Անցավ նաեւ այս կուլմինացիոն պահը Սարե՞ն կուգաս
Փետ 01

Ժամանակ առ ժամանակ, երբ քաղաքական բեմն ազատ է, հուսով եմ, դեմ չեք լինի ըմբոխշել հայկական ժամանակակից նկարիչների գործերը: Հավատացած եմ, որ մեզնից շատ-շատերն վերջին անգամ գնացել են դպրոցում, էն էլ լավագույն դեպքում պատկերասրահ չի եղել, այլ Հեղափոխության թանգարան, կամ էլ Թումանյանի տուն-թանգարան:

Ահա նա… մեկնաբանությունները թողնում եմ ձեր դատին:

Born in Yerevan, Armenia on June 3 rd, 1964. From 1979 to 1983, studied in the School Of Arts in Yerevan, majoring in painting.

From 1986 to 1992, a student at State Institute of Theatrical and Painting Art of Yerevan, majoring in graphics. From 1992 to 1993, taught art in Children’s Center of Arts in Yerevan. From 1993 to present time, a professor at State Academy of Arts in Armenia. In 1997, Abraham became a member of the United Artist of Armenia.His exhibitions are as follows: 1990 - Moscow, Russia, Bulgaria 1992 - Special Artist Show in Syria, United Arab Emirates, Kuwait 1993 - Tel Aviv, Israel 1994 - Paris, France, Moscow, Russia 1996 - Sophia, Bulgaria 1997 - Yerevan Center of United Artist of Armenia 1998 - Canada 2000 - Holland, Germany 2001 - Yerevan Dedicated to 1700 years of Christianity in Armenia.

Abraham’s two paintings were awarded Highest Price in Graphics. 2002 - Washington D.C., U.S.A. 2003 - Paris, France Abraham is married and has two children; a beautiful family, full of life and creative ideas. He is a professor at the State Academy of Arts in Armenia.

Եվս մեկ նկար, որն վաճառվել է Eastern European Art Gallery կողմից 2005 թ-ին /Price:  $8,000.00 USD/

Ի միջայլոց այս նկարիչի նկարներն ես վաճառվում են նաեվ ebay-ում:

Հ.Գ. Եթե ցանկություն կա, ապա կարող եմ նաեւ ներկայացնել մեկ այլ նկարչի գործեր՝ Սուրեն Խոնդկարյան:

Ահա նրա գործերից մեկն (ենթադրում եմ որ սյուրեալիզմի ոճով է):


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. taraker

    Ինձ 5-րդ նկարի ձախ աղջիկը շատ դուր եկավ: Յուրահատուկ բան կա էտ նկարում:
    Սարյանի առձանի մոտ այս ոճի շատ նկարներ կան: Կուզենայի Jojobayi կարծիքն էլ լսել: Թե չե post-ի իմաստը էտքան էլ չեմ հասկանում:

  2. Jojoba

    Թե չե post-ի իմաստը էտքան էլ չեմ հասկանում:

    Գաղտնի իմաստ չկա.

    Ես ինքս պատկերասրահ գնալուց հեռու մարդ եմ եվ ոչ թե նրա պատճառով, որ չեմ սիրում, այլ քանի որ
    1. հաճախ չեմ հասկանում,
    2. ժամանակ չունեմ, եվ
    3. համընդհանուր ընդունված որոշ գործեր ինձ համար գրոշի արժեք չունեն
    4.
    վերեւում գրված ձեւակերպումն /հեղափոխության թանգարանի վերաբերյալ/ ավելի շատ ինձ էր վերաբերվում ... /չնայած նոր հիշեցի որ վերջին 10 տարվա ընթացում առնվազն 2 պատկերասրահ եմ այցելել .., բայց ցավոք 2-ն էլ հայաստանից դուրս ... նկատի ունեմ դա հաշիվ չէ/

    Ինչ վերաբերում է փոստի իմաստին, ապա լրիվ պատահական նկատեցի այս նկարիչի գործերն ebay-ում, հետո մի քիչ փնտրտուքից հետո նաեվ ռուսական եվ ամերիկյան կայքերում ...

    եվ անկեղծ ասած ինձ համար մի քիչ ամոթալի էր, որ մեր հայրենակցին ճանաչում են դրում, խոսում նրա մասին ... իսկ մեզնից շատ-շատերն էշի ականջում քնած են ...

    Ահա, սա էր միակ նպատակն

  3. Jojoba

    Ինձ 5-րդ նկարի ձախ աղջիկը շատ դուր եկավ

    նկատի ունես կոֆե ըմպող աղջիկն /հաշվով դա էր 5րդը/, թե հաջորդն դիվային հայացքով՞

    Ինձ մեջներից ավելի շատ դուր եկավ ջութակահար աղջիկն եվ միգուցե հաջորդը, չնայած դժվարանում եմ ասել, որ հիացած եմ այդ գործերով

  4. Jojoba

    Մի բան էլ ավելացնեմ /չասեք շատ խոսեց/, իմ նկատած հայ նկարիչների մոտ /նկատի ունեմ ոչ թե վերնիսաժում ցուցադրված, այլ ինտերնետում եվ ճանաչված պատկերասրահներում/ ավելի շատ գերիշխում է նմանատիպ գործելակերպն եվ նկարչության ուղղությունը.

    Չգիտեմ ինչն է պատճառն, բայց բաց կրծքեր, հաստ կոնքեր պատկերելն քողարկված «սյու ստիլով» դարձել է ինչ որ բնորոշ գիշ հայ-ժամանակակից նկարիչների համար. Չեմ թաքնցնի, եթե մի տեղ տեսնում եմ նման նկարներ, արդեն փնտրում եմ ով՞ է հեղինակն.

    Ինչ՞ է, սա պահանջարկ ունի, թե հայ նկարիչներն միայն այստեղ են իրենց գտնում

  5. Democrat

    Հետաքրքիր ոճ է… ինձ շատ դուր եկավ… շատ գրավիչ գունախաղ կա, որը նկարը դարձնում է ինչ-որ զարդի նման մի բան: Կախարդություն կամ մոգական ինչ որ բան նկատեցի նաեւ: Ձգող է: Ցանկություն է առաջացնում դիտելուց հետո գամվել նկարի վրա ու որոնել… չգիտեմ ինչ, բայց որ որոնելու եւ ինչ-որ նոր պատկեր գտնելու ցանկություն է առացնում մոտս՝ դա հաստատ: Օրինակ, վերջին նկարի վրա ինչ-որ աչքեր եմ տեսնում, գուցե ինձ է աչք թվում կամ ես եմ աչքերի նմանեցնում, բայց այդ մերկ կնոջը ծածկող շորի վրա աչքեր կան ըստ իս, որոնք, դարձյալ իմ կարծիքով, ֆիքսված են այդ կնոջ տարբեր մարմնամասերի վրա:

    Մերսի, Ժոժոբա ջան: Շարունակիր լուսավորել մեզ…

  6. Jojoba

    Մերսի, Ժոժոբա ջան: Շարունակիր լուսավորել մեզ…

    Ժոժոբա-Լուսավորիչն եմ grin

    Լավ, на повестке дня /ներող, հայերեն տարբերակն չգտա/ 2 նոր հայտնություն է /ամենաքիչն ինձ համար/

    Նկարիչ՝ Սուրեն Խոնդկարյան

    Դուդուկահար՝ Լեւոն Մինասյան /եթե չեմ սխալվում Ֆրանսահայ/.

    Վերջինիս գործերն եմ քաշել /Լեվոն Մինասյան - Արմանդ Ամառ/ .. հմմ .. չգիտեմ ոնց նկարագրեմ.

    Ես ինքս դուդուկի մեծ սիրահար չեմ ... մինչ հիմա դուդուկի գործերն մեզնից շատերն պատկերացնում եմ Ջիվան Գասպարյանով, բայց ցավոք սրտի ես ինչ լսել եմ վերջինիս կատարմամբ, բոլորն ահավոր լացատցնող են .../կամ ես մենակ դրանք եմ լսել/. Դրանից ելնելով, ես հաճախ խուսափում եմ նման երաժշտություն վայելելուց ...

    Ինչ վերաբերվում է Լեվոն Մինասյանին, ապա ...նրա կատարումներն ավելի շատ մելոդիկ են, քանց մուղամային /ինչ թաքցնեմ մուղամից հիացած չեմ/.

    Լավ, կաշխատեմ համապատասխան նյութեր հավաքել եվ նոր միայն մի նոր հոդված գրեմ.
    Ձեզնից էլ մի խնդրանք՝ էդքան պասիվ մի եղեք - հակառակ դեպքում ... Անիմաստության զգացում է առաջանում

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org