Կուալիցիայից դուրս են գալի՞ս Կուսակցապետ ունեմ՝ աշխարհը չունի
Մայ 03

Օդնոկլասնիկներով ապրող երիտասարդություն:

Հայ երիտասարդները այսօր բացի ինտերնետներից, չաթերից և ֆորումներից ուրիշ զբաղմունք չունեն, իսկ դա շատ բացասական գործոն է մեր ամենօրյա կյանքում:

Նրանք ուշադրություն անգամ չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անգամ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ բան է ֆինանսատնտեսական ճգնաժամը, թե ինչ է հայ-թուրքական սահմանի բացումը, թե ինչ բան էր մարտի 1-ը և այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել հայ երիտասարդության անտարբեր պահվածքի վերաբերյալ: Հակառակը, նրանց միմիայն հետաքրքրում են աղջիկները, ինտերնետը, ծանոթությունները և, իհարկե, շքեղ մեքենաները՝ ահա, սա է այսօրվա երիտասարդների ապրելու զգացումը և նպատակը: Դա շատ վատ է անդրադառնում մեր երկրի թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության վրա: Այն երիտասարդները, որոնք կազմում են մեծամասնություն, երիտասարդներ, որոնք չեն գիտակցում, որ եկել է մտածելու ժամանակաշրջանը, որ եկել է գիրք կարդալու ժամանակը և սեփական վերլուծություններն անելու ժամանակը, ինչու չէ, նաև պատասխան պահանջելու ժամանակը և ոչ թե միայն հեռուսատացույց նայելը, ինտերնետ ակումբներում ժամերով պատսպարվելը և ամենինչից անտեղյակ ապրեը և վախենալը՝ արտահայտելու սեփական կարծիքը ու խոսքը այս երկրում:

Ես միշտ զզվել եմ և տանել չեմ կարողացել այն երիտասարդներին, որոնց մի պահ թվացել է և մի գուցե նրանք համարում են, որ նրանք ճիշտ են, որ բացի թվարկածս զվարճանքներից և բազմապիսի հաճույքներից էլ ուրիշ բան նրանց չի գրավի և դրանից այն կողմ աշխարհ չկա:

Երիտասարդները անգամ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչքան դրական բան կարող են անել նրանք այս երկրում՝ ազատությանը, արդարությունը, և, իհարկե ժողովրդավարությունը հասնելու գործնթացում: Նրանք սովորել են այս երկրում տիրող վիճակին, նրանք հարմարվել են ամեն տեսակ ամենաթողությանը, նրանք չեն էլ ուզում «ոչ» ասել երկրում տիրող քրեական ամենաթողությանը, մտածելով, թե՝ «միևնույն է, ամենինչ մնալու է նույնը, մենք ի՞նչ կարող ենք անել, մեզ բանի տեղ չե՛ն դնի ,մեզ ո՞վ պետք է լսի&rauo;

Սակայն, եթե նրանք գիտակցեն, որ վաղը լինելու է այնպես, ինչպես իրենք են երազում՝ երիատասարդների կարծիքը հարցնող Հայաստան, երիտասարդների կարևորության աստիճանը զգացած Հայաստան, նրանց ասած՝ իրենց բանի տեղ դնող Հայաստան եւ ոչ թե հանցագործ Հայաստան, և որ նրանք կարողանալու են անել այն , զբաղվելու են նրանով ինչով, որ իրենք են ցանկանում զբաղվել, և այդ Հայաստանում չեն լինելու «ինչ որ մարդիկ, որոնք կսահամանափակեն նրանց օրիանական գործողությունները»:

Իհարկե, շատ-շատ երիտասարդների մտքով կանցնի, թե` ես ի՞նչ եմ ուզում ասել, թե իմ գլուխը քոր է գալիս, թե՝ հանգիստ նստի տեղդ ելի, բայց ես և իմ ընկերները կոչ ենք անում ամբողջ երիտասարդությանը՝ ըմբռնել երկրի ծանր վիճակը թե՛ արտաքին և թե՛ ներքին ասպատակություների թիրախի պայմաններում և հասկանալ, որ հայ երիտասարդը կարող է այս երկրում փոխել այն, ինչ ինքը ուզում է և ամենևին էլ պետք չի ծանր աշխատանքներ կատարել, այլ ուղղակի պետք է մի փոքր ձեր աջակցությունը՝ նորմալ Հայաստան, Ազատ Հայաստան, Անկախ Հայաստան, ամենաթողությանը «ոչ» ասող Հայաստան, ամենաթողությանը և հանրային անտարբերությանը արհամարող Հայաստան կերտելու գործում և վստահ գիտակցելու, որ հայ երիտասարդությունը տեր է կանգնելու այն երկրին, որում նա մեծացել է, որում նա կրթություն է ստացել և որից նրան ուզում են քշել, և իհարկե, որում նրան ստորացնում են և չեն հարգում:

Սմբատ Ղահրամանյան


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    Քանի դեռ Ադմինը չի մտել, արագ կերպով ԱյսՕրը գրում ես Օ-ով, թե չէ հաստատ կփոշմանի, որ «հեղինակային» իրավունք է քեզ տրամադրել:

  2. Jojoba

    Ձեռի հետ էլ, որ հոդվածիդ վրայով մի հատ անցնես, նոր հրապարակես, վատ չի լինի: Եթե դու էլ ռուսական կրթությամբ տաքսու վարորդ լինեիր, միգուցե չասեի, բայց սկսնակ լրագրողի համար տառասխալները մի քիչ շատ են:

    Համ էլ ստորակետից հետո միշտ space պետք է թողնել, հակառակ դեպքում Ա1պլյուսից բացի ոչ մի տեղ չես կարող հավակնել (թարսի պես էլ բոլոր հոդվածներիդ տակ Անուն Ազգանուն ես դրել):

  3. Jojoba

    Հայ երիտասարդները այսօր բացի ինտերնետներից, չաթերից և ֆորումներից ուրիշ…

    Չգիտեմ այսօրվա երիտասարդությունը ոնց է մտածում, բայց ինտերնետը ԻՄՕ հոգնակի չի կարող լինել:

  4. Jojoba

    Սակայն եթե նրանք գիտակցեն, որ վաղը լինելու է այնպես ինչպես իրենք են երազում ...

    Ես ինձ երիտասարդ չհամարող անհատ ձեռնեռեց եմ (տաքսու շոփեր), բայց ստորակետների բացակայության (եվ ոչ միայն) պատճառով ինքս էլ բան չհասկացա ...

    Ադմինի կողմից՝ արդեն ստորակետ էլ կա, վերջակետ էլ, այնպես որ, նորից կարդա smile

    Ես և իմ ընկերները կոչ ենք անում ամբողջ երիտասարդությանը

    Ներեցեք, իսկ դուք եւ ձեր ընկերները ովքե՞ր եք՝ ինչ-որ միությո՞ւն, խմբավորո՞ւմ, թե՞ կուրսի տղերք: Թե լոկ ցանկություն՝ խոսել հոգնակի դեմքով:

    Նկատի ունեմ, միգուցե ներկայանա՞ք… Թե չէ կոչ անողները շատ են, իսկ երիտասարդները սովորություն ունեն իմանալ այն մասին, թե ո՞վ է իրենից ներկայացնում այն մարդը, ով իր վրա պատասխանատվություն է վերցնում ԿՈՉ ԱՆԵԼ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ:

  5. F5-admin

    Հարգելի Սմբատ,

    նախ, շնորհակալություն հոդվածներիդ տարափի համար:

    Սակայն մի խնդրանք-պահանջ, որով միանում եմ Ժոժոբայի առաջարկությանը.

    Աշխատեք հոդվածը գրելուց-ավարտելուց հետո մի անգամ սկզբից-վերջ ուշադրությամբ ընթերցեք, ուղղեք բոլոր թերությունները, նոր հրապարակեք: 

    Թե չէ, ինձ ու իմ խմբին այնքան գործ եք ավելացնում անելու, որ մեկնաբանելու հավվեսս կորում է smile

    Եվ մի փոքր ընկերական նկատողությունը, չարժե «Պարոն Զուրաբյանի» պարոն-ը մեծատառով գրել, իսկ Հայաստանը՝ փոքրատառով:

    Նաեւ, եթե նկատեցիք, Ձեր հոդվածի մեջ (չեմ էլ հիշում արդեն, այս, թե մյուսներից մեկում) ես փոփոխել եմ «Սերժ Սարգսյան անունով մարդ» արտահայտությունը: Խոսքս նրա մասին չէ, որ այդ մարդուն մի այլ ձեւի հարգել-սիրելով եմ խմբագրել Ձեր բառերը: Այլ, զուտ այն բանի համար, որ, խոսքը կծու եւ հաստատուն է դարձնում ոչ թե ինչ-որ մակդիրներ կամ ածականներ կպցնելը, այլ՝ հիմնավորումը:
    Տեսեք, նույն Ձեր (ու նաեւ՝ իմ կողմից) սիրելի Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը ինչքան հստակ է՝ ընհանուր միտք+հիմնավորում+եթե պետք է, օրինակներ:

    Կներեք, որ խորացա: Իհարկե, կարող էի սա գրել նաեւ PM-ով, բայց կարծում եմ, մեր մյուս մեկնաբաններն ու հեղինակներն էլ ուշադրություն կդարձնեն այն հանգամանքի վրա, որ իրենց խոսքը դիմացինի համար լինի հեշտ ընկալելի եւ ազդեցություն թողնող:

    Բոլորիս՝ բարի գիշեր:

  6. Քաղաքագետ

    ես կողմ եմ Սմբատի կարծիքի հետ այսօր մեր երիտասարդներին կարծես ոչինչ չի հետաքրքրւմ նրանք բացի երենց օդնօկլսսնիկներից նրանք իրենց օրվա գրետե ողջ մասը անցկանցնում ինտերնետւմ դրա համար ոչնչից տեղյակ չեն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org