ՍԵՔՍ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ Ծառուկյանը ընդունել է ռուսաստանցի գրողներին
Հոկ 09

Եկեք փորձենք տեսնել ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում այս դեպքերի համատեքստում.

Թողնեք վանկարկումներն այն մասին՝ լավ է, թե վատ /խոսքն պայմանագրի ստորագրման մասին է/. Միանշանակ է, որ ամեն դեպքում գոնե սփյուռքն մեծամասնությամբ դեմ է պրոտոկոլների ընդունմանը եվ հետեւաբար ԱՅՈ ասելուն.

Ի՞նչ տրամադրվածություններ են հայաստանում ՞

Սա միգուցե կարեւորագույն հարցերից մեկն է ...

Եթե նկատել եք շատ-շատերն փորձում են լռել «այս կապակցությամբ». Այդ թվում եւ մեր սիրեցյալ Լեվոնը եվ Ռոբերտն.

Ի՞նչու .. .պարզ չի .. ամեն դեպքում չեմ կարծում, որ սա լռությունը պատահական է.

Լռում եմ եվ քիչ թե շատ լուրջ քաղաքական դեմքերն, ովքեր ի պաշտոնե հարկադրված չեմ մեկնաբանելու կամ հարցերին պատասխանելու.

Ի՞նչու .. .հավանաբար այն պատճառով, որ բորորն սպասողական վիճակում են. Սպասում են ինչի ՞ .. միթե մինչ այդ չէին տիրապետում ինֆորմացիային՞
Թե սփյուռքի դեպքերն հանկարծակի էին նրանց համար.

Ի միջայլոց սա նույնպես կարեւոր հարց է .
Սերժը ենթադրում էր՞, որ սփյուռքն իրեն նման կերպ կդիմավորի. Եթե այո, ապա միգուցե հրաժարվեր այդ կրուիզից եվ ասենք Հայաստան կանչեր սփյուռքի բիզնես ես քաղաքական էլիտային.

Չեմ թաքցնի ... ամեն ինչ այս խախում այդքան պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից.

Օրինակի համար ես համոզված չեմ, որ Սերժն գալու է եվ հեշտ ու հանգիստ ստորագրելու. Ենթադրում եմ երկու իրար հակադիր զարգացման ուղիներ

1. Խորհրդարանը տալիս է դաբրոն եվ Սերժն ստորագրում է
2. Ինչ ինչ պատճառ բռնելով Սերժն հրաժարվում է ստորագրման պրոցեսից

Առաջին զարգացումն ինքնահրկիզման համահավասար է.
ա/ Սփյուռքն համախմբված է ավելի քան երբեք.
բ/ Կա ընդանուր թշնամի.
գ/ Նույնիսկ հայաստանյան այրերի որոշակի մասն չի համարձակվի իր անունն կապել այս դեպքերի հետ ... հետեւաբար այս ամենն խոսում է մեկ բնականոն լուծման մասին. -» Հեղաշրջում.

Երկրորդ տարբերակով ...
ա/ Սերժի վարկանիշն թռնում է երկինք /Սերժն քաղաքականություն էր անում, եվ նման խորաթափանց քաղաքական գործիչ հայատանը չի ունեցել Քարե դարաշրջանից սկսած/
բ/ Դաշնակցությունն գալիս է առաջին պլան /որն այս համատեքստում այդքան էլ անսպասելի չէ/, բայց նման դեպքում Սերժն ստիպված կլինի ժերտվա տալ ՕԵԿ-Բարգավաճ-եվ այլերին.

Անձամբ ինձ համար 2 տարբերակն էլ ունեն հավասար հավանականություններ.
Հատուկ Լեվոնին անձով հուզվածներին ասեմ, որ եթե երկրորդ տարբերակի դեպքում այդ քաղաքական գործչին կարելի է մոռանալ առնվազն առաջիկա 100 տարվա ընթացքում, ապա առաջին տարբերակի դեպքում ... մենք հավանաբար ստիպված կլինենք նրան տեսնելու. Ու հավանաբար ոչ վերջին էշելոններում.

Մի խոսքով միգուցե նոր-տարվա շեմին էլի Լեվոն-Լեվոն գոռանք, ու խնդրենք որ նա գա իշխանության.
Եվ ոչ թե այն պատճառով, որ նա լավն է, այլ այն պատճառով, որ հողերն մեկն ու մեկն պետք է հանձնի ..., պայմանագիրն էլ վավերացվի.

Կամ դա Սերժն կանի, կամ Լեվոն պապին.

-----------
Ցավում եմ, բայց ստիպված եմ մեկ անգամ եվս պնդելու իմ այն կարծիքն, որ երկուսն էլ նույն երգչախմբի մենակատարներն են


Ներկա պահին ստացվել է 10 մեկնաբանություն

  1. Marat

    Հետաքրքրությունից դրդված՝ այսօրվա երթին ու հանրահավաքին մի քիչ մասնակցեցի: Ասեմ, որ երթին մասնակցում էր երևի ՀԱԿ-ի ամենասակավաթիվ հանրահավաքների ու երթերի մասնակիցների չափ մարդ: Բավականին ավտոբուսներ կային, որոնք մարդիկ էին բերել մարզերից (կանգնած էին Ծիծեռնակաբերիդից ներքև՝ Հրազդան մարզադաշտի և տոնավաճառի հարևանությամբ): Երթի վերջնակետում՝ Ծիծեռնակաբերդում, հավաքվածների թիվը երթին մասնակցողների թվից արդեն պակաս էր: Հարթակին կանգնած էին դաշնակցական լիդերները, «Փալաքյալը փակող», մեկ ու կես տարվա վաղեմության լևոնական, մեկ ու կես տարվա քաղբանտարկյալ, ռեժիմի համար «խիստ վտանգավոր», Նիկոյանի փոստատար, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող Ալամ Կալապետյանը, նախկին լևոնական, «Ժառանգության» ներկայիս խմբապետներից Արմեն Մարտիրոսյանը ու մի քանի «ազգային» ընդդիմադիրներ ՀՌԱԿ-ՄՌԱԿ-ից… Դե, Րաֆֆիին էլ չտեսա…

    Հիմա իմ կարծիքը: Չգիտես ինչու, ինձ թվում է, որ այս ամենը ձեռնտու է իշխանություններին: Իշխանություններ ասելով՝ նկատի ունեմ վերնախավը, նկատի չունեմ ՀՀԿ-ական շարքային պատգամավորներին և այլն: Այս ամենով (ազգային հարց, ցեղասպանություն և այլն) մեր իշխանությունները հայ ժողովրդի ակտիվ զանգվածի ուշադրությունը շեղում են դեպի հայ-թուրքական խնդիրներ, ունենում են նոր «ընդդիմություն», որը գործելու բավականին մեծ դաշտ (կամ ամպլիտուդ) ունի և հանգիստ կարող է բողոքելու այլ «բաներ» գտնել՝ «ազգային» հարցեր, տնտեսական հարցեր և այլն: Եվ մեծ հնարավորություն ունի դառնալ այն, ինչ դարձավ ՕԵԿ-ը, երբ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, ապա և օգնել 2008-ի նախագահականին:

    Ես այլևս չեմ հավատում ՀՅԴ-ին: Ճիշտ է, ՀՅԴ-ն կուռ կուսակցություն է, սակայն դաշնակցական վերնախավն արդեն սերտաճած է կլանաօլիգարխիկ համակարգին: Չեմ հավատում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին արձանագրությունների դեմ բողոքելու ազնիվ, մաքուր ու լուրջ մղումներին: Ես նկատի չունեմ շարքային դաշնակցականներին, որոնք իրոք հայրենասեր են: Դատեք ինքներդ, ի՞նչ է նշանակում «Է-ձիկ հեռացի՛ր, նախագա՛հ դիմացի՛ր» միտքը:
    Հիմա այդ պարագայում, հարգելի Ժոժոբա, Լևոնն ի՞նչ ասի կամ ու՞մ ասի, ու՞մ միանա:

    Հ.Գ. Լևոնը դեռևս մի քանի ամիս առաջ, երբ տեղի էր ունեցել ապրիլյան պայմանավորվածությունները, առաջարկով դիմեց հայաստանյան կուսակցություններին՝ մասնավորապես Ժառանգությանը և ՀՅԴ-ին: Որևիցե մեկն առաջարկին չարձագանքեց: Սպասեցին, սպասեցին… և հանկարծ տղերքը ելան ոտի, բա թե. «Էձիկ, հրաժարական տուր… Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ…»: grin

    Հ.Գ.-2 Երկու օր առաջ զրուցում էի կառավարության շենքի մոտ նստացույցի մասնակից մի քանի դաշնակցականների հետ: Հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե այստեղ նստացույցի լինեին լևոնականները, դաշնակցականներից մեկը պատասխանեց.
    -Կծեծեին մլիցեքը:

    Այս պատասխանն ամեն ինչ արժեր: 

    Թատրոն է… grin

  2. Jojoba

    Թատրոնը թողնենք - դա սենց էլ նենց էլ հասկանալի է.
    Որ ձեռ է տալիս ոմանց, դա նույնպես հասկանալի է

    Ինչ վերաբերում է Լեվոնին, ապա ոչ մի իրեն քաղաքական գործիչ երբեք էլ չէր միանա նրա կոչին /հուսով եմ կարիք չկա բացատրելու ինչու ... ասելու ձեւ էլ կա/.

    Խոսքն Դաշնակների մասին չէ .. .սրան ի սկզբանե ծախված են. Ոչ էլ Ռաֆֆու մասին /ստեղ մի քիչ ուրիշ էթիոլոգիա է/.

    ----
    Ցավալին գիտեք որն է ... որ իմ տողերից դուք միայն ընկալում եք Լեվոն բառ պարունակողն. Ինչու՞

    Չլինի, Լեոնից բացի դուք ուրիշ երջանիկ բան չեք տեսնում այս կյանքում ... իրականում սկսում եմ մտածել Լեոնախտի մասին.

  3. Marat

    Ժոժոբա, հասկանալի է: Ինքս շատ հարցերում ՀԱԿ-ի գործելաոճը երբեմն չեմ ընդունում: Բայց դա՝ շատ քիչ դեպքերում: Անհասկանալի է ՀԱԿ-ի լիդերներից ու անդամ կուսակցություններից շատերի ներկայությունը:

    Անհասկանալի է, թե ինչպես է Հովհաննես Հովհաննիսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ (մինչև կարծեմ 2003-ը) ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն էր, ապա պատգամավոր չդարձավ, ազնիվ ու պարկեշտ քաղաքական գործիչ: Գումարած այն, որ նա 1999-ին «Միասնություն» դաշինքի անդամ էր (Դեմիրճյանական էր):

    Շատ անդուր է Հմայակ Հովհաննիսյանի ներկայությունը: Սա էլ 1999-ին «Միասնության» հետ դարձավ պատգամավոր, Դեմիրճյանի կուսակցությունից էր կարծեմ, ապա 2003-ին պատգամավոր ընտրվեց Գեղամյանի կուսակցությամբ, իսկ ահա 2007-ին մնաց «բորտին»:

    Շատ անդուր է ազատամարտիկ, բայց ներկայումս օլիգարխ, իրենց անսկբունքայնությունը բազմիցս ապացուցած քաղաքական այրերի ներկայությունը:

    Անդուր է Արարատ Զուրաբյանի ներկայությունը, ով Քոչարյանի ժամանակ բավականին երկար աշխատեց Կենտրոնի թաղապետ և Կենտրոնի ապականողների մեջ հաստատ երկրորդային դեր չունի:

    Չհասկացա, թե ինչու էր մեր ժողովուրդն ուրախանում, որ Մանվելը կարող է ընդդիմադիր դառնար: Ի՞նչ կար այստեղ ուրախանալու: Թույլի, խեղճի հոգեբանություն:

    Չափազանց անհասկանալի է Գագիկ Ջհանգիրյանի ոչ միայն ներկայությունը, այլ ընդհանրապես, նրա առկայության փաստը:grin

    Հասկանալի է, որ Լևոնը հրեշտակ չէ և դա բոլորն են հասկանում: Հասկանալի է, որ Լևոնին ու ՀԱԿ-ին ձեռնտու է իշխանությունների թույլ ու դրսից կառավարելի լինելը: Գոնե այս պահին է ձեռնտու: Զուտ չոր հաշվարկով այդպես է:

    Բայց… ՀԱԿ-ի բողոքի ցույցը կամ ցույցերը ոչինչ էլ չէին տա մեր երկրին: ՀԱԿ-ի բազմահազարանոց ցույցերի ընթացքում ընտրություններն ամբողջովին խեղաթյուրվեցին, սպանվեց 10 մարդ, հարյուրավորները ծեծվեցին, հարյուրավոր շինծու քրեական գործեր «շինվեցին»:

    Հետևություն. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս ձևաչափի վրա այս պահին ՀԱԿ-ը չի կարող էապես ազդել:

    Ու մի բան էլ. Լևոնը լավը չէ, Լևոնը հզոր քաղաքական գործիչ է:

  4. Philosopher

    Ցավալին գիտեք որն է ... որ իմ տողերից դուք միայն ընկալում եք Լեվոն բառ պարունակողն. Ինչու՞

    Մի հատ քո տեղերը կրկին կարդա ու ինձ՝ քո խոսքերը չհասկացողիս, բացատրիր, թե էլ ի՞նչ կա քո տողերում…

    Ինչ վերաբերում է Լեվոնին, ապա ոչ մի իրեն քաղաքական գործիչ երբեք էլ չէր միանա նրա կոչին /հուսով եմ կարիք չկա բացատրելու ինչու ... ասելու ձեւ էլ կա/.

    Լսիր, երբեք չեմ խորշել ճիշտը ներկայացնելուց, լինի դա ինձ համար հաճելի, թե տհաճ… Եկ ճիշտ ու օբյեկտիվ խոսենք…

    Ինչ ձևի մասին է. Լևոնը ահա, ներկայացրեց 12 կետից բաղկացած մի պլատֆորմ ու առաջարկեց միավորում, ու ... տանձի տեղ դնող չկար ու հիմա էլ հելե ու խաղեր են խաղում… զբաղված են պոռնկությամբ… Սա է իմ գնահատականը սրանց իմիտացիային, Սերժին օգնելուն…

    ***
    Կարդա ու ասա, թե ինչ պիտի էլ ասեր Լևոնը, աղաչեր ու պաղատեր՞…

    Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ անառարկայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

    1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.

    2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.

    3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

    4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.
    5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.

    6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.

    7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.

    8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.

    9. Կատարել Եւրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.

    10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.

    11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.

    12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

    Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար։

    Սևով ընգծվածները ինքդ ճիշտ ԸՄԲՌՆԻՐ

  5. Jojoba

    էհհ. .. ոնց ֆռռում ենք Ռոզզի մասին պտի խոսենք.

    Նախ ... Լեվոնդ էնքան նարցիսիզմով է տառապում, որ եթե նույնիսկ նա խոսք չասի, արդեն իր կաքավային պոզայով միշտ փորձում է ուրիշների վրա ճնշում գործադրել.

    2. Լավ չեմ հիշում, բայց կարծեմ Լեվոնդ միշտ առաջարկում էր բոլորին միանալ իրեն, եվ ոչ թե որեւէ մի հռչակագրի, նամակի, կամ դիմումի /ինչպես օրինակ երեկ մեր հարգելի ծախվող Դաշնակներն էին առաջարկում կամ ներկայացնում Եղեռնի հուշարձանից հեռուստաեթերին ժամանակ/

    Հուսով եմ պետք չէ բացատրել տարբերությունն.

    Լեվոնիդ իրականում իշխանություն էլ պետք չէ /ես սկսել եմ հավատալ, որ այս խոսքերն իրականում անկեղծ են ասված/. Նրան միշտ պետք է եղել սեփական անձի մեծարումն. Որպեսզի բոլորն անընդհատ ու միաբերան վանկարկեն, որ նա հզոր է, խելոք, իմաստուն, ուժեղ, սիրուն...../հիմնականում մտավոր ունակությունների գովասանք է գնահատվում/

    3. մի քանի խոսք քո մեջբերման մասին ...

    Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։

    Չես նկատում ոչ մի բառախաղ առաջին եվ երկրորդ նախադասությունների ենթատեքստում. Չես զգում, որ իրար հակասող տողեր կան ՞ ... մենք պատրաստ ենք համագործակցել, բայց թյուրիմացության մեջ չընկնեք.

    Այս նախադասությունն չէր ընկալի միայն հիմարն, բայց դե դուք խո հիմար չեք ... համոզված եմ, որ ճիշտ կընկալես

    Պատկերացրում, որ ես քեզ նման կերպ դիմեմ ... նկատում ես ճնշում այս խոսքերի ընթատեքստում ՞

    Լավ հոգեբանական տրյուկների դասավանդման ցանկություն չունեմ ... սա ընդամենը մեկ օրինակ էր

    4. չես զգում, որ այդ 12 կետերում կան շատ կետեր, որոնք ոչ մի կապ չունեն Հայ-Թուրքական հարաբերությունների հետ ընդհանրապես.

    Եվ դրանից հետո ուզում ես, որ ուրիշներն միանան այդ հռչակագրին ՞… /ես կառաչարկեյի, որ մտցվեր եվս մի քանի պունկտ Ցեմենտի որակի եվ գնի հետ կապված/

  6. Jojoba

    էհ ... Նալբանդյանը մեռած դեմքով ստորագրեց .... ինչ արած …:-(

    գիտեք ինչն ինձ անձամբ մտորումների առիթ տվեց՞ ... Նալբանդյանի դեմքի արտահայտությունն....

    բոլորն ուրախ էին եվ ժպտում էին, իսկ սա հոգնած, թե մանթոյի մեջ, թե մտազբաղ, թե քաքն ընկած ... չգիտեմ, բայց առաջին մի քանի րոպեներին ժպիտի նշույլ անգամ չկար ...

    էհ ինչ արած ... սա արդեն փաստ է

  7. Jojoba

    Սա էլ «լեվոնախտով» տառապողներին ոչ իմ կողմից

    Արմեն Այվազյան. «Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ–ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ»

    -ՀԱԿ-ը շատ հստակ ցուցադրել է իր վերաբերմունքը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ։ Անկախ նրանից, որ նրանք քննադատում են, կողմ են այս սցենարով հայ-թուրքական հարաբերությունների, իբր, կարգավորմանը, իսկ դա են վկայում նրանց կեցվածքը, պահվածքը և գործունեությունը։ Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ-ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ։ Մնացել է երկու օր, որ արձանագրությունները ստորագրվեն, իսկ ՀԱԿ-ը չի մասնակցում։ Սրանով ամեն ինչ ասված է։ Գործո՛վ պետք է դատել, ոչ թե խոսքով։ Գործով ՀԱԿ-ն աջակցում է այսօրվա իշխանություններին։ Նաև իր ծրագրի մեջ այդ բոլոր կետերը կան,-հասարակական համախմբման անհրաժեշտության մասին խոսելիս «7օր»-ին ասել է «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

    -------

  8. Philosopher

    Հետաքրքիր է, որ սրա ամբողջ պատասխանատվությունը ոմանք, առհասարակ, փորձում են գցել Նալբանդյանի վրա… Նախապես ասեմ, որ Էդվարդ Նալբանդյանը որեւէ մեղավորություն չունի, բացառությամբ նրա, որ կարող էր հրաժարական տալ ու մաքրել իր անունը դավաճանական այս արձանագրությունների հետ կապված…

    Ուստի դաշնակցական պնակալեզները թող իրենց իզուր տեղը չճղեն, թե Նալբանդյանը դավաճան է… Ասեմ ավելին՝ դավաճան են բոլոր նրանք, ովքեր զզվացրի իրենց իմիտացիաներով, իրենց խաղերով, որոնց արդյունքում ունենք այս ողբալի իրավիճակը… Իսկ որ իրավիճակը ողբալի ու սարսափելի է, արդեն որեւէ բանական մարդ չի կարող չընդունել:

    2 տարի շարունակ Հայ ազգային կոնգրեսը և նրա առաջնորդ, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում կարելի է խուսափել դավաճանական այս ընթացքից… Որեւէ մեկը չլսեց, ՉԸՄԲՌՆԵՑ, չփորձեց նստել ու գալ ընդհանուր հայտարարի… Ավելին, այս 6 շաբաթվա ընթացքում ՀՅԴ-ական մի շարք «ղեկավար» ստահակներ ամեն հայտարարության մեջ քննադատում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, փոխանակ խոսեին Սերժից ու նրա բռնած «ազգային» այս քայլերի հնարավոր աղետալի արդյունքներից ու դրանց չհասնելու համար ձեռնարկված քայլերի մասին…

    Ուստի Էդվարդ Նալբանդյանը այս հարցում, ունենալով մեղավորություն, չի հանդիսանում գլխավոր մեղավորը, որի ուսերին պիտի բարդել այս ողջ «բորշչի» պատասխանատվությունը…

    Իսկ ցյուրիխյան այս արձանագրությունների ստորագրման ժամանակ տարօրինակ էին հետեւյալ, մեղմ ասած, ԱՆԸՄԲՌՆԵԼԻ իրադարձությունները

    1. 3.15 րոպե այս տարօրինակ ուշացումը, ինչը տրամաբանորեն չպիտի լիներ
    2. Շառլ Ազնավուրի ժամանումը, ինչը չէր նախատեսված (կարծում եմ ամենատարօրինակը հենց սա էր)
    3. Նալբանդյանի դեմքը, ինչը հոգնածոթւյամբ բացատրելը շատ անիրական է թվում
    4. Բոլոր պաշտոնյաների անթարթ հայացքենրը Նալբանդյանի ձեռքին ստորագրման պահին
    5. Խավիեր Սոլանայի ձեռքերի հպումը Նալբանդյանի թշերին… Այդ դրվագը շատ տարօրինակ է ու զավեշտալի…
    6. Նալբանդյանի գրկախառնությունը Լավրովի հետ՝ սառը եւ տաղտուկ
    7. Արդեն բոլոր հյուրերով նկարվելու ժամանակ բոլորի հայացքների անթարթ հանգումը Նալբանդյանի տխուր ու լացելուն 5 պակաս դեմքին…
    8. Ստորագրումից հետո հայտարարությունների բացակայությունը, ինչը աննախադեպ էր…

    Հ.Գ. 8-րդի մասին տարբեր մեկնաբանություններ են եղել, իմ կարծիքով Դավութօղլուն ցանկանում էր Ղարաբաղի մասին բան ասել, իսկ Նալբանդյանը դրան ընդդիմացավ, կանչեցին Շառլին, եկավ, հանգեցին կոմպրոմիսի, որ ոչ մեկն էլ ելույթ չունենա… Սա մեր դիվանագիտության հաղթանակը չէր, սա բառի բուն իմաստով պարտություն էր, քանի որ մենք չկորաղացանք Թուրքերին ստիպել Ղարաբաղի մասին բան չասել, իսկ նրանք մեզ ստիպեցին ԼՌԵԼ....

    Կեցցե Բաթումի, Ալեքսանդրոպոլի, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս արձանագրությունը..

    Հ.Գ. Ժոժոբա, էդ Արմեն Այվազյանի ասածներից ինչո՞ւ ես կպել, կարող ես մեջբերել Կիրոյի, Հրանտի, Վահանի խոսքերը, շատ հետաքրքիր կլիներ…

  9. Jojoba

    Հ.Գ. Ժոժոբա, էդ Արմեն Այվազյանի ասածներից ինչո՞ւ ես կպել, կարող ես մեջբերել Կիրոյի, Հրանտի, Վահանի խոսքերը, շատ հետաքրքիր կլիներ…

    Կիրոյին եվ նրա ջոկատին ես արդեն գիտեմ ... հետեւաբար կարեւորություն չեմ տալիս նրանց խոսքերին. Իսկ Ա. Այվազյանը ինձ համար դեռեւս անհայտ է.

    իմ կարծիքով Դավութօղլուն ցանկանում էր Ղարաբաղի մասին բան ասել, իսկ Նալբանդյանը դրան ընդդիմացավ

    Սա միայն քո կարծիքն չէ ... այս վերսիան հեռարձակվեց Ռուսական ՕՐՏ-ով պաշտոնական տեղեկատվության ժամանակ - այնպես որ իրականության հավանականությունը բավականին մեծ է.

    Քո մեջ բերած 8 պունկտերի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ ...որոշակի վերապահումներով.

    Շառլը կարող էր ժամանել, թեկուզ միայն այն բանի պատճառով, որ այդ երկրում դեսպան է, եվ միջնորդ անձ երկրի եվ հայաստանի կառավարությունների միջեւ /հատկապես, եթե հաշվի առնենք, որ ստորագրումն ուշացավ .. անհամաձայնությունների պատճառով/

    Սոլանայի ձեռքերի հպումը Նալբանդյանի թշին նույնպես այդչատ տարօրինակ չէ, հատկապես Եվրոպական երկրներում /Անգլիական պառլամենտում, Ֆրանսիայում/ ... երեվի կհիշես ինչպես էր ինտերնետում պտտվում Գ. Բրաունի նկարը ինդիմադիր գործչի հետ ՝ վերջինիս դունչի հետ խախեր տալիս.

    Հետո ռուսական ԿՎՆ-ի տղաներն էլ այդ տրյուկով ձեռ էին առնում վրացի քաղաքական գործիչներին, որոնք սիրում են արագ ընդօրինակել Եվրոպական առաջատար փորձն.

    7րդ պունկտ նույնպես այնքան տարօրինակ չէր, քանի որ ... ի զարմանս ինձ Էդիկը հավանաբար լուրջ ընդիմացել էր ստորագրմանը, բայց ինչու ՞ ... չլինի թե իրականում նման ճնշում է եղել ... թե ՞

    Մի խոսքով սա իրականում հաղթանակ անվանելն շատ դժվար է, քան որ վերջինիս դեմքն հաստատ հաղթանակողի չէր ... ավելի շատ ընդհակառակն.

  10. Jojoba

    Լսեք, լուրջ, կարող է Լեվոնը մեռել է՞
    Դաժե Սադոյանը խոսեց ՏՎ-ով իսկ Լեվոնից ոչ լուր կա, ոչ էլ խաբար.

    Էնքան չէի ուզում նրա մասին լսել, որ իսկականից լռեց.

    ա/ Դե կամ ինքն իրականում ինքնաբավարարված է, քանի որ ունի հետնորդներ
    բ/ Կամ էլ եւս մի տաս տարի «թիփով» պտի խնդրենք, որ հետ գա ...

    նույնիսկ բացում եմ լեվոնական կայքերն, ընդհուպ մինչեւ levonpresident.am, վերջին գրառումն «ԵԼՈՒՅԹԸ 2009 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ»…

    Բա հետո՞ .. կյանքն մեռավ ....

    Ջհանդամ շոու չես անում, գոնե Ալյամի նման մեկ-մեկ ինչ որ սկանդալային բացահայտումներ/անալիզներ անի.

    Թե չէ ... սենց որ գնա, հաջորդ սերունդ չի էլ իմանա, ով է եղել Լեվոնը.

    -------
    Գոնե լավ է Նիկոլն իրա բանտախցից մեկ-մեկ ինտերնետ է կպչում.

    ------
    Վսյո՜ ... մեռավ

    ------
    Հարգելի Լեվոնականներ ձեզ նոր գործող առաջնորդ ման եկեք .. .թե չէ հերթական անգամ Լեվոնը ձեզ թողեց բորտին եվ գնած մուշ-մուշ քնելու....

    -------

    Թարսի պես Ադմինից էն գրազն էլ չստացանք

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org