Մի րոպե Պատասխանի փոխարեն
Հուլ 23

img Ողջո’ւյն: Ընդամենը մի քանի րոպե առաջ աշխարհահռչակ YouTube-ի կողմից մեկնարկվեց “Կյանքը Մեկ Օրում” - նոր ծրագիրը, որի նպատակն է ընդամենը 24 ժամվա ընթացքում YouTube ից օգտվող, աշխարհի ցանկացած կետում բնակվող անձանց կողմից ուղարկված վավերագրական կադրերից ստեղծել մի ֆիլմ, որն էլ կունենա “Կյանքը Մեկ Օրում” Անվանումը: Ինձ համար ճիշտն ասած շատ հետաքրքիր էր նման ծրագիրը, քանի որ առաջին անգամ եմ տեղեկանում նման ծրագրի մասին…

Հայտնի է, որ գլխավոր պրոդյուսերն է լինելու Ռիդլի Սքոթն, իսկ ռեժիսյորը, օսկարակիր` Քվին Մաքդոնըլդը: ընդամենը 24 ժամ անց, կավարտվի տեսանյութերի ընդունումը youTube ի կողմից, որից հետո ռեժիսյորների և պրոդյուսերների կողմից հավաքված տեսանյութերով կստեղծվի մի ֆիլմ, որն էլ կներկայացնի մեր կյանքը` մեկ օրում: Նշեմ նաև, որ տեսաֆիլմը լույս կտեսնի 2011 թ-ի հունվարին, իսկ լավագույն 20 տեսանյութերի տերերին, ովքեր կհասցնեն այս 24 ժամվա ընթացքում ուղարկել իրենց տեսանյութերը, կարժանանան մրցանակի և կհրավիրվեն SounDance փառատոնի մասնակցության:

Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանություններն ու կարծիքները այս հետաքրքիր միջազգային նախագծի մասին… Իսկ միգուցե նաև տեսնել ձեր մասնակցությունը դրանում…


Ներկա պահին ստացվել է 1 մեկնաբանություն

  1. F5-admin

    Ես չեմ մասնակցի՝ համ կամերա չունեմ, համ էլ՝ ձիրք: Առավել եւս, որ, ոնց մտածում եմ, 2010 թ-ի հունվարին չեն հասցնի տեսաֆիլմը վերջնական տեսքի բերել smile

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org