Ֆ5բլոգ հարկադիր պարապուրդի մեջ Տաթեւիկի «Եվրատեսիլը»
Մայ 26

Ընտրելով թեման, եկեք այս անգամ գոնե հասնենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը լուրջ եւ ազատ, բաց եւ արդար քննարկում կազմակերպելն է: Օգտվելով մեր Բլոգի անդամի` հարգելի Վիշապի տված թեմաների բազմությունից, ես ընտրեցի հայոց հոգեւորականության այժմյան ճգնաժամի թեման:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այժմ մեր հոգեւորականությունը գտնվում է բավական բարդ եւ կարելի է համարել նաեւ սոսկալի վիճակում: Պատճառը շատ պարզ է: Այդ ամենը սկսվեց նրանից, որ մեր Կաթողիկոսը իրեն թույլ տվեց մտնել քաղաքական թատերաբեմ:

Ինչպես նշված է սահմանադրության մեջ.

«Եկեղեցին անջատ է պետությունից»:

Սակայն վերջին նախագահական ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մեր սահմանադրության ոչ բոլոր, կասեի՝ նույնիսկ հոդվածների 80 տոկոսը չեն գործում: Ցավալի է, քանի որ, եթե եկեղեցին եւս մասնակից է եղել «պետական ավանտյուրային», ապա դա հանգեցնում է շատ խորը ճգնաժամի, ընդհուպ մինչեւ պետականության կորուստ:

Պատմական աղբյուրները թերթելով, յուրաքանչյուրը կնկատի, որ 11-րդ դարը մեզ համար եղավ պետականության կորստի, ավերման, ճգնաժամի եւ թե’ տնտեսական, թե’ քաղաքական անկման դար: Այն ժամանակ, Բյուզանդիան խաբեությամբ վերցնում էր Բագրատունիների հողերը, իսկ խարդախ բյուզանդացիներին Հայոց արքունիքում աջակցում էր… ոչ ավել, ոչ պակաս Հայոց Կաթողիկոսը` Պետրոս Գետադարձը: ԵՎ հիշելի է, որ Գետադարձի եւ Վեստ Սարգսի (դավաճան նախարար) հորդորներով էր, որ Հայոց Արքա Գագիկ 2-րդը մեկնեց Կ.Պոլիս և կալանավորվեց ու երբեք էլ չվերադարձավ Հայաստան: Նույն ճակատագիրը հետագայում ուղեկցեց նաեւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսին: Ուստի արձանագրել է պետք, որ եկեղեցու քաղաքականացումը հղի է պետականության անկման վտանգով:

Ներկա ժամանակաշրջանում տեղի է ունենում նույնը: Հայոց Կաթողիկոսը եւ Հայոց Եկեղեցին լիովին քաղաքականացված են: Դա դեռ քիչ է: Հայոց հովվապետը (ըստ ընդդիմադիր թերթերի) զբաղվում է ֆինանսական գործունեությամբ, այլ կերպ ասած` բիզնեսով: Եվ հանուն արդարության արժե նշել, որ այդ տեղեկությանը ոչ մի համարժեք, հիմնավորված հակափաստարկ, ոչ մի պատասխան-հերքում չեղավ:

Մասնավորապես.

Ըստ Չորրորդ Իշխանություն թերթի Հայոց Կաթողիկոսը գծի բազառներ է անում: Ասվում է, որ Կաթողիկոսը ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավորների հետ երկարատեւ գծի «բազառներ» է վարել` հոխորտալով, թե «ես ոնց ասում եմ , ըտենց պտի ըլնի»: Ասվում է, որ Հովվապետը նաեւ այդ «բազառների» ժամանակ ոչ կոռեկտ լեքսիկոնով էր զրուցել` «հեռախոսային բազառի» ժամանակ:

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱԵՎ «ԳԾԻ ԲԱԶԱՐՆԵՐ» Է ԱՐԵԼ

Չորրորդ Իշխաույթյունը նաեւ նշում է, որ բազմաթիվ եկեղեցականներ են հեռացվել` կարգալույծ արվելը: Գործընթաց, որը երբե’ք եւ ո’չ մի կաթողիկոսի օրոք այդքան աճ չի գրանցել:

ԿԱԹՈՂԻԿՈՍԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Հայկական Ժամանակ թերթի վկայությամբ Սևանի դպրոցի 10 ուսանողներ հեռացվել են նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինելու պատճառով:

«Հայկական Ժամանակ»

Եվ ամենից զավեշտալին ՀԺ-ի ապրիլի 8-ի համարում տպված տեղեկությունն էր: Որը նշեմ, որեւէ հերքման չարժանացավ: Այս հոդվածում մասնավորապես նշված է.

ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի եղբայրը` Հայ առաքելական եկեղեցու ՌԴ-ի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայում նոր իմիջ է ձեռք բերել` շնորհիվ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ իր համատեղ բիզնեսի:

Վեհափառ ավազակապետի եղբայրը, ըստ մոսկվայաբնակ հայերի, զբաղված է հայկական գերեզմանոցում տարածքներ վաճառելով: Մոսկվայաբնակների շրջանում պտտվող խոսակցությունների համաձայն, հայկական ՙՎագանկովկա՚ գերեզմանատան մեկ գերեզմանատեղին գնահատվում է 60-120 հազար դոլար: Այս բիզնեսն այնքան գրավիչ է, որ արդեն վաճառվել է նաեւ Հայրենական պատերազմի զոհերի եղբայրական գերեզմանոցի տարածքի մի հատվածը: Այնպես որ, Վեհափառ ավազակապետի գործողությունների հիմնավորումները պետք է փնտրել գենետիկայի ոլորտում:

Աղբյուր

Ահա այս է իրավիճակը: Մեր եկեղեցին հասել է մի վիճակի, երբ շատերը սկսել են չհարգել այս կառույցը: Ցավ է, եւ ոչ միայն պարզապես՝ ցավ: Առողջացման քա՛յլ է պետք կատարել: Ցավոք, այդ վերոհիշյալ գործառույթները ոչ միայն բնորոշ են կաթողիկոսին, այլեւ եկեղեցականներին ընդհանրապես: Կարծում եմ, ինձնից շատ բախված կլինեք այդ սոսկալի երեւույթների հետ:

Դեռեւս Պատմահայր Մովսես Խորենացին էր իր հանրահայտ «Ողբ»-ում ողբում եկեղեցականներին, ուսուցիչներին, ազգին…: Իսկ այդ ժամանակ, ինչպես հիշում ենք, վերջ էր տրված Արշակունյաց դինաստիային: Այսինքն, մենք կրկին չունեինք պետականություն:

Վերջում, պետք է նշել, որ կաթողիկոսը դեռեւս եկեղեցի չէ: Նա ոչ Աստված է, ոչ էլ բնավ՝ հավատք: Խնդրում եմ բլոգի յուրաքանչյուր անդամի այս անգամ գոնե լուրջ քննարկում կազմակերպել, քանի որ այս թեման շատ հրատապ է, եւ շատ կարեւոր այս երկրի համար: Առաջարկում եմ նշել լուծումների մասին, որով կարող ենք հասնել նրան, որ եկեղեցական ճգնաժամը, հոգեւոր բարոյալքումը եւ ոգու սովը, ինչի մասին փիլիսոփայորեն նշել է Վարպետը` Ավ. Իսահակյանը դեռեւս մեզանից 105 տարի առաջ փոխարինվի մտածողությամբ, բարգավաճմամբ եւ ազգային զարթոնքով…

Ես Ձեզ ասում եմ` կգա ոգու սով
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած գերհագեցած որկորով
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Դուք որ հեգնեցիք ուժն աստեղնագործ`
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
ԵՎ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովեծով . . .

Ավ. Իսահակյան 1903

Կարծում եմ հարմար վիդեո կլինի… Վայելե’ք…


Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 59 մեկնաբանություն

  1. Jojoba

    Այս բիզնեսն այնքան գրավիչ է, որ արդեն վաճառվել է նաեւ Հայրենական պատերազմի զոհերի եղբայրական գերեզմանոցի տարածքի մի հատվածը: Այնպես որ, Վեհափառ ավազակապետի գործողությունների հիմնավորումները պետք է փնտրել գենետիկայի ոլորտում:

    Փոքր պարզաբանում. Հայկական եկեղեցու տարածքում էր գտնվում Հայրենական պատերազմի զոհերի գերեզմանոցի տարածքը, որը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի

    1. խնամված շարքեր, որտեղ կան գերեզմանատախտակներ, եվ հողը նույնպես խնամված է (հավանաբար պետությունն է հոգ տանում).

    2. այսպես կոչված եղբայրական գերեզմանոց, որտեղ չկան քարեր կամ տախտակներ, եվ վաղուց արդեն նրա համար վեճեր էին հրահրվել:

    Խոսքը հենց գնում է այս երկրորդ տարածքի մասին: Բայց պետք չէ մոռանալ, որ ինչքան էլ հողը կամ տարածքը խնամված չէ, մոսկովյան յուրաքանչյուր բոմժ գիտի, որ այնտեղ պատերազմի հերոսներ են թաղված եւ չի կարելի նրանց հանգիստը խանգարել, կամ ինչպես սիրում էր ասել «վերոհիշյալի եղբայրը»՝ գյոռբագոռ անել:

    -----
    Հայաստանցի եղբորը լավ չեմ չանաչում, իսկ մոսկովյանի հետ քանի-քանի անգամ շփվել եմ: Ասեմ, որ մոսկովյան հայության բոմոնդի մոտ սովորություն էր դարձել, որ ամեն շաբաթ կամ կիրակի պետք էր գնալ եկեղեցի, շփվել մեկմեկու հետ, ցուցադրել իրենց ավտոմեքենաները եւ իրենց խոփանչի կանանց հագուկապը (հավատացեք` եկողների 99 տոկոսը ոչ տեղաբնակներն էին, այլ նախկին խոպանչիկներ եւ նրանց արդեն ոչ խոպանչի զավակները): Արական սեռը արտաքնապես փոխվել է, բայց իրենց կանայք՝… մնացել են նույնը:

    Լավ շեղվեցի, ... ու այդ բոմոնդը եթե գալիս է եկեղեցի, ապա անպայման մի հատ պետք է շփվի վերոհիշյալիս հետ. /ի միջի այլոց հասարակ մահկանացունները, կամ միջին կլասի բուդկա փահողները չեն կարող շփվել փայծառափայլի հետ/. Հավատացեք, իրականում ինչ որ մեկը պտի միջնորդեր, որպեսզի նա էլ մյուսների հետ կանգնի կրուգ, որում ճաճանչափայլն է.

    Այս պատճառով մոսկվահայերը կամ այն մարդին, որոնք կարիք չունեին իրենց ցուցադրելու, գալիս էին աշխատանքային օրերին:  Այ, այդ ժամանակ էր, որ առաջին անգամ ինձ՝ նվաստիս պատիվ եղավ առաջին անգամ տեսնել ՆՐԱՆ:

    Պատկերացրեք, աչքերս ճակատս թռան, երբ գերեզմանոցի դռները բացվեցին, եվ մեծ արագության տակ մի վոլգա-31 մտավ բակ, ու ուղիղ դեպի եկեղեցին՝ դուրս եկավ մի հատ քյարթու դեմք եւ բանալին մատին ֆռռացնելով նե՜նց գոռած եղեկեցու մշտական ողորմություն հավաքողի վրա…

    Ընդ որում, ես 10 տարի էդ ողորմություն հավաքողին տեսել եմ՝ նկատի ունեմ, որ անկապ մարդ չէր, այլ «ներսի մարդ»՝ մի կին, որը իմ աչքի առաջ երեխաներին ծեծեց, երբ սրանք մի պահ չնկատեցին, որ գերեզմանատան տարածք նոր մարդ մտավ: Հավանաբար, ով գոնի մի անգամ մտել է հայկական գերեզմանոց, կհիշի այդ կնոջը՝ իր 2 չքնաղ (իրականում շատ գեղեցիկ տղա եվ աղջիկ ուներ) երեխաների հետ:

    Անձամբ ես չեմ տեսել, բայց խոսակցություներ կային, որ ողորմություն հավաքողները փող էին տալիս եկեղեցուն՝ հակառակ դեպքում ինչպես հավատալ նրան, որ նույն մարդում ես տեսել եմ տաս տարվա ընթացքում ամեն աստծո օր.

    Կիրակի օրերը եկեղեցի չէր լինում մտնել, դարպասից ներս իրար կիպ կանգնած էին՝ ոնց որ թաղման ժամանակ են կանգնում մի շարքով, երբ հանգուցյալին հանում եմ… Ընդ որում, միայն դարպասներից ներս, իսկ դուրսը, որտեղ արդեն քաղաքի տարածքն է, ք.. կուտեին կկանգնեին՝ հաստատ միլիցիան 1 րոպե հետո կգար-կտաներ:

    Մի խոսքով, չեմ ուզում ընկնել բամբասանքների գիրկը, բայց մեկ անգամ անձամբ սրա նմանի դեմքը տեսնելուց հետո հասկանում ես, որ դու նրա համեմատությամբ առնվազն սուրբ ես (ներիր ինձ Աստված նման համեմատության համար):

  2. Marat

    Ընդհանրապես, կրոնավորների քաղաքականության մեջ խցկվելը միշտ բերել է համամարդկային աղետի: Պատճառը`բոլորս էլ գիտենք, որ մարդու սնահավատությունն է եւ դրանից կրոնավորների ամենայն կերպ օգտվելու ունակությունը: Հիշենք կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականությունը իր ողջ պատմության ընթացքում`տարբեր ազգերի ու պետությունների նկատմամբ իրականացրած դաժան հակամարդկային գործողություններով: Նույնը կարելի է ասել նաեւ իսլամի մասին (չնայած քրիստոնեաներից մինչ այժմ երկրագունդը իր բնակչությամբ ավելի շատ է տուժել, քան այլ կրոն դավանող ազգություններից):

    Այնուամենայնիվ, Հայաստանում (երեւի ավելի ճիշտ կլինի ասել`հայերի համար) մեր եկեղեցու դերը հայապահպանության գործում դժվար է թերագնահատել: Չնայած «դրանց» որ իրական իշխանություն են տալիս, ահավոր են դառնում: Ահավորությունը կայանում է նրանում, որ եկեղեցականների անվայել պահվածքը, չարաշահումները, զեխություններն ու ճոխությունները մեր հասարակության եւ, առհասարակ, ողջ աշխարհի աշխարհիկ հասարակության կողմից եկեղեցու նկատմամբ եղած դարերից եկած մինչեւ ուղնուծուծը անհատի մեջ նստած հարգանքը, պատկառանքը, նաեւ՝ սնահավատությունը թույլ չեն տալիս քննադատել նրանց: Ոմանք պարզապես աչք են փակում, ոմանք չեն հավատում, ոմանք մեղմ քննադատություն լսելն անգամ մեղք են համարում: Այնպես որ, խնդիրը մեր հասարակության մեջ է:

    Այսօրվա Հայաստանում չի կարելի միանշանակորեն պնդել, որ մեր բարձրաստիճան հոգեւորականները զբաղվում են քաղաքականությամբ: Տարբեր մասշտաբների «առուծախ անելը», «լեւի էթալը», թղթախաղով զբաղվելը, տաքուկ անկյունից դուրս չգալը, մաֆիոզ-կլանային համակարգերի մաս կազմելը քաղաքականություն չէ: Կարելի է այս բոլոր երեւույթների հերոսներին բնորոշել վերջերս մեզ բոլորիս ոչ անհայտ անձի կողմից արված ընդամենը մեկ արտահայտությամբ`«անհաջող կադր» կամ «անհաջող կադրեր»: Այնպես որ, մեր հոգեւորականության մեջ ծվարած այս անբարո անհատներից ազատվելու դեպքում ամեն ինչ կսկսի կամաց-կամաց իր տեղն ընկնել:

    Իհարկե, անպայման կլինեն վեհության տարբեր աստիճանի բիզնեսմեններ: Գյոււղ չկա, որ շուն չլինի: Հիմա հասարակության լայն խավերը կարծես աշխատում են զերծ մնալ նրանց քննադատելուց… Բոլորս էլ գիտենք, որ մեր հայ հասարակությունը լայնորեն քննադատում, անիծում ու նզովում է օլիգարխներին, իշխանավորներին, դատավորներին, դատախազներին, իսկ հոգեւորականներին`երբեք: Վերջերս ինձ որոշ չափով մտերմ մարդկանց շրջանում խոսում էինք մեր հասարակությունում առկա խնդիրներից (ամեն բիսեդկում քննարկումներ են, չէ՞) եւ փորձեցի անդրադառնալ նաեւ եկեղեցուն… Դուք չեք պատկերացնի (դե ձեւ տված մի քանի հոգի կան), էլ կրեմով տորթ, էլ կուժ ու կուլա, էլ սոտովի տռուպկա՝ սաղ եկան գլխիս: Մեկն էլ ասաց. «Հը՜, վա՜յ, մի՛ ասա, չեմ ուզում քեզ լսել: Սրբապղծությո՛ւն ես անում: Ըտենց բաներ չեն խոսում»: Դե, ես էլ ձենս կտրեցի… Բայց մի քանի օր անց նույն այդ շրջապատում մի հավատացյալ, անչափ պարկեշտ ու խելացի կնոջ ներկայությամբ նորից անդրադարձա եկեղեցուն: Այս տիկինը մեծ մասամբ համակարծիք էր ինձ հետ: Եվ մեր երկխոսությունից հետո մեր ընկերները, թե ոնց եղավ, գլուխները դրականորեն դըմբդըմբացնելով, մտահոգ դեմքերով, համաձայնեցին մեզ հետ…

    Բոլորս էլ գիտենք, թե ժամանակին որքան հզոր է եղել կաթոլիկ եկեղեցին. միայն այն, որ եւրոպական տերությունների միջեւ ծագած խնդիրների «իտոգը» հաճախ տվել են Պապերը: Սակայն, ժամանակի ընթացքում հասարակությունների զարգացմանը համընթաց նրանց դերը գնալով ավելի է փոքրացել: Այս ամենը բերել է նրան, որ հոգեւորականները այսօր զարգացած երկրներում (հատկապես հյուսիսեւրոպական, չնայած այստեղ կաթոլիկները քիչ են) քաղաքականությամբ չեն էլ փորձում զբաղվել: Եթե հանկարծ մի բան էլ լինում է հասարակությունը այնպես է արձագանքում, որ Պապով, նախագահով-բանով հազիվ են հարցը լուծում:

    Պետք է հաշվի առնել, որ մեր եկեղեցու «ներքինը խիստ փակ համակարգ» է եւ քաղաքացիների համար «անհասանելի» է: Այս պատճառով այն հնարավոր չէ վերահսկել հայ հասարակության կողմից: Նույնիսկ (շատերը կասեն անհամեմատելի է) օրինապահ եւ իրավապահ մարմինները համեմատաբար ավելի բաց են եւ նրանց «ներսի» կատարվածը ավելի տեսանելի է:

    Կարծում եմ, հարցի պատասխանը`ժամանակին եւ զարգացումներին համընթաց ինքնամաքրումն է…

  3. Philosopher

    Եկեղեցականների քաղականացումը հղի է ահավոր ծանր հետեւանքներով: Կարծում եմ, համամիտ եք այն տեսակետին, որ դա կարելի է համարել պետականության վտանգման նախադրայալ: Եկեղեցականների քաղաքականացումը եղել է միշտ, սակայն ոչ այսքան ակնհայտ եւ առերես եւ եկեք ընդունենք, որ դա գալիս է նախեւառաջ Կաթողիկոսից: Ընդունենք դա… Մի այսպիսի հռետորական հարց տամ.

    Այդ դեպքում ինչու՞ Գարեգին Առաջին Վսեմափայլի ժամանակ այս խնդիրը չէր թեւածում:

    Պատասխանը շատ հստակ է եւ շատ պարզ: Կաթողիկոսը քաղաքականացված չէր: Այլ կերպ ասած, նա Նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին չէր շողոքորթում եւ երբեք ոչ մի թերթ անգամ չէր համարձակվի փնովել եւ վատաբանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: ԵՎ երբեք ոչ մեկ չէր համարձակվի, անգամ իր շրջապատում, Կաթողիկոսի մասին բացասական ենթատեքստով խոսել: Իսկ այժմ, մեկը մեկին հերթ չի տալիս այդ թեմայի մասին տեղեկություններ փոխանցելու համար: Այնպես որ, եկեղեցու բարոյալքման աշխատանքները կապված են նախեւառաջ կլանային համակարգի հետ նրա սերտ առընչությամբ:

    Եկեղեցու պաշտոնյաները միշտ էլ չարաշահել են իրենց դիրքը: Դա դեռեւս Պապ Թագավորի ժամանակներից էր գալիս, եւ երբ վերջինս փորձեց կասեցնել ավատատեր-հողատեր եկեղեցու այդ «ցասումնալից վերելքը», նրան Հռոմի օգնությամբ սպանեցին եւ խենթ անվանեցին… Սակայն այժմ, դա ընդունել է մի տեսակ «տարօրինակ երանգ»: Իսկ այդ «երանգի պահպանումը» կլինի այն մեծ վտանգի երեւակայական տեսիլքի ձեւափոխումը իրողության, որի մասին բազմիցս նշել եմ…

  4. Miak

    Վերջապես գրանցվեցի

  5. Philosopher

    Miak Welcome....

    Where are our bloggers?

  6. Phenomen

    Վստահ եմ, եթե եկեղեցին քաղաքականացվեր ու կանգներ շարժման կողքին, դու այդպես չէիր գրի:

  7. Jojoba

    »»»Վստահ եմ, եթե եկեղեցին քաղաքականացվեր ու կանգներ շարժման կողքին, դու այդպես չէիր գրի

    Իսկ մյուս կողմում Ձեր կարծիքով ովքե՞ր են կանգնած. անասունների հո՞տը…

  8. Philosopher

    Ֆենոմեն, քո այդ եզրակացություն-հարցից, իմ առաջին եւ կարծում եմ ռեալ տպավորությունը սա է: Դու պաշտպանում ես այժմյան եկեղեցու վարած քաղաքականությունը եւ կողմ ես ազգի հոգեւոր առումով բարոյալքմանը:

    Իսկ ես ո՛չ թե ասում եմ՝ թող կանգնի Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Համաժողովրդական Շարժման կողքին, այլ կանգներ որպես միջնորդ նախկին Նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Իսկ ավելի կոնկրետ՝ վարչակազմի եւ ժողովրդի միջեւ: Սակայն, եթե հիշում եք, մեր եկեղեցու եւ մեր Կաթողիկոսի տեղակալ Ն.Կճոյանը մասնակից դարձավ նախընտրական քարոզչությանը եւ քարոզում էր իշխանական թեկնածուի օգտին: Դա բերեց Կճոյանի մինչեւ վերջին երանգը հեղինակության կորստին: Հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի մեկից առաջ փոխանակ Սերժ-Լևոն միջնորդությամբ զբաղվեր, անմիջապես գնաց նախագահական նորընտիրին անձամբ շնորհավորելու: Ապա տեղի ունեցավ մարտի մեկը: Գիշերը ժամը 6-ին միտինգավորներին բռնի ծեծելով ցրեցին ու Կաթողիկոսը փոխանակ գար Ֆրանսիական դեսպանատան մոտ եւ կանգներ Ժողովրդի եւ ոստիկանության միջեւ, գերադասեց գնալ Լևոնի տունը` չգիտես ինչու գնաց այնտեղ, որտեղ պետք չէր, որ այդքանից հետո լիներ: Ու հիմա դու ինչ-որ հռետորական հա՞րց ես տալիս…

    Հ.Գ. Որպես հուշում եւ հիշեցում նշեմ, որ Արշակ 2-րդ թագավորի եւ նախարարների միջեւ խռովությունը հաշտեցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Մեծը…

    Իսկ եթե դա դու համարում ես որեւէ մեկին միանալ, դա քո խնդիրն է…

  9. Phenomen

    Ի սեր Աստծո, ես հավատից էնքան եմ հեռու, ինչքան Ժոժոբը՝ շոփերությունից: Ես, նույնիսկ կարելի է ասել, աթեիստ եմ: Ու կողմ լինել եկեղեցու ինչ-որ բարոյալքման… ինձ ընդհանրապես չի կպնում:

    Ուղղակի համոզմունքս եմ հայտնել…

  10. Philosopher

    Դու դեռ քո համոզմունքո՞վ ես ապրում, թե՞ մի քիչ նորմալ եզրակացություն արեցիր իմ պարզաբանումից: smile

  11. Phenomen

    Ախր դու պարզաբանում ես մի բան, որին ես ոչ մի ռեակցիա չեմ տվել: Իմ համոզմունքը կարելի է ասել, «արատավոր ազդեցությունն» է այս թեմայի:

  12. Marat

    Իր հոտի մի ստվար զանգվածի կողքին լինելը քաղաքականացվել չէ: Այսօր նրանք մեկն են՝ մնացած բոլոր իշխանական կցորդներից:

  13. Jojoba

    Ի սեր Աստծո, ես հավատից էնքան եմ հեռու, ինչքան Ժոժոբը՝ շոփերությունից:

    Հիմա ինչ, մի հատ սիգնալ տամ, որ հավատա՞ս grin

    Ու կողմ լինել եկեղեցու ինչ որ բարոյալքման… ինձ ընդհանրապես չի կպնում:

    Գիտես ինչ, աթեիստ քո լինելը ոչ մի կապ չունի հարցի հետ: Հիմա եթե դու կառավարության մեջ չես, եւ վաղը մի հատ թուրք քեզ կանգնի. ասի ... «ՀՀ-ի Նախագահի մ-ը». քեզ չի կպնի՞:

    Անձամբ ես կվիրավորվեմ:

    Համեմատությունս գուցե սխալ էր եւ կոպիտ, սակայն արեցի միայն մեկ նպատակով, որ հասկանաս, որ եկեղեցին բիզնեսմեն Կճոյանինը կամ ՀՀՇ-ական Տեր Հուսիկինը չէ, այլ իմը եվ քոնը: Դրա համար եկեղեցու եւ եկեղեցու սպասավորի հասցեին ասցած ամեն մի խոսք պետք է որ քեզ էլ վերաբերվի:

  14. Phenomen

    Պեչենու բաղերից կարծեմ դու էիր, չէ՞, մի անգամ խոսում, Ժոժո՛բ, հիմա դու ես մոլորվե՞լ էդ բաղերում:

  15. Phenomen

    Ես ասում եմ՝ եկեղեցու հետ կապ չունեմ, ու որ մի հատ թուրք ասի ՀՀ նախագահի մ-ը՝ ինձ չի կպնի, ես կպատասխանեմ՝ իրանն էլ, քոնն էլ:

  16. Jojoba

    waw… ի՜նչ ակտիվություն, մի քանի րոպեի ընթացքում:

    02:05 AM -» 02:11 AM 4-5 գրառում

    Իմ անձնական կարծիքն է, որ եկեղեցու սպասավորը, երգիչը, դերասանը, եւ ամեն մի հանրահայտ մարդ չպետք է զբաղվի քաղաքանությամբ, եւ բարձրաձայն չարտաբերի իր դիրքորոշումը: Միգուցե մի քիչ վատ ձեւակերպեցի միտքս, բայց, հուսով եմ, հասկացաք, թե ինչ նկատի ունեի:

    Որպես անձ եւ քաղաքացի, նա իրավունք ունի ունենալ իր թեկնացուն եւ հայացքները, սակայն պետք է լինի միայն ԻՐԵՆը, էլ չեմ ասում, որ կանգնի եւ քարոզի նույնիսկ ամենալավ կամ ամենամաքուր թեկնածուի օգտին:

  17. Marat

    Philosopher, այն օրը մի հատ Փիլիսոփայի նկար եմ տեսել գարեջրի շիշը ձեռքին… բա ասում էիր՝ չես խմում:

  18. Jojoba

    >> ...որ մի հատ թուրք ասի ՀՀ նախագահի մ-ը

    Այ այս հարցում մենք տարբեր ենք մտածում: Ես դա կհամարեմ անձնական վիրավորանք:

    ---
    Ես երկար տարիներ ապրել եմ Հայաստանի սահմաններից դուրս, եւ եթե բնավորությունիցս ելնելով, ես կարող եմ հաճախ եւ անդադար բողոքել իմ երկրից (սա ես միայն կանեմ իմ մոտիկների հետ), ապա երբեք չեմ անի նույնը անծանոթի հետ (նույնիսկ հայ), կամ չեմ խրախուսի այդ խոսակցությունը:

    Նկատի ունեմ, որ քո ընտանիքի գաղտնիքը միայն քո ընտանիքինն է, բայց ոչ՝ հանրության բարիքը:

  19. Jojoba

    2 Phenomen
    ... հիմա դու էս մոլորվել էդ բաղերում:

    2 sksnak
    ... բա ասում էիր՝ չես խմում:
    ------------------

    Իրականում չհասկացա, ինչ կապ ունի այս ձեր մտքերը, բայց կասկածում եմ, որ քուններդ տանում է, եւ ուղեղը սկսում է արդեն ջղաձգված ճիչեր արձակել. grin

    ---------------

    Ու կողմ լինել եկեղեցու ինչ որ բարոյալքմանը… ինձ ընդհանրապես չի կպնում:

    Ֆենոմեն, հլը մի հատ լուրջ, եւս մի անգամ կարդա այս միտքը: Քեզ իմանալով հանդերձ, կարող եմ ենթադրել, որ սա ուղղակի վրիպում էր, կամ էլ ուղղակի «արագ պատասխան».

    Եթե այո, ապա ասա, որ գոնե դրա վրա չկենտրոնանանք:

  20. Marat

    Jojoba, Միակի մասին ի՞նչ կասես…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org