Վախճանվել է Լուչանո Պավարոտին Խոսեց ՀՀ առաջին նախագահը...
Սեպ 12

imageՀարգելիներս, շատ մեծ տխրությամբ ձեզ պետք է հայտնեմ, որ երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յան Պորտերֆիլդը: Կյանքից հեռացավ մի մարդ, որն այդքան նվիրված էր իր գործին, մարդ, որը մեր ֆուտբոլի եւ մեր հավաքականի հաջողության համար նույնիսկ իրա առողջությունը չէր խնայում: Բոլորս էլ տեղյակ ենք այն մասին, որ Յան Պորտերֆիլդի գլխավորած մեր ազգային հավաքականը հասավ լուրջ հաջողությունների, որոնք ոչ այդքան հեռու ապագայում մեծ դեր կխաղային հայ ֆուտբոլի զարգացման մեջ: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ սպասում՝ ձեր մեկնաբանություններին :

P.S. Վերջին ժամանակներս ինչ-որ շատ են նման տխուր լուրերը...

ՎաՎա-ի ստորագրությունը


Ներկա պահին ստացվել է 2 մեկնաբանություն

  1. F5-admin

    Ինչպիսի՜ բոթ հայ ֆուտբոլիսների, ֆուտբոլասերների եւ ընդհանրապես, բոլորիս համար: Այս հարգարժան պարոնը հազիվ էր հասցրել հասկանալ հայ մարզիկների եւ հազիվ էր մեր հավաքականը սկսել թափ հավաքել…

    Պատահականություն չէր բնավ մեր հավաքականի անընդմեջ հաղթանակները Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականներին, ինչպես նաեւ հաղթանակին հավասարազոր մարտական ոչ-ոքին պորտուգալացիների հետ: Բոլոր այս երեք խաղերի ընթացքում մենք ականատես եղանք հայ ֆուտբոլիստների լրիվ ուրիշ խաղի՝ լի հաղթանակին հասնելու ձգտմամբ եւ մինչեւ վերջ պայքարելու տոկունությամբ: Հենց պարոն Պորտերֆիլդի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի նշանակմամբ հայկական ֆուտբոլը սկսեց ծաղկել, իսկ մենք՝ որպես մեր հավաքականի երկրպագուներ, վերապրեցինք հայկական ֆուտբոլից հաճույք ստանալու եւ ուրախանալու բերկրանքի պահեր:

    Իրոք, մեր ֆուտբոլի եւ ֆուտբոլի բոլոր սիրահարների համար մեծ սուգ է… Միանում եմ բոլոր ցավակցություններին եւ իմ վիշտը կիսում Մեծ մարզիչի ընտանիքի անդամների եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տղաների հետ:

  2. Democrat

    Ցավալի կորուստ… լավ մարզիչ էր, ու իրա փորձառու լինելը միանգամից երեւաց: Ափսոս, մերոնք հազիվ սկսել էին կայուն ու վստահ խաղ ցուցադրել: Միանում եմ ցավակցություններին:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org