինում: Էլ ի՞նչ տաքսի քշող:

  9. Jojoba

    »» Եթե Ժոժոոբան տաքսի է քշում, ուրեմն տաքսու մեջ մի հատ լավ լափթոփ ունի, գժական բռայթբանդ ինտերնետով, պրիտոմ՝ անսահմանափակ:

    Ախր մեկ-մեկ ոչ միայն իրականության զգացումն եք կորցնում, այլ (որն ավելի ցավալի է) հումորի զգացումը:

    Եթե դեմ չեք, մի քիչ ավելի ուշ կպատասխանեմ գրածներիդ՝ հիմա Վերվարածների ժամն է (նորից կատակում եմ, ուղղակի հիմա մի թեթեւ զակազ ունեմ, պտի մի հատ կլիենտ տանեմ Մոնումենտ եւ հետ գամ):

  10. Jojoba

    »»Կարծես գլխիս սառը ցնցուղ էր: Չասես՝ ինչու: Դու շատ վատ տոնով սկսեցիր, շատ չասեմ՝ գռեհիկ, այլ զուտ հայոց աշխարհական: Դա լավ չէր` քո տոնը, խոսելավոճը, բառերդ:

    Խնդրում եմ իմ տոնից վատ մի զգացեք, քանի որ (ինչքան էլ դա արդարացում չէ) բայց դա իմ խոսելու տոնն է (նկատի ունեցեք, որ ես եթե նույնիսկ հեգնում եմ, բայց երբեք չեմ վիրավորում, համենայն դեպս շատ եմ աշխատում դա անել):

  11. Jojoba

    »»» Ոչ վաղ անցյալի հերոսություն…

    Կասեմ Ամատունի՝ ու՞ր ես: Այ հիմա Ամատունին լիներ կհիշեցներ Նախագահի «հերոսությունները»:

    Ի՞նչ, դեռ կան մարդիկ, ովքեր պնդում եմ, որ նա «անթերի» է եղել անցյալում.

    Ախր, դրա մասին բոլորս էլ լավ գիտենք, նույնիսկ ես, ով համաձայն էր, որ նա գա իշխանության (չարյած փոքրագույնից ելնելով):

  12. Jojoba

    »» Իսկ նողկանքդ ինչի՞ հետ էր կապված:

    Ես հարց էի դրել:Դու ում կողմից ես,
    -ԿՐՈԿՈՂ
    -ԿՐԱԿՎՈՂ

    Այդ տողերից հետո, ականատես եղա, թե ինչ է քո պատասխանը: Կասես տարբերությունը քո եւ ասենք,չեմ վիրովորում ,լավ էէէէէէ…
    Էլ ոչ մի ցանկություն չունեմ գրելու…

    Նախ՝ ես, ինչպես տրոցկիստ Ֆենոմենը ոչ ոքի կողմից չեմ:

    Եթե հնարավորություն լիներ, որեւէ մեկին սատարել ԿՌՎԻ ժամանակ, ապա բնականաբար կլինեյի ձեր կողքին (թեեւ չեմ կարծում, թե ինչ կանեմ, կանեյի կամ անում եմ ես, դա որեւէ մեկին հետաքրքիր է):

    »»»Կասե՞ս տարբերությունը քո եւ ասենք, չեմ վիրովորում, լավ էէէէէէ........

    Ճիշտն ասած չհասկացա, ում հետ ես ինձ փորձում համեմատել, բայց եթե «նրանց», ապա կասեմ, որ ես երբեք չեմ օգտվել պետական կաթսայից, երբեք չեմ եղել օրենքից բարձր, եւ էլի նման բաներ: Եթե իհարկե, ճիշտ հասկացա քո հարցադրումը:

  13. Jojoba

    »»Եղբայր (կամ քույր, ինկոգնիտո ենք չէ՞), եթե դու այդքան վստահ տեղեկատվություն ունես հեղաշրջման հեղինակի ու ֆինանսավորման մասին…

    Տեղեկություն չունեմ, ականջիs ոչ-ոք ոչինչ չի փսփսացել, եu ես ինքս էլ չեմ փորձել իմանալ (չնայած ինչ-ինչ հնարավորություններ կային)՝ միայն մեկ նպատակով -»
    Շատ վաղուց ես ինքս ինձ խոսք եմ տվել մի քանի գործով՝ ոսկի, թանկ. քարեր, զենք, ծաղիկ, մարդկային առեւտուր եւ շահագործում ու քաղաքանություն.

    Չեմ ուզում բացատրել պատճառները, ուղղակի չեմ զբաղվել եվ չեմ էլ զբաղվի…

    Իսկ ինչի՞ց ելնելով եմ դա ասում… ես մի անգամ արդեմ նկատել եմ, որ հայկական հեղափոխությունները միակը չեմ իմ կյանքում, որին ես ականատես եմ եղել անձամբ (նկատի չունեմ TV - թերթեր):

    Իսկ ոչ վաղ անցյալում եղած բոլոր հեղափոխությունները ունեն շատ ընդհանուր գծեր, իզուր չեն դրանք կոչվում գունավոր.

    Հայկականը, կամ ինչպես սիրում եմ ասել՝ Ծիրանի հեղափոխությունը, բնականաբար, ուրույն էր, բայց ոչ անգամ, որպեսզի նույնիսկ անզեն աչքով չզգացվեր:

    Ինչո՞ւ դրա մասին չեն խոսում թերթերը եվ ՏՎ-ն՞: Իսկ ինչո՞ւ խոսեն. Հայաստանը Ռուսաստան չի, որպեսզի թքած ունենա արեւմուտքի կարծիքի, Միջազգային կազմակ-ի, եկող փողերի վրա ...

    Եթե նկատել եք, նախկին եւ ներկա պրեզիդենտը շատ զգույշ են խոսում նրա մասին, թե ինչու մինչեվ հիմա դեռ չեն շնորհավորել…

    Ամեն դեպքում մի շփոթեք. հայաստան не ռուսաստան.

    Իսկ ո՞ւմ անունն եք ուզում որ տան. ասենք՝ ԱՄՆ-ն, կամ որոշ ԱՄՆ-ի կազմակերպություններ ֆինանսավորում են Լեվոնի՞ն:

    Լավա չասիր՝ Սորոսն է ֆինանսավորում (նկատիր` Սորոսի անունը հնչեց միայն նիկոնովի կողմից), ոչ հայկական վայ քաղաքագետների:

  14. Jojoba

    »»»Հեղաշրջումը, ավելի շուտ դրա փորձը, իրոք որ ժողովրդական էր: Ու Լևոնը ընդամենը գործիք է եղել:

    Համաձայն չեմ, եթե իհարկե ես իրավունք ունեմ այստեղ դեռ արտահայտել իմ կարծիքը

    ԼՏՊ-ից վատ մի զգա ՊԼՍ, հենց Լեվոնական թերթերը նրա մասին հաճախ նման հապավում են օգտագործում:

    Եթե դա անձամբ քեզ չի դուր գալիս, դա ուրիշ բան .. կաշխատեմ չօգտագործել

    Եթե թույլ տաք երեք հարց՝

    1. Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գումարներ են ծախսվել այս ամենի վրա (հաշվի չեմ առնում նախընտրական ծախսերը, նկատի չունեմ միտինգային կաշառքները, նկատի չունեմ կոնգրեսներ, հավաքույթներ, համապատասխան ծախսեր… ակա Պիցցա, Սիգարետի փող ... եվ այլն):

    2. Ո՞վ է ծախսել եվ որտեղի՞ց

    3. Եթե նկատի ունեք, որ ծախսվել է հայկական կլիչկա ունեցոզ բիզնեսմենի կողմից, ապա նրա ինչի՞ն էր դա պետք (մենակ սրան էլ ազգի հերոս չսարքեք… ոչ մի բանով Լֆիկից լավը չի, եթե հաշվի չառնեք բարձր. կրթությունը եվ համապատասխան խելքը)

    Թե հիմա մի հատ կասկածի տակ դրեք, եթե ոչ նա, ապա ում էր դա պետք

  15. Phenomen

    Մի քիչ Ամատունու ոճով էր գրածդ, չհասկացա, բայց հենց ժամանակ ունենամ, կգրեմ իմ կարծիքը:

  16. Քաղաքացի

    Այն քեզ բան… սա էր իմ առաջին զգացմունքը այս ամենը կարդալուց հետո:

    Ժոժոբ ջան, էս գազի գների թանկացումը վրեդ ազդե՞լ է: Աչքիս ոչ միայն ազդել է, այլ նաև ներազդել:

    Նախ և առաջ երբ ես ասում էի, որ ցավում եմ, որ այսպիսի «վելուծությունները» ազդում են որոշների վրա, կոնկրետ Ժոժոբին նկատի չունեի, այլ նրանց, ովքեր անվերապահորեն հավատում են այնտեղ գրված ամեն մի բառի:

    Ճիշտն ասած, եթե հիմա անդրադառնամ վերը գրված բոլոր մտքերին ապա, աշխատանքային շատ թանկ (ԱՄՆ-ի կոմղից վճարվող) ժամանակիցս մոտ 1 ժամ պետք է տրամադրեմ: Դրա համար կանդրադառնամ միայն 14-րդին:

    1. Ի՞նչ եք կարծում, ի՞նչ գումարներ են ծախսվել այս ամենի վրա (հաշվի չեմ առնում նախընտրական ծախսերը, նկատի չունեմ միտինգային կաշառքները, նկատի չունեմ կոնգրեսներ, հավաքույթներ, համապատասխան ծախսեր… ակա Պիցցա, Սիգարետի փող ... եվ այլն)

    Նախ և առաջ, հայլուրական տրամաբանությունդ ի վերջո ե՞րբ պետք է կողքի դնես: Ի՞նչ է նշանակում՝ հաշվի չեմ առնում միտինգային կաշառքները: Այսինքն ըստ քեզ այդպիսի ծախս եղել է, բայց դու դա մեծահոգաբար հաշվի չես առնում, հա՞: Ճո՜խ է: Ուրեմն ամենայն պատասխանատվությամբ կրկնում եմ ամենավերջին անգամ. միտինգների ժամանակ ոչ մեկին մասնակցության համար չեն վճարել: Էս հարցը համարում եմ վերջնականապես փակված: Եթե ինչ որ մեկը սրա մասին ծավալվի, ապա ես կհամարեմ, որ նա լուրջ հոգեկան (ոչ թե հոգեբանական) խնդիրներ ունի:

    Պիցցան ու սիգարետի փողը ո՞րն են: Ընկեր ջան, որ իմանաս անձամբ ես ինչքան փող եմ ծախսել (ու ծախսում) էդ ամենի վրա՝ մազերդ բիզ-բիզ կկանգնի ու որ իմանաս, թե իմ նման քանիսն են էդքան փող ծախսել, բիզ-բիզ կանգնած մազերդ կթափվի:

    2. Ո՞վ է ծախսել եվ որտեղից

    Ծախսել եմ ես, ծախսել է ընկերս, եղբայրս, հայրս, մայրս, բարեկամս, ծանոթս, ընկերոջս բարեկամը, ընկերոջս քավորը, եղբորս ընկերը, Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Օպերայի կողքի քիչ թե շատ թասիբ ունեցող օբյեկտները և լիքը այլ մարդիկ ու կազմակերպություններ: Ի միջի այլոց, անձամբ խոստանում եմ, որ հենց ես երկրում իշպանափոխություն լինի, ես կկազմեմ մի ցուցակ, որտեղ անուն առ անուն կհրապարակեմ, թե ով ինչքան փող է ներդրել այս շարժման մեջ:

    Հ.Գ. Եթե պոռնիկի վաստակ Նիկոնովը համարում է, որ ԱՄՆ-ում սովորելը դա ազգային դավադրություն է (ինքը երևի ի նկատի ունի ռուս ազգի նկատմամբ), ապա ես, ինչպես նաև շատ շատերը Հայաստանում (այդ թվում և ավազակապետական ճամբարում) դա համարում են մեծ արժանիք ու դա կապում միմիայն խելքի հետ. ՄԻԱԿ կուսակցության անդամների մի մասը կրթություն է ստացել Անգլիալիայում (նախկին վարչապես Արմեն Սարգսյանի հովանու տակ), բայց իրանց ոչ մեկ չի ասում Արևմուտքի կողմից ներդրված գործակալներ:

    Հ.Գ.2. Այսքանից հետո այս թեման իմ համար սպառված է և ես այլևս այսպիս ՀԻՄԱՐ վերլուծությունների չեմ անդրադառնալու ու չէի էլ անդրադառնա եթե այսպիսի բուռն արձագանք չլիներ իմ առաջին գրառմանը, որը միմիայն մտահոգություն էր արտահայոտւմ ու վերջ:

  17. Philosopher

    Չեմ կարծում, որ Քաղաքացու պատասխաններին ավելացնելու որեւէ բան ունեմ: Չեմ ավելացնի, քանի որ իրոք ամեն ինչ ասված էր:

    Անցնենք երկրորդական հարցերի…

    Ժոժոբ, նշում ես իբր լտպ «լևոնական» թերթերն էլ են օգտագործում: Բարեկամ, ես երբեք այդպիսի բան չեմ նկատել: Ասեմ,որ թերթերը կարդում եմ եւ հաստատ մինչ այս պահը էդպիսի բան չեմ հանդիպել: Բացառությամբ, որ վերջին Ժամանկ-Երեւանը մի հատ էդպիսի մի տեղ բան էր գրել` Լ. Տ-Պ. Այ էսպես մի տեղ մի բառ միայն: Եւ վերջ… Հայլուրի խաղերը մի՛ խաղա: Իսկ որ ինձ դուր չի գալիս, ապա այո, ես չեմ սիրում այդ տիպի հապավումը, եթե կարող ես, աշխատի էլ չգրես…

    >>>իսկ ո՞ւմ անունն եք ուզում որ տան. ասենք՝ ԱՄՆ-ն, կամ որոշ ԱՄՆ-ի կազմակերպություններ ֆինանսավորում եմ Լեվոնի՞ն.

    Ասենք թե՝ ասեցին: Իրենք չեն ասում, իրենց շների բերանով են ասում այդ ամենը:Հետո՞: Քեզ ինչ-որ բա՞ն է տալիս:

    Արդեն կարծես թեւակոխում ենք ավելի համընդհանուր փուլ. Հարցը դրվում է այսպես
    * ԱՄՆ,թե՞
    * ՌԴ…

    Ես առաջին տարբերակի կողմն եմ: Իհարկե՝ չբացառելով, որ ՌԴ-ի հետ ունենանք կայուն եւ բարիդրացիական հարաբերություններ: Ի՞նչ է մեզ տվել, տալիս ու կտա ՌԴ-ն:
    Կասեմ որ՝ ոչինչ… Մենք դառնալով ՌԴ-ի ֆորպոստ` կերտում ենք մեր մահկանացուն: ԱՄՆ-ն գոնե օգնում է մեզ: ՌԴ-ն մեզ սկի իր շան տեղը չի դնում: Դե հայ ենք,չէ՞: Մեզ հետ ով որ վատ վարվի նրա հետեւից ենք գնում… Մի խոսքեվ մազոխիստ…

    >>>նախ ես ինչպես տրոցկիստ Ֆենոմենը ոչ ոքի կողմից չեմ.

    Եթե հնարավորություն լիներ որեւէ մեկին սատարել ԿՌՎԻ վախտ, ապա բնականաբար կլինեյի ձեր կողքին (թեեւ չեմ կարծում, թե ինչ կանեմ, կանեյի կամ անում եմ ես, դա որեւէ մեկին հետաքրքիր է):

    Ես հարցը դրել էի շատ հստակ եւ պարզ: Ո՞ւմ կողմից ես` Կրակողի՞, թե՞ կրակվողի… Դու ասում ես ոչ մեկի: Փաստորեն, դու Հայաստանից չես… Լոխ լավա, չէ՞:

  18. Phenomen

    ԱՄՆ թե, ՌԴ, դա մի հատ առանձին ու ծավալուն թեմա է, ու շատ հրատապ, քանի որ ՌԴ-ի տնտեսական լծակները, ըստ եվրոպական վերլուծաբանների, 2-3 տարի հետո պիտի սկսեն թուլանալ, ու Հայաստանը լինելու է ոչ թե հսկա տիրության ֆորպոստ, այլ մեռնող գազանի ոջիլ, որից էդ գազանը կուզեր ազատվել:

  19. Jojoba

    »»Ես այլևս այսպիս ՀԻՄԱՐ վերլուծությունների չեմ անդրադառնալու ու չէի էլ անդրադառնա

    Արի նման պիտակավորումներ չտանք, ... (Ադմինը ինձ չի ների իր բլոգում նման լարվածություն ստեղծելու համար :-smile )

    »» Ճիշտն ասած եթե հիմա անդրադառնամ վերը գրված բոլոր մտքերին ապա, աշխատանքային շատ թանկ (ԱՄՆ-ի կոմղից վճարվող) ժամանակիցս մոտ 1 ժամ պետք է տրամադրեմ

    »»Ընկեր ջան, որ իմանաս անձամբ ես ինչքան փող եմ ծախսել (ու ծախսում) էդ ամենի վրա մազերդ բիզ-բիզ կկանգնի ու որ իմանաս թե իմ նման քանիսն են էդքան փող ծախսել, բիզ-բիզ կանգնած մազերդ կթափվի:

    Հմմ. կարծեմ մենք հանդիպել ենք 1 անգամ «Կոնգրեսում», եւ լավ գիտես, որ թափելու ենթակա արդեն մազ չի մնացել (սաղ արդեն վաղուց թափել են), եվ երկրորդ՝ մի՞թե ես թողեցի մի մարդու տպավորություն, որի մազերը կարող են թափել քո ԱՄՆ-ի կոմղից վճարվող աշխատավարձը կամ քո ծախսած փողի քանակը լսելուց grin

    Իմ մոտ արդեն վաղուց ոչինչ չի թափում փողի քանակը կամ անունը լսելուց, ինչ թափելու բան կար, արդեն վաղուց թափել է…

    Չնայած ինձ ուղղված քո ագրեսիվությանը եվ պիտակավորումներին, բայց ես ավելի մեծ խանդավառությամբ եմ լցվում, երբ տեսնում եմ, որ մարդիկ պայքարում եմ հանուն գաղափարի եվ պատրաստ են զոհաբերել իրենց աշխատանքային ժամանակը եվ անձնական պահուստները:

  20. Jojoba

    ու Հայաստանը լինելու է ոչ թե հսկա տիրության ֆորպոստ, այլ մեռնող գազանի ոջիլ, որից էդ գազանը կուզեր ազատվել

    Ինչքան էլ ստորացուցիչ լինի այդ համագործակցությունը, բայց այսօրվա դրությամբ նրա շնորհիվ է «ամուր փակված» Թուրքական սահմանը. (սա իմ կարծիքը չէ, այլ ոչ ղարաբաղյան եվ կենդանի գեներալի, որը ծառայում է այդ սահմանի վրա):

    2-3 տարի հետո պիտի սկսեն թուլանալ ՌԴ-ի տնտեսական լծակները

    Կա նման տեսակետ, բայց այսօրվա դրությամբ առկա է ԱՄՆ-ի եվ Եվրոպայի տնտեսական անկումը, եվ տնտեսագետների կողմից կանխատեսվող 3-4 երկրների թռիչքը՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան եվ եթե չեմ սխալվում Բրազիլիա:

    ԱՄՆ-ն գոնե օգնում է մեզ:ՌԴ-ն մեզ սկի իր շան տեղը չի դնում

    grin ինչո՞վ է օգնում ԱՄՆ-ն` փողով grin միանշանակ

    Որ ՌԴ-ն շատ տեղ չի դնում, դա էլ կա ... բայց հլը դեռ ձեռ է տալիս, հավանաբար, մեր իշխանություններին:

    Քաղաքացու մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել միայն մեկ պատճառով, եթե զրուցակիցը սիրահարված է, ապա դժվար թե նրան կարող ես այլ բան ապացուցել. ես գոնը մի բան ասելուց, ամեն դեպքում միշտ ավելացնում եմ, ԻՄՀՕ, իմ կարծիքով, ինձ հասած տեղեկություններով (միայն մեկ նպատակով, որպեսզի ինձ չվերապահեմ վերջնական ատյանի ճշմարտության մենաշնորհ):

    Քո խոսքերից, բացարձակ ճշմարտության հոտ է գալիս, էլ չեմ խոսում, պիտակավորումները որ տվիր:

    Սա միակ բանն է, որ համաձայն եմ քո հետ՝ անիմաստ է նման տոնով շարունակել այս խոսակցությունը

    Հ.Գ.

    Ի միջի այլոց, անձամբ խոստանում, որ հենց ես երկրում իշպանափոխություն լինի, ես կկազմեմ մի ցուցակ, որտեղ անուն առ անուն կհրապարակեմ, թե ով ինչքան փող է ներդրել այս շարժման մեջ

    Մինչ վերջերս ասում էին, որ փողերին տիրապետում է Գռզոն, հետո ուրիշ գանձապահների անուններ սկսեցին տալ, վերջերս սկսեցին խոսել Տ. Մանուշակի մասին, հիմա պարզվեց, որ Քաղաքացին էլ տեղյակ է նախընտրական եվ հետընտրական փողերի հոսքին եվ արտահոսքին.

    Հեգնո՞ւմ եմ, այո ... որովհետեւ լավագույն դեպքում կարող ես նշել քո եվ քո մտերիմների ծախսած փողերը, բայց դու հաստատ անտեղյակ ես, թե ինչ փողեր են պտտվել նախարարական միջանցքներում:

    Ինչքան էլ դու մոտ ես կանգնած առաջնորդին, հաստատ դու էն մարդը չես, որին տեղյակ են պահել անցուդարձը:

    Հ.Գ.

    Նիկոնովը համարում է, որ ԱՄՆ-ում սովորելը դա ազգային դավադրություն է

    ԻՄՀՕ սխալ ես մեկնաբանություն նրա խոսքերը. Սովորելը դավադրություն չէ (հատկապես, որ նա ինքը սովորել եւ դասավանդում է արտերկրում):

    Օպերայի կողքի քիչ թե շատ թասիբ ունեցող օբյեկտները և լիքը այլ մարդիկ ու կազմակերպություններ

    grin Զուրաբյանի կաֆեն հաստատ նկատի ունես, հա, մեկ էլ Խաչատուրի Դե Ռոման. Շատ թասիբով օբյեկտներ են…

    Էս հարցը համարում եմ վերջնականապես փակված: Եթե ինչ որ մեկը սրա մասին ծավալվի, ապա ես կհամարեմ, որ նա լուրջ հոգեկան (ոչ թե հոգեբանական) խնդիրներ ունի:

    Որ ես հոգեկան խնդիրներ ունեմ, էդ Տիկին Անիկն էլ է սիրում ասել grin

    միտինգների ժամանակ ոչ մեկին մասնակցության համար չեն վճարել

    Ի միջի այլոց ես չասեցի, որ «միտինգներին մասնակցելու համար վճարել են», այլ օգտագործեցի «միտինգային կաշառքները» արտահայտությունը, որն էլ, ի դեպ, ասեցի, որ հաշվի չեմ առնում, քանի որ առանց դրա չեն լինում ընտրություններ, ոչ այստեղ, ոչ էլ ձեր նախընտրելի դեմոկր. ենկրներում

    Հ.Գ. ... ասի չգրեմ, չգրեմ, բայց չկարողացա ... ներող
    հիմա հաստատ Philosopherը էլ կգա, եվ կասի, որ բան չհասկացավ grin

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org