Դավիթ Գյուլումյան, Վահան Խալաֆյան - առանց մեկնաբանությունների Մեծ հաղթանակի 65-ամյակը
Մայ 07

Բոլոր ժամանակներում կարևորվել է կրթություն ստանալը:  Սակայն այսօր հաճախ չես էլ հասկանում, թե ինչու են մարդիկ բուհ ընդունվում, եթե չեն սովորելու կամ դասերի չեն հաճախելու:  Այսօր շատերը ընդունվում են ոչ այնքան սովորելու, որքան դիպլոմով տնային տնեսուհի կամ ավարտած փեսա դառնալու համար: Իսկ այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են սովորել կամ ընդունվում են սովորելու, կրթություն ստանալու համար, կանգնում են մի շատ կարևոր խնդրի առջև. վարձավճարները և դրանց դիմաց գիտելիք չստանալը:

Տարեց տարի գնալով ավելանում են մեր բուհերի ուսումնական վարձը, բայց դրանց դիմաց ստացած գիտելիքը` ոչ այնքան:

Բուհերի ղեկավարները ոչ թե մտածում են գիտելիք տալու, այլ շահութաբեր բիզնեսի մասին, ամենևին էլ չմտածելով որակյալ կադրերի մասին:

Օրինակ, 100.000 դրամով ավելացել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետների վարձավճարները` կազմելով 500.000-600.000 դրամ:  Փաստորեն, այդքան վճարելով, կարող եք ակամայից հայտնվելով շոու-բիզնեսում ու լավ երգերով ավելացնել առանց այդ էլ արմատացած շոու-բիզնեսյան քաոսը:

Մայր բուհում, այսինքն` Երևանի պետական համալսարանում, թանկացումները կազմել են 20.000-50.000 դրամ, իսկ վճարները սկսվում են 250.000 դրամից:

Ամենաթանկը Բժշկական համալսարանն է, որտեղ վճարները կազմում են 580.000-800.000 դրամ, որին զիջում է ընդամենը 100.000 դրամով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որտեղ վարձավճարը կամզում է 700.000 դրամ: Այստեղ վճարի չափը մնացել է նույննը, և այդպես էլ պետք է լիներ:  Վարձերի մի փոքր ևս բարձրանալու դեպքում այդ բաժնի ուսանողները հանգիստ կարող են ուսումը շարունակել արտասահմանյան որևէ հեղինակավոր բուհում, որը տալիս է իսկապես որակյալ կադրեր և այնտես թերևս չի գործում քավորի զանգով կամ գումարով գնահատական ստանալու մեխանիզմը: Եվ հետո նրանք դառնում են իրավաբաններ և բժիշկներ, որոնց չես էլ կարող վստահել:

Մանկավարժական համալսարանում իրավագիտության ֆակուլտետի վարձավճարը ավելացել է 30,000 դրամով` կազմելով 550.000 դրամ:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ավելացել է 15.000-30.000 դրամով` դառնալով 300.000-400.000 դրամ, իսկ Գեղարվեստի ակադեմիայում` 20.000-50.000 դրամ կազմելով 320.000-500.000:

Սա պատկերն էր, որը տիրում էր այս տարի, հաջորդիվ կներկայացնեմ սպասվող թանկացումները:

Շարունակելի.... 


Ներկա պահին ստացվել է 8 մեկնաբանություն

  1. Jojoba

    Մանկավարժական համալսարանում իրավագիտության ֆակուլտետի վարձավճարը ավելացել է 30,000 դրամով` կազմելով 550.000 դրամ:

    Չէի ուզենա վիրավորել ոչ ոք, բայց 550 այս բուհ կոչվածի համար ահավոր թանկ է.

    Ինչ վերաբերում է բժշկականի 580.000-800.000 դրամ, ապա կարելի է հավելել, որ սա միայն տեղացի ուղանողների համար է: Արտասահմանցի ուսանողներն՝ օրինակ, Իրանի հանրապետության քաղաքացիները վճարում եմ մոտ 4 հզ Ատամնաբուժական ֆակ-ի համար: Կեցցե՛ Գոհարիկը:

  2. Nara-lragrox

    Վճարում են, բայց հետո ով կարող է վստահ ասել, որ նրանք կստանան իրենց վճարածին համապատսխան գիտելիք կամ կկրարողանան աշխատել… Աշխատանքի հարցը մեկ այլ թեմա է, որի հետ կապված հոդված խոստանում եմ շուտով ներկայացնել…

    Նառա,
    Պլս ստուգի կոմպդ ... աչքիս վարակված ես.

    ես չեմ հասցնում քո պրոֆայլդ եվ ստորագրությունդ խմբագրել - մյուս մտնելուց էլի էդ ուկրաինական կայքի գովազդը դրված է

  3. Jojoba

    Նառա, իսկ եթե գաղնիք չէ, որտե՞ղ ես դու սովորում. Աչքիս մայր բուհում չես ...

  4. F5-admin

    Այն, որ ուսումը վճարովի է, դա զարմանալի չէ: Այդպես էլ պետք է լիներ: Ուղղակի վճարման համակարգը պետք է լինի ճկուն ու տարբերություն դնի սովորող-չսովորողի, ունեցող-չունեցողի, (հատուկ Ժոժոբայի համար) ՀՀ քաղաքացի լինելու ու չլինելու միջեւ: Պետք է լինեն ուսման վարկավորման ու նման ֆինանսական օժանդակության ծրագրեր: Ցավոք, մեր երկիրը ահագին հեռու է նման բաներից: Ու, ինչպես ճիշտ նշեց լրագրողուհի Նառան, կրթօջախները դարձել են բիզնես կենտրոն: Դպրոցները՝ ընտրատեղամասեր, իսկ ԲՈՒՀ-երը՝ ուղղակի փողերի ընդունման կետ: ԲՈՒՀ-երին, առավել եւս դպրոցներին, բնավ չեն հուզում իրենց սաների գիտելիքների ու հմտությունների մակարդակը. կարեւորը վճարահավաքը լինի ժամանակին:

    Մյուս կողմից, մեր երկրում ի՞նչն է իր տեղում, որ կրթությունը լինի: Որ ոլորտն էլ վերցնես՝ սկսած առողջապահությունից ու վերջացրած զինված ուժերից, խորը կոռումպացված են: Ու մի երկիր, որտեղ գաղափարն ու արժեքները իրենց տեղը զիջել են փողի աստվածին, այսպես էլ պիտի լիներ: Որտեղ մի անգրագետ, երկու տող իրար ետեւից մի կերպ կպցնող դեմքը դառնում է քաղաքական գործիչ, ու հեռուստատեսությունով էլ հաճախակի մեզ հրամցնում նրա ուղեղի գոհարները, էլ ինչի՞ եք սպասում…

    Լավ է, էլի ներվայնացա…

  5. Nara-lragrox

    Ես մայր բուհում չեմ սովորում, այլ մասնավոր բուհում (անունը չեմ նշի)… Դա նաև մեկ ուրիշ թեմա է, որ խտրականություն են դնում պետական և մասնավոր բուհերի միջև… Ես երրորդ կուրս եմ, և համոզված եմ, որ մայր բուհի, օրինակ չորրորդ կուրսի շատ ուսանողներ շատ ավելի քիչ բան գիտեն , քան մեր բուհում սովորողներից շատերը, բայց աշժատանքի ընդունման ժամանակ պարզ է, որ հաշվի է առնվելու դիպլոմը, այլ ոչ թ ե գիտելիքը…

  6. Nara-lragrox

    Իսկ հիմա ես շտապում եմ քաղաքագիտության քննության և այնտեղ տիրող անարդարությունները մեկ այլ թեմա են… Ինչ էլ անես կոռուպցիան չի վերանա, և այսօր էլ այն ուսանողը, ով ամբողջ տարին բարեխիղճ հաճախել է և սովորել հավասար կամ նույնիսկ ցածր կստանա այն մյուսից, որը չի էլ մտածում նորմալ հաճախելու և սովորելու մասին…

    <a href=http://www.skepter.com>free classified</a>

  7. Jojoba

    Ես մայր բուհում չեմ սովորում, այլ մասնավոր բուհում (անունը չեմ նշի)…

    Չգիտեմ ինչու հենց սկզբից դա ակնհայտ էր ...

    իսկ ինչպիսին են մեր նորաթուխ լրագրողուհիները եվ լավ գիտեմ՝ կես տարի համագործակցել /կարելի է ասել աշխատել/ եմ հայկական թերթերից մեկում. Չեմ հարցրել պետական թե ոչ պետական բուհերի սան են, - համընդանուր սնանկություն էր. Եվ մի ընդանուր թերություն, որն ի դեպ քո մոտ էլ նկատելի է՝ դիմացինի հետ «դու-ով» խոսելաոճն՝ /անկախ նրանից մեծ, թե փոքր են քեզնից ... /

    Պ.ս. մեր մեջ ասած այստեղ միջին տարիքն 30-35 է

    Պ.Պ.ս. ՄԻ հատ լավ անտիվիուս դիր, քանի չես հեղեղել այս կայքն եվ քո կոմպը տարբեր տեսակի որդերով եվ ճիճուներով /worm/

  8. Nara-lragrox

    Շնորհակալություն խորհրդի համար,չգիտեմ ինչն էր ակնհայտ և ինչը ոչ, բայց ես իմ նյութում հնարավորինս օբյեկտիվ եմ մոտեցել հարցին, և ամենևին կապ չունի այն, որ ես մասնավոր բուհում եմ սովորում…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org