Մարդ պտի սենց բախտ ունենա Ում էր պետք ուկրաինական համաճարակը
Նոյ 07
image

Նոյեմբերի հինգին Օրանժը բարեւեց երեւանցիներին: Բարեւեց մոտավորապես այնպիսի շուխուռ-ղալմաղալով, ինչպիսին չէինք տեսել Արմենթելի կողմից իզի-քարտերը ծախելու ժամանակ: Ես անցնում էի Կորույնի փողոցով, ու մեկ էլ տեսա՝ մարդկանց բազմությունը դուրս է եկել մայթից ու գրավել փողոցի 1-ին ուղին: Մի խոսքով, համարյա պանիկա: Այնպիսի տպավորություն, կարծես Գագիկ Ծառուկյանը փող է բաժանում (ու կանգնածներն էլ Հայբուսակի ռեկտորն է, Վանուշը Խանամիրյան ու սենց...): Մի բրդբրդոց, մի աժիոտաժ, չեմ կարծում, թե Վերջին օրերի սրբերի նկարագրած վերջին օրը նման շառնաշփոթ կլինի:

Լավ, եկեք տեսնենք, թե ինչպես է գալիս օրանժը: Նկատի ունենք՝ տեղեկատվությունը, որ նրանք փոխանցում են հանրությանը: Քանի որ կարծում եմ, որ հենց տեղեկատվության պակասն էր, որ մարդկանցից շատերին ստիպել էր ժամ առաջ գնալ Օրանժի գրասենյակներ: Ես, որպես ինտերնետին օրվա ահագին ժամանակը տրամադրող անձնավորություն, փորձեցի առցանց տեղեկություններ ստանալ:

Բացում եմ orange.ամ կայքէջը.

ORANGE
Under Construction
Coming Soon…
Please, send your suggestions to: e-mail address
For advertising contact with us:

Բացում եմ orangearmenia.ամ կայքէջը.

Բարև,
Ընդամենը հաշված օրերից Orange-ը կմեկնարկի Հայաստանում: Սակայն արդեն կարող եք ընտրել և գրանցել 055 կոդով Ձեր նախընտրած Orange հեռախոսահամարը: Դա շատ հեշտ է: Պարզապես հաջորդ էջում ուշադրությամբ կարդացեք նախնական գրանցման պայմանները և հետևեք ցուցումներին:
Այցելեք մեր խանութներից մեկը սկսած նոյեմբերի 5-ից 15 օրվա ընթացքում` համարը ստանալու եւ Orange-ի բաժանորդ դառնալու համար: Չմոռանաք Ձեզ հետ վերցնել անձը հաստատող այն փաստաթուղթը, որի տվյալներն այժմ կօգտագործեք համարը գրանցելու համար:

Հ.Գ. Երեւի կայքէջի պատասխանատուն տեղյակ չէ, որ սեւ ֆոնի վրա նարնջագույններն արդեն իսկ Երեւանում են:

Ու ամենակարեւորը՝
ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ: Մեկն ասում է՝ ամիսը հինգ ժամ անվճար, մյուսն ասում է՝ մի դրամով մոդեմ, երրորդն ասում է՝ անվճար այ-ֆոն (բնականաբար՝ չինական) հեռախոսներ…
Իմ կարծիքով, հենց տեղեկտվության պակասն էր, որ մարդկանցից շատերին ստիպել էր ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ գնալ եւ խցվկել նարնջագույն հերթերում:

Հ.Գ.-2 Իմ համար, համենայն դեպս, օրանժի բարեւն այնքան էլ լավ մտածված բարեւ չէր: Ու զարմանալի է, միլիոններ են ներդնում մինչեւ դուռդ թակելը, ու դուռը բացելիս՝ ինչ-որ չկամությամբ ներս մտնում:
Ամեն դեպքում՝ բարե՛ւ, Օրանժ, ու հուսանք, որ քո գալով բիլայնը ու մտս-ն ավելի կբարձրացնեն իրենց որակը, կբազմազանեն իրենց ծառայությունները ու կնվազեցնեն սակագները (ես, համենայն դեպս, բիլայնցի եմ...)

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 7 մեկնաբանություն

  1. Jojoba

    Ինչպես մեկնեց Բիլիայնի շեֆը /թարախով/ ՕրանժՈՎԻԻ հեղափոխություն չստացվեց հայաստանում. Ինչպես նշում են այս օրերին նույնիսկ շատացել են այն կլիենտներն, ովքեր ծանոթանալով օրանժի պայմաններին գնել են կամ անցում են կատարել «Քեզ համար էքսկլյուզիվի» ... ափսոս, որ ինչպես նշում են իմ ծանոթներս ... էքսկլյուզիվի անցում անելն 2 օր անհնար է եղել տեղնիկական պատճառներով.

  2. Jojoba

    վսյո գներն դրեցին եվ ինչպես եւ սպասվում էր Բիլայնի մարկետոլոգները հաղթեցին Օրանժի մանեկենչիցայի տեսքով հայկական տնօրենին. Ինչում ՞ .. թե թեկուղ մենակ Օրանժի մուտքից մի քանի օր առաջ Քեզ Համար Էքսկլյուզիվ սակագնային պլան մտցնելով.

    Հետեւանքում Օրանժի գներն նույնիսկ կունկուրենտ չես անվանի, ուր մնաց թե դեպմինգային. Բայց դե մենք հայ են չէ ... մի ժամ առաջ տուն էի վերադառնում Հյուսիսային փողոտայով, տեսնեմ գիշերվա 10-11-ին դեռ հերթ է կանգնած Օրանժի առաջ.

    Էհհ ... ինչպես ... ասում է ... օտարամոլ ենք -օտարամոլ

  3. Jojoba

    Ինչ է մնում օրանժին, որն ի դեպ քիչ ծախս չի արել, եվ պատմելով .. վատ ցանց չի ապահովել՝

    Կամ գնային քաղաքականության փոփոխում հենց սկզբից, որը ընդունված չէ.
    Հայաստանյան տոպ-մենեջերի փոփոխություն, որը անհեռատես դուրս եկավ.

  4. Philosopher

    մի ժամ առաջ տուն էի վերադառնում Հյուսիսային փողոտայով, տեսնեմ գիշերվա 10-11-ին դեռ հերթ է կանգնած Օրանժի առաջ.

    Շաբաթ օրն էլ նույն վիճակն էր… Օտարամոլ ես ասում, ու պը՞րծ:
    Բա մի հատ էլ հաար ստեղից չառնեն, ո՞նց կլինի, հանկարծ 055-ով չունենան…

  5. Jojoba

    Արա, բայց մենք լուրջ հազվագյուտ ազգ ենք ...
    Քանի օր է արդեն անցել, բայց մեկա հերթ կանգնում են ու հերթով մտնում են էս մեր ժողովուրդը ...

    Ես մտածում էի մի հատ թեմա բացել «Օրանժին տունդարձ մաղթենքով» ... իսկ մերոնք նենց են Օրանժի դեմը հերթ կանգնում, ոնց որ ձրի հեռախոս բաժանելուց լինեն.

    Ոտքով ինջնում էի Թումանյան փողոցով առավոտյան ժամը 10-ին .. .տեսնեմ Թումանյանի ՍԱՍ-ի մոտ հերթ է ... տնային տնտեսուհիներ ու տատինկներ էին հավաքվել, իսկ խանութի ներկայացուցիչն էլ հայտնում էր, որ նախատեսված ԱԿՑԻԱ-ն հետաձգվում է ..., որին հավաքվածներն բուռն կերպով ընդիմանում էին /իմիջայլով մոտ 30 րոպե հետո մարդիկ դեռ չէին ցրվել, եվ համբերատար սպասում էին այդ ԱԿՑԻԱ-ին .. տենց էլ չիմացա ինչ են տալու, թե չէ ես էլ կկանգնեյի …grin/

    Քիչ ներքեւ, տեսնեմ մեկ այլ հերթ .. հիմա էլ Հյուսիսային Փ.-ի Օրանժի դիմաց ... տերն մերնի հայ ժողովուրդ ... մեկը հարցնող լինի ... ինչի եք տենց խելոք հերթ կանգնել. ՍԱՍ-ի պարագայում գոնե գիտես ինչ որ մի բան ձրի կամ էժան են տալու, հավաքվածներն էլ տատիկներ են. Բա ստեղ ինչ ասես ՞ .. .որ ասես սաղ 15-22 տարեկան ուսանողություն է ... ախր էդքան էլ տենց չէ .. կան նաեւ միջին հասակի կանայք ու տղամարդիկ.

    Որ իմանամ էժան կապ է առաջարկում, լավ կասեմ .... մարդիկ իմաստալից են կանգնել ... կոմպլեքսներ չունեցող ազգ ենք, բայց ախր ում է պետք մի բան, որն էժան չէ ... ինչի քեզ ջարդես առավոտյան շուտ հերթ կանգնելով, եթե միակ բանը, որն կարելի է քիչ թե շատ գնել նրանցից .. դա ինտերնետ կապն է /այն էլ էն դեպքում, եթե ուրիշ ալտերանտիվա չկա ձեր թաղում, կամ թանկ են, կամ ... չգիտեմ էլ ինչ/.

  6. Jojoba

    Հա՜, մոռացա ասել .. ինձ հասած տվյալներով ... Օրանժը շուտով իր օֆիսներն տրամադրելու է Օրանժ Ֆիտնես կազմակերպությանը, եվ հեռանալու է հայաստանից. Հայաստանցի Տնօրենին էլ առաջարկել են նոր աշխատանք Տերյան-Թումանյան հատման տղամարդու հագուստի խանութում, որպես սրահի մենեջեր.

    Այս ամենը հիմա քննարկման փուլում է, ուստի խնդրում եմ ինֆորմացիան պահել հնարավորինս նեղ շրջանակներում.

    ---
    Սենսացիա ... այսօր տեսել եմ Օրանժի օֆիս առանց հերթի ու հաճախորդի, այն էլ օրը ցերեկով - Էրեբենու թաղամասում ... ունիվերսամ չհասած - փողոցի վրա.

    Փառք ու պատիվ արագ կողմնորոշվող ու փորձառու արեշցիներին.

  7. Jojoba

    oranger.jpg

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org