Ավտո-Ռեգիստրատորի իրական արժեքը Հոլանդիայում 106-ամյա Սերոբ Միրզոյանը ամենաերկարակյացն է
Մար 15

Ազիան'-ի ավատարը

image
Լուսանկարում.-Չեխիայի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Աննա Շաբաթովան

Հավանաբար բոլորը գոնե մի քանի անգամ ունկնդրած կլինեն «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եթեր ուղարկած հաղորդումները:Ռադիոկայանի սփռած ազատ խոսքը հատկապես վճռորոշ դեր խաղաց անազատ Խորհրդային պետության փլուզման համար: Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը կարելի է ասել այս ռադիոկայանի հիմնական նշանաբանն է եղել:Բայց մտածել, որ վերջին ժամանակաշրջանում ռադիոկայանը փոփոխել է իր չափորոշիչներն ու այլ ստանդարտների անցել, դժվար է պատկերացնել:
Համենայն դեպս բանից պարզվում է, որ «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանը իր հիմքում ունենալով ժողովրդավարություն քարոզելու սկզբունքներ, հենց ինքն էլ ոտնահարում ու խախտում է համամարդկային այդ արժեքները ‘ հենց ռադիոկայանի ներսում աշխատող լրագրողների նկատմամբ: 

image
Լուսանկարում.- Աննա Կարապետյանը:

Առկա են օրենքի անկատարության բազմաթիվ դեպքեր, երբ լրագրողներն առանց հիմնավոր պատճառի հայտնվում են «խաղից դուրս» վիճակում: Նման կամայականության զոհ է դարձել կայանի հայկական ծառայության մեկնաբան,լրագրողուհի, բոլորի կողմից հարգված ու ճանաչված , հիշյալ ռադիոկայանում բազմամյա փորձ ունեցող ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում մասին մամուլում բազմաթիվ անրադարձներ եղել են:Աբսուրդը կայանում է նրանում, որ մարդուն ազատում են առանց ծանրակշիռ հիմքերի, իբր ռադիոկայանի ղեկավարությունը առաջնորդվում է ներքին քաղաքականությամբ:
Ժողովրդական համակարգը ապահովում է թափանցիկություն, որոշակիություն և ոչ թե կամայականություն ու թանձր քողի տակ թաքնված ամենաթողություն և սա է՞ կոչվում ներքին քաղաքականությունը:  Քիչ համարձակ աշխատողներ են անհամաձայնություն հայտնել անկատար օրենքների դեմ : Աննա Կարապետյանը մամուլում հետևյալ կերպ է դա բացատրում:-«ռադիոկայանի ղեկավարությունն աշխատանքից հեռացնելիս բավականին մեծ գումար է տալիս աշխատակցին՝ լռության դիմաց: Պայմանագիրը, որ ինձ առաջարկում էին հեռանալիս, ունեցել է մի կետ, համաձայն որի` այս ամենի մասին կարող էի պատմել միայն ամուսնուս։ Ա՛յ, այսքան փող կվերցնես և կխոստանաս, որ ոչ մի դատարան չես դիմի և ոչ մեկին չես պատմի, թե ինչ է տեղի ունենում «Ազատություն» ռադիոկայանում: Բայց ես ֆինանսիստ չեմ, ես լրագրող եմ: Շատերը գերադասում են լռություն պահպանելու մասին այդ պայմանագիրը ստորագրել, վերցնել գումարն ու հեռանալ՝ նույնիսկ չկռահելով, որ իրենք իրավունքներ չունեն դատարանում: Ես միայն դատարանում եմ պարզել իրավաբանական այս աճպարարությունների ու մեքենայությունների գոյությունը: Ինձ հաճախ հարցնում են, թե արդյոք նույն ճանապարհը կանցնեի՞, եթե իմանայի, որ այսքան խոչընդոտներ կան: Անկասկած: Եվրոպայում գոյություն չունի «աշխատանքի ցանկության» դոկտրին, ուստի Ստրասբուրգի Մարդու իրավունքների պաշտպանության դատարանը հարցին կնայի այդ տեսանկյունից, հատկապես որ ռադիոկայանը գործում է Եվրամիության անդամ պետության մայրաքաղաքում»:
Համաձայնեք,որ Աննա Կարապետյանը և նրա նման բոլոր ազնիվ լրագրողներն իհարկե հավատարիմ են իրենց մասնագիտական կոչմանն ու կուլ չեն տվել դրամ ստանալու խայծը:Նրանք իրոք գործով ապացուցել են ազատության ու արդարության իրենց չափանիշերը: Չեխական դատարաններն արդեն մի քանի դրական որոշումներ կայացրել են ի օգուտ արդարության վերականգման, իսկ բոլորովին վերջերս Չեխիայի Հելսինկյան կոմիտեն բավականին կոշտ շեշտադրությամբ մի նամակ է հասցեագրել «Ազատություն /Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նորանշանակ նախագահ Քեվին Քլոզին՝ ռադիոկայանի ներսում օտարերկրացի աշխատողների նկատմամբ խտրականությունը դադարեցնելու և ռադիոկայանի դեմ հարուցված դատական գործերը կասեցնելու կոչով։
Չեխիայի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Աննա Շաբաթովայի ռադիոկայնին ուղղված նամակում մասնավորապես հետևյալն է ասվում.- «Այս տարի փետրվարին դուք Պրահա եք եկել իբրև «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի գործող նախագահ, հստակ առաջադրանքով՝ փրկել ռադիոկայանի բարոյական ու քաղաքական վարկը։ Չեխիայի Հելսինկյան կոմիտեն ողջունում է Ձեր այդ առաքելությունը, նաև իր պարտքն է համարում կրկին անգամ խոսել ռադիոկայանի դեմ խտրականության հայցով Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանի և Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանի դատական գործերի մասին։
Ռադիոկայանում իրականացվող խտրական քաղաքականության հարցը նաև Չեխիայի խորհրդարանի ուշադրության նյութ է դարձել…։ «Լիդովե նովինի» թերթն իր խմբագրականում գրեց. «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանը, որ ձևացնում է լինելու ժողովրդավարության ու օրենքի ուժի մունետիկ, իր աշխատակիցների հետ վարվում է այնպես, կարծես իր իսկ հռչակած սկզբունքները ողջ աշխարհի, սակայն ոչ հենց այս հարգարժան կառույցի համար են»։ Մի քանի օր առաջ ռադիոկայանը տոնեց իր 60 ամյակը։ Պարոն Քլոզ, ներկայումս ռադիոկայանի հանրային վարկը պետք է փրկել Մոսկվայում և Պրահայում։ ՈՒստի դիմում ենք Ձեզ, տկն. Կարապետյանի և տկն. Պելիվանի դատական գործերը կասեցնելու և մեր կարծիքով «Ազատություն /Ազատ Եվրոպա» ռադիոկայանի վարկը խաթարող խտրական աշխատանքային քաղաքականությունը փոխելու կոչով»:
«Նիդերլանդական օրագիր»

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


Ներկա պահին ստացվել է 0 մեկնաբանություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org