Հիմա էլ tert.amը մեռավ Ողջույն բոլորին
Փետ 19

Բախում ոստիկանների և ցուցարարների միջև Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում

Այս պահին Երևանի կենտրոնում ընթանում է ՀԱԿ–ի երիտասարդների բողոքի ակցիան։ Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Մասնավորապես, Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում ոստիկանները քաշքշել են երիտասարդներին, ինչի հետևանքով ցուցարարներից մեկն ուշագնաց է եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել Վահագն Գևորգյանին։

Ցուցարարների շարքում է նաև Արամ Մանուկյանը, որն անընդհատ հանդարտության կոչեր է անում։ Ոստիկանները սպառնում են, որ եթե ցուցարարները չցրվեն, նրանց նույնպես բերման կենթարկեն։

tert.am

Ցավում եմ, բայց ակամայից ես ականատես եղա այս բախմանը. Ցուցարարները հավաքվել էին Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում - Զիգզագ խանութի հանդիպակաց մայթին՝ Մանկական պատկերասրահից քիչ վեր. Տպավորությունն այնպիսն էր, որ նրանց վերցրել էին աքցանի մեջ եվ չէին թողնում տեղաշարժվել ոչ ներքեւ, ոչ՝ հետ. Իրականում ոստիկանների, կարմիր բերետավորների թիվն առնվազն 2 անգամ ավելի շատ էր.

Ամենուրեք ոստիկանության մեքենաներ էին, եվ Սայան-Նովայի երկայնքով եվ հենց Աբովյանի վրա. Չեմ կարող ասել ինչ էր տեղի ունենում հենց ամբոխի ներսում, բայց ժամանակ առ ժամանակ ոստիկանների 5-6 հոգանոց խումբն մխրճվում էր ամբոխի մեջ՝ ամբոխն իրար էր գալիս, եվ հետո արդեն կարմիր բերետավորների օգնությամբ ամբոխից քաշ տալով մեկին հանում էին ու խցկում մոտակա ոստիկանություն մեքենա. Իհարկե միտինգավորներն դիմադրում էին, ոստիկանության թեւերից քաշում, կանայք ամոթանք ու անեցքներ տալիս, որի հետեւանքով էլ արժանանում էին «ոստիկանության ամուր բազուկների անաչառ հակահարվածին». Ի աչքի առաջ, հենց Աբովյան փողոցի մեջտեղում ոստիկանության մի քանի աշխատողներ մի քանի հարված հասցրեցին ձեռքն ընկած երիտասարդի գլխին. Երիտասարդը փորձում էի փոկվել նրանց ձեռքից, որին ի պատասխան արժանանում էր միաժամանակ մի քանի ոստիկանների բռունցքով եվ արմունկներով հասցրած հարվածներին - գլխի եվ պարանոցի շրջանում.

Հարվածներից չխուսափեցին մի միջահասակ տղամարդ եվ տարեց կին, որոնք իմ կարծիքով միտինգավոր չէին, ուղղակի փորձեցին միջամտել այս պրոցեսին.

Երիսարդին քաշ տալով խցկեցին ոստիկանության մարդատար մեքենան/ձախ կողմից/. Երիտասարդն փորձեց անցնել մեքենայի աջ մաս, եվ վարորդի հետեւի դուռն բացելով դուրս ծլկելու փորձ կատարեց. Վարորդը, որպեսզի կանխարգելի այս փորձը միանգամից «գազին տվեց», բայց քանի որ երիտասարդն արդեն հասցրել էր վարորդի հետեւի դուռն բացել, իսկ Աբովյան փողոցի վրա միշտ էլ երկու կողմից մեքենաներ են կանգնած լինում, ապա որպես հետեւանք - վարորդի հետին դուռն մի հուժկու հարված հասցրեց Աբովյան փողոցի ձախ կողմում կայանած սեւ գույնի մեքենային եվ առանց դադարեցնելու ընթացքն շարժվեց Հրապարակի ուղղությամբ.

Նման փորձեր եվս մի քանի անգամ կրկնվեցին, եվ հիմնականում անապարդյուն, քանի որ այս անգամներն ոստիկանությունը այդքան կազմակերպված չէր կարողանում «քարշ տալ», իսկ ամբոխն՝ ավելի կազմակերպված էր դիմադրում.

ՄԻ քիչ հետո, նկատեցի, որ վերջին հարկից մարդիկ ինչ որ բան գցեցին ներքեւ հենց միտինգավորների վրա՝ կարող եմ ենթադրել, որ ինչ որ մեկն միտինգավորներից վատացել էր կամ վիրավորվել. Մարդիկ գոռում էին՝ բժիշկ-բժիշկ. /առաջացած հարցերին կպատասխանեմ Պրիվատում/. Հետո երկրորդ հարկում /բնակելի առաջին/ հայտվեց մի կին, ով էլ ինչ որ բան էր փոխանցում միտինգավորներին.

Մոռացա նշել, որ միտինգավորների ձեռքին Սասուն Խաչատրյանի մի քանի լուսանկարներ կային, որոնք ամբողջ այդ ընթացքում վայր չդրեցին՝ չնայած նրան, որ այս խառնաշփոթի մեջ դա այդքան էլ հեշտ չէր.

Փողոցի այդ հատվածն փակ չէր, բայց, եթե չեմ սխալվում, Աբովյան փողոցի վերին մասն էր փակ /Մոսկովյանից մինչեւ Սայաթ-Նովա/. Իսկ Սայաթ-Նովայով էլ երթեւեկությանը կամ փակել էին, կամ սահմանափակել. Ամեն դեպքում մեքենաներ կային, բայց շատ սակավաթիվ.

ՄԻ տաքսի մեքենա փորձեց Սայաթ-Նովայից թեքվել դեպի Աբովյան. Երեվի տեսնելով մարդկանց բազմություն, վարորդի մոտ ինքնապաշտպանման զգացումն մի պահ տեղիք տվեց եվ դոմինանտ դարձավ «փող վաստակելու զգացումն».

Մոտենալով ամբոխին նա կանգ առավ եվ մտքում մտածեց՝ մեկ էլ տեսար կլիենտ կկպնի. Չէր հասցրել նա գիտակցել, թե ինչ կարող է նա վաստակելիք 1000 դրամով անել ... երբ մի քանի ոստիկան քացով ու հայհոյանքով նրան ուղարկեցին ...դե դուք հասկացաք ուր կարող էին նրան ուղարկել. Ոստիկաններից մեկն, նույնիսկ երբ տաքսին շարժվեց, հետեւից փորձում էր բրդել /դեռ մի 3-4 մետր վազում էր հետեւից/՝ կարծես իրեն դնելով Տորքանգեղի տեղը.  Մեկն հարցներ, եթե մեքենան չշարժվեր, քո բրդելուց ի՞նչ օգուտ պետք է լիներ.

Հետո մոտեցավ Շտապ օգնության մեքենան, եվ միաժամանակ ամբոխին թույլ տվեցին շարժվել Աբովյանով Թումանյանի ուղղությամբ.


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. Jojoba

    Սա էլ Նյուս.ամ-ի տեղեկատվությունից
    ------

    Այսօր՝ փետրվարի 19-ին Երեւանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած հերթական երթի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ:

    Այսօրվա երթը, որ ընթանում էր «2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների դեմ» կարգախոսով, Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում խոչընդոտվել է ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների կողմից: Մասնավորապես՝ ոստիկաններն արգելել են առաջ շարժվել, եւ մարտի 1-ի զոհերի ծնողներն ու երթի մասնակիցները, ի նշան բողոքի, նստել են գետնին: Այդ ժամանակ էլ երթի մասնակիցների վրա են հարձակվել ոստիկանության կարմիրբերետավորները եւ ծեծի ենթարկել երթի մասնակիցներին: Ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Վահագն Գեւորգյանին՝ «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի որդուն, ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նրա գտնվելու վայրը դեռ անհայտ է:

    Այս պահին երթը շարժվում է Հանրապետության հրապարակով: Ընդդիմության ներկայացուցիչները շարժվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կեղծված ընտրությունների կապակցությամբ:

  2. Philosopher

    Մի խոսքով՝ Մինչև շունը ձեռքիդ փայտը չի տեսնում, ձայնը չի կտրում.... Մի օր պիտի վերջապես ցույց տրվի, թե ո՞վ է էս երկրի տերը....

  3. Jojoba

    Այսօր, երբ բողոքի ցույցին մասնակցող ՀԱԿ–ի երիտասարդները հասել են Կոնգրեսի շենքի մոտ, նրանց վրա են հարձակվել մի խումբ ոստիկաններ և կարմիրբերետավորներ և ձերբակալել մի խումբ մարդկանց` Արեգ Գևորգյանին, անչափահաս Սարգիս Գևորգյանին, Սերգեյ Գասպարյանին, Վահագն Գևորգյանին, Տիգրան Առաքելյանին, Վարագ Նահապետյանին։ Երիտասարդներին մեքենաների միջև կարմիրբերետավորները դաժան ծեծի են ենթարկել և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ցուցարարներն ու լրագրողներն այժմ հավաքվել են ոստիկանության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին։

    Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Մասնավորապես, Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկում ոստիկանները քաշքշել են երիտասարդներին, ինչի հետևանքով ցուցարարներից մեկն ուշագնաց է եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել Վահագն Գևորգյանին, սակայն որոշ ժամանակ անց Վահագնը կրկին միացել է երթի մասնակիցներին։

    Հասնելով Սայաթ Նովա–Աբովյան խաչմերուկ՝ երիտասարդները նստել են խաչմերուկում։ Որդու նկարը ձեռքին՝ նրանց կողքին է նստել նաև Ջեմմա Վարդումյանը՝ մարտի 1–ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը։ Մարտի մեկին զոհված Տիգրան Խաչարյանի մորը՝ Ալլա Հովհաննիսյաին, ոստիկաններից մեկը հարվածել է։ Այնտեղ էր նաև Գոռ Քլոյանի հայրը, որը փորձում էր բաժանել ոստիկաններին ու ՀԱԿ–ի երիտասարդներին։

    Ցուցարարների շարքում է նաև Արամ Մանուկյանը, որն անընդհատ հանդարտության կոչեր է անում։ Ոստիկանները սպառնում են, որ եթե ցուցարարները չցրվեն, նրանց նույնպես բերման կենթարկեն։

  4. Jojoba

    Դե իսկ հիմա եկեք մի քիչ ուրիշ տեսանկյունից նայենք այս երթին. Ահա ա1պյուսի կայքից վերցրված կադրերը ինձ ստիպում են մի քիչ այլ տեսանկյունից այս ամենը մեկնաբանելու.

    Իմ եզրահանգումներն հետեւյալն են -կրկնում եմ, սրանք իմն են, նրանք չեն համապատասխանի «ՉԻ» կամ այլ բուլվարային եվ դեղին թերթերի տեսակետին.

    1. Երթն կամ կազմակերպված էր անշնորք, կամ պրովոկացիոն բնույթ էր կրում ի սկզբանե.
    Պարզ երեւում է, որ մարդիկ հենց երթի սկզբից փորձում են փողոցով գնալ, խոչընդոտել երթեւեկության /այն էլ Աբովյան փողոցի, որն արդեն գերծանրաբեռնված է/, դե իսկ երթի մասնակիցներն մեծ հաճույքով են ծեռնամարտի նետվում.

    Հիմա կհարծնեք թե ի՞նչու. Դե որովհետեւ ես երթերի, միտինգների, նստացույցերի մասնակցության երկարատեւ փորձ չունեմ ... միգուցե եթե ես էլ նման փորձ ունենայի, ապա նույնպես այդպիսի ազարտով կփայքարեյի ոստիկանության հետ.

    Ես մի քիչ ավելի ավագ սերունդն եմ ներկայացնում, քանց այն երիտասարդներն եվ իմ ժամանակ, երբ ոստիկանությունը գալիս էր /կռիվ անելուց, որեւէ անօրինակ կամ ինչու չէ օրինական արարք կատարելիս, ապա մենք նման խանդավառությամբ չէին նետվում դեպի ոստիկանության աշխատակիցների վրա/.

    Էդ այս երիտասարդության բախտն է բերել, որ կանգնած մեր է քրֆում ոստիկանին ... իսկ իմ ժամանակներով եթե նույնիսկ փորձեիր պատասխանել, ապա ամենաքիչն նենց կդնգստեին, որ մի քանի ամիս արյուն կմիզեիր. Ու հավատացեք աչքովս եմ տեսել, թե ինչ տղաների էին կզզացնում եվ խեղճացնում ոստիկանության աշխատակիցներն /խոսքս իմ ժամանակների մասին է/.

    Ու հավատացեք հեչ կապ չուներ, թե ում տղան էր .... եթե մլիցու վրա ձեռ էին բարձրացրել /նկատի ունեմ նույնիսկ պատասխան տալն/ կամ գոնե փիս քրֆել էին, ապա ծեծն պտի ուտեիր. Ու ոստիկանն էլ լավ էր հասկանում, որ եթե քո դուխդ տվել է, որ իրան խբես, ուրեմն լավ մեջք ունես, ու որ որ է պտի գան քեզ հանեն կուտուզկից ... կամ կզանգեն. Դրա համար մինչեւ դեռ մարդ չէր զանգել կամ չէին եկել ... ծեծդ պտի ուտեիր.

    Երեվի շատ շատերին համար հիմա հեքիաթ եմ պատմում, բայց հավատացեք սա ճշմարտություն է.

    Իսկ այսօրվա դեղնակտուծներն, իրենց գլուխն են մտցրել, որ իշխանությունն լեգիտիմ չէ, որ երթ անելու իրավունք ունեն .. .եվ ԱՌԱՋ, ԱՌԱՋ ...դեպի չգիտեմ ուր

    2. Հոդվածի սկզբում ես նկարագրեցի թե ինչպես մի երիտասարդի կոխեցին ավտոն եվ տարան, ճամփին էլ հարվածելով ուրիշ մեքենայի.
    Հիմա եկեք սկսենք նայել այս վիդիոն 6.25-6.28 վրկ-ից. Պարզ կտեսնեք, որ պրովոկացիան արեց այս դեղնակտուցն ... որի պատճառով էլ նրան հանեցին ամբոխի միջից.
    Ով էր մեղավորն .. գնահատեցեք ինքներդ.

    Իմ մոտ նենց տպավորություն է, որ սրանք կամ
    ա/ այս մարդիկ վճարվում են նման ակցիաների համար /ես ունեմ ծանոթ մարդիկ ակտիվիսներից, որոնք համենայն դեպս դա միշտ բացառել են ../

    բ/ մարդիկ ընկել են կուրաժի մեջ, եվ առանց սրա արդեն չեն կարող. /այլ կերպ ասած զոմբիացված են/ Ուշադրություն դարձրեք նրանց դեմքերին ... կամ դու պետք է լրիվ կյանքիս հուսահատ եղած լինես, կամ էլ այս ամենը ընդունում ես, որպես անձնական վիրավորանք.

    գ/ բժշկի կարիք ունեն

    ----------
    Լեվոն հիշիր՜

    Քո ամեն մի արածի համար պատասխան են տալու քո սերունդներն. Ինչքան էլ դու տանդ հանգիստ նստես, եվ սուրճ ըմպես, ու անմեղ մարդկանց ուղարկես փողոց ... միգուցե դու օրենքի առաջ արդար կմնաս, միգուցե քո խիղճն լռի, բայց վերեւն աստված կա

  5. Philosopher

    Ինչքան շատ եմ կարդում Ժոժոբի պես մտածողների նյութերը, էնքան ավելի եմ համոզվում, որ էս պայքարը ընդհանրապես ոչ մեկին պետք չի: Ինչո՞ւ պիտի պայքարել. հանուն ոչնչի, ի դեպ:

    Հետաքրքրն էն ա, որ հայությունը լրիվ արժանի ա, որ իր հետ վարվեն հենց այսպես՝ թալան, արհամարհանք, ազգային նվաստացում… Բացարակ արժանի եք....

    Ինձ որ մնար, ես կնախընտրեի, որ Լևոնը Սերժի հետ պայմանավորվածության գար, էն տղեքին հաներ բանտից ու գնար գիրք գրելու, իսկ դուք էլ մնայիք էս վիճակում:

    Ախր զարմանում եմ ես ձեզ վրա, ձեզ էս կյանքը «ԴԶՈ՞ՒՄ» Ա՞՞՞.... Դզում ա, որ ամեն րոպե կարան առանց պատճառ գլխիդ տա՞ն.... Հա, ճիշտ եք, դզում ա… Էլ բան չունեմ ասելու. Ժոժոբ «Հայոց աշխարհը» քեզ պես լավ մեկնաբանների հաճույքով կընդունի աշխատանքի:

    Հ.Գ.

    իսկ իմ ժամանակներով եթե նույնիսկ փորձեիր պատասխանել, ապա ամենաքիչն նենց կդնգստեին, որ մի քանի ամիս արյուն կմիզեիր.

    Երբ ասվում է, որ այս համակարգը բացարձակ կոմունիստական բնույթ ունի, դա վերաբերում է քաղաքական արտաքին բնույթին: Իսկ ներիքն երանգավորւոմը ոչ այլ ինչ է, եթե պարզ բռնապետական… Իսկ հիմիկվա ժամանակների իրադարձությունները իրավունք չունես համեմատել քո ժամանակների հետ… Քո ժամանակներում ժողովրդի վրա բանակը դուրս չի եկել ու չի կրակել:

    Լեվոն հիշիր՜

    1500 տարի մեր ազգը պետականություն չի ունեցել, նրա ոչ մի ղեկավար իր պետականության սահմաններից դուրս հող չի գրավել ու չի միացրել իր երկրին… 1994-ին կնքված զինադադրով Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանին միացրեց 15-18 հազար քառ/կմ ունեցող Ղարաբաղը՝ հայոց պատմական Արցախը ու Ուտիքի մի հատվածը: Եզակի ղեկավար է, ու դա միայն բավական է, որ դու իրավունք չունենաս պառավական անեցքներ հորդելու նրա հանդպեպ՝ համեմելով Աստծո գոյության ու խղճի քնած, թե արթուն լինելու մտքերով…

  6. Democrat

    ինչից ուր հասաք…

    Իմ կարծիքով, երկու կողմն էլ արժանի են իրար, նկատի ունեմ՝ ոստիկան քֆրտողները ու էդ քֆուրներին տղավարի պատասխանող ոստիկանները… Իսկ ավելի լայն վերցրած՝ մեր հասարակությունը ու հասարակական կարգը հսկողները… Իհարկե, ոստիկանների մեղքն ավելի մեծ է, որովհետեւ, երբ դու ուժեղ ես, չարժե ընկնել մանր-մունր բաների հետեւից:

    Այն, որ պրովոկացիայի տարրեր եղել են, դա չեմ բացառում, սակայն ոստիկանն էլ, որպես օրենքի պահապան, չպետք է դրանք կուլ տար ու ցույց տար իր ուժը, առավել եւս՝ պատանիների ու կանանց նկատմամբ: Նույն էդ հաստավիզների մի մոմենտ Առինջ էին մտել ինչ-որ գործով, դե թող իրենց օրենքով հասնող քայլերն անեին, ոչ թե գլուխները կախ տուն վերադառնային…

    Նույն ոստիկանները թող գնային մեկ այլ երթ ցրեն, որը կազմակերպվել էր Միասին կոչվող նորահայտ ակտիվիստների կողմից: Հետո ինչ՝ նրանք ֆիզիկական աղբի դեմ են պայքարում, մյուսներն էլ՝ քաղաքական: Բոլոր դեպքերում, աղբը մնում է աղբ:

    Իսկ ով է այս ամենի մեղավորը: Եկեք անորոշ չասենք՝ հասարակությունը: Եկեք կոնկրետանանք: Եթե միայն նախագահով ու նրա մտերիմներով լիներ (խոսքը բոլոր երեք նախագահներին է վերաբերում), հեշտ կպրծնեինք: 8բ-ի կրթությամբ Մանվելով որ լիներ, էլի ոչինչ: Նրա ետեւում պախկված Սեյրանով ու դաշնակ զինվորականով որ լիներ, էլի ոչինչ: Բայց արի տես, որ այս սարանդոստիկը տարածվում գալիս հասնում է մեզ: Ու այն, որ մի ջահելի ծեծում են, իսկ մյուսին՝ սպանում Երեւանի մեջ, այսպես ասած համայն հայության սրտում, սա արդեն լուրջ է: Սա արդեն ոչ թե մեր իշխանավորների ու նրանց լակեյների, այլ հենց մեր հիվանդությունն է…

  7. Jojoba

    Ախր զարմանում եմ ես ձեզ վրա, ձեզ էս կյանքը «ԴԶՈ՞ՒՄ» Ա՞՞՞.... Դզում ա, որ ամեն րոպե կարան առանց պատճառ գլխիդ տա՞ն.... Հա, ճիշտ եք, դզում ա… Էլ բան չունեմ ասելու. Ժոժոբ «Հայոց աշխարհը» քեզ պես լավ մեկնաբանների հաճույքով կընդունի աշխատանքի:

    ծ
    Չէ, Philosopher աղպեր ինձ չի դզում այս կյանքը, բայց ամեն ինչի հետ միատեղ ես միայն այդ կյանքով չէ, որ ապրում եմ. Ես ունեմ ընտանիք, ծնողներ եվ վերջապես անձնական կյանք ու գործ. ՀԻմա ի՞նչ ես կարծում, պետք է ամեն ինչի վրա քաչ քաշեմ եվ զբաղվեմ երթա-ցույցա-միտինգային կյանքով. Հետո եթե ինչ որ չափով ինձ ճանաչել ես, ապա ես ավելի ռադիկալ մեթոդների կողմնակից եմ, եվ ոչ թե այս ՏԶԶ խախալուն, որն կազմակերպում է Լեվոն Պապին.

    Նորից եմ կրկնում ինձ կյանքը չի դզում, բայց նման դեպքում կամ պետք է փորձես արմատես դա փոխել /որի լուծումն ես հիմա չեմ տեսնում/, կամ էլ թողես երկրից հեռանաս /որին նույնիսկ ես,- մի մարդ, ով իր գիտակից կյանքը մեծ մասն ապրել է դրսում, հիմա առնվազն հոգեպես պատրաստ չեմ/.

    Սպիտված ես ընտրում եմ ոսկե միջինը՝ այն է հարմարվել այս կյանքին, աշխատել շատ չշփվել իշխանական օղակների հետ եվ ապրել իմ ընտանիքով եվ մտերիմներով.

  8. Jojoba

    Իմ կարծիքով, երկու կողմն էլ արժանի են իրար, նկատի ունեմ՝ ոստիկան քֆրտողները ու էդ քֆուրներին տղավարի պատասխանող ոստիկանները… Իսկ ավելի լայն վերցրած՝ մեր հասարակությունը ու հասարակական կարգը հսկողները… Իհարկե, ոստիկանների մեղքն ավելի մեծ է, որովհետեւ, երբ դու ուժեղ ես, չարժե ընկնել մանր-մունր բաների հետեւից:

    Դեմոկրատ լիովին համաձայն եմ քո հետ. Երկու կողմն էլ մեկ մեկու արժանի է ու դժվար է ասել, ով ում բեթար է.

    Բայց ախր սա էլ ձեւ չի, էհ ՜

    ----
    Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ երիտասարդներն պետք է իրենց ավելի «կոնկրետ եվ զուսպ» պահեն, եվ ոչ նրա համար, որ դիմացդ 3-4 դասարանի կրթությամբ ոստիկան է, որը պարապացված է միայն մլիցայություն անելու, այլեւ նրա համար, որ քեզ «կոնկրետ եվ զուսպ» պահելով դու քեզ ես հարգում առաջին հերթին, եվ նոր շրջապատին ստիպում, որ քեզ հարգեն.

    Ամեն մի «հարված» միշտ բերում է «հակահարվածի», եվ սա բնության օրենքն է. Ես հիմա արդեն հակվում եմ նրան, որ եթե «հակահարվածն» դու միանգամից չես ստանում, դա դեռ չի նշանակում, որ երբեք չես ստանա այն ...

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org