Եթե ժամանակ ունեք «7»-ի գործն ուղարկվեց դատարան
Նոյ 24

Ազիան'-ի ավատարը

«Մանկական Եվրատեսիլ 2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է ութերորդ տեղը:

Մոնիկա Մանուչարովան լավ է հանդես եկել՝ Կիպրոս կղզում գտնվող Լիմասոլ քաղաքի Սպորտի պալատի բեմում կատարելով «Իմ երգի հնչյունները» ստեղծագործությունը։ Սակայն, ո՞րն է պատճառը 15 մասնակիցների մեջ գրավելու 8-րդ տեղը, երբ հնարավուրություն կար ավելի լավ տեղ վերցնելու: Այս հարցադրումն արվեց նաև ՀՀ հեռուստատեսությամբ, որը, ցավոք, անպատասխան մնաց, մասանբ նաև վերագրվելով գնահատման նոր չափաձևին, որն իրականում նույնիսկ չկիրառվեց էլ:

Ուրեմն, ո՞րն է անհաջողության պատճառը:

Դա մասամբ հաջողվեց պարզել ինձ: Հեռախոսով ու ինտերնետային կապով զրուցեցի գրեթե Եվրոպայում ապրող իմ բոլոր ծանոթների հետ և հետաքրքրվեցի, արդյո՞ք քվեարկել են Մոնիկայի օգտին:

Թեև գրեթե բոլորը հավանել էին աղջնակի արվեստը (ձայնային տվյալներ,բեմական վարպետություն), այնուամենայնիվ չէին քվեարկել նրա օգտին:Պետք է ընդունել,որ նման հանգամանքներում մեծ գործոն է հանդիսանում ոչ այնքան երգի որակը,որքան հայրենասիրությունը:ՈՒրեմն,որն է այդքան բաղձալի հայրենասիրության պակասի ՊԱՏՃԱՌԸ: Որքան էլ տարօրինակ է մեկն է՝ մարդիք հիասթափված են պետության ղեկավարի վարած քաղաքականությունից,որն հենց իրենք անմիջապես են զգում:ԴԱ հայրենիք վերադառնալիս նրանց նկատմամբ տածաց անբարյացկամությունն է:
Նրանք ցավով են նշում, որ ոտնահարվում են իրենց իրավունքները, երբ մեկնում են հայրենիք, հենց օդանավակայանում կասկածի տակ են դրվում իրենց օրինական փաստաթղթերը ու այդ նկատառումներով կորզվում են նրանցից դրամական միջոցներ: Նախկին ղեկավարության օրոք նման պրակտիկա չկար, ասում են նրանք ու ավելացնում. եթե նման երևույթը շարունակական բնույթ կրի, ապա նրանք ընդհանրապես կհրաժարվեն հայրենիք այցելելուց ու ձեռնապահ կմնան հայրենիքին օգնելու մեծ ու փոքր ծրագրերից՝ սկսած հեռախոսային քվեարկություններից վերջացրած Համահայկական հիմնադրամի դրամական հանգանակություններ:Հեռախոսազրույցում նրանցից մեկը նույնիսկ հեռուն գնաց:Երբ հանրապետության նախագահն այցելել է օդանավակայանի համապատասխան բաժին, աշխատողները աշխատավարձի ավելացում են պահանջել: Այն ժամանակ նախագահը հասկացնել է տվել,որ դա հենց այն ոլորտն է,որ պետք է աշխատողները ոչ միայն նայեն իրենց,նաև լցնեն պետական բյուդջեն:Դրանից հետո ևրոպական երկրներից Երևան ժամանող ինքնքթիռներից ,,զտման,, են ենթարկվում մի քանի ուղևոր:
Մյուս զրուցակիցս հաստատեց,որ Ամստերդամ-Երևան չվերթից հետո իրենից շորթվել է 5000$:,,Էլ ինչ խղճով ձայն տայի Հայաստանի օգտին,,.-նեղսրտած ասում է նա:
Այո փաստը փաստ է մնացել,որ վերջերս հայրենիքում շատ են անհանգստասնում արտասահմանում սփյուռք կազմող մեր հայրենակիցներին հենց հայրենիքի հյուրընկալ դարպասների մոտ:Չենք ուզում հավատալ,որ միասնության պառակտմանը հովանավորում է հանրապետության նախագահը:Հակառակ’ ես գիտեմ,որ այսօր Հայաստանում առկա են բազնաթիվ մեծ ու փոքր անարդարություններ,և կա կարիքը,որ հենց նախագահն է,որ պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը,ամրապնդի նրա միասնությունը,վստահություն ներշնչի օրենքն ու օրինականությունը:Լավ է’.որ այս ամենը սկսել հենց պետության դարպասների ոտք դնելու պահից:
Ամենայն քաղաքականությունը,որ ունի կոռուպցիոն երանգներ, թափանցում է տարբեր ոլորտներ,սրա ապաշնորհ իրականացնողների երեսից ջարդուխուրդ է արվում պարզ ու հստակ մարդկային հարաբերությունները:Ցավում եմ սակայն,որ դրա զոհերը Մոնիկայի նման ամենամիամիտ ու անմեղ մարդիք են: Պետք է միամիտ լինել կարծել,որ շպրտված բումերանգը մի օր հետ չի գալու:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Ազիան

    kompis ansarqutian patcharov vernagirn u ajs grarums latinatar e, hodvacn el kisat e u aranc xmbagrman,ori hamar hajecum em
    2ntercoxi neroxamtutyun@...shat apsos.

  2. Մտահոգ

    Ասեմ անկեղծ: Երգն իմ դուրը չեկավ: Կոնտեքստի մեջ չէր: Նկատի ունեմ մանկական չէր: Մանունկներին ոչ հատուկ լրջություն էր պարունակում: Մեծի երգ էր, որ տվել էին աղջնակին, որ երգի: Ահա կարեւոր պատճառներից մեկը:

    Ինչ վերաբերվում է Ս.Սարգսյանի քաղաքականությանը: Համաձայն եմ, որ ձայն տվողները ձայնը տալիս էին նաեւ այն երկրին, որը ներկայացնում էր երգիչ-երգչուհին: Սակայն, ինչ կապ ունի այստեղ սահմանային անցակետերի խնդիրը: Նկատի ունեմ, ամեն ինչ լավ էր, սահմաններ կտրել անցնելը՝ ահավո՞ր: Մի հատ սահման անցնելուց են “հուշտ լինում”, բա որ հանկարծ ընդդիմադի՞ր լինեն…

    Մի բան էլ, համարյա համոզված եմ, որ հայրենիքը լքած մարդկանց գերակշիռ մեծամասնությունը արտասահմանում հանգրվանել է ապօրինի ձեւով: Ապօրինի մի քիչ լավ չի հնչում. ասեմ սենց՝ գնացել ու մնացել են: Բա էդքանից հետո ճիշտ կլինե՞ր, որ իշխանությունները նրանց ծաղիկով դիմավորեին: Չեմ կարծում, որ խնդիր չեն ունեցել իրենց փաստաթղթերում, ու ձգձգվել է նրանց սահման անցնելը:

    Իսկ որ հանգանակություն-բան չեն անելու, սա ոչ մի կապ չունի սահմանների հետ: Սա վերաբերմունք է պետությանը՝ ի դեմս նրա բարձրաստիճան ղեկավարներին:

  3. Ազիան

    Այստեղ ընդհամենը բացահայտվում է պատճառներից ՄԵԿԸ’ թե ինչու՞ Հայաստանը քիչ ձայն հավաքեց:Դու ինքդ էլ պատասխանել ես (մեջբերում եմ).
    Սա վերաբերմունք է պետությանը՝ ի դեմս նրա բարձրաստիճան ղեկավարներին:
    (իմ կողմից ավելացնում եմ).Արտասահմանում ապրող հայերը’ առաջին անարդարությանը բախվում են հենց Հայաստան մուտք գործելիս ու դա հիասթափման պատճառ կարող է հանդիսանալ (և հանդիսացել է’ հակառակ քո հեգնանքին,ներիր նրանց,որ չեն հասցրել թունդ ընդիմադիրներ լինեն,երևի,որ մի քիչ էլ խախտվի նրանց իրավունքները’ դառնան)
    Ինչ վերաբերվում է նրանց փաստաթղթերի օրինականությանը’ մի կասկածիր:Հոդվածում խոսք է գնում օրինական,այդ պետության կողմից տրված փաստաթղթերի մասին:
    ապորենի գնացողները չեն կարող ելք ու մուտք անեն:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org