«Պատգամ»... Եղիշե Չարենց Կույտ, որի անունն է՝ «Հանրային խորհուրդ»
Ապր 21
image

Հարգելի հեղինակներ եւ մեկնաբաններ,

Մոտենում է ապրիլի 24-ը՝ համայն հայության, ինչպես նաեւ մի քիչ կարեկցանքի զգացումով օժտված ոչ հայերի սգո մեծ օրը…

Եկեք քննարկենք այն հարցը, թե՝ արդյոք, ունենալով նման մեծ կորուստ, մենք դաս ենք քաղել: Արդյոք վտանգ կա, որ Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչումը նպատակից վերածվում է միջոցի: Արդյոք արժե մանկահասակ երեխաների ձեռքը բռնել ու գնալ Ծիծառնակաբերդ, թե՞ պետք է թողնել, որ նրանք մեծանան, ԸՆԹԵՐՑԵՆ ու հասկանան, թե ինչ է կատարվել այդ սեւ օրերին… Արդյոք Թուրքիայի հետ հարեւանություն անելը պետք է դառնա օրակարգ, եւ այլն… եւ այլն…

Հուսով եմ, որ Փիլիսոփան եւ մյուսները իրենց պատմական տեղեկություններով մեզ կօգնի ճիշտ հասկանալ, թե ինչ է եղել իրականում: Կարծում եմ, Ժոժոբան կգտնի նկարներ, որոնք կբացահայտեն շատ հարցեր…

Սպասում եմ անկեղծ, ու մերօրյա քաղաքականությունից հնարավորինս հեռացված գրառումներ:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 37 մեկնաբանություն

  1. Jojoba

    Armenian+Genocide+and+Hasan+Hayri+002.JPG
    A campaign of race extermination

    armenian_genocide_440.jpg
    Massacred Armenian children

    armenian_genocide_7.jpg
    Armenian children massacred by the Turks

    Armenian+Genocide+and+Hasan+Hayri+007.JPG
    The Armenian Genocide

    armenian_genocide_turkey_large.JPG
    A woman and her children massacred

    armenian_genocide_2.jpg

    armenian_genocide_1.jpg

  2. Jojoba

    hrant-1.jpg

    Human rights activist of armenian descent, murdered in Istanbul by ultra nationalists. Hrant was a famous amoung Kurds and Armenians for his work and stands.

    pamuk460.jpg
    In 2005, after Pamuk made a statement regarding the mass killings of Armenians and Kurds in the Ottoman Empire, a criminal case was opened against the author.

    andranik+and+cenghir.jpg

    Armenia’s national hero General Andranik together with the Yezidi-Kurd Cenghir Agha. General Andranik and Cengir Agha struggled together in 1918-1920 particular in the Battle of Bash-Aparan which was a battle against the Turkish army on May 21, 1918.

    մի նկար էլ թուրքական պրոպագանդիստական մի կայքից, մեկնաբանություններն թողնում եմ ձեզ /ես անձամբ պատմությունից թույլ եմ, հետեւաբար համեստորեն կլսեմ ուրիշներին/

    genocide1915_childkillers.jpg

  3. Jojoba

    armenia12.jpg

    Armenians hanged in the street in Constantinople before the deportation of the Armenians to the desert had begun. Frightened Armenian prisoners are looking on awaiting their turn, while the Ottoman Turkish soldiers look on as if it were a performance.

  4. Մտահոգ

    Ցավով եմ արձանագրում, սակայն, չեմ կարծում, որ մենք՝ որպես ազգ քաղել ենք դասեր: Ու, այս իմաստով, հրեաներից ահագին ետ ենք մտացել: Մենք սիրում ենք միայն լացել, ողբալ ու հետո էլ բիզնեսի առարկա դարձնել մեր ցավն ու… ամոթը:

    Այո, հենց ամոթը, որովհետեւ, ինչքան էլ ասեն, որ հայերը չէին սպասում եղեռնին, ինչքան էլ ասենք, որ սկզբից մտավորականներին գնդակահարեցին, հետո նոր միայն ժողովրդի մյուս զանգվածներին, չեմ կարողանում հավատալ կամ ինձ գոնե հավատացնել, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ներկայացվում է:

    Մենք եւ ժամանակ ունեինք կանխելու այս եղեռնը, եւ միջոցներ, եւ մարդիկ…

  5. Democrat

    Պատասխանս հարցին կլինի կարճ ու հստակ՝ ոչ: Ոչ մի դաս էլ չենք քաղել: Մենք կարողանում ենք միայն հավեսով լացել ու լացացնել:

    Ուզբե՜կ լսեք, ուզբե՜կ…

  6. LION

    Բարեւ ձեզ…

    Ուզում եմ հարցս ուղել բոլորին. ի՞նչ է արել ձեզնից յուրաքնաչյուրը կամ ի՞նչ է պատրաստվում է անել, որ նման արհավիրք այլեւս չկրկնվի մեր ազգի գլխին…

    Համոզված եմ, ոչ ոչինչ… եւ ես այդ թվում…

    Հարկավոր է բողոքականի կեցվածքին վերջ տալ եւ գործ անել… Երեխային, հարեւանին ու հարազատին բացատրել, որ մենք այն ազգը չենք, որ միայն պարտություններ ենք տեսել… մենք նաեւ հաղթանակներ ենք ունեցել…

    Միայն ազգային ինքնագիտակցությունը բարձացնելով կարելի է մեր աղգի իմունիտետը բարձացնել… Եվ սա առաջի՛ն քայլը պիտի լինի:

  7. LION

    Իսկ դա համար մենք պիտի մեր թերությունները մատնացույց անենք, իսկ դրա համար համարձակություն է պետք, որ մենք չունենք…

    Չէ, ունենք, եթե կողքի մարդու թերություններն են նկարագրում, իսկ, երբ հերթը հասնում ես մեզ, մենք իդեալական մարդիկ ենք… Բոլորը մեղավոր են, բացի՝ մեզանից:

    Սա, կարծում եմ լուրջ հոգեբանական, կարծրացած համոզմունք է, որ պետք է արմատախիլ արվի մեր միջից…

    Եվ, բոլորի մոտ, կարծում եմ, այն գիտակցումը պիտի լինի, որ ազգը սկսվում է հենց իրենից:

  8. Marat

    Տխրեցի:

    Դե, մենք յուրահատուկ ազգ ենք: Ո՞նց կլինի՝ չկոտորեն մեզ: Ախր սրա նախաբանը երբ է եղել: Եղեռնի հիմնական պատճառը արևմտահայ առաջնորդների, մտավորականների, քաղաքական գործիչների անհեռատեսությունն ու ցանկացած գնով «գլուխը մի կերպ պահելու» բուռն ցանկությունն է եղել: Ախր մերոնք չեն եղել ազգային փոքրամասնություն, որ կոտորելն ու ջարդելը այդքան հեշտ ստացվեր: Միասնականություն, համախմբվածություն չի եղել: Թուրքը, թող ներեն բոլորը ու չկարծեն, որ ազգայնամոլ եմ, քոչվոր ցեղերի ժառանգ է՝ ռազմատենչ, նենգ, դաժան, ագահ, քծնող: Եվ դա չի կարող չփոխանցվել սերնդից սերունդ: Այս հատկանիշներն էլ նրանց օգնել են, որպեսզի գան, գրավեն քրիստոնեական Բյուզանդիան, վերջ տան այդ հզոր երկրին ու նրա տիրույթներում հաստատվեն վերջնականապես՝ անընդհատ հարստահարելով, կեղեքելով մյուս ազգերին:

    Նրանց հետ հարաբերություններում հարկավոր էր լինել շատ զգույշ ու միշտ պատրաստ լինել արժանի դիմակայելու: Այդ տարիներին որոշ հայաբնակ քաղաքներում՝ Մուշ, Սասուն, Զեյթուն, Վան, հայերը հերոսաբար դիմադրեցին ու գոնե ինչ-որ բան շահեցին: Եթե այդ պայքարը լիներ համախմբված, ապա առաջին համաշխարհային պատերազմին մասնակցող Թուրքիան դժվար թե կարողանար մեկ ու կես միլիոն հայ կոտորեր ու քշեր անապատները:

    Ու հնարավոր էլ չէ, որ թուրքը փոխվի: Միշտ էլ կմնա մեզ համար վտանգավոր:

    LION ջան, դու ինչի՞ց ես գոհ: Մենք էլ, ճիշտ է, հազարամյակների ազգ ենք, բայց հո գաղտնիք չէ, որ հաղթանակներ այդքան էլ չենք ունեցել: Նվաճող չենք եղել: Գրեթե միշտ էլ պաշտպանվել ենք:

    Բայց մի քիչ էլ գովազդի հոտ առա: smile

  9. F5-admin

    Ողջույն, LION:

    Ուրախ եմ, որ միացար այս քննարկմանը:

    Փորձեմ պատասխանել հարցերիդ.

    ի՞նչ է արել ձեզնից յուրաքնաչյուրը կամ ի՞նչ է պատրաստվում է անել, որ նման արհավիրք այլեւս չկրկնվի մեր ազգի գլխին

    Նախ՝ հարցդ անհատական է, սակայն վերջաբանը՝ գլոբալ: Ես կարող եմ ինչ-որ բան անել կամ չանել, սակայն կարեւորն այն է, թե ի՞նչ են անում այն մարդիկ, ովքեր ուղղակիորեն պատասխանատու են երկրի անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացվածության, ազգի կրթվածության… ու էլի լիքը բաների համար:

    Թվարկե՞մ, թե ովքեր են նրանք, թե՞ գլխի ընկար:

    Հիմա՝ Մարատն ասի-չասի, եթե երկրիդ առաջին դեմքերը ընկել են թուրքերի ոտքերը, թե՝ խնդրո՜ւմ ենք, սահմանը բացե՜ք… Նրանք էլ, թե՝ (քիչ էր մնում ռուսերեն գրեի) առը հա թե կբացենք (ու մտքներում էլ ավելացնում՝ այ գյավուր շներ...): Ու այդքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի, թե ես ինչ եմ անում կամ պատրաստվում անել:

    Ես ինքս փորձում եմ տղաներիս դաստիարակել, կրթել ու մեծացնել: Կրթել ասելով նկատի չունեմ միայն հանրահաշիվ կամ հայ եկեղեցու պատմություն: Նաեւ՝ կրթել տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ աշխարհի ու շրջապատում տեղի ունեցող տարբեր երեւույթներ վերլուծելով ու քննարկելով: Փորձում եմ լինել լավ ամուսին, հայր, ընկեր ու գործընկեր: Այսքանը միայն:

    Ու, համոզված եմ, որ քանի դեռ մեր ժողովուրդը թույլ է տալիս, որ ամեն մեկն ու ամեն իր ուզած ժամանակ իրեն նվաստացնեն, ստորացնեն, կներեք արտահայտությանս համար՝ «բռնաբարեն» ու այդքանից հետո՝ իրեն էշի տեղ դնեն, էլ ի՞նչ թողնել-չթողնելու մասին է խոսքը:

    Մենք չենք կարողանում մենք՝ հայրենակիցներով իրար հետ համակերպվել, հլը մի բան էլ ուզում եք, որ թուրքը մեզ հետ «յոլա գնա՞»:

    Մենք ինքներս հայ լինելով չենք կարողանում հայ սիրել, ցանկանում եք թուրքը մեզ սիրի՞: Մենք ենք ինքներս մեզ ստորացնում, բա մեզ չսիրող թուրքը չստորացնի՞:

    Մի խոսքով… մի հարցում բոլորիդ հետ համաձայն եմ: Չի մնացել ոչ սրբություն, ոչ հավատ (էն սուտի մոմ վառելը մի հաշվեք), ոչ հարգանք, ոչ ճշմարտություն… Ամեն ինչ հեղեղվել է ստի ու կեղծիքի մեջ: Ահա՛ բուն պատճառը:

    Ըստ իս, Եղեռնի հիմնական պատճառը պետք է ման գանք մեր, եւ ոչ թե թուրքերի հետ: Չեմ ասում թուրքերը մեղավոր չէին (իրենց տիրոջ մերն էլ ընդեղ...): Բայց մենք կարող էինք թույլ չտալ…

    Ու հիմա՝ հակադարձ հարց: Իսկ հիմա, հիմա՞ ինչու ենք թույլ տալիս, որ թուրքը մեզ հետ վարվի այնպես, ինչպես… մանկապարտեզի երեխայի պես, ում մի հատ կոնֆետ են ցույց տալիս ու հետո թաքցնում գրպանում:

  10. Jojoba

    Ըստ իս, Եղեռնի հիմնական պատճառը պետք է ման գանք մեր, եւ ոչ թե թուրքերի հետ: Չեմ ասում թուրքերը մեղավոր չէին (իրենց տիրոջ մերն էլ ընդեղ...): Բայց մենք կարող էինք թույլ չտալ…

    իսկ կա վստահություն, որ թուրքն դա չի կարող անել ասենք վաղը՞.
    Հասկանում եմ, որ իմ ասածն կապ չունի վերընշվածի հետ, բայց ոչ մի վստահություն անձամբ ես չունեմ, որ դա չի կարող կրկնվել, հատկապես երբ նա հիմա ավելի պատրաստված է, քանց այն ժամանակ.

    Փորձեք, որեւէ բարձրաստիճան զինվորականի հարցնել նման վիճակում, քանի րոպե կպահանջվի նրանցից հասնել սահմանից մինչեւ Երեվան ՞.

    ԻՄՕ այն ժամանակ մեր հնարավորություններն դիմագրավելու առավել մեծ էին, քանց հիմա ...

    Ցավալի է ...

  11. Phenomen

    Ահավոր է, մի ահագին մեծ մեկնաբանություն գրեցի, սեղմեցի մեկնաբանել՝ գնաց կորավ:

    Ադմինի կողմից - մի անգամ էլ ինձ հետ է պատահել: Ու այդ դեպքից հետո, որպես չգրված օրենք, արդեն ահագին ժամանակ է, որ, մինչեւ մեկնաբանել կոճակը սեղմելը, մի հատ copy եմ անում, նոր սեղմում, որ խնդիր լինելու դեպքում արխային paste անեմ:

    Բայց, ինչ copy եմ սկսել անել, դեռ paste անելու կարիք չի զգացվել smile

    Ամեն դեպքում՝ կներես…

  12. ALIS

    Տատս, որ ծնվել ու մեծացել էր Մեղրիում, միշտ ասում էր, որ թուրքը չամիչ էլ լինի գրպանդ՝ չգցես: Այս բացարձակ ճշմարտությունը գիտեն բոլորը. արդեն մեկ դար է վերլուծում ենք Ցեղասպանության պատճառներն ու հետևանքները, ու հասանք նրան, որ կասկածի տակ դրեցինք Ցեղասպանության փաստը:

    Այսքանից հետո ո՞վ ենք մենք. մենք այն խելացի ազգն ենք, որ ամեն մի մեծ սխալից հետո կարողանում ենք գտնել ավելի սարսափելի սխալ ու համառորեն հասնում դրան:

  13. Jojoba

    Այսքանից հետո ո՞վ ենք մենք. մենք այն խելացի ազգն ենք, որ ամեն մի մեծ սխալից հետո կարողանում ենք գտնել ավելի սարսափելի սխալ ու համառորեն հասնում դրան:

    Լավն էր:

    թուրքը չամիչ էլ լինի գրպանդ՝ չգցես

    Ես նույնը լսել էի ախպարների վերաբերյալ, ու չամիչի փոխարեն՝ «ոսկի»:

  14. Վարդազար

    Հարկավոր է բողոքականի կեցվածքին վերջ տալ եւ գործ անել… Երեխային, հարեւանին ու հարազատին բացատրել, որ մենք այն ազգը չենք, որ միայն պարտություններ ենք տեսել… մենք նաեւ հաղթանակներ ենք ունեցել

    Լիօն, հիմա շարունակությունը ասեմ՝ հեսա սկսելու ես 22 էջանոց «հատորներդ» գովազդել, հետո թեմա ես բացելու «ռազմական տարեգրքի» մասին ու գնա՜ց… թե հայերը ոնց են քառսուն հոգով մի 50 հազարանոց բանակներ ջարդել, հյուքոսները հայ են եղել, բասկերը` սրսուռ ապարանցիներ, Քարահունջի ծակերից աստղերին ենք նայել մի 8000 տարի առաջ, առաջին աստղաֆիզիկոսը հայ էր…

    Իսկ ցեղասպանության մեջ մեղադրել միայն թուրքերին մի քիչ արդար չէ: Բա մենք, ախր օխչարի պես մայելով կոտորվել ենք, բա ասում էինք` կռվող ազգ ենք եղել, քաջ Հայկի զարմն ենք եղել…

    Հիմա չասեք` տեղ-տեղ քաջ ֆիդայինները կռվել են, Վանի ինքնապաշտպանություն, Զեյթուն, Մուսալեռ:

    Չէ,՜ չկպավ, մեկ-մեկ սպանդանոց տարվող կովն էլ է դիմադրում:

    Փաստն այն է, որ խելոք-խելոք, հույսներս Աստծո ու Դաշնակցության վրա դրած մորթոտվել ենք: Ախր էդ անտեր թվերին, 30 հոգանոց խմբից շատ կռվող չենք կարողացել հավաքել, ինչքա՞ն ենք եղել՝ ասում եք, կարծեմ, մի երեք միլիոն եղած կլինենք, չէ՞: Ու ո՜նց եղավ, որ 3 միլիոնանոց ազգի մեջ ամենամեծ ջոկատը որ հավաքվել է, եղել է Կուկունյանի ջոկատը (խոսքս մինչ եղեռնյան շրջանի մասին է): էն էլ մեծ մասը այսպես կոչված ռուսահայեր:

    Ու իմ համեստ կարծիքով մեր ռուս եղբայրները իրենց անուղղակի մասնակցությունն են ունեցել ցեղասպանությունում, բայց սա առանձին թեմա է: Դաշնակներն էլ պակաս տեղ չեն թողել: Պատկերավոր ասած, ռսներն ու դաշնակները արտը վարել են, թյուրքերն՝ «էստի համեցեք» արել, ու թուրքերին մնացել է միայն կոտորելը:

  15. Philosopher

    Բնականաբար, այս թեման բավականաչափ քննարկվել է, ու գրեթե հայ չկա, որը առնվազն մակերեսային պատկերացում չունենա տվյալ նյութից, սակայն մեկ անգամ առողջ հայացքը սեւեռելը այս թմեային չէր խանգարի, առավել եւս, որ մենք դեռ չենք բացել ողջ ճշմարտությւոնը: Իսկ եթե ճշմարտությւոնը թերի է, ապա հաստատ այն կարելի է համարել սուտ: Էական դեր չեն կարող խաղալ որոշ էլեմենտներ, որոնք, այսպես, թե այնպես, մանրուք են ինքնին:

    1915 թվականի մեծ նախճիրը, որքան էլ որ լինի աննախադեպ, այդուհանդերձ, ունեցել է հստակ նախատիպեր, որոնք, արդեն ասացի, նախադրյալներ կարելի է համարել մասամբ:

    1915 թվականի 1.5.000.000 միլիոն հայերի կոտորածից առաջ՝ դեռեւս 1890-ականներին Աբդուլ Համիդ 2-րդի ձեռքով, 1909 թվականին՝ Ադանայի վայրագությունները՝ երիտթուրքերի ձեռքով, կոտորածները հասցրել էին մոտ 500.000 մարդ: Այստեղ չենք հաշվում մահմեդականություն ընդունածներին, տարբեր երկրներ գաղթածներին, որոնք էլ մոտ մի այդքան կլինեն: Այսինքն՝ մոտ 1 միլիոն հայ մինչև 1914 գարուն-1915 աշուն արդեն կոտորվել էր. հոգեկան սպանությունը եւս կոտորած, կարծում եմ տվյալ դեպքում հատկապես, կարելի է համարել:

    Սակայն թուրքանական յաթաղանի ձեռքով այդքան մարդու կոտորածը չի կարող լինել սոսկ ազգային թշնամություն:

    Կարող եմ ասել, որ մեր կոտորածները կազմակերպվել են ոչ թե թուրքական պալատներում ու խորհրդակցական սենյակներում, այլ՝ հատուկ կազմակերպությունների օթյակներում:

    Այս տեսակետը զուրկ չէ ճիշտ համարվելու պնդումից, հատկապես, եթե համադրում ենք որոշ լուրջ մարդկանց հուշերը այս դեպքերի մասին:

    Այսպես. Ֆրիտյոֆ Նանսենը, իր՝ «Խաբված ժողովուրդ» գրքում քննադատելով օտարերկրյա կառավարություններին, նշել էր, որ եթե Եվրոպայի խուլ քաղաքաներում գոնե չիմանային հայերի մասին, գոնե զոհերի քանակը քիչ կլիներ: Այսինքն՝ փոխաբերաբար արտահայտված մտքերը, կարծում եմ, շատ բանի մասին են խոսում:

    Միացյալ Թագավորության (Մեծ Բրիտանիա) կառավարության ղեկավար Լլոյդ Ջորջը հուշերում պիտի հիշեր, որ «բրիտանական այդօրինակ քաղաքականությունը հենց հանգեցրեց 1894-96 թվականների, 1909-ի Ադանայի ողբերգության, 1915 թվականի զարհուրելի եղեռնին»:

    Կարծում եմ, որ մեզ կոտորել են հենց թուրքի, թուրքն էլ՝ քրդի միջոցով… Շան գլուխը թաղված է շա՜տ խորը...

    Ներկան

    Ադմինը պահանջեց զերծ մնալ ներկա քաղաքականությունը սույն թեմային խառնելուց, բայց ինքն էլ է շատ լավ հասկանում (ուստի դրա համար էլ 9-րդ մեկնաբանության մեջ հենց ներկայից էր խոսում), որ անհնարին բան է պահանջում:

    Ներկա քաղաքական շրջափուլում, երբ Ղարաբաղը հանվել է վաճառքի, երբ սահմանի հարցի բացումը դարձել է ավելի կարևոր ու դրա իրագործման առջև ոչ մի խոչընդոտի ուշադրություն չի դարձվում, երբ Ցեղասպանության հարցն են դարձնում քննարկման առարկա` մի դիրք պահելու համար, ապա նշանակում է, որ մենք դեռ զերծ չենք նոր ցեղասպանության ենթարկվելու վտանգից: Սա չեմ ասում, որ կարծիք ստեղծվի, թե վստահ եմ, որ նորը կլինի. ոչինչ չես կարող նախապես կանխագուշակել: Բայց եթե մենք գնում ենք նույն ճանապարհով, գնում ենք նույն ուղով, որը, ակներևաբար մեզ տանում է դեպի կորածանում, ապա նշանակում է, որ իսկապես մենք դասեր չենք քաղել:

    Դասերը…

    Մենք դասեր քաղել չենք կարող, քանի դեռ մեզ մոտ շատ մարդիկ կան, ովքեր կարծում են, թե մեզ ռուսն է պաշտպանում նույն ցեղասպանության կրկնությունից;

    Շատերը վստահ են, որ եթե ռուսը սահմանը չպահի, ապա անխուսափելիորեն թուրքը կմտնի Հայաստան: Երբ խոսում ենք քաղաքացիական հասարակությունից, ապա, այս ատրիբուտը ևս հաշվի առնելով, ասում ենք` իրոք մեզ մոտ չկա քաղաքացիական հասարակություն:

    Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց հույսը դրել են ռուսի վրա;

    Ախր 1915 թվականի մայիսին ռուսները մտան Վան: Այստեղի հայ ինքնապաշտպանները միացան նրանց ու իրենց անվտանգության ապահովումը տվեցին ռուսին: Բայց, հանկարծ, հուլիս ամսին ռուսները անակնկալ լքեցին Վանը ու նրանց հետ մոտ 200.000 մարդ գաղթեց ու նահանջեց, մնացածներն էլ, ովքեր չէին ուզում թողնել իրենց տունը, կահ-կարասին, մնացին ու դարձան զոհը քրդաթուրքական խաժամուժի:

    Սա մի դրվագ է, որը դարձավ նախադեպ, որ 1917 թվականի դեկտեմբերին Անդրկովկասը առանձին ու մեկուսի պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ` նրան տալով բոլոր գրաված տարածքները: Ու այստեղ շատ մեծ դեր խաղաց հենց դաշնակների աթոռամոլությունը` մի քանի նախարարական պորտֆել (շատ յուղոտ՝ խնամատարության, ֆինանսների, պարենի) պահելու համար հրաժարվեցին ռուսների հետ համագործակցելուց (ինչը այդ ժամանակ պատմական անհրաժեշտություն էր) ու միայն հետո հասկացան, թե ինչի հանգեցրեց այդ ամենը. Բաթումի 1918 թվականի հունիսի 4-ի խայտառակություն…

    Առանձին դրվագներ ի ջրջանս իւուր

    Նախ ողջունեմ Լիոն անվամբ հանդես եկող մեր զրուցակցին ու մի քանի խոսքով անդրադառնամ նրա հակասական մեկնաբանություններին:

    Հարկավոր է բողոքականի կեցվածքին վերջ տալ եւ գործ անել…

    Չէ, ունենք, եթե կողքի մարդու թերություններն են նկարագրում, իսկ, երբ հերթը հասնում ես մեզ, մենք իդեալական մարդիկ ենք… Բոլորը մեղավոր են, բացի՝ մեզանից:

    Այստեղ ամբողջապես հակասում եք ինքներդ Ձեզ, բարեկամ: Ուշադիր ընթերցեք ու կտեսնեք այն խորը հակասությունները, որոնք էլ համադրելիս բնավ չընկալեցի Ձեր խոսքի էությունը:

    Այո, մենք պարտություններ չէ միայն, որ ունեցել ենք, բայց միշտ հաղթանակին հաջորդել է պարտություն: Իսկ թե դա ինչ հաղթանակ է, դա արդեն սուբյեկտիվ մոտեցում է:

    Մի հաղթանակի անուն ներմուծենք սույն խոսքում: Վարդանանց պատերազմ…

    Եթե դուք սա հաղթանակ եք անվանում, ապա խոսելն անիմաստ է: Ասեմ, որ սույն պատերազմի մասին անգամ պարսկական աղբյուրներում որեւէ հիշատակում չկա: Եթե չկա, կա՛մ նշանակում է, որ այդպիսի բան չի եղել, կա՛մ եղել է, բայց մեզ համար է միայն պատերազմ կոչվել (ավելի հավանական տարբերակ):

    Այո, ունեցել ենք շատ հաղթանակներ, բայց միշտ մեր խելքից տուժել ենք. Արտաշեսյանների անկումը, Արշակունիների մայրամուտը, Բագրատունիների տերության պարտությունը, Կիլիկիայի տրոհումը, ամբողջ 950 տարի թուրք-պարսիկ-ռուսի տիրապետության տակ ապրելը:

    Արտաշեսյաններ. Հիմնականում Տիգրան Մեծի հաղթանակները ջուրն ընկան նրա որդու` Տիգրան Կրտսերի դավաճանության պատճառով (էլի հայը հային դավաճանեց):

    Արշակունիները ընկան, քանի որ նախարարները շատ էին ուռճացել ու էլ չէին կարող թագավոր ունենալ (կրկին անձնականը ավելի էր գերապատվության արժանանում, քան` պետական շահը):

    Բագրատունիները պարտվեցին, քանզի անմիջականորեն կաթողիկոսը (Պետրոս Գետադարձ) ու արքունիքում բարձ դիրք գրավող նախարար Վեստ Սարգիսը դավաճանեցին ու երկիրը տվեցին բյուզանդացիներին:

    Կիլիկիան ընկավ Հեթումյան եղբայրների աթոռամոլության ու մեկը մեկին չհանդուրժելու համար:

    Չեմ խոսում անգամ բոլոր թագավորությունների ժամանակ անընդհատ գահակալական կռիվներից, ինչը ունեցավ առյուծի բաժինը, որ պետականությունները ընկնեն:

    Իսկ եթե կխոսեք 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մասին, ապա ասեմ, որ փայլուն հաղթանակներին հետեւեցին դիվանագիտական խայտառակ պարտությունները, ինչը արդեն իսկ անիմաստ դարձրեց այդքան զոհ տված հաղթանակները:

    Ահավոր է, մի ահագին մեծ մեկնաբանություն գրեցի, սեղմեցի մեկնաբանել՝ գնաց կորավ

    Ֆենոմեն խորհուրդ կտայի, որ մյուս անգամ նախ գրածդ անես ու հետո սեղմես մեկնաբանել կոճակը… մի քանի անգամ էլ ինձ հետ է այդպես պատահել…

    Պատկերավոր ասած, ռսներն ու դաշնակները արտը վարել են..թյուրքերն էստի համեցեք արել, ու թուրքերին մնացել է միայն կոտորել:

    Վարդազար, բա որ էդպես մեկնաբանություններ ես անում, ինչո՞ւ շուտ չէիր սկսում…smile

  16. LION

    Կարդացի մեկնաբանությունները ու ոչ մի նոր բան մ համար չհայտնաբերեցի…

    Չեմ պատրաստվում ոչ բազմահատոր աշխատություններ ներկայացնել հայ ժողովրդի պատմության մասին, ոչ խոսել մեր բարոյական հաղթանակների մասին…

    Հարցս մնում է նույնը , ԻՆՉ ԵՍ ԴՈՒ ԱՆՈՒՄ ՀԻՄԱ , ՈՐ ԴԱ ՉԿՐԿՆՎԻ.. .ԱՆձԱՄԲ ԴՈՒ…

    Ինչ վերաբերվում է ինքս ինձ հակասելուն, ապա պետք չէ ինձ փիլիսոփայության դասեր տալ եւ բացատրել Հակասությունների միասնության եւ Պայքարի փիլիսոփայության օրենքի մասին… Ես դա, թերեւս, ձեզանից լավ եմ պատկերացնում:

    Մենք ունենք այն, ինչ ունենք եւ, եթե չենք ուզում սա էլ կորցնենք, ժամանակն է, որ սկսկենք ինքներս մեզ հարգել… հարգել էն հերոսների հիշատակը, որ գլուխները չեն պարզել թուրքի սրի տակ, կռիվ են տվել…

    Հասկանում եմ, որ խոսքս պաթետիկ է հնչում, անբնական, բայց մենք ինքներս ենք անբնական դարձել մեր դարդ ու ցավից…

    Ո՞րն է ելքը… ԵԿԵՔ ՍՐԱ ՄԱՍԻՆ խՈՍԵՆՔ, ՈՉ ԹԵ ԿՐԿԻՆ ԾԵԾՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ…

    Ես ինքս հստակ դեղատոմս չունեմ, բայց հուսահատ չեմ ու կարծում եմ, որ պրոբլեմը մեր մեջ է…

    Երեկ մի երաժշտական սրահ էի մտել, որտեղ մի ամբողջ բաժին թուրք երաժիշտներ էին ներկայացված… Հիմա ո՞ւմ մեղադրենք դրա համար՝ նրան , ով վաճառո՞ւմ է դա, թե՞ նրան, ով լսում է ...

    Եկեք լուծումներ փնտրենք…

  17. Marat

    Կարդացի մեկնաբանությունները ու ոչ մի նոր բան իմ համար չհայտնաբերեցի…

    …ես դա թերեւս ձեզանից լավ եմ պատկերացնում

    Իսկ ի՞նչ էիր ցանկանում հայտնաբերել մեր, մասնավորապես՝ նվաստիս մեկնաբանություններից, ո՜վ առյուծ արքա:

    Ես ինքս հստակ դեղատոմս չունեմ, բայց հուսահատ չեմ ու կարծում եմ, որ պրոբլեմը մեր մեջ է…

    Իհարկե, պրոբլեմը մեր մեջ է, արքա: Իսկ այստեղ ո՞վ չգիտի դա: Բազմիցս քննարկվել են այս բլոգի շրջանակներում մեզնում առկա արատավոր երևությները: Ուղղակի նոր մարդ ես, չգիտես: Փորձիր ծանոթանալ հոդվածներին:

    «Ձուկը գլխից է նեխում», արքա: Եվ քանի դեռ մեզ թելադրում են ադրբեջանական մուղամի զմայլելի հնչյունների ներքո յուրաքանչյուր առավոտյան գործի գնացող, ընդմիջումներին «լևի» գնացող, կամ էլ՝ «մազ տընկողի» մոտ շտապող, իսկ երեկոյան ռուսաց լեզվի քերականություն նոր-նոր սերտող պետական այրերը, մենք շարունակելու ենք պարել Տառկանի հոգեպարար մեղեդու հնչյունների ներքո ու շարունակելու ենք չհասկանալ, չընկալել մեր առաջ ծառացած խնդիրների լրջությունն ու դրանց դեմ պայքարելու մեխանիզմները:

    Սա հասկանալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:

    Ներեցեք թեմայից շեղվելու համար:

    Հ. Գ. Լայըն, պատմաբան ես, եթե դժվար չէ, անդրադարձիր Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին՝ հերոսամարտերին, հայերի բնաջնջմանն ուղղված թուրքական իշխանությունների ծրագրերին, հիմնական կատարողներին և այլն: Պետք է, որ մեզնից լավ տիրապետես այդ ամենին:

  18. ALIS

    Նոր կարդացի այս ուղերձը ու զարմացած եմ.

    Я, ПРЕЗИДЕНТ СОЕДИНЕННЫХ ШТАТОВ АМЕРИКИ…

    ...Я возношу тебе молитву, Господи, от всего сердца, ибо я в очень трудном положении. Научи меня, Господи, как поступить, ибо я разрываюсь между долгом и давлением, между совестью и бесстыдным обманом, между данным словом, которое всегда было для меня нерушимым, и угрозами моей стране.

    Господи, ты же знаешь, что я стал президентом великой страны, которая вершит многими делами на нашей небольшой, созданной когда-то тобою планете. Ты знаешь, что два с половиной века назад наша страна возникла из стремления к свободе нескольких тысяч отважных и благородных людей, провозгласивших жизненным кредо принципы свободы и братства. Нас поддержали тогда передовые страны, где такие понятия, как благородство и рыцарство, были не пустым звуком. Мы обрели свободу и независимость, сражаясь в неравном бою против мощного древнего государства.  Через девяносто лет потомки отважных и благородных людей, завоевавших для моей страны независимость, снова подняли знамя борьбы за свободу - на этот раз за свободу моего племени, свободу от рабства. Моя великая и могучая страна создана трудом моих предков, строивших города и поселки, церкви и фермы, выращивавших тростник и пшеницу, табак и картофель.

    Ты же знаешь, как много сейчас болтунов и демагогов, они требуют забыть неполиткорректные слова или понятия. Пусть так, я первый обязан поддерживать эти дипломатические уловки. Но где они были сто лет назад?

    Сейчас я говорю с тобой, Господи, и ты знаешь, что это мои предки сделали эту страну такой могучей, богатой и цветущей, это благодаря нам она существует, благодаря нам она процветает, и сегодня, когда сбылись мечты, надежды и молитвы миллионов и миллионов моих предков о свободе и равенстве, я могу сказать, что я, простой американец, ставший президентом великой страны, верую в тебя сильнее, чем кто-либо на этой планете, потому что ты справедлив! Так помоги же мне, Господи, укрепи дух мой, скажи, как поступить?

    Ты знаешь, что есть на другом конце планеты в высоких горах маленький спасенный тобою от библейского потопа народ, один из самых древних на земле народов. Это трудолюбивый, талантливый и созидающий народ. Когда-то и он был великим народом, страна его простиралась от края моря до другого, это было могучее государство, имевшее могучих воинов и могучих царей. Народ этот построил много городов, которые у него отобрали, возвел много церквей, которые у него отобрали, он веками возделывал много полей, которые у него тоже отняли.

    Ты знаешь, Господи, что у этого народа отняли родину, а большую часть этого народа истребили самым безжалостным, зверским образом пришлые варвары, а потомки уцелевших после резни рассеялись по всей земле.  Они живут и в моей стране, их очень много, они трудолюбивы, умны и талантливы. И одной из причин, почему его уничтожили на своей земле, было созданное его трудом богатство, которое присвоили убийцы и грабители. Они отняли у древнего народа землю, отняли родину, создав на чужой земле свое огромное государство, большая часть населения которого прозябает в бедности, потому что предки их умели только грабить и убивать. Но сегодня я вынужден считаться с ними, потому что не хочу ни с кем воевать, хочу жить в мире со всеми государствами. Я даже решил исправить все содеянное моими предшественниками зло.

    Никто не может истребить весь народ! Чудом уцелевшая небольшая часть этого маленького народа воссоздала наконец свое государство, а потомки спасшихся от великой резни, от Геноцида, направленного на уничтожение целого народа, живущие в моей стране, - благонадежные граждане, необходимые любой стране – их ум, талант, руки, труд, их богатство, их голоса, в конце концов. Они поддерживали меня, и я обещал им возвестить наконец всему миру правду о Геноциде, правду об их трагедии.

    Я дал слово, и я сдержу его. Поддержи меня, Господи, как ты поддержал мой народ, который через века страданий и рабства становится наконец полновластным хозяином в стране, ставшей для него такой же родной, как для немногих спасшихся потомков уничтоженного на своей родине древнего маленького народа.

    Я не поддамся давлению, не поддамся лжи и обману, не поддамся нападкам и угрозам. Я дал слово чести, я дал обещание и должен сдержать его. Иначе какой пример я подам другим гражданам не только в моей стране, но и в других странах?  Велика твоя мудрость, Господи, и я в глубине сердца знаю, что ты на моей стороне, ибо ты справедлив.

    Уповаю на тебя, Господи. Большая держава должна держать ответ за злодеяния своих предков. Потомки маленького народа требуют призвать к ответу потомков убийц. Да, современные жители большой державы не виновны в совершенном их предками. Но пусть тогда покаются, пусть признают историческую вину своих предков, ведь главное – покаяние, не так ли, Господи?

  19. F5-admin

    Ալիսի վերջին մեկնաբանությունը ցնցեց ինձ smile

    Լավ, անցնեմ թեմային: Նախ, դարձյալ պետք է ուշադրություն դարձնեմ մի բանի՝ եկեք իրար նկատմամբ լինենք հնարավորինս հարգալից: Սա՝ սենց, кстати տարբերակով:

    Երկրորդը, շնորհակալ եմ բոլորիցդ՝ որոշ պատմական ակնարկների համար: Ինքս պատմություն սիրում եմ, սակայն ժամանակ չունեմ խորանալու: Իսկ ձեր մեկնաբանությունները եւ գրառումները, մասնավորապես, ինձ համար, խիստ օգտակար են: Հուսով եմ, մեր կայքէջի մյուս այցելուներին էլ հետաքրքիր կլինեն:

    Այնուհետեւ, խնդրում եմ եղեռնի զոհերի վերաբերյալ մի քիչ հարգանքով լինենք: Հատկապես՝ ապրիլի 24-ից մեկ օր առաջ: Հեռու մի գնացեք՝ մի հատ հոդված տեսա տեղադրված մեր բլոգում, ընթերցեցի ու զգացի, որ մերօրյա մարդը 15-թվի մարդից խելոք չէ: Ու հիմիկվա ոչխարը, գուցե զարգացած, բայց էլի ոչխար է:

    Եկեք, պարզապես խոնարհվենք մեր զոհերի հիշատակին: Զոհերի, ովքեր զոհ են դարձել ապաշնորհ ու մորթապաշտ ղեկավարների, քյոխվաների, դեպուտատների ու նաեւ՝ մտավորականների պատճառով: Ովքեր հավատացել են նրանց: Ովքեր ոչ մի զգուշացում չեն ստացել նրանցից: Կամ էլ՝ խեղդվել է նման զգուշացումները, քանի որ մի քանի հոգու ձեռք չի տվել, որ մյուսներն իմանան մոտագա վտանգի մասին:

    Ախր, ինչո՞ւ եք հեռու գնում: Վերցրեք մարտի մեկը: Իրավիճակը լարվում էր րոպե առ րոպե: Ու, մի քանի հոգով նստեցին-որոշեցին, որ՝ չէ… սենց չի լինի… արի սրանց պորտը տեղը դնենք: Որոշեցին ու արեցին: Եվ ի՞նչ… ժողովուրդն էլ սկսեց մանրից հանգստանալ: Ընդհուպ մինչեւ մեր աստղերը սկսեցին ասել, որ մահացողն է մեղավոր եղել. թող մնար տունը՝ ողջ մնար…

    Այն էլ հիմա՝ ինտերնետի, բջջայինի ու եսիմ էլ ինչ դարում:

    Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք այն ժամանակվա մեր գյուղերի վիճակը: Կապ ու նորություն չլինելը: Մի նորությունը որպես մեկ այլ նորություն տեղ հասնելը: Ապատեղեկատվությունը: Անորոշությունը: Սարսափը: Անելանելիությունը…

    Մի խոսքով, շատ հեշտ է քննադատել այն օրերի հայերին: Բայց չի՛ կարելի մեղադրել արդեն նահատակված մարդկանց:

    Ինչ վերաբերվում է այն վարկածին, որ վերին օթյակներում է որոշվել հայերի ջարդը: Չգիտեմ, ինչ-որ հավատս չի գալիս: Այ, որ ասեք, թե՝ ինչու, գուցեեւ ինչ-որ հավաստիություն ներշչվի ձեր խոսքերում: Ինչո՞ւ որոշեցին: Խոսքի, Հարսնաքարում նստած խմում էին, ու սենց, անկապ, որոշեցի՞ն: Իսկ ինչո՞ւ, ասենք, հենց հայերի համար: Թող նստեին որոշեին, ասենք, ալբանացու համար: Էդ ո՞ւմ էի խեղճ հայ ժողովուրդն այնքան խանգարել, որ միակ լուծումը ֆիզիկական բնաջնջումն էր դարձել: Փիլիսոփա, հասկացար երեւի, որ հարցս քեզ է ուղղված, փաստեր, փլիզ…

    Լիօն, հիմա շարունակությունը ասեմ՝ հեսա սկսելու ես 22 էջանոց «հատորներդ» գովազդել

    Գովազդիր առանց քաշվելու… Կարող ես նույնիսկ հեղինակ «օծվել» եւ առանձին թեմաներով ներկայացնել քո գործերը: Մենք ունենք առանձին բաժին, որը դեռեւս սպսում է ստեղծագործողների:

    Ո՞րն է ելքը… ԵԿԵՔ ՍՐԱ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՆՔ, ՈՉ ԹԵ ԿՐԿԻՆ ԾԵԾՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ…

    Եկեք… բայց արի, մի քանի ելք դու սկսիր առաջարկել:

    Ելքը ՎերԵլքն է… (ըստ Վարդան Պետրոսյանի): Վերելք՝ բոլոր առումներով: Այլ ոչ թե վայէջքը, որին բոլորս ականատես կլինենք հաջորդ ամսվա վերջին օրը…

  20. LION

    Իսկ ի՞նչ էիր ցանկանում հայտնաբերել մեր, մասնավորապես՝ նվաստիս մեկնաբանություններից, ո՜վ առյուծ արքա:

    Ցինիկ մեկնաբանություն է, նույնիսկ չեմ պատրաստվում պատասխանել, բայց չէի ցանկակա, որ քեզ մոտ թյուր կարծիք առաջանա, թե խուսափում եմ բանավեճից. ուղակի բանավիճելու նյութ չկա…

    Լայըն, պատմաբան ես, եթե դժվար չէ, անդրադարձիր Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին՝ հերոսամարտերին, հայերի բնաջնջմանն ուղղված թուրքական իշխանությունների ծրագրերին, հիմնական կատարողներին և այլն: Պետք է, որ մեզնից լավ տիրապետես այդ ամենին:

    Ի գիտություն քեզ, ես պատմաբան չեմ, եւ, անկեղծ ասած, ԱՐՔԱՅԻ մասին քո հեգնական արտահայտությունները թեմայից դուրս են, առավել եւս , որ ես նման հավակնություններ չունեմ: Առավել եւս կիահեգնական մեկնաբանություններդ տեղին չեն քո Հ.Գ-ի մեջ:

    Իսկ քո ծածկանունը, որ ընտրել ես, հանարավոր է անունը, երեվի գիտես, ծագում է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ ժան Պոլ Մարատի ազգանաւոնից. բայց դա չի նշանակում, որ դու հեղափոխական ես:

    Իմ հարցադրումները լրիվ այլ էին… Ես խոսում էի անհատի պատասխանատվության մասին:

    Գովազդիր առանց քաշվելու… Կարող ես նույնիսկ հեղինակ «օծվել» եւ առանձին թեմաներով ներկայացնել քո գործերը: Մենք ունենք առանձին բաժին, որը դեռեւս սպսում է ստեղծագործողների:

    Մի քիչ արտասավոր տոն ես ընտրել հաղորդակցության համար, Ադմին… Եթե քեզ վրա վերցրել ես Գրողների Երկորդ Միություն ստեղծելու եւ նոր հեղինակներ «օծելու» ֆունկցիան, դա արդեն ուրիշ խնդիր է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org