Երեւանյան մետրոյից օգտվելը վտանգավոր է ... Դեմբել Բուշը
Հուլ 07

Ողջունում եմ F5 բլոգի բոլոր անդամներին եւ իմ շնորհակայությունը հայտնում հատկապես Քաղաքացուն, որն ուրախացնում է շաբաթական 1-2 անգամյա «պոռթկումներով»:

Այս հայտարարությունն ուղղված է F5 բլոգին անդամակցած այն անձանց, ովքեր մեր բլոգին անդամակցելուց եւ իրենց կայքերի հղումները տեղադրելուց բացի (այն էլ՝ շաբաթներ առաջ) որեւէ այլ տեսակի ակտիվություն մինչ օրս չեն դրսեւորել: Գուցե նաեւ զբաղված են անձնական նամակագրությամբ, ես տեղյակ չեմ (ամեն դեպքում ինձ չեն գրել): Միտքս պարզեցնելու համար, շարադրում եմ խոսքս որպես առաձին խորհուրդներիս թվարկում.

1. F5 բլոգը գրառումների, մեկնաբանությունների, եւ, ընդհանուր առմամբ, տարբեր մտքերի եւ կարծիքների համադրման/հակադրման կայք է, եւ ոչ թե անձնական կամ այլ տեսակի կայքի հղումները ցուցադրելու գովազդային տաղավար:
2. Դուք կարող եք Ձեր կայքերի հղումները տեղադրել հենց այդ նպատակի համար ստեղծված տարբեր այլ տեսակի կայքերում, սակայն ոչ F5 բլոգում: Օգտվելով առիթից, խորհուրդ կտայի SEO Directory-ն, SEO Topsites-ը եւ F5 Directory-ն, որոնք ԴԵՌԵՎՍ անվճար են:

Եվս 1-2 խորհուրդ կամ առաջարկություն.

• F5 Blog-ում տեղ գտած Ձեր կայքերի հղումները տեսանելի են միայն F5 բլոգի անդամներին. չեմ կարծում, որ դուք չէիք ցանկանա Ձեր աշխատանքը ներկայացնել ինտերնետային ամբողջ հանրությանը:
• Ձեր պասիվությունը, կարծում եմ, թուլացնում է F5 բլոգի անդամենրի հետաքրքրությունը գրառում կամ մեկնաբանություն Չկատարած մյուս անդամի՝ Ձեր կայքի նկատմամբ: Եվ հակառակը:
• Վերջապես, ես, որպես կայքի ադմին, կարող եմ դիմել «վարչարարական» Ձեզ հայտնի մի շարք մեթոդների՝ կայքի հղումը անտեսանելի դարձնելով Գուգլի եւ մյուս փնտող համակարգերի համար: էլ չեմ ասում անդամակցության «սառեցումը»:

Շնորհակալություն: Կարծում եմ, խոսքս կընդունեք ըմբռնումով:

SEO Topsites

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    Անչափ շնորհակալ եմ «պոռթկումներս» գնահատելու համար:

    Ամառ է… Թեժ է…

    Դրա համար էլ քիչ են գրառումները…

  2. arcadi

    Կարծում եմ, դուք բարի կգտնվեք եւ ադմինիստրատիվ տույժերի չեք անցնի smile

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org