Խավարասերները եվ մեր նախարարները Մեր գրագետները...
Հուն 13

Այս թեմային ես արդեն հասցրել եմ անդրադառնալ մեկ այլ թեմայում Հումանիտար բեռն զբոսանավով վերնագրով. Աչքիս թեման դեռ երկար իրեն չի սպառի.

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի քանի լուսանկարներ, որտեղ պատկերված են «թուրք իրավապաշպանները» եվ իսրայելական զինվորները. Հետագայում այս նկարները տեղ են գտել տարբեր պարբերականներում, բայց տարբեր սկզբնական տեսքը միշտ չէ, որ
պահպանվել է.

Ահա այս լուսանկարը Ռոյտերս տեղադրել է իր կայքերից մեկում /daylife.com/

image

Զինվորական հագուստով, դիմակով եվ փորը բաց գետնին պարկած է Ցախալի զինվորներից մեկը. Նրա աջ ոտքին ժգուտ է դրված, իսկ գլխավերեւում կանգնած է երեվի ինչ որ իրավապաշպան. Հիշեցնում են այս լուսանկարը տրամադրվել-տեղադրվել է Reuter-ի կողմից. Իսկ հիմա եկեք նայենք ինչպիսին է լուսանկարի օրիգինալը.

image
Այս այստեղ տեղին կլիներ ասել .. ԳՏԻՐ 10 տարբերություն այս 2 լուսանկարների միջեւ

Այն ինչ ես եմ նկատել՝
Աջ-ներքեւի անկյունում արյան բոռւն հետքեր
Նույն մասում ոչ կենցաղային դանակով զինված անձնավորություն

Նրանից քիչ վերեւ գետնին պարկած եվս ինչ որ վիրավոր զինվոր

Ահա նրանք արդեն մեծացրած տեսքով

image
image

Reuters-ի այն պատասխանը, որ նրանք պատահական են crop արել դանակով մարդուն ...մի քիչ չի տեղավորվում գիտակցության մեջ, քանի որ այդ դեպքում կարելի է ենթադրել, որ երկրորդ վիրավոր զինվորը ինքնակամ է դուրս եկել կադրից, իսկ արյան լճակն հասցրել է չորանալ այդ ընթացքում ... /Ցավոք առաջին զինվորը չգիտես ինչու իր դիրքն չի փոխել 2 նկարներում էլ/.

Նույնիսկ Հուրիեթ թուրքական թերթն իր մոտ տեղադրել է այդ նկարների բնօրինակներն, հետաքրքիր է ինչու է Reuters այդքան «մարդասիրական ակտ» արել ՝«վերամշակելով» բնօրինակները.

Եվ երկրորդ լուսանկարը՝

Սա Ռոյտերսի վերսիան է

image

Սա արդեն բնօրինակը

image

Եթե ուշադիր նայեք աջ-ներեվի անկյունում «իրավապաշպանը» զինված է դանակով.

Նույն լուսանկարը տեղադրել է իր մոտ Associated Pressը, բայց արդեն առանց «ռոյտերսյան սղագրության»

image

----
Լուսանկարները եվ հոդվածը կազմված է http://littlegreenfootballs.com կայքի նյութերի հիման վրա


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Philosopher

    Նկարները գրեթե չեն բացվում (բացի վերջինից)… Իսկ հոդվածիդ հիմնականը կարծես դրանք են:

  2. Jojoba

    Նկարները վերբեռնեցի մեր կայք, եվ հիմա արդեն բոլոր նկարները բացվում են մեր սերվերի վրայից /ԱԿԱ, եթե կայքը բացվում է, ապա նկարների հետ նույնպես ոչ մի պրոբլեմ չպետք է որ լինի/

    Enjoy

  3. F5-admin

    Հետո՞… խաբար եք, թե ինչ ավարտ ունեցավ Թուրքիա-Իսրայել հակամարտությունը…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org