Արդար ընտրապայքարը՝ երկրումս չոբանյաց Տե՛ր կանգենք մեր ձայներին
Մայ 21

Մայիսի 31-ին տեղի ուենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր` իշխանական կուալիցիան, ամբողջ ընդդիմադիր դաշտը, որը նաև համալրվեց «Դաշնակցություն»-ով՝ վերջերս դուրս գալով իշխանական կուալիցիայից: Առաջիկա քաղաքապետի ընտրությունների դերը և նշանակությունը, յուրաքանչյուր քաղաքական ուժ մեկնաբանում է յուրովի, անկախ նրանից, ընդիմադիր է թե իշխանամետ: 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նաև ընդիմության՝ ի դեմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրացուցակում առաջինն է, այս ընտրությունները համարում է շատ կարևոր քաղաքական պրոցես, որով հնարավոր կլինի վերականգնել սահմանդրական կարգը Երևանում, իսկ այնուհետև՝ ամբողջ հանրապետությունում: Ի դեպ, «Հայ Ազգային Կոնգրես» նախընտրական դաշինքը գնում է ընտրություններին հետևյալ կարգախոսով` «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից»:

Իշխանական կուալիցիայից ամենակարկառուն կուսակցությունը` ՀՀԿ-ն գնում է իր թեկնածուով` Կենտրոն համայնքի արդեն նախկին թաղապետ, ներկայումս նշանակված քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանով: Գագիկ Բեգլարյանը և իր թիմակիցները կարծում են, որ այս ընտրությունները, ոչ թե քաղաքական են, այլ ուղղակի սովորական քաղաքային իշխանություն ընտրելու ընտրություն: Չմոռանամ ասել, որ ՀՀԿ-ն էլ այս ընրություններում հանդես է գալիս «Քեզ Հաամար Երևան» կարգախոսով, և նրանք վստահ են, որ իրենց շանսերը շատ ավելի մեծ են, քան որևէ քաղաքական ուժի:

Ընտրությունների շեմին փորձեցի պարզել, թե ինչպե՞ս են արձագանքում այս քաղաքական պրոցեսին երիտասարդները և արդյոք գնալու են նրանք ընտրության, թե ոչ:

Ճիշտն ասած, այս հարցում երիտասարդներից շատ-շատերը վստահ են, որ ընտրություններին իրենց մասնակցելը-չմասնակցելը ոչինչ չի փոխի, և նրանցից ոմանք տարակուսում են, որ այս ընտություններն էլ է անցնելու բռնություններով: Ուսանողներից շատերը` երիտասարդներ, որոնց 18 տարին արդեն բոլորել է, ունեն իրենց համակրած թեկնածուն և գնալու են ու ընտրեն իրենց թեկնածուին: «Ես կարծում եմ, որ ընտրությունները, միշտ էլ անցնելու են, անարդար և կոպիտ պայմաններում, բայց ես ամեն անգամ գնում եմ ընտրատեղամաս, և քվեարկում իմ թեկնածույի օգտին, այնպես որ այս անգամ էլ գնալու եմ ու ընտրեմ, բայց չեմ ասի ում»- ասաց մասնագիտությամբ կոսմետոլոգ 22-ամյա Լիլիթ Ավետիսյանը: Հյուսիսային համալսարանի ուսանող Արմանն էլ ասաց. «Ես իմ ձենը տալու եմ մեր ախպորը` մեր Գագոյին, որովհետև նա լավ մաքրելա Կենտրոնը, և մեզ և մեր տղեքին, միշտ էլ հասելա»: ԵՊՀ-ի ուսանողուհի 19 ամյա Աստղիկն էլ մեկնաբանեց. «Ես ըտրելու եմ, ամենաարաժանի մարդուն, որը ըստ ինձ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ի դեպ, չհանդիպեցի, երիտասարդի կամ ուսանողի, որը ասեր, որ ընտրելու է ուրիշ քաղաքական ուժի` օրինակ ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի. մեծամասնսությունը հավակնում է կամ ՀԱԿ-ին կամ ՀՀԿ-ին: ԵՊՀ-ի ուսանողուհի Դիաննան ել ասաց. - «Ծնունդս ամսի 30-ինա, գնալու եմ անձնագիրս վերցնեմ ու հաջորդ օրը գնամ ընտրելու, շատ ուրախ եմ, որ այս տարի ընտրելու եմ, և ընտրելու եմ իմ համակրած թեկնածուին, որի անունը չեմ տալիս, և չեմ ծախելու իմ ձայնը»:

Սմբատ Ղահրամանյան
ԵԻՊՔ- ի 3 կուրսի ուսանող


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Վահե

    Այ, հենց էդ «ախպերությունն» է այսօր իշխում Հայաստանում։ Կիսահանցագործ վիժվածքները, բութ ու անուղեղ լակոտ–լուկուտները ուզում են դառնալ Երևանի սեփականատեր։ Այսինքն, նրանք իրենց սեփականատեր արդեն զգում են, իսկ հիմա փորձում են սեփականության վկայական ստանալ։

    Էս ամեն ինչը էնքան բացահայտ է ու բոլորիս աչքի առաջ, որ ամոթ կլնի մեզ՝ մեր ժողովրդին, եթե սրանց հանդուրժենք։

  2. F5-admin

    ...ամբողջ ընդդիմադիր դաշտը, որը նաև համալրվեց «Դաշնակցություն»-ով՝ վերջերս դուրս գալով իշխանական կուալիցիայից:

    Դա դեռ հարց է՝ ՀՅԴ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ «խաղեր» է տալիս: Եվ, ընդհանրապես, կուսակցության ընդդիմություն լինել-չլինելը ճշտելու համար պետք է այդ կուսակցության գործառույթներին հետեւել ոչ թե մինչեւ ընտրությունները, այլ՝ դրանցից հետո: ՕԵԿ-ն էլ պակաս «ընդդիմություն» չէր մինչեւ 2008-ի նախագահական ընտրությունը: Նույն ՀՅԴ-ից Վահանն Հովհաննիսյանն էլ, եթե չեմ սխալվում, նույն նախագահական ընտրությունից առաջ հայտարարում էր, թե՝ «ով որ ընտրություն կեղծի, նրա մռութը կջարդվի»: Հետո՞, կարո՞ղ է տատս ու պապս (երկուսն էլ՝ օղորմածիկ) գնացին կեղծողների հետ «բեշիքյաթմա եղան»:

    Ճիշտն ասած, այս հարցում երիտասարդներից շատ-շատերը վստահ են, որ ընտրություններին իրենց մասնակցելը-չմասնակցելը ոչինչ չի փոխի

    Ցավով եմ ասում, սակայն իշխանությունները Նիկոլի 1+1+… սկզբունքը նրանից ոչ պակաս հաջող կերպով են իրականացնում: Ու ամբողջ հանրապետությունը դարձել է 1+1… այսինքն, բոլորը գիտեն, որ իրենց 1 ձայնը ոչ մի բան չի փոխի, սակայն, իրականում, գումարելիները առանձին-առանձին փոխվում են, ու վերջում ընտրության արդյունքն է փոխվում:

    Ինչքան շատ մարդիկ մտածեն, որ իրենց ձայնը գումարելի չէ, այդքան ընդդիմությունը թույլ է: Ինչքան մարդիկ հասկանան, որ իրենց ձայնն է՝ որպես գումարելի, բերելու վերջնական գումարի փոփոխությանը, այդքան հասարակությունը առողջ է:

    Եվ դա այնքան էլ այդպես չէ, որ հանձնաժողովականներն ինչ ուզեն, այն էլ կանեն: Այս աստիճան խաբեություն խիստ եզակի ընտրատեղամասերում է տեղի ունենում՝ խուլ գյուղերում կամ էլ որոշ սուլթանություններում (ասենք՝ Առինջում): Իրականում, մարդիկ գալիս եվ ընտրում են այս կամ այն կուսակցությանը: Թող, ասենք, մի ընտրատարածքում ՀԱԿ-ը ունանա 1000 ձայն, ՀՀԿ-ն` 400, ու ՀԱԿ-ն էլ ունենա մի հատ նորմալ-դուխով ու չծախվող վստահելի անձ, տեսնենք, թե ո՞նց են թվերը փոխվելու:

    Մի խոսքով… հասեք նրան, որ մարդիկ գան ու ընտրեն ՁԵԶ, ու ԴՈՒՔ կհաղթեք՝ անկախ կեղծիքների: Իսկ եթե ընտրողները շարան-շարան կռունկների պես գալու են ու ընտրեն ուրիշին՝ վախի, փողի եւ այլ ճնշումների ազդեցության տակ, ապա ընտրություններից հետո ինչ էլ անեք, կդառնա ժամանակավրեպ ու ոչ համարժեք…

  3. F5-admin

    Մոռացա ասել, որ, որ եթե Ձեր կուրսի ուսանող-ուսանողուհիները չեն ցանկանում ասել, թե ում են ընտրելու, ունի մի քանի հնարավոր պատճառ.

    - պարզապես ցանկություն չունեն կիսվելու իրենց տեսակետի շուրջ
    - վախենում են ասել, թե ում են ընտրելու (այս մարդիկ մեծ հավանականությամբ ՀԱԿ-ի ընտրողներն են)
    - ամաչում են ասել, թե ում են ընտրելու (թողնում եմ Ձեր կռահմանը, թե ում են ընտրելու նրանք):

    Սմբատ, իսկ ընդհանուր առմամբ, գոնե քո կուրսի մակարդակով, ինչպե՞ս են բաշխվում ձայները:

  4. Democrat

    Իմ խորին համոզմամբ, թե ում կընտրի X-ը, բոլորովին կախված չէ այն բանից, թե ով ինչ մեծության միտինգ է արել, թե ով ինչքան է երեւացել հեռուստաէկրանին, թե ով ինչքան փող է առաջարկել, կամ էլ, թե ով ինչ նախընտրական ծրագիր է ստեղծել:

    Ամեն ինչ կախված է նրանից, թե ի սկզբանե ինչ համոզմունք ունես: Եթե ես չեմ ընտրելու ՕԵԿ-ին, ապա թեկուզ իրենց թեկնածուն գա գիշերներն ինձ համար հեքիաթ պատմի, որ քունս տանի, մեկ է, չեմ ընտրելու:

    Եթե ինձ խնդրում է իմ հարեւանը, ով միայն այս օրերին է «ծլում» կամ երեւում որպես մարդ կամ էլ այս օրերին է հիշում իմ «ողջությունը», ես չեմ էլ թողնի, որ գա ու ինձ սկսի ինչ-որ բաներ համոզել կամ խնդրել: Չեմ էլ թողնի, որ նույնիսկ տուն մտնի: Եղել են դեպքեր՝ դուռը թակել են, բացել եմ, մեկ էլ՝ վա՜յ, էս ինչ լավ տուն եմ մտնում… Գլուխդ կգովես, կմտնես մեր տուն, այն էլ՝ նման հարցով:

    Եթե ընկերս խնդրի, կլսեմ մինչեւ վերջ: Եթե չի համընկնում իմ տեսակետին, կփորձեմ իր՝ նման թեմայով խոսակցությունը տանել ինձ համար ցանկալի ուղղությամբ, ու ամեն ինչ կանեմ, որ ես նույնպես օգտագործեմ այս պահը, որ բարձրաձայնեմ իմ համոզմունքները եւ մտահոգությունները:

    Եթե հարազատներիցս մեկնումեկը (նկատի չունեմ մորքուրիս ամուսնու բանակի մոտիկ ընկերոջ աներձագին) ինչ-որ նմանատիպ խոսակցություն բացի… ապա համոզված եմ, որ մեր տեսակետները համընկնելու են: Այնպես որ, նման խոսակցությունը բացվելիս կընթանա երկուսիս համար հարմար ուղղությամբ:

  5. Վահե

    Ուրեմն այսպես։

    Նրանք, ովքեր վախենում են կիսագողական ու հանցագործ վիժվածքներից, նրանք նախընտրում են «ընկերանալ» վերջիններիս հետ, քան ընդիմանալ։ Այսպես շատերն, իրենց կարծիքով, ընտրում են իրենց համար ապրելու առավել անվտանգ տարբերակ։

    Ապուշություն է։ Այդպես չէ։

    Սիրելի՛ վախեցողներ, խելք հավաքեք և վախը կանցնի։ Որպես բուժիչ վարժություն նմաններին, կառաջարկեմ. ամեն առավոտ մինչև նախաճաշը հայելու առաջ կանգնել և բարձրաձայն արտահայտել իրենց թաքուն կարծիքը ԴՈԴԻ ԳԱԳՈՅԻ, ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻ, ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ, ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ ու էդ թայֆի մասին։ Հավատեցնում եմ, որ այս ձեւով ձեր համարձակությունը քիչ-քիչ կվերականգնվի։

  6. F5-admin

    Սիրելի՛ վախեցողներ, խելք հավաքեք և վախը կանցնի։ Որպես բուժիչ վարժություն նմաններին, կառաջարկեմ. ամեն առավոտ մինչև նախաճաշը հայելու առաջ կանգնել և բարձրաձայն արտահայտել իրենց թաքուն կարծիքը ԴՈԴԻ ԳԱԳՈՅԻ, ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻ, ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ, ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ ու էդ թայֆի մասին։ Հավատեցնում եմ, որ այս ձեւով ձեր համարձակությունը քիչ-քիչ կվերականգնվի։

    Եվ դրանից հետո կսկսվի ձեր «ընկերությունը»… հայելու հետ: Դու ջան կասես ու հայելուց ջան կլսես: smile

    Իրականում, ոչ այնքան վախն է կարեւոր, այլ՝ քաղաքական անգրագիտությունը, որը ստեղծում է նաեւ վախ ու նման այլ բացասական հետեւանքներ: Կարեւոր է ոչ թե վախը, այլ՝ անտարբերությունը մարդավայել ապրելու ցանկության նկատմամբ: Իսկ դեպքերի մի ահագին մասի համար՝ ստամոքսն է մեղավոր, որը դատարկ մնալու պայմաններում առաջացնում է ուղեղի մթագնում:

  7. Philosopher

    Հասարակությունը դեգրադացիայից կարելի է փրկել բացառապես հեռուստատեսային պրոպոգանդայի միջոցով: Այլ ճանապարհ չկա: Այդ հարցով դիմել էի Նիկոլին, ու ստացել էի հերթական հուսադրող պատասխան՝ մենք կարող ենք առավելագույնը 30.000 մարդկանց միջոցով, որոնք կարդում են ընդդիմադիր մամուլը, հասարակությունը հանել էս դեգրադացիայից: Չեմ ընդունում մի պատասխան, որը չի պարունակում իր մեջ անգամ տարրական արգումենտի մի փոքրիկ էլեմենտ:

    Ասել եմ ու կասեմ. ազգը, զրկված լինելով ինֆորմացիայից, ինքնստինքյան վերածվում է արևելյան տիպի խառնամբոխի: Տիրիր ինֆորմացիային, տիրիր աշխարհը: Չեմ ասում՝ մենք հրաշալի ազգ ենք, միակը՝ Աստծո կողմից ընտրված ու պիտի տիրենք աշխարհին, այլ՝ հասու լինենք ինֆորմացիայի, չվաճառենք մեր ձայնը 10.000, 5.000, 1.000, անգամ վերջերս սկսել էին 500 դրամանոց կոպեկներ վերցնել ու խոստանալ ընտրել սրան կամ նրան: Աղճատվածությունը հասել է իր գագաթնակետին:

    Իսկ դրանից կարելի է փրկվել միայն իշխանությանը հասնելուց հետո՝ մաքրելով ազգը: Ընկալելի է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր է դրել ոչ թե վերցնել իշխանությունը, այլ հասարակությունը դարձնել քաղաքացիական: Սակայն, ընդունենք, որ դա անհնար է, երբ 700.000-1.000.000 մարդ նստում ու նայում է «Վերվարածների», «Որոգայթի», «Հայլուրի», ԱԼեՄե»-ի /ձեւակերպումը՝ ՏԿ/ և նմնատիպ անմակարդակություննրը ու դա դարձնում կյանքի ուղենիշ… Այնքան կարևոր, որ հայ-թուրքական հարաբերությունները, արցախի հիմնահարցը քննարկելու փոխարեն, մտմում են՝ ով էր Ռուդոլֆը: Տեսանք, թե ով էր. անմտություն ամբողջապես…

    Սա է ազգը: Վահան Ամատունին ինձ հարցնում էր. ով է տվել ինձ իրավունք, այդպիսի բառեր հասցեագրել ազգին, այն էլ՝ սեփական: Ասեմ՝ հասարակությունն է տվել: Հասարակությունը, որը ոչխարի հոտի պես քշվում է հրապարակներ, հասարակությոնը, որը 500 դրամի համար վիզ է ծռում, հասարակությունը, որը մտածում է ոչ թե գլխող, այլ փորով…

    Ու դրանից հրաշալի օգտվում է իշխանությունը. նրանից չես կարող պահանջել դադարեցնել այդ ռեսուրսի օգտագործումը, որը ինքնստինքյան օգտագործելու համար էլ հենց նախատեսված է… Ինչպես հին երգերից մեկն է ասում.

    А я такиx, как ты
    Миллион дастану,
    Или рано, или поздно,
    Все равно ко мне придешь.
    ЗАРАЗА

  8. Jojoba

    Այդ հարցով դիմել էի Նիկոլին, ու ստացել էի հերթական հուսադրող պատասխան՝ մենք կարող ենք առավելագույնը 30.000 մարդկանց միջոցով, որոնք կարդում են ընդդիմադիր մամուլը, հասարակությունը հանել էս դեգրադացիայից:

    Խնդրում եմ, եթե կարելի է մի հարց էլ ես ունեմ ... տղաիս համար ուզում ենք մի հատ հեռախոսի համար վերցնենք, բայց չգիտենք թե ինչ՞ ... վիվա, Ա-թել, թե սպասենք Օռանժին ...

    Որ մի հուսադրող պատասխան էլ մեզ տա, շատ-շատ գոհ կլինեմ ...

  9. Մտահոգ

    Եթե տղադ փոքր է, ու դեռ ժամանակ ունենք, երեւի սպասես Օռանժին, որովհետեւ այն չի կարող «հենց-ընենց» մտնել շուկա, ինչ-որ կարգին բան պիտի առաջարկի իր առաջին հաճախորդներին:

    Ինչ վերաբերում է քննարկվող թեմային, ապա, ցավում եմ, սակայն իմ անձնական կարծիքով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն այնպիսի մրցավազքի մեջ են մտել, որ ՀԱԿ-ին քիչ տեղ կմնա…

    Եթե առաջ ՀՀԿ-ն խնդիր ուներ ՀՀԿ քվեարկողներին քաշել իրենց կողմը, ապա այս պահին ավելացել է երկրորդ մրցակիցը ի դեմս ԲՀԿ-ի, որը ամենահզոր քարոզարշավն է տանում ըստ իս ու ամենաանխնա հեռուստաքարոզարշավը:

    Կենտրոն, ԹՎ-5, Արմենիա-ԹՎ ու Շանթ… էլ մնացածը չեմ ասում, պարզապես «գնված են» Ծառուկյանի կողմից: Համենայն դեպս նման կարծիք է մարդու մոտ ստեղծվում, քանի որ այս ալիքներով առավոտից-իրիկուն իրենց գովքն է…

    Ու մոնիտորինգ անողներն էլ ասում են՝ Կարապետիչն է առաջին տեղը բռնում…

  10. Վահե

    Ֆ5 Ադմին. խոսքս հենց վախեցողներին էր վերաբերվում: Անգրագետների կամ ստամոքսի պրոբլեմներ ունեցողների համար ուրիշ վարժություն կարելի է առաջարկել:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org