Մեծ հաղթանակի 65-ամյակը Ապե, բան ա եղել՞
Մայ 11

Արդեն անցել են ժամանակները` գնահատականի դիմաց մաղարիչ անելու կամ փող տալու, սակայն դրանց փոխարինման է եկել նոր` ավելի կատարյալ, ավելի նուրբ ու գրագետ ձևը: Ուսուցչի տանը պարապելու սովորությունը եկել է դեռ վաղուց: Մեր դասարանից 5 հոգի լրացուցիչ դասընթացներ է անցկացնում ուսուցչի տանը: Նրանք իմ մոտ ընկերներն են:

Ես և բոլորը զգում ենք, որ նրանց մոտ առաջընթաց չի նկատվում, սակայն արագ տեմպերով բարձրանում են գնահատականները: Արդեն հոգնել եմ լսելուց, որ պարապողները անցել են ինձնից: Սակայն լկիտիությունը հասավ գագաթնակետին երբ ինձ` դպրոցի լավագույն աշակերտին հրավիրեցին մաթեմատիկա պարապելու:

Մի խոսքով պահանջում եմ արգելել տնային պարապմունքները…

Հ.Գ. Կներեք ինձ այս փոքր ու գուցե անհեթեթ գրառման համար, սակայն սեփական մտքերս կիսելու համար ԲԼՈԳ-ից լավ տեղ չկա:

Ինձնից վերև միայն երկինք:


Ներկա պահին ստացվել է 5 մեկնաբանություն

  1. F5-admin

    Հարգելի երեւանսկի, գրառումդ բնավ էլ անհեթեթ չէ: Մտահոգություններդ միշտ էլ կարող ես ազատորեն ներկայացնել մեզ: Չեմ կարծում, թե կարողնանք վերջնական լուծում տալ դրանց, սակայն մարդ աճում ու զարգանում է ինչպես կրթությամբ ու ինքնակրթությամբ, այնպես էլ մյուսների մտքերը լսելով ու դրանց մեկնաբանելով:

    Անձամբ ես կարող եմ տղայիս սեփական փորձից ավելացնել Ձեր գրածին. ուսուցիչներից ոմանք ամեն ինչ անում են, որ ակադեմիական դասի ընթացքում չհասցնեն որեւէ բան բացատրել կամ նորմալ դաս անել՝ դա թողնելով արտաժամյա պարապմունքներին: Ասենք, նույն հանրահաշվի պահով. ոչ մի վարժություն, ոչ մի բացատրություն… ցանկանո՞ւմ եք իմանալ ինչ-ինչոց է, համեցեք վճարովի անհատական պարապմունքների…

    Ահավորն այն է, որ… տուժում են բոլոր երեխաները… Ու վերջապես՝ եկող սերունդը…

  2. Jojoba

    Ուսուցչի տանը պարապելու սովորությունը եկել է դեռ վաղուց: Մեր դասարանից 5 հոգի լրացուցիչ դասընթացներ է անցկացնում ուսուցչի տանը:

    Ամբողջովին համամիտ եմ առաջ քաշած այս մտքի հետ… կարող եմ ընդամենը հավելեմ, որ ձեր դպրոցի ուսուցիչն դեռ մի քիչ համեստ է .. .քանի որ տանն է պարապում.

    Տղայիս դպրոցում ուսուցիչն պարապում է հենց դասասենյակում դասերից հետո. Իհարկե սա մի քիչ այլ է քանց քո մատնանշածն, քանի որ խոսքը գնում է տարրական դասարանի երեխաների հետ արտաժամյա պարապունքի մասին.

    Դասերից հետո 3 թե 4 երեխա 1 ժամ մնալով դասղեկը նրանց հետ պարապում է եվ պատրաստում վաղվա դասերը համեստ 20 հազար ԱՄԴ հավելավճարի դիմաց.

    Նախ
    ա/ 20հզ երեվի մի քիչ շատ է .../ԻՄՀՕ/
    բ/ 1 ժամվա մեջ ի՞նչ պտի անի .. .սեփական փորձից գիտեմ, որ նույնիսկ օլիմպիական տեմպի դեպքում առնվազն 2-4 ժամ է հարկավոր բոլոր դասերը սերտելու համար /մի զարմացեք խոսքն գնում է տարրական դասարանի մասին/

  3. erewanski

    F5-admin Վատն էլ այն է ,որ տաննել ուրախանում ու զրուցում են , չեն պարապում սակայն լավ գնահատական ստանում
    Հա մեկ մեկ էլ ստուգողականներ են արտագրում

  4. erewanski

    Jojoba մերը 15000 է

  5. Jojoba

    Մերը էլիտար դպրոց է համարվում, երեվի դրանից է -114 դպրոցն է

    Հա, մոռացա ասել, որ բնականաբար դասղեկի մոտ պարապող աշակերտներն պարտադիր գերազանցիկ են.

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org