ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ Ինչպես ես դարձա «գործ տվող»
Մար 23

Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները, այն է 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ:

Առաջին անգամ Հայկական կողմը բացահայտորեն հաստատեց այն, ինչից ամենաշատը կարելի էր վախենալ ու տարակուսել: Ազատագրված տարածքներին Սերժ Սարգսյանը կոչում է անվտանգության գոտի ու պնդում է, որ դրանք հատուկ ու միտումնավոր կերպով չեն բնակեցվել, որ հետո տրվեն Ադրբեջանին: Հարկ է նշել, որ այս քաղաքական թիմը տարիներ շարունակ շահարկում էր հենց այս Ղարաբաղի հարցը ու սրա միջոցով մնում իշխանության ու աղաղակում` ոչ մի զիջում: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են:

Այս նյութի հիմնական նպատակն է, սակայն, հարցնել հայ քաղաքական «գիգանտներին», ովքեր տարիներով «պայքարել» են Ղարաբաղի համար. մասնավորաբար` Զորի Բալայան, Սոս Սարգսյան, ՀՅԴ-ն իր կոլորիտով, ՀՀԿ-ն իր նախկին “գվարդիայով”, զինվորականությունը, նորընծա ԵԿՄ նախագահը, բանակային հրամանատարությունը, ԼՂ քաղաքական էլիտան, իներտ քաղաքացիները:

Սրանք բոլորն էլ աղաղակում են` Ղարաբաղին եթե բան պատահի, մենք ոտքի կկանգնենք: Ահա, պատահեց. ՀՀ Նախագահը, բանակցություններում առաջին դեմքը, Ղարաբաղի ճակատագիրը իր ձեռքում վերցրած մարդը` Սերժ Սարգսյանը, հայտաարել է ազատագրված տարածքները հանձնելու մասին` իբրև հայկական կողմի փոխզիջում: Ու միայն Հայաստանին թող մնա մի միջանցք: Նկատեք` Քելբաջարը ու Լաչինը եւս տալիս են: Ո՞ւր են նրանք: Անդրանիկ Թևանյանը իր կայքում անընդհատ քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հիմա կարծես չի էլ պատրաստվի գործնական քայլերի դիմել, ՀՅԴ-ն իբր պիտի պայքարեր` «հայրենի դարաձգները չհանձնելու համար մը», սակայն ուշքը դեռ տեղը չի: Բանակային հրամկազմը ո՞ւր է, համաձա՞յն է այս զիջմանը: ԵԿՄ ղեկավար, Գեներալ Մանվել Գրիգորյանը կո՞ղմ է, համաձա՞յն է տարածքները տալուն: Անհատ քաղաքացինե’ր, ո՞ւր եք: Ցույցերի հետ գործ չունեիք, ասում էիք` Լևոնը Ղարաբաղը տալու է, չենք գնում: Բա ի՞նչ եք հիմա անելու: Չե՞ք կանգնելու: Ղարաբաղի ղեկավարությո’ւն, ո՞ւր ես: Մովսես Հակոբյանը այլ բան էր կարծես հայտարարում, Բակո Սահակյանը չի՞ արձագանքի: Մտավորականությո՞ւնը: Զորի Բալայանը, ով Լևոնին քաղաքական դիակ էր ասում, հիմա ո՞ր ծովերում ու ջրերում է լող տալիս: Էլ Ղարաբաղ չկա՞, այն պետք էր հարստանալու համա՞ր միայն…

Հ.Գ
Իհարկե չեն կանգնելու: Ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ ուղղակի դժվար է «մեջքից ներքև գտնվող փափուկ հատվածը շարժելը»: Հենց գալիս է պահը` խոսքից գործի անցնելու, բոլորը միասին լռում են` «ձայն բարբառօ հանապատի»…

Ի դեպ, Հին Հունաստանում չափազանց կարևոր տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ մարդիկ իներտ էին ու անտարբեր: Նրանք սրա մեջ տեսնում էին չափազանց լուրջ հասարակական չարիք:

Նիկոլը կասեր` արածե’ք, կովեր, կյանքը կարճ է…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    Կարիք է զգացվում ճշգրտման - համենայն դեպս ինձ

    Որտեղ տեսար այս տողերը՝ 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ

    Երբվանի՞ց է Լաչինը համարվում չբնակեցված գոտի

    Դու գոնե Լաչին կյանքումդ եղել ես. Եթե այո, ոնց ես պատկերացնում այն որպես չբնակեցված գոտի

  2. Philosopher

    Սիրելի Ժոժոբա, եղբայր, բա ազատագրված տարածքները (Սերժ Սարգսանի խոսքով՝ գրավյալ տարածքներ, ակա՝ անվտանգության գոտի) որո՞նք են: Հայակակն բանակը ( պաշտոնապես ՈՉ Հայաստանը) այդ տարածքներն է ազատագրել, որոնք էլ հիմա Սերժը բնորոշում է որպես անվտանգության գոտի:

    Իսկ ինչ վերաբերում է Լաչինին, ապա ես ևս քեզ պես չեմ ուզում հավատալ, բայց ուծես-չուզես, միևնույնն է, դա է հիմա դրված բանակցային սեղանին… Ի դեպ, Լաչինի 13 գյուղերի հետ կապված վերջերս չափազանց լուրջ ինֆորմացիոն արտահոսքեր եղան: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հենց դրա մասին էր խոսում,իսկ Սերժը չի ասում Լաչինի շրջան, չի ասում ցամաքային կապ, ասում է միջանցք, կարիդոր…

    Եթե հիշում եք, դեռ նախորդ տարի էր չափազանց արդիական՝ 3-4 կմ լայնությամբ միջա՞նցք: 13 գյուղերը չափազանց լուրջ նշանակություն ունի, քանզի դրանով նեղացնում, սեղմում են ճանապարհը, որով Հայաստանը կապվելու է Ղարաբաղին: Սրանք Հայաստանը հայտարարել է աճուրդի առարկա: Համեմատության համար նշեմ, որ 97-ի տարբերակով Լաչինչի ամբողջ շրջանը մնում էր Ղարաբաղին:

  3. Jojoba

    Ինչ որ մի բան պնդելն կամ հակառակն շատ դժվար է այս էտապում. Քո գրառումից հետո ես սպասում էի ինֆորմացիայի ուժեղ արտահոսք մասսմեդիաներում, բայց ավաղ ... ոչինչ.

    Ուրեմն կամ անհնգստանալն անհիմն է, կամ էլ սաղ էշի ականջում քնած են.

  4. Philosopher

    Ցավն էլ հենց այն է, որ հիմա բոլորն էլ լռում են, որ հանկարծ թարս բան չասեն: Էս ա խնդիրը: Անգամ երեկ, թե առաջի օրը մի ԼՂՀ ԱԺ պատգամավոր ասում էր, թե ինքը համաձայն է ազատագրված տարածքների հաննման հետ: Ի՞նչ է ստացվում՝ անգամ ԼՂՀ պատգամավորն է հրաժարվում իր երկրի Սահմանադրությամբ անքակտելի տարածքներից:

    Ստեղ են ասել՝ ես քեզ համար, դու ո՞ւմ համար:

    Ուստի, հետաքրքիր է այս ամենը այն ֆոնին, որ ժողովրդի շրջանում Ղարաբաղի վերաբերյալ տարակույս չկա՝ ուզում եք՝ տվեք, չեք ուզում՝ մի տվեք, ասյինքն՝ մեզ պետք չէ,- ահա սա է մտածում մեր ժողովուրդը: Ու սա շատ վտանգավոր է, չափազանց:

    Աստված մի արսցե, որ հանկարծ վաղը-մյուս օրը առավոտյան զարթնենք ու լսենք, որ Մադրիդյան նորացված սկզբունքների մասին մի քանի արձանագրություններ են նախստորագրվել… Բայց ամեն ինչ տանում դրան: Սերժը հրաշալի արդարացում ունի՝ «ես ձեզ շուտ էի ասել, ու դուք ձեր լռությամբ համաձայն էիք»…

  5. Jojoba

    Աստված մի արսցե, որ հանկարծ վաղը-մյուս օրը առավոտյան զարթնենք ու լսենք, որ Մադրիդյան նորացված սկզբունքների մասին մի քանի արձանագրություններ են նախստորագրվել… Բայց ամեն ինչ տանում դրան: Սերժը հրաշալի արդարացում ունի՝ «ես ձեզ շուտ էի ասել, ու դուք ձեր լռությամբ համաձայն էիք»…

    Հը՞, տվին ղարաբաղը, թե դեռ չէ

    Մեկը հարցնող լինի, մեր Փիլիսոփա եղբայրը խի՞ է սենց անհանգստացած ղարաբաղի տալ-չտալով.
    Իսկ եթե նույն տվողն լիներ ոչ թե Սերժը, այլ Լեվոնը .. ամեն ինչ նորմալ կլիներ.

    Լավ է՜ ... ինչի հետեւից ենք ընկել

  6. Philosopher

    մեր Փիլիսոփա եղբայրը խի՞ է սենց անհանգստացած ղարաբաղի տալ-չտալով

    Խփեցիր նշանակետին, прямо в яблочко… smile Ինձ ի՞նչ պետք է, որ ես էլ անհանգստացել եմ, թող մտածի էդ հողի վրա ապրողը: Այ էսպես էլ մտածում է ազգի 80-90 տոկոսը: Վերջ, հարցը լուծվեց: Բայց ճիշտ ես ասում, տրամաբանական մտածելու դեպքում թող մյուսները մտածեն. моя xата скрая - այսպես եք մտածում: Բայց պատմության ու այդ գիտության հետ գեթ մի փքր իմ կապը ստիպում է ինձ մտածել այս մասին, քանզի այս ուղղությունը մեզ տանում է դեպի պետականության անկմանը:

    Իսկ եթե նույն տվողն լիներ ոչ թե Սերժը, այլ Լեվոնը

    Նորմալ չէր լինի: Լևոնի 97-ի տարբերակին ես համաձայն եմ, այլ ելք, ցավոք մենք չունենք: Հիմա 97-ից ավելի ու ավելի վատ տարբերակ է առաջարկվում: Այն ժամանակ մեզ էր մնում Լաչինն ու Քելբաջարը, իսկ հիմա բոլոր շրջանները տալիս ենք, այն ժամանակ Ղարաբաղի բուն տարածք ազերու ոտք չէր հասնելու, հիմա լցվելու են, այն ժամանակ Ղարաբաղի կարգավիճակը 50 տարով հետաձգվում էր, հիմա մի քանի տարուց հետո պիտի ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄ լուծվի: Ու էն դեպքում միայն, որ ազերիները կլցվեն ողջ Ղարաբաղով:

    Այ սրանք են տարբերությունները: Ասեմ, որ իհարկե չեմ ուզում մի թիզ հող տալ ագահ ազերուն, բայց մեր վիճակում գտնվող երկիրը եթե սա ստանար, մեծ զարգացում կլիներ, այնպես որ, սիրելիս, պետք չէ… Ռեալիստական ավելի լավ է լինել:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org