Ուզում էին Ցխինվալը, բայց... տվեցին Գորին... Շնորհավորեք... ես արդեն հեղինակ եմ
Օգ 13

Եկեք քննարկենք վերջին մի քանի օրվա ընթացքում բոլորիս տապագնապի մեջ պահած ռազմական գործողությունների եւ ՀԱՏԿԱՊԵՍ այդ դեպքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների պահվածքի վերաբերյալ:

Իմ խորին համոզմամբ, ռուսները լրատվադաշտում շարունակում են ծանր պարտություն կրել: Հանրահայտ բոլոր գործակալությունները` BBC, CNN… խոսքները մեկ արած դարձել են Սահակաշվիլու հանրային դատապաշտպանները: Եթե հիմնվես միայն արեւմտյան տեղեկատվության վրա, ապա վրացիք իրենց համար հանգիստ քնած էին, Սահակաշվիլին էլ խորհում էր Վրաստանի դեմոկրատացման հերթական քայլի վրա ու… օսթեները վրա տվեցին: Վրաստանը արիաբար պաշտպանվում էր ու անգամ գրանցում որոշ հաջողություններ` սեպարատիստներին «հանդարտացնելու» ուղղությամբ, մինչեւ որ ռուսական կայսրությունը, ով իրականում սանձազերծել էր այս պատերազմը, չխառնվեց, չբացեց իր խաղաթղթերը եւ չսկսեց խեղճացնել Կովկասում ժողովրդավարական կղզի համարվող սուվերեն Վրաստանին: Մոտավորապես այսպես: Դե, ռուսներից մինչեւ հիմա կիսահղի մնացած Ուկրաինան, Լեհաստանը եւ մերձբալթյան երկրները եւ նրանց այժմյան հայր ԱՄՆ-ն ու մյուս գերտերություններն էլ «փորձում են» կարգի հրավիրել ռուսական արջին:

Իրոք, ինչպիսի խեղկատակություն: Ինչպիսի դիմակահանդես: Ինչ վարպետ խաղեր: Միջազգային «մուտիլովկան» տվեց-անցավ բոլոր սահմանները: Խաղաղությունից են խոսում պետական այրեր, ովքեր գիշերը սաունայում կամ ստրիպտիզ ակումբում նստած տրոհեցին Հարավսլավիան ու եվրոպայի սրտում ստեղծեցին մահմեդական պետություն: Խաղաղասեր ճոռոմ ճառեր են ասում քաղաքագետներ, ովքեր հենց այս պահին հանգիստ դիտում են, թե ինչպես են ամերիկյան նավերը մտնում Պարսից ծոց: Խելառ Բուշն էլ Պեկինից մատ է ուզում թափ տալ Պուտինի վրա` իրեն դրած միջազգային ոստիկանապետի տեղ:

Այսօր զրուցում էի ԱՄՆ-ի ընկերոջս հետ: Ասում է` ամերիկյան բոլոր ալիքները եւ բոլոր թերթերը զբաղված են ռուսներին դատապարտելով ու Սահակաշվիլիի պաշտպանությամբ: Այս ինչ է կատարվում… Ով է ճիշտ եւ ով է սուտ…

---------------
Ավելացրեց Jojoba-ն


Ներկա պահին ստացվել է 35 մեկնաբանություն

  1. Philosopher

    Չեմ կարծում, որ որեւէ մեկի համար պետք է գաղտնիք լիներ այն, որ Միացյալ Նահանգները Սահակաշվիլու հետ համաձայն են: Եվս մեկ անգամ եմ կրկնում միտքս առ այն, որ առանց Բուշի համաձայնության Սահակաշվիլին երբեք չէր համարձակվի դուրս գալ ռուսի դեմ: Այլ խնդիր է, որ Բուշը բառերից այն կողմ չանցավ ու չէր էլ կարող անցնել:

    Իսկ ինչ վերաբերվում է Եվրոպային, ապա այս թուլամորթ կառույցը չէր կարող բացի խոսքերից անցնել շատ լուրջ քայլերի եւ օգներ Վրաստանի Հանրապետությանը: Եվրոպան այժմ գտնվում է Ռուսաստանից կածվածության մեջ.... Վերջապես, պարոն Սահակաշվիլին չպետք է այդքան էլ վստահեր Բուշին եւ Եվրոպային: Նրանցից նա ստացավ միայն դեկլարատիվ հայտարարություններ: Ոչ ավելին… Այդ էլ բավական էր: Եթե Սահակաշվիլին մի փոքր ավելի լուրջ մտածեր, ապա նախ կտեսներ, որ ՀՀ-ում Եվրոպան դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնում: Իշխանությունը կրակեց ժողողվրդի վրա, բայց իրենց համար դա հուզիչ չէ: Տեր-Պետրոսյանը Մայիսի 2-ի կոնգրեսում շատ լավ ներկայացրեց այդ բյուրոկրատների կերպարը:

    Այդուամենայինվ, ես մնում եմ իմ կարծիքին, որ սա շատ լավ ծրագրված սցենար էր: Որտեղ պետք է լվացվեն միլիարդներ: Այլ տարբերակ չկա: Ինչպես եղավ Թայվանի դեմ պատերազմում, ինչպես ԱՄՆ-ն խառնվեց Առաջին, Երկրորդ Համաշխարհային պատերազմներին… Սա միայն խաղեր են անմեղ մարդկանց արյան վրա:  Միգուցե դուք չհասկանաք, թե ինչ նկատի ունեմ եւ կզարմանաք, թե ինչ տրամաբանություն կա արյան վրա փող լվանալ… բայց կա… smile

    Իսկ ինչ վերաբերվում է Մտահոգի այն պնդմանը, թե առաջինը Սահակաշվիլին է կրակ բացել, դա էլ դեռ պետք է ստուգել: Ոչ դուք, ոչ էլ մեզնից որեւէ մեկը չի եղել կոնկրետ գործողության կենտրոնում… Բացի Ժոժոբայից… smile

    Հա, ի դեպ, նրան մաղթեմ իմ կողմից լավ մնալ եւ բարի վերադարձ....

  2. Philosopher

    Կարդացեք Լրագիր.ամ-ում Հակոբ Բադալյանի ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ… հոդվածը, որը կարծես իմ խոսքերին ի հավելում լինի…

  3. Marat

    Գիտե՞ք, այս ողջ պատմության մեջ միանշանակ որեւիցե մեկին, կարծում եմ, չի կարելի մեղադրել: Նախ նշեմ, որ հակված չեմ այս կոնֆլիկտը համեմատել արցախյան հարցի հետ: Կարծում եմ, խիստ տարբեր են…

    Ո՞ւմ մեղադրես: Օսերի՞ն: Օսերին հնարավոր չէ մեղադրել: Մարդիկ չեն ուզում ապրել Վրաստանում ու վե՛րջ: Թե այս ամենի նախապատմությունը ե՞րբ է սկսել, ո՞ւմից է սկսել, դա էական չի:

    Վրացիներին մեղադրել նույնպես չես կարող: Իրենց երկրի տարածքային ամբողջականությունն են ուզում պահպանել ու էլի վերջ: Հիմարությո՞ւն էր թե՞` «խիզախություն», վրացական իշխանությունների լայնածավալ հարձակման որոշումը, էլի էական չի:

    Ռուսներին մեղադրե՞լ: Չգիտեմ: Նախ, ռուսները բացարձակապես ցանկություն չունեն կորցնել իրենց համար կարեւորագույն կովկասյան տարածաշրջանը (չես կարող չհասկանալ նրանց): Երկրորդ, մի պահ պատկերացրեք, թե ինչ կկատարվեր օսերի հետ, եթե ռուսական զորքերը չմտնեին Հարավային Օսեթիա` չնայած նրան, որ մտնելու իրավունքը չունեն: Չեմ ասում ցեղասպանություն կլիներ, բայց հետեւանքները մի ողջ ժողովրդի համար կլինեին անկանխատեսելի: Բայց միեւնույն ժամանակ, չի կարելի չնշել ռուսների սանձազերծած ցինիկ, հակավրացական, հիստերիկ պրպագանդան եւ պահվածքը:

    Մեկ նախադասությամբ. «անիմաստ», «հիմար» պատերազմ, որի կնքահայրը Ռուսաստանն է, «շիրա տվող» ու հետո «թռնող»մեծ «ախպերը» ԱՄՆ-ն է, դարի հիմարագույն արարքի հեղինակը վրացական իշխանություններն են, ի դեմս Միշիկի, հիմարության արդյունքն էլ` զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչները, ավերված քաղաքն ու գյուղերը, սպանված ու հաշմանդամ դարձած զինծառայողները եւ ռուսների բարոյական ու ռազմական հաղթանակը (չնայած, աչքիս բոլորը բարոյական հաղթանակ տարան, բացի հայ հանգստացողներից):

    Ժոժոբա ջան, բարեւներ…smile

  4. ALIS

    Ես կարծում եմ սցենարի հեղինակը Միացյալ Նահանգներն է: Այնպես պատահեց, որ Վրաստանը վերջնական կորցրեց տարածքները հետ բերելու հույսը ու հանգիստ կարող է մտնել ՆԱՏՕ, իսկ դրանից հետո հնարավոր է խոստանան վրացիներին ետ ստանալ կորցրած տարածքները, որովհետև Բուշը հայտարարեց վրացիներին, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ լիներ կարող էր նրան օգնել:

    Դե ԱՄՆ-ին չի հետաքրքում Վրաստանը մի երկու տարածք ավե՞լ ունի, թե՞՝ պակաս, իր բազաների համար վրացիներին մնացած տարածքն էլ բավական է:
    Բայց դեռ կա Ջավախքը, դա էլ ռուսների խաղաքարտն է, վախենում եմ մտածել, որ մյուս թատերաբեմը մենք ենք լինելու:

    Մյուս կողմից էլ Թուրքիան հայտարարում է Միասնական Կովկաս ստեղծելու գաղափարի մասին:

    Չգիտեմ արդեն ինչ մտածել, ու ահավորն այն է, որ չգիտենք թե ինչ են մտածում մեր երկրի տերերը, որովհետև խիստ զբաղված են Չինաստանում:

  5. Քաղաքացի

    Բուշը այսպես կոչված մարդասիրական օգնություն է ուղարկում Վրաստան ռազմական նավերով և ինքնաթիռներով: Օպերացիայի պատասխանատուն էլ ԱՄՆ պաշտպանության նախարարն է: 3-րդ համաշխարհայինի հոտ է գալիս:

    http://cnn.com/2008/WORLD/europe/08/13/georgia.russia.war/index.html

  6. F5-admin

    Բոլորիդ հաղորդում եմ Ժոժոբայի ջերմ բարեւները:

    Ինքը դեռ Քոբուլեթիում է: Ասում է, որ երբեմն-երբեմն սրացող խուճապից բացի ամեն ինչ նորմալ ու խաղաղ է: Հայերից մնացել է միայն ինքը (որից, ինչքան հասկացա, այնքան էլ դժգոհ չէ):

    Կգա (մինչեւ չորեքշաբթի) ու որոշ մանրամասներ ինքը կներկայացնի: Մենակ այն ասեց, (ավելի ճիշտ արտահայտվեց՝ որպես պատասխան իմ հարցին) որ Սեւ ծովի ափերից հայերի էվակուացիան կազմակերպվել է խիստ անկազմակերպ: Ավելի ճիշտ, չի կարելի ասել, որ որեւէ բան է կազմակերպվել: Հարցիս, թե՝ բա ավտոբուսներ-բաներ չկայի՞ն, միայն քմծիծաղ տվեց ու ասեց, որ կգա, կպատմի, ու նոր կհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բաթումիից մինչեւ Ուրեկի…

    Հա, մոռացա ասել, հարցնում եմ՝ բա Գորիում ինչ գործ ունեիր, ասում է՝ տղերքով գնացինք տեսնենք, թե ինչ վիճակ է:

    Կարեւորը՝ լավ է, ու անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու ու մեզ լուսավորի իր 1-st hand տեղեկություններով:

  7. Քաղաքացի

    http://regnum.ru/news/polit/1041135.html

    Էս էլ մեր փառապանծ ԱԱԾ-ի մասին: Ադրբեջանցի հակերները ջարդել էին հետևյալ կառավարական կայքերը: ԱԱԾ գոնե մեր պետության անվտանգությամբ զբաղվի, օր. մի քանի հոգու ուղարկի Ցխինվալի,Գորի տեսնենք ինչ կա չկա էնտեղ, ամբողջ օրը սրա նրա կոշիկի տակ ժուչոկ ա դնում:

    moh.am; moj.am; justice.am; mincult.am; genproc.am

  8. Մտահոգ

    Ջարդել են?
    Հիմա նորմալ բացում է այս կայքերը, երեկվա մասին է խոսքը?

  9. Քաղաքացի

    Էրեկ էին ջարդել, ոչ մեկ չէր աշխատում իսկ genproc.am-ի վրա էլ մի լավ քֆրտած էր: Էս էլ պարունակությունը…

    ||| Hacked by Caspian-Pirates.Org ||| Azerbaijani Hackers |||

    We are proud of you “Elnur”

    YouR S7St3M F***3D By Ələkbər & 4R!F !

    F*** All Armenian and Russia!

    Next time we will hack our territories from you and f*** all armenians!!!

  10. Philosopher

    Ջարդել են?
    Հիմա նորմալ բացում է այս կայքերը, երեկվա մասին է խոսքը?

    Առավոտյան անձամբ փորձել էի եւ հայտնաբերել էի, որ այդ կայքերը չեն աշխատում: Երեւի մամուլում հայտնի դարձած աղմուկի պատճառով շուտափույթ վերականգնվել են: Նշեմ, որ “ՉԻ"-ն նշել էր այս միջադեպի մասին ....

    Իսկ ինչ վերաբերվում է Քաղաքացու մատնանշած երրորդ համաշխարհային պատերազմին, ապա չեմ կարծում: Իսկ դրա համար ունեմ շատ լուրջ պատճառներ:
    Առաջին եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմները տեղի ունեցան անարգել: Այսինքն Երկիր մոլորակին ոչինչ չէր սպառնում: Հիմա, եթե Ամերիկան այդպիս կեղտ է ցանկանում ուտել, ապա չի մարսի: Երրորդ Համաշխարհայինը կլինի հենց մոլորակի վերջը: Եվ, եթե կարծիք կա, թե Կովկասից կարող է սկսվել, ապա դա էլ սխալ է: Պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե հանկարծ, պատահական ու պատահական մի ռումբ ընկնի Հայաստանում գործող ատոմակայանի վրա: Դա կլինի իրական աղետ ողջ աշխարհի համար: Ուկրաինայում Չեռնոբիլից մի փոքր դուրս արտանետվեց ռադիացիան, որից մինչ այժմ այդ երկրի բնակիչները մեծ կորուստներով են դուրս գալիս: ԻՍկ, եթե ռումբը ընկավ ատոմակայանի վրա եւ այն պայթեց, ապա ռադիացյան տարածվելու է 2000 կիլոմետր շառավղով: Դա փաստ է: Եվ, եթե հաշվի առնենք փաստն առ այն, որ Երեւանից մինչեւ Մոսկվա 2000 կիլոմետր է, ապա դա կլինի իրապես մոլորակի վերջը: Եվ այդ տարածքում առկա ատոմակայանների պայթյունը կնշանակի իրապես աշխարհի, տվյալ դեպքում մոլորակի վերջը: Եվ այդ դեպքում Աստված չի օգնի հավատավոր հոտին… smile

    ԻՍկ ես կարծյոք հանգեցի այն եզրակացությանը, որ այս ամենը Իրանի դեմ է: Միացյալ Նահանգները եւ աշխարհի որեւէ կենտրոնից կառավարվող այս երեւույթները, ուղղված են Իրանի դեմ, որպեսզի վերցնեն նավթը: ԻՍկ թե ինչ մեխանիզմով է ԱՄՆ-ն Իրանին ներքաշելու Կովկսայան ռեգիոնում ստեղծվելիք պատերազմների մեջ, դա արդեն գաղտնիք է: Միգուցե հաջորդը Ղարաբաղն է, որով ավելի մոտ կարող են լինել Իրանն ու Թուրքիան: Այսինքն, Իրանին Թուրքիայի միջոցով ջարդելը եւ նավթը վերցնելը հրաշալիք կլինի Միացյալ Նահանգների համար: Թուրքիայի միջոցով Միացյալ Նահանգները կարող է հարվածել Իրանին:
    Այո, կարծում եմ, որ դա Իրանի դեմ է կազմակերպվում...Իսկ դուք ի՞նչ եք կարծում այդ առթիվ:

    Հ.Գ.

    Կարեւորը՝ լավ է, ու անհամբեր սպասում եմ, թե երբ է գալու ու մեզ լուսավորի իր 1-st hand տեղեկություններով:

    Ադմին ջան, մեկ մեկ երեւի դու եւս չես դիմում գայթակղություններին եւ օգտագործում ես ոչ հայերեն բառեր… smile

    Հարցիս, թե՝ բա ավտոբուսներ-բաներ չկայի՞ն, միայն քմծիծաղ տվեց ու ասեց, որ կգա, կպատմի, ու նոր կհասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բաթումիից մինչեւ Ուրեկի…

    Իրոք ես եւս լսել եմ, որ աղետալի իրավիճակ է.... Այ մարդ, էս ամառ ես էլ էի ուզում գնալ Քոբուլեթի, բայց շուտ առա պետարեազմի հոտը: smile

    Բոլորիդ հաղորդում եմ Ժոժոբայի ջերմ բարեւները:

    Բարեւի մեջ թող մնա, ու անփորձանք վերադառնա:

  11. Քաղաքացի

    Կարդացեք այլընտրանքային տեղեկատվություն.

    http://regionalreporters.wordpress.com/

  12. Jojoba

    Gamar joba

    saxid mersi jerm barevneri hamar
    mer mot lox lava, jur@ taq e, exanak@ kajfot, menak rus axchikner chkan (vrasiner@ bani petq chen, hayern el vaxus qochel en), mnasel enq yes ev hyupatos kochvas@, vorn el hrajarves interview tal ... hl@ mi ban el xjxjas .. tipa yes iren xangarum em ir gortsn anel

    Esor BaTUMI ei gnasel, kaif er ....  daje dzevi hamar mi hat arm. auto chtesa, xotya irens aselov ... vaxtin arm. avtoner@ poxosnerum aveli shat ein, qans vrasakanner@

    Esor Batumi patmesi Admini inz phonov asats Sahakashvilu youtoob-i kadreri masin ... mek el tesnem ... sax restoran@ merel e ... (yes mian asesi rus officiantka-in, heto parzves tex miain rusner ein ashxatum ..)

    Admin, menak -menak kich xmi ... mi kich el spasi miasin x@mpenq .. stex daje water@ .. zibil e ... gini-n el mi ban chi .. kam im aratsner@ lav@ chen exel ...

    Ladno ... ktesnenq

    P.s. stex vrasi jahelnerin sovorestnum em vons kareli e russian site-r nayel, ete nuinisk access chunes ... (morasa asel ... *.ru bolor domainner@ pak en .. russian voch mi TV chka).

    Mi xosqov stex inz arden Batono Jojoba en asum grin))

  13. Jojoba

    ժուչոկ ա դնում:

    moh.am; moj.am; justice.am; mincult.am; genproc.am

    inch kaif e .. vor imons dzer chen tvel, kam chen karatsel, xotya amsi 8-9-in nayesi .. mer loading kar ...qani vor access shat chunem ... daje chhaskasa inchis e ... such high loading, bais meka jardel im ne udalsya (esli konechno prichina v etom bila)

    Admin, pls .. mek mek dzeri tak vor inet unes .. nayi im armenian sites .. voch te vor chkotren, prosto nayi vor online linen .. ete hankars tesar off en ... inz plz mi hat tsngsru ...

    thx ..
    and sorry for offtopic

  14. Ազիան

    დღის ადამიანი Jojoba-ի պատվին (հայկական տարբերակ)

    14-08-08 • 22:00 ՊՄ

    12
    Գամար ջոբա

    բոլորիդ մերսի ջերմ բարևների համար
    մեր մոտ լոխ լավա, ջուրը տաք է, եղանակը կայֆոտ, մենակ ռուս աղջիկներ չկան (վրացիները բանի պետք չեն, հայերն ել վաղուց քոչել են), մնացել ենք ես և հյուպատոս կոչվացը, որն էլ հրաժարվեց հարցազրույց տալ ... հլա մի բան էլ խժխժաց ..  յանմ ես իրեն խանգարում եմ իր գործն անել :

    Այսօր Բաթումի էի գնացել, կայֆ էր ....  նույնիսկ ձևի համար մի հատ հայկական մեքենա չտեսա, թեև իրենց ասելով ... վախտին հայկական մեքենաները փողոցներում ավելի շատ էին, քանց վրացականները:

    Այսօր Բաթումիի պատմեսի Ադմինի ինզ փոնով ասատս Սահակաշվիլու յոուտոոբ-ի կադրերի մասին ... մեկ ել տեսնեմ ... սախ րեստորան@ մերել ե ... (յես միան ասեսի րուս ոֆֆիցիանտկա-ին, հետո պարզվես տեխ միաին րուսներ եին աշխատում ..)

    Ադմին, մենակ -մենակ քիչ խմի ... մի քիչ էլ սպասի միասին խմենք .. ստեղ դաժե ջուրը .. զիբիլ է ... գինի-ն էլ մի բան չի .. կամ իմ առածսները լավը չեն եղել ...

    Լավ ... կտեսնենք

    Հ.Գ. ստեղ վրացի ջահելներին սովորեցնում եմ ոնց կարելի է ռուսական կայքեր նայել, եթե նուինիսկ հասցե չունես ... (մոռացա ասել ...  .. ռուսական ոչ մի ՏՎ չկա).

    Մի խոսքով ստեղ ինձ արդեն Բատոնո Jojoba են ասում ))

  15. Jojoba

    Mersi Amatuni jan, targmanelu hamar, kstati vons stex inz asin . .targmanel bar@ vraseren el nuin imast@ uni

    ha, morasa asel Hyupatosn el gnas, mnasi menak yes stex grin

    internetn el 2 or er chkar .. ... mobile@ 1 or anjatas er .. .mi xosqov hesa menq (vrasiners ) voch miain SNG-is durs kganq, ail naev erkir molorakis grin

    Mama dzaxlo ... (neroxutyun)

  16. Ազիան

    smileJojoba Լավ համարձակ ես: Բոլորը փախան դու մնացել ես;Երկաթգիծը պայթեցրել են ,գալու համար փոխադրամիջոց ունես՞, թե մի բան մտածենք…

  17. F5-admin

    Եթե չեմ սխալվում, վաղը Ջոջոբաշվիլին կլինի իր հայաստանյան օջախում: Այսօր արդեն վրացական համարով անհասանելի էր… ուրեմն անջատել է: Բարով գա, տեսնենք ինչեր է պատմելու իր վրաստանյան այցելությունից:

  18. Jojoba

    Այսօր արդեն վրացական համարով անհասանելի էր… ուրեմն անջատել է

    ես հեռախոս չէի անջատել, դաժե ձեռքս էի բռնել (դու լավ գիտես, որ ընդհանրապես հեռախոս չեմ պահում, իսկ հիմա ... այս քանի օրը ստիպված էի պահել, այն էլ աղջկա հեռախոս - ստիպված. էդ անտեր երկրում միակ կապի միջոցը), բայց ես մեղավոր չեմ, որ քո հայրենի երկրում /ճշտելու համար ասեմ, որ դա վրաստանի մի հայաբնակ մաս է/, Բիլայնը, որը համարվում է Գեորգիայի ամենամեծ մոբայլ պրովայդերներից մեկը ... ուղղակի անհասանելի էր.

    բայց ամենածիծաղելին տեղացի մի հայ տղայի պատասխանն էր իմ մի հասարակ հարցի «Ինչու Բիլայնը իրենց մոտ անհասանելի է ցույց տալիս».

    Պատասխանեց. «Առաջ Բիլայնի անտեննան դրված էր էս դիմացի բենզակալոնկի կրիշին, հետո փչացավ, եկան հանին, որ տանեն ռեմոնտի ... տենց էլ հետ չբերին».

    Մի խոսքով, սկսած Խուլի գյուղից /Хули/ Բիլայնիս արարիս.

    Իսկ թե ինչ ճանապարհներով եմ եկել, դա պատմելու բան չէ ... հայաստանում տենց ճանապարհներով մարդիկ մենակ էշի վրա նստած են գնում /դաժե ԳԱԶ-66ը, որը համարվում է սարերի եվ զինվորական ամենագնած ... մարդու ձեռը չի գնա տենց ճանապարհի վրա դնել եվ հերը անիծել/ ... պարզության համար ասեմ, որ 70-90 կմ-ը անցել ենք մոտ 9-12 ժամում /լաաավ .. .մինուս 1 ժամ, երբ սարի գլխին ... մոտ 1500մ բարձրության վրա խորովածով եվ ճաճա-յով նշում էին մեր վերելքը/.

    Ազնվությամբ ասեմ, եթե ես իմանայի, որ նման ճանապարհ պետք է լինի, ապա հաստատ կսպասեյի մինչեվ 8-10 օրից գնացքը վերականգնեն. /առավոտվա 7-ին նստել եմ, հասել են գիշերը 1:40 -1:50/

    լավ, մի քանի օր խելքս գլուխս գա, կխատմեմ թե ինչ բիզնես է դրել մեր հյուպատոսը, թե ինչպես է Ա1Պլյուսը հերթական անգամ 3-րդ, 4-րդ մարդու պատմածներով չճշգրտված հոդվածներ տպում, թե ինչ է «էքստրիմ տուրիզմը» վրաստանի պայմաններում ....

  19. Democrat

    Բարեւ հայրենի հոզում…

  20. Jojoba

    յա, քոռանամ ես, էս խի եք սաղդ ամոթից կարմրաց նստել տեղներդ՞

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org