Հայկական «ՅԱՆ» բնական հյութերի վաճառքն արգելվել է Նոր Պատրաստվեք տղերք, դիրքեր ենք գնում...
Հուլ 22

Հուլիսի 18, 2009, 23:43

Եկեք առաջին հերթին գաղափար կազմենք, թե ինչի մասին ենք խոսելու. իհարկե, խոսելու ենք մի բարդ խնդիր մասին, որը չի լուծվում արդեն գրեթե 15 տարի: Հիմա հետ տանք ժամանակը այնքան, երբ որ Լևոնը հրաժարական տվեց, այսինքն` 1998թ-ը: Հարց, ինչը պատճառ հանդիսացավ նրա հրաժարականին: Այ, հենց այստեղ եղեք շատ ուշադիր: Հիշո՞ւմ եք, կարդացե՞լ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե Խաղաղություն» հոդվածը, եթե այո, ուրեմն ավելի ուշադիր եղեք, և հենց այս հոդվածն է եղել նրա հրաժարականի պատճառը:

Այո-այո, չզարմանաք, իսկապես, երբ այս հոդվածը հրապարակվեց , նրա հրաժարականը դարձավ անխուսափելի, և նա ստիպված լքեց պրեզիդենտի պոստը:

Հիմա անցնենք նրա բովանդակությանը`թե ինչ էր գրված այդ վճռորոշ և հանգուցալուծում հանդիսացող հոդվածում: Հոդվածում Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրել էր իր տեսակետը և իր պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի մասին: Նա գրել էր, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը և արդյոք կլուծվի խաղաղությանբ, թե պատերազմով:

Ժամանակին նա հակադարձում էր այն մտքերին, թե պետք է Բաքուն արյան ծով դարձնել, ոչ մի թիզ հող չպետք է տալ թշնամուն: Խնդրի կարևորագույն և հիմանական դրույթները Լևոնը համարում էր, ներկայացնում եմ ձեզ նրա պատկերացումները բառացիորեն հետևյալ հարցերի հետ կապված`

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.
- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.
- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը.
- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:

Այս հարցերի շուրջ նա ասում էր, որ պետք է այս հարցը լուծվի խաղաղ պայմաններում և բացառել պատերազմական գործողությունները, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները:

Լևոնը նաև պնդում էր, թե Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ: Նա այժմ էլ մնացել էր իր հին կարծիքին , որ հարցը պետք է լուծվի միայն փոխզիճման գնալով, որին պետք է գնան երկու կողմերն էլ:

Այն տարիներին նա ուղղակի թյուրիմացություն էր համարում այն խոսակցությունները, թե իբր մի անգամ հաղթել ենք այդ ազերիներին, հիմա էլ կհաղթենք: Բայց այս տեսակետների մեջ ամենակարևորը և առանցքային լուծման նրա առաջարկած հնարավոր տարբերակներն էին, այո` փուլային և փաթեթային լուծում, կարճ ասած, նա երկուսն էլ ռեալ էր համարում, և գտնում էր, որ սրանք իրական լուծման հնարավորություններ են ստեղծում:

Նա ասում էր և 1000 անգամ կրկնում, որ մենք, Ղարաբաղը և Ադրբեջանը ունեն իրենց կարծիքները և տեսակետները խնդիր լուծման հետ կապված, սակայն ընդգծում էր մի կարևոր դրույթ, որ ՀՀ-ն չի ստորագիր մի փաստաթղթի տակ, որի տակ չլինի Ղարաբաղի ղեկավարության ստորագրությունը: Դրանից հետո նա մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, նա բացատրում էր, որ ղարաբաղյան կողմը անհարմար դրության մեջ է դրել թե´ Ղարաբաղը, թե´ Հայաստանը: Բայց նաեւ չեր ասում, թե իրավիճակից ելք չկա, այլ այն, որ կարելի է համատեղել դրանք երկուսն էլ իրար հետ: Եթե հիշում եք նա խորհուրդ տվեց ընդիմությանը որոնել այլըտրամքային ծրագրեր:

Սա` այն ժամանակների Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական տեսակտեներն ու կարծիքներն էր Ղարաբաղյան կարգավորման գործնթացի մասին: Իսկ հիմա, եկեք խոսենք մերօրյա բանակային փատաթղթից, որը հիմա ունենք սեղանին ուզած թե չուզած, դա մադրիդյան սկզբունքերն են, որոնց հիմքում ընկած են ԵԱՀկ հելսինկյան եզրափակիչ ակտերը:

Եկեք խոսենք և համեմատենք այսօրվա մեր ունեցածը և այն ժամանակվա ունեցածը, և ի վերջո հասկանանք, թե որն է ավելի նպաստավոր հայերին: Այսօր մենք ունենք արդեն համակարգված և լիադրույթ, մշակված փաստաթուղթ` ի դեմս մադրիդյան սկզբունքների: Իսկ ինչով է այն վատ հայերի համար և ինչով է լավ:

Լավ է, իմ կարծիքով, նրանով, որ հստակ գրված է, որ միայն լուծվելու է խաղաղ ճանապարհով, իսկ վատ է այն, որ բոլորս էլ գիտենք մի շատ կարեւր հանգամանք ևս, որ այսօրվա մադրդյան փաստաթուղթը ունի հետևյալ տեսքը

«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները’ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի իրավասավասարություն եւ ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքների ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:

Ահա երկու ժամանակների լուծման տարբերակներն էլ մեր առջև են, և եկեք համեմատենք և տեսնենք թե որն էր դրանցից ավելի բարենպաստ տարբերակը:

Առաջի’նը: Միանգամից ասեմ, որ 1994 թվականին, երբ հայերը հասել էին Կիրովաբադի սահմաններին, Լևոնը մի սխալ բան արեց, ու դա այն էր, որ նա կասեցրեց պատերազմը առանց ադրբեջանական ղեկվարության գրավոր ստորագրումը ստանալը: Բայց կա նաև մի անհերքելի փաստ, որ այն ժամանակ մեր բանակը և մեր ռազմական ներուժը բավարար էր պատերազմը շահելու համար, իսկ հիմա մենք չունենք այդպիսի բանակ, ես դա միանշանակ եմ ասում: Ուրեմն մենք հիմա ընդհանրապես պետք է հեռու մնանք պատերազմից, և հարցը հնարավորինս խաղաղ լուծենք, որովհետև եթե պատերազմ սկսվի, Հայաստանը ուղակիորեն կոչնչանա. իմ այս վերջին մտքի հետ համաձայն կլինեն շատ շատերը:

Ի՞նչ է նշանակում Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տալը: Պարոնայք եվրոպացիներ, եսքան սպասել ենք, 15 տարի անցավ, հիմա դեռ նոր պիտի՞ ինչ-որ մի ժամանակավոր կարգավիճակ ստանանք, թե ես հարցը վերջնականապես, պետք է լուծենք, որ իմացվի, թե ով ում բարեկամն է:

Հարակից տարածքների վերադարձը ո՞րն է, և կոնկրետ ո՞ր տարածքների` մի քիչ հստակեցրեք, եթե ուզում եք «նամյոկ» անել գրավյալ տարածքների ադրբեջանական արտհայատությանը, ուրմեն պետք է ասեմ, որ այդ տարածքները ազատագրված տարածքներ են, և ոչ թե գրավյալ, որ այդ տարածքների ազատագրելու համար շատ մարդիկ են զոհվել, և դրանք վերադարձնել չի լինի, դա ուղակի ձեզ հիշեցում:

Իսկ վերջերս Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե` մենք խաղաղ ձևով չենք ուզում, այլ պատերազմով, սա այն էր, ինչ ես ձեզ հիմա ասում եմ, որ մենք հիմա բանակ չունենք, որ ընդունենք ետ անասունի ձեռնոցը: Շատ չեմ ուզում խորանամ այս փակուղի և որգայթ հիշեցնող հարցում, որովհետև ինչքան հարց տամ` այնքան պատասխան կուզես, իսկ այդ պատասխաներն էլ սպառիչ չեն կամ ընդհանրապես դրա հատ կապ չունեն:

Իհարկե, դե հիմա ինքներդ տեսեք, վերլուծեք ու մտածեք, թե որն տարբերակն է ավելի հայանպաստ` սա էլ թողնում եմ ձեր դատին:

Սմբատ Ղահրամանյան

Հ.Գ. Մի բան շատ պարզ է, որ ինչքան ձգձգվի ԼՂՀ-ի հարցը, այնքան ավելի վատ մեզ հայերիս համար:


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. F5-admin

    Հիմնականում համաձայն եմ գո այն մտքին, որ, որքան ձգձգվեց այս հարցը, այդքան դրա լուծումը լինելու է ավելի քիչ նպաստավոր մեզ համար: Այստեղ մեծ է Ադրբեջանի նավթի ու դրանից եկող միլիոնների ու ազդեցությունների դերը: Նավթի ուժն այնքան մեծ է, որ դրա համար Ադրբերջանին կարող են ներել՝ թեկուզ ոչ դեմոկրատական ելեւէջների համար:

    Բա Հայաստանը, Հայաստանն ի՞նչ ունի, որի համար նրան ներեն ու սիրեն: Դեռ կարողանում է Եվրոպային, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին փշի-փշի անել, բայց ամեն ինչին կա վերջ, այդ թվում՝ համբերությանը:

    Այն, որ Հայաստանի բանակը թուլացել է, այնքան էլ համաձայն չեմ: Ավելի հեռուն պետք է նայես: Ոչ թե բանակն է թուլացել, այլ հայերի բարոյական նկարագիրն է փոխվել: Այսինքն, հոգեբանական անկում կա: Իսկ եթե մարդու հոգին թույլ է, թեկուզ բոդիբիլդինգի չեմպիոն լինի, մի հատ բլդուխ անես, վեր է թռնելու կամ լացելու է:

    Մեկ էլ Կիրովաբադ գրավելը ինչ-որ հավատս չի գալիս: Քո ասելով՝ պիտի գնայինք հասնեինք Բաքո՞ւ, ու Հայաստանի դրոշն էլ խփեինք Ալիեվների տան ճակատի՞ն… Կներես, բայց պրիմիտիվ է հնչում: Ղարաբաղն ու մի էդքան էլ հող ազատագրված էր, էլ ո՞ւր խորանային: Ու, ենթադրենք, ի՞նչ ասեին, ինչու են գնացել հասել Կիրովաբադ: Նաեւ մոռանում ես, թե Կիրովաբադում ինչ կա-չկա, որը ավելի շատ ռուսներինն է, քան ադրբեջանցիներինը:

    Մենք կարող էինք լինել ուժեղ միայն մի բանով՝ ժողովրդավարությամբ: Ու միայն սա է, որ հաճախ ավելի հզոր է լինում, քան զենք ու զրահը:

    Սակայն մենք ընտրել ենք լրիվ ուրիշ ուղի, ու, ամենաահավորն այն է, որ ժողովրդի մեծ մասին կամ ձեռ է տալիս նման վիճակը, կամ էլ ուղղակի հարմարվել են:

  2. Democrat

    Ամեն դեպքում, Ադրբեջանը, իմ խորին համոզմամբ, պատերազմելու վտանգն է դեմ տալիս Հայաստանին: Ու հարցը այն է, որ արդյոք Ադրբեջանն այնքան “պլոր” կունենա, որ արհամարհի արտաքին աշխարհի զսպող գործոնը և իր հարցը փորձի լուծել իր ուժերով, կամ էլ՝ արդյոք կուլ կգնա դարձյալ արտաքան աշխարհի այլ ուժերի պրովոկացիաներին՝ հարցը լուծել զենքով:

    Ամեն դեպքում, այն միտքը, որ Սամվել Բաբայանը համոզված ասում է, որ այս անգամ էլ Ադրբեջանը կպարտվի, ինձ այնքան էլ հավատ չի ներշնչում: Այս անգամ ու այն անգամվա բարոյական մթնոլորտները լրիվ տարբերվում են իրարից, ու այս անգամ վիճակը անհամեմատ ավելի վատ է. չկա նախկին հայրենասիրությունը և համակրելը:

  3. Philosopher

    Պատերազմ որպես այդպիսին, կարծում եմ, չի լինելու: Թեպետ չես կարող ասել, արդյոք պատերազմը կլինի շահութաբեր, թե նավթամուղը: Բայց դե դրանով զբաղվում են ...

    Ինչ վերաբերում է հոդվածի բուն մտքին, կասեմ մեկ բան. խդիրը շատ ավելի խորն է: Սմբատ ջան, իրո՞ք կարծում ես, որ Տեր-Պետրոսյանը հեռացավ Ղարաբաղի պատճառով: Ես այդպես չեմ մտածում…

    Իսկ Ղարաբաղի հարցը ծամծմվում է 1920-ականներից… Սա այնպիսի հարց է, որ լուծվելու ոչ մեր, ոչ ազերիների օգտին.. այստեղ խաղադրույքը ավելի բարձր է ու գնալով բարձրանում է: Ուղղակի մեր ազգը չի ընկալոմ, չի սիրում խելացի մարդուն լսել: Չի լսում ու կանգնում կոտրած տաշտակի առաջ: Լևոնը դեռ 1998-ին էր ասում, որ եթե հիմա այդ հարցը չլուծենք, հետո խնդրելու ենք, բայց էդպեսի լուծում չենք ստանալու… Իսկ հիմա խնդիրը ավելի է խորացել: Եթե 98-ին Ղարաբաղի կարգավիճակը ավելի առարկայական էր, ապա հիմա լրիվ օդից է կախված… Այս վիճակից դուրս գալու մի ելք կա միայն. նախագահի հրաժարական: Այլ տարբերակ չկա…

    Իսկ այն միտքը, որտեղ Ադմինը համաձայն չէր, թե Հայաստանը թուլացել է, ապա շատ իզուր… Եթե չի թուլացել, ապա մաշվել է: Սա չընդունելը կդիտվի սոսկ իրերին իրենց անունով չկոչել: Հիմա 10-ից 3-ն են ուզում գնալ բաակ, այն էլ նրանք, ովքեր անելիք չունեն… Իսկ բանակը պիտի լինի ցանկությամբ:

    Մեր բանակը հաղթել չի կարող, քանզի ցանկություն չկա: ՀԻմա ինչո՞ւ ես պիտի գնամ պատերազմ, զոհվեմ, որ մի քանի բ-լակոտներ ջօփերով «կայֆավատ» լինեն…

    Մոնթեի, Սիմոն Աչիգյոզյանի, Թաթուլ Կրպեյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Բեկորի պես տղերքը զոհվեցին, իսկ բ-լակոտները հիմա քաշել-ուռել-ծակվելով են զբաղված:

    Չեմ ժխտում, եթե պետք է զոհվել, ապա հանուն հայրենիքի, մահը մի հատ է, բնականաբար… բայց… զոհվես հունուն ինչի՞…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org