Հայկական հեռուստաեթեր... կներեք, հայկական հեռուստաաղբ Փոշոտ մթնոլորտ եւ ցեխոտ անձրեւ
Ապր 19

նարինջ Սա միայն իմ կարծիքը չէ՝ ինչպես բենդերյան ծերուկն էր, այդպես էլ օրանժը դարձել է անտանելի: Այն օրանժը, որը շախով-շուխով մտավ հայաստանյան շուկա, որ մի ամբողջ կես տարի գլուխներս տանում էր իր եվրո-գովազդներով, որ առաջարկում էր ինտերնետ՝ 1 դրամով, ես էլ խաբնվեցի ու սկսեցի օգտվել ինտերնետ-հիմայից: Հիմա նույն այդ օրանժի ինտերնետից մնացել է միայն կեղեւը՝ «կճեպը»:

Ամսեկան վճարում եմ 9000 դրամ, եւ 9 վայրկյան գոնե չեմ ստանում կայուն կապ: Տպավորությունն այնպիսին է, կարծես նախկին տարիների դայլ-ափով օգտվելիս լինեմ, երբ իբր թե կապը կար, բայց ոչ մի էջ չէր լինում բացել: Մեկ էլ տեսար՝ արագանում է: Հազիվ ես փորձում ուրախանալ՝ ու վերջ… կապը դանդաղում-դանդաղում ու դառնում է մի մազից կախված:

Ինքս էնքան հիմար չեմ, որ մնամ հիմա-յի հույսին: Պարզապես, աշխատանքիս վայրում է օրանժը հիմնականում պետք գալիս: Ավելի ճիշտ՝ ոչ էլ պետք է գալիս, պարզապես ժամանակդ է տանում ու վերջ:

Եթե ցանկանում են մնալ շուկայում եւ մնալ որպես ֆրեշ, այլ ոչ թե որպես կճեպ, մի բան պիտի անեն: Այսպես երկար չեն ձգի…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 3 մեկնաբանություն

  1. Democrat

    Ահա օռանժի պատասխանն իր բոլոր հաճախորդներին

    Annoying-Orange.jpg

  2. Democrat

    Բայց էս մի քանի օր է, ոնց որ թե օրանժի կապը կարգավորվել է:

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org