Միանալս F5-blog-ին թող բարի լինի Աֆորիզմ հոգեբանի մասին
Մայ 30

Մի քանի ամիս առաջ Մինսկում էի: Անձրեվոտ, մռայլ եղանակներ էին: Կարելի էր նույնիսկ “սեվ” հագնել: Բայց արի ու տես որ “բռնապետ” Լուկաշենկոյի ժողովուրդը, հիմնականում՝ ջահել մասսան, ժպիտն աչքերին ու իրենց նման բաց-վառ գույնի հագուստները հագներին ազատ եվ անկաշկանդ քայլում էին փողոցներով:

Եկա Երեվան: Իհարկե, մի հինգ տարի առաջվանը չի, բայց մեր ջահելները դարձյալ հակված են մուգ գույնի, հաճախ լրիվ սեվ հագուսներ կրելուն: Իմ համար սեվ հագուստը հաճախ թողնում է մռայլության, երեվի անգամ սգի տպավորություն: Չմտածեք, թե ինքս միայն կարմիր-դեղին շորերով եմ դուրս իջնում: Ինքս էլ եմ սեվապաշտ: Ու չեմ հասկանում, թե ինչու:

Այ, երեկ, համալսարանի մոտ մի աղջիկ տեսա- դեղին էր հագել, ու ինչքան էր իրեն սազում: Իսկ կողքին լրիվ սեվ հագած ընկերոջը որ տեսնեիք, կմտածեիք, թե Ցեղասպանության թանգարանում դիսերտացիա գրող ուսանող է:

Չգիտեմ, գուցե ես եմ սեվի հանդեպ շատ զգայուն, բայց սեվ հագուստը, հատկապես երտասարդների վրա, ինձ ներվայնացնելու աստիճան վատ ձեվով ազդում է: Նույնիսկ թվում է, թե սեվ հագած աղջիկը կամ տղեն հեսա-հեսա պիտի արտասվեն…

Սեվ շորն էլ է պետք, բայց ոչ ամենօրյա: Ասենք, քննության գնալիս (եթե համոզված ես, որ լիկվիդ չես ընկնելու): Կամ էլ աղջկա հետ ժամադրության դուրս գալուց:

Գուցե ես սխալվում եմ, հը՞:


Ներկա պահին ստացվել է 20 մեկնաբանություն

  1. Jojoba

    Ակամա հիշեցի, թե ինչպես էր տարիներ առաջ ուսանողական ընկերս ինձ ասում՝ որտեղ մոխրագույն հագուստ, այնտեղ պետք է ինձ՝ [jojoba]-ին փնտրել…

    Ժամանակներն անցել են, սակայն ես մոխրագույնի նկատմամբ դարձյալ նույն վերաբերմունքն ունեմ, ինչպես եւ սեւի: Ներող եղեք, բայց ես արդեն 30 տարի է, որ սեւ գույնի ՄԻԱՅՆ նասկի եմ հագնում՝ անփոփոխ: grin

  2. Քաղաքացի

    Մտահոգ ջան,

    Ճիշտն ասած, ինձ էլ է միշտ այդ հանգամանքը հուզել և շատ եմ մտածել դրա մասին: Ինքս ատում եմ սև հագուստը և իմ շորերից միայն կոշիկներս են, որ սև են: Թեև վերջերս նկատվում է առաջխաղացում երիտասարդների կողմից ավելի վառ գույներ կրելու հարցում, բայց ես կածում եմ որ այդ առաջխաղացումը ևս, այնպես ինչպես սևի կրումը, ունի ստերեոտիպային բնույթ: Պարզաբանեմ, չխորանալով սև հագնելու սկզբնապատճառների մեջ, միանշանակ է այն, որ շատերը սև հագնում են նրա համար, որ դա լայնորեն ընդունված ոճ է և այսպես կոչված “պրիստիժ” է ու սի հագնելը վկայում է իրենց ինչ-ինչ “էլիտարության” մասին: Ու իմ կարծիքով մարդկանցից շատերը հիմա ավելի վառ գույներ են կրում, քանի որ դրանք նույնպես աստիճանաբար դառնում են “էլիտար” և “պրիստիժ” և դա իմ խորին համոզմամբ մեր մոտ ճաշակի և ազատության զարգացման դրսևորում չէ: Իմ կոլեգաներից մեկը այդ երևույթը կոչում է “պլպլախտ”:

    Սակայն, սրտանց համոզված եմ նաև, որ մեր հասարակության մեջ կա նաև մի զանգված, որ ոչ մի կերպ “պլպլախտի” զոհ չի դառնում ու ամեն ինչ անում է այն արմատախիլ անելու համար:

    Խոսքս կարճ կապելու համար ասեմ, որ մենք պիտի փոխվենք մեր մեջից և ոչ թե դրսից, քանի որ կայուն և արդյունավետ փոփոխությունը մեր մեջից է գալիս և մեր միջուկը փոխվելով կփոխի նաև մեր տեսքը: Ու ես հավատում ենք, որ մենք շարունակական և հետևողական ջանքերի միջոցով կարող ենք ներքուստ փոխվել ու նույնիսկ փոխել մեր մտերիմներին ու հարազատներին: Եվ մենք երբեք չպիտի հանձնվենք այդ կարևոր առաքելության մեջ:

  3. Հայարփի

    Չգիտեմ, գուցե շատ եք սեւացնում սեւ հագուստը?
    Ինձ շատերն են ասել, որ բոլոր գույներն էլ ինձ սազում են, այդ թվում նաեւ սեւը: Կարեւորը մարդու դեմքի արտահայտությունը սեւ չլինի: Ժպտերես աղջկան (ինձ նման!) սեւ հագուստը վախենալու չի:

  4. Քաղաքացի

    Իրականում ես կարծում եմ, որ այստեղ սև հագուստի սազել կամ չսազելը այսքան էլ կապ չունի, հարգելինե՛րս: Շատերը սև հագուստ կրելը կապում են մեր «տխուր ու դժբախտ» լինելու հետ: Միգուցե դա այդպես էլ կա, բայց բերել նման պատճառաբանություն առանց հետեւությունների` հավասարազոր է ոչինչ չասելու:

    Ըստ Ֆրոյդի, հասուն տարիքում մարդկանց մոտ ի հայտ եկող հոգեկան շեղումները սովորոբար պայմանավորված են լինում փոքր տարիքում տեղի ունեցած որոշ երևույթների հետ, և այդ խանգարումները բուժելու համար նախ պետք է վեր հանել մանկության ժամանակ տեղի ունեցած որոշ իրադարձություններ և իմաստավորել դրանք : Դա այսպես կոչված Ֆրոյդի փսիխոանալիզն է: Սակայն, իմ ծանոթ հոգեբաններից մեկն ինձ ասել է, որ եթե մենք խորանանք դրանք վեր հանելու մեջ, ապա կարող ենք պարզապես անտեղի ժամանակ վատնել: Նա առաջարկում է պարզապես սահմանել առկա խնդիրը և փորձել լուծել այն:

    Իհարկե, ես բոլորովին նկատի չունեմ, թե պետք է մոռանալ անցյալը: Այն պետք է հիշել և դասեր քաղել, բայց ոչ թե, խճճվելով պատճառահետևանքային կապերի մեջ, հեռանալ հնարավոր լուծումներից: Թողնել գլխավորը և ֆիքսվել մանրամասնությունների վրա: Հետևաբար, նորից ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ մեզնից շատերը հիմա սև են հագնում պարզապես ստերեոտիպերից ելնելով` անկախ նրանից, թե այդ ստերեոտիպերն ինչպես և որտեղից են առաջացել: Եվ մեր խնդիրն այս փուլում, կարծում եմ, որ պետք է լինի այդ ստերեոտիպերի դեմ պայքարելը:

    Ես անձամբ կարծում եմ, որ սև հագուստ կրելու ստերեոտիպն ընդամենը ավելի համընդհանուր ստերեոտիպի ընդամենը մի ելևէջն է: Այդ համընդհանուր ստերեոտիպը ես իմ նախորդ գրառումում անվանել եմ «պլպլախտ»: Եվ պետք է այդ համընդհանուր մարտահրավերը դիմագրավենք: Չնայած կարելի է նաև սկսել մի ճյուղից և հետո տարածել ամբող բնի վրա:

    Եկեք այս թեման չփակենք և ավելի հանգամանալից քննարկում ծավալենք:

    Կսպասեմ նոր գրառումների…

  5. ՎաՎա

    Սեվ գույնը խորհրդանշում է անվստահությո՛ւն, կյանքից կտրված լինելը և ասում են, թե սև գույնի հագուստ կրողներն իրենք իրենց նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն, սակայն ինչ վերաբերվում է ՀԱՅերին , կամ հայ երիտասարդությանը, ապա բոլորովին էլ չի կարելի այդպիսի գնահատական տալ:

    Ես ինքս էլ ճանաչում եմ անձանց, ովքեր ուղղակի չեն կարող հագուստ կրել, առանց դրանց մեջ սև գույնի առկայության: Իմ կարծիքով ամեն մարդ էլ ունի իր պատճառները սև հագուստ կրելու կամ չկրելու համար: Համենայն դեպս, ես ել չեմ սիրում հաճախակի հանդիպող «սևամոլներին»՝ ինչքան էլ որ դա նրանց սազի… Այստեղ են ասում, որ ճաշակին ընկեր չկա… Սակայն ինչքան ուզում ես ստիպիր, կամ ուղղակի խորհուրդ տուր, հագնողը մեկ է հագնելու է…

  6. Sirushik

    Չեմ կարող համաձայնվել Ձեր այն խոսքերի հետ, որ սեւ հագուստը սիմվոլիզացնում է անվստահություն եւ բացասական այլ հուզեր: Շատ ավելի կարեւոր եմ համարում, թե ինչ միջավայրում ինչ ոճի հագուստ է կրում մարդը, եւ որ ամենից կարեւորն եմ համարում, այն է, թե ինչքանով է այդ հագուստը համընկնում մարդու ներքնաշխարհի հետ:

    Եթե սեւ հագուստով դիմացիդ անձը հաճելիորեն ժպտալով է դիմավորում քեզ, այն էլ՝ կարմիր վարդերով փունջը ձեռքին, ապա չեմ կարծում, որ նման տեսարանը կողքից դիտողի համար կարող է տհաճ լինել…

    Ես ինքս, ինչպես նշեց նախորդ գրառումը կատարողը, սեւ գույնի շորեր շատ եմ սիրում, սակայն ինձ ճանաչողները դժվար թե ինձ սեւամոլ անվանեն:

  7. F5-admin

    Հայեր, էնքան ասեցիք՝ սեւամոլ, կողքից մեկը կարդա, կիմանա թե նեգրոմանների մասին է խոսքը, ովքեր լսում են միայն միայն Աֆրիկ Սայմոն, ուտում բանան, նախընտրում փղի կնճիթի մոժոժ եւ կիրակի օրերն էլ երեխեքին դասի ուղարկում (ինչ է թե երեխեքն էլ են նեգր)

    smile

    Իսկ եթե լրջանանք, ապա ես էլ եմ կարծում, որ կարեւորն այն է, որ մարդու հոգին սեւ չլինի: Թե չէ, սեւը շատ էլ նորմալ հագուստի գույն է: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե լավ սպիտակ շորեր հագած ուսանողը գնա դասի. մինչեւ տեղ հասնի, էդ սպիտակը կդառնա մոխրագույն, իսկ տուն վերադառնալիս՝ արդեն մոտ սեւին: Այնպես որ սեւ գույնի հագուստի առավելություններից մեկն էլ այն է, որ ուշ է կեղտոտվում (կամ էլ կեղտոտված լինելն ուշ է նկատվում):

    Կարծում եմ, գույնի ընտրությունը կախված է նաեւ եղանակից: Դե, արեւոտ շոգ օրերին միայն թշնամուդ կարող ես սեւ վերնաշապիկ հագցնել (էն էլ սինթետիկայից): Նման վերնաշապիկով մարդկանց վերնաշապիկի վրայից ամռանը, կներեք աբսուրդ արտահայտությանս համար, ինչ-որ դագաղին նմանվող հոտ եմ զգում…

  8. Քաղաքացի

    Ժողովուրդ ջան, մի առաջարկ ունեմ:

    Եկեք մենք մեր օրինակով խոսենք սև հագուստի մասին:

    Օրինակ ես չեմ սիրում սև հագուստ ու կարծում եմ, որ հիմնականում այն պատճառով, որ շատերն են դա սիրում: Մեկ էլ ինչ ուզում եք ասեք, սև շորի ու սև հոգու իրար հետ կապ չունենալու մասին, միևնույնն է, եթե շատ ուրախ մարդ էլ լինես ու ամեն օր սև հագնես, ապա շուտով կտխրես և հակառակը:

    Կասեք օրինակ դուք սիրում եք սև, թե ոչ և երկու դեպքում էլ խնդրում եմ ասեք ինչու: Նաև շատ եմ խնդրում, որ պարզապես պատասխանելու կամ հարցը փակված համարելու համար չպատասխանեք, այլ լինեք անկեղծ և ձեր պատասխանը կառուցեք ձեր ներքինի վրա:

  9. Հայարփի

    Նախընտրում եմ դեղին եւ կարմիր գույնի շրջազգեստներ, եւ հատկապես նույն գույնի կոշիկներ կրել: Չեմ խոսափում նաեւ մուգ գույնի շորերից, հատկապես մուգ կանաչը, եւ, բնականաբար, “որպես իսկական հայուհի”, առանձնահատուկ “հանդիսավորություն” եմ տեսնում սեւ հագուստի մեջ:

    “Գժվելու” աստիճան սիրում եմ դեղին կեպի կրելը: Դա ինձ ինչ որ մի տեղ նաեւ ստիպում է թաքցնել ներքին թախիծս կամ այլայլվածությունս, եթե տվյալ պահին այդպիսի մտքերով եմ տարված:

  10. Քո հետքերով

    Հագուստի սև ու կարմրադեղնականաչավուն երանգները կարծում եմ էական նշանակություն չունեցող երևույթներ են, և ընդհանրապես, հագուստն ինքը հպանցիկ երևույթ է, կարևորը, մարդու գործողությունները սև չլինեն: smile

  11. Մարիաննա

    «Հագուստի սև ու կարմրադեղնականաչավուն երանգները կարծում եմ էական նշանակություն չունեցող երևույթներ են, և ընդհանրապես, հագուստն ինքը հպանցիկ երևույթ է, կարևորը, մարդու գործողությունները սև չլինեն: smile»

    Ձեզ հետ լիովին համաձայն եմ…

    Ի դեպ, Հայարփի, ես էլ եմ նախընտրում դեղին եւ կարմիր գույնի շրջազգեստներ, եւ հատկապես նույն գույնի կոշիկներ կրել: smile Եւ, ընդհանրապես, տանել չեմ կարողանում մռայլ եւ մուգ գույները: Այդ մուգ գույները միանգամից վատ ազդեցություն են թողնում իմ տրամադրության վրա:

  12. Anka

    Արդեն երեք տարի է ինչ բնակվում եվ աշխատում եմ ՌԴ մայրաքաղաքում, եւ ինչքան ավել է ձգվում իմ անվերջանալի գործուղումը, այնքան ավելի եմ սկսում պաշտել այդ քաղաքի բնակչությանը… Չկարծեք, թե ռուս ազգն ինչ-որ արժանիք է ձեռք բերել իմ աչքերում, պարզապես ավելի ու ավելի եմ հիանում նրանց միգուցէ եւ երբեմն գռեհիկ ու անբարո, բայց հիմնականում ճաշակով եւ էլեգանտ հագ ու կապով:

    Առավոտյան ինքս էլ միշտ փորձում եմ պահարանիցս գտնել ու հայելու առաջ ինձ զարդարել անընդհատ թարմացվող գործնական կոստյումներով ու դասական կիսաշրջազգեստներով, բայց արի ու տես, որ չնայած մոդայիկ հագուստով, այնուամենայնիվ տարբերվում եմ այդ ազգի ներկայացուցիչներից: Վերջերս փորձեցի վերլուծել պատճառը, ինքս ինձ համեմատության մեջ դրեցի գործընկերներիս հետ՝ չմոռանալով նաեւ նրանցից կարծիք հարցնելը:

    Ահա թե ինչ պարզվեց. հագուստի ընտրության հարցում հայերն առաջնորդվում են «պապական համեստությամբ» եւ «բա ի՞նչ կասեն ուրիշները» գաղափարախոսությամբ: Ահա այստեղ է, որ հաղթանակում է մեծն Սեվը՝ որպես բարոյականության մարմնավորում՝ ըստ հայերի պատկերացման: Եվ որ ամենակարեվորն է՝ համեստություն եւ մինիմալիզմ աքսեսուարների ընտրության հարցում:

    Ու կարեւոր չէ այն փաստը, որ մեր ֆիրմայի «դրես քոդի» համաձայն իրավունք չունեմ կրել սեւից, մոխրագույնից, դարչնագույնից ու մուգ կապույտից բացի որեւէ այլ գույն: Իմ գործընկերներն էլ են պարտավորվում կրել ճիշտ նույն գույները, բայց մի տարբերությամբ՝ նրանք այդ ամենը զուգորդում են պայծառ մի բանով, լինի դա վերնաշապիկ թե պարզապես աքսեսուար: Ինքս բավական երկար ժամանակ խուսափում էի այնպիսի պայծառ գույներից, ինչպիսիք են, օրինակ, վարդագույնը կամ նարնջագույնը: Հիմա արդեն լավ դաստիարակվել եմ իմ ռուս բարեկամների կողմից, եւ զարմանքով նկատում եմ, որ մեր միջի տարբերությունը կամաց-կամաց փոքրանում է:
    Ոգեւորված հագուստային իմ հաղթանակով մտա խանութ, եւ մի քանի պայծառ վերնաշապիկ էլ գնեցի եղբորս համար. նվերս, ցավոք սրտի, օվացիաներով չընդունվեց…

    Դա երկու տարի առաջ էր… Իսկ այս ամառ արդեն, հերթական արձակուրդս Երեւանում անցկացնելու իմ փորձն ինձ պարզապես երջանկացրեց՝ հայ տղաները հագնում են վարդագույն վերնաշապիկներ, էլ չեմ ասում մնացած պայծառությունը, ինչին ես մեծ զարմանքով ականատես եղա: Եվ անգամ հաշվի չառնելով սեւ տաբատներն ու դեմքի «սեւ արտահայտությունը», հայ տղաների հաշվով ես մե՜ծ հույսեր ունեմ:

  13. Jojoba

    հայ տղաները հագնում են վարդագույն վերնաշապիկներ

    Եվ անգամ հաշվի չառնելով սեւ տաբատներն ու դեմքի «սեւ արտահայտությունը», հայ տղաների հաշվով ես մե՜ծ հույսեր ունեմ:

    Չհասկացա, սեւ ցանցավոր, մի 2 ռազմեր փոքր մայկա-ֆուտբոլկաներ /որոնց տակից անշուշտ պետք է երեւան բիցեպսների մնացորդները/ կրելն արդեն օրենքով արգելվե՞լ է:

    Սա իհարկե կիսակատակ… Կասկածողը կարող է դուրս գալ մի քանի ժամ ճեմելու Օպերա-Հյուսիսային փողոտա կամ Օղակաձեւ այգու մայրուղով:

    Անկա, իհարկե, փոփոխություններն ակնառու են, եւ միգուցե ավելի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ. Հիմա արդեն դժվար հանդիպես գունավոր թանկարժեք կիսագուլպաներով, ատլասից կամ բեմական վարագույրի մատերիալից «Բուրդա» ամսագրի լակելներով մորքուրի կողմից կարված «վեչերների» շորերով տանը մնացած աղջիկներին ամառվա 38-40 շոգին (այգի կամ փողոց դուրս եկած).

    Ցավում եմ, բայց սա իրոք իրականություն էր մի 7-10 տարի առաջ: Ես համեստորեն լռեցի կոսմետիկայի առատության մասին, որը 1-2 ժամի արեւ տակ մնալուց հետո վերածվում էր ամորֆ մասսայի հենց դեմքի վրա /թուրքական կամ պսեւդոֆրանսիական տոնալ կրեմներն նախատեսված չէին հայաստանյան շոգին էպիլյացիայի հետեւանքները թաքցնելու համար/.

    Որպես բացասական հետեւանք կարելի է նշել, որ տաքսի քշելը մի քանի անգամ բարդացել է… Հերիք չէ, որ 2-3 ժամ տաքացած մեքենայի մեջ գտնվելուց ուղեղդ սկսում է ընդարձակվել, դեռ ամեն մի խաչմերուկում դիմացովդ աջ ու ձախ են վազում կարճ մինիներով ուսանողուհիներ, եւ որ ցավալին է, երբեմն «ոչ այնքան» ուսանողուհիներ:

    Կատակը-կատակ, բայց երեւանյան փողոցներն սկսել են չտարբերվել համաշխարհային էրոտիկ-վիզուալ ինդուստրիայի մայրաքաղաքներից` հերթականությամբ չնշելու համար ՌԴ-ից առանձնացնենք միայն Յակուտիան, գումարած բելոռուսիան եւ հատկապե՜ս Ուկրաինան: Մի կողմ թողնենք, որ որակյալ մատերիալի բացակայությունն աչք է զարկում, բայց դե ոչ ոք չի կարող պնդել, որ առաջընթաց չկա ...

  14. Anka

    ...գունավոր թանկարժեք կիսագուլպաներով, ատլասից կամ բեմական վարագույրի մատերիալից «Բուրդա» ամսագրի լակելներով մորքուրի կողմից կարված «վեչերների» շորերով տանը մնացած աղջիկներ ...

    Իրականում այդ ամենն այնքան էլ հին ու մոռացված իրականություն չէ: Ընդամենը մի քանի տարի է անցել ուսանողական տարիներիցս, երբ տարակուսանքով էի նայում կուրսեցիներիս ու փորձում էի հասկանալ, թե ինչ կարիք կա դասի գալ տասնմեկ սանտիմետրանոց «շպիլկա կաբլուկներով», մինչեւ կոճերը հասնող «վեչեՌնի» զգեստով եւ առավել եւս օպտիմալացման պայծառ օրինակ հանդիսացող պայուսակներով, որտեղ մեկ հատ գրիչից ու էժանագին մեկ միլիգրամանոց փորձանմուշային օծանելիքից բացի ոչինչ չէր տեղավորվում: Իսկ ես… իմ լայնարձակ տաբատներով, «կրասովկեքով» ու ինձանից մեծ ուսապարկերով հավանաբար, իհարկե, ներեցեք, բոմժի տպավորություն էի թողնում այդ «երանելի նազանիության» ստվերում:

    Սկզբում ջղայնանում էի մտերիմ դասընկերուհիներիս վրա, թե՝ դուք չեք հոգնո՞ւմ ողջ օրը բարձրակրունկների վրա մի լսարանից մյուսը վազելուց: Հետո էլ մի օր փորձեցի ինձ նրանց տեղը դնել, ու շատ ամաչեցի հայ դաժան իրականությունից: Ախր նրանց ի՞նչ մեղադրես. ցանկացած քիչ թե շատ իրեն «կանացի» համարող աղջկա սիրտն էլ կհալի ամեն տեսակ փայլուն մայլուն քարիկներով ու Հերիքնազ տատիկի կողմից հենց նոր կարած «Դոլչե ընդ գաբանա» պիտակով հագուստից, որը այդպես ողողում է մալաթիաներն ու հրազդանները… Հա, առան, հիմա էլ հարց համար երկու՝ որտե՞ղ հագնեն. չկան ակումբներ, ժամանցի հետաքրքիր վայրեր: Մնում է օպերան (վայ, սա մի այլ պատմություն է՝ գյուղամեջը, ինչպես այն կոչում էր մեր մի շատ սիրելի դասախոս), Կարապի լիճն ու համալսարանը, ու դեռ ավելի դաժան՝ դպրոցը…

    Իսկ ինչ վերաբերում է հագուստի մատերիալին ու որակին… մի փոքր դժվար ու ցավոտ հարց, որին բախվել եմ, ու հիմա էլ բախվում եմ ամեն անգամ Երեւան գալուց: Է, ի՞նչ կարող են անել հայերը, եթե Հայաստան մուտք չի գործում որակյալ հագուստ: Սադախլուն հանդիսանում է հայ հասարակության ճաշակ թելադրողը, իսկ Թուրքիան՝ մեր Միլանն ու Փարիզը… Որակի «ո» տառն ու ռաբիզ գունային երանգավորումը այն միակ ընտրանին է, որ առաջարկվում է սովետական տարիներից այդպես էլ նորաձևությունից անտեղյակ մնացած հայությանը: Իսկ օրեցօր սնկերի նման աճող տեռանովաներն ու ինսիտիները առաջարկում են մի քանի տարի առաջ միգուցէ եւ նորաձև եղած այն հագուստը, որ նորմալ երկրում կարելի էր գնել խանութում առաջարկված գնից տաս անգամ էժան…

    Կարճ ասած, մեղադրելը իր հերթին, բայց դե ժխտել մեր դաժան իրականության թողած հետքերը ավելին քան անիմաստ է, քանի որ յուրաքանչյուրս էլ այդ իրականության զոհերն ենք…

  15. F5-admin

    Անկա, բարով եկար մեր կայք: Ուրախ եմ, որ քաղաքականությունը քեզ չի հետաքրքրում: Նաեւ շնորհակալություն մոսկովյան կյանքիդ որոշ կողմերը ներկայացնելու համար…

    Երեւանաբանակ աղջիկների ու կանանց հագուստն, ինչ խոսք, որ փոխվել է, ու փոխվում է օր-օրի: Ու, ըստ իս՝ դեպի լավն է փոխվում: Մնում է միայն մի քիչ կրթվածության ու ընդհանուր զարգացվածության աստիճանն էլ բարձրանա, որ մի քանի բառ զրուցելուց հասկանաս, որ դիմացդ հարգում եւ հասկանում է իր ուղեղի աշխատանքը:

    Ի միջի այլոց, ասածներս, ավել մեծ մասշտաբներով, վերաբերվում են մեր քաղաքի տղերքին նույնպես:

  16. Jojoba

    Իսկ ինչ վերաբերում է հագուստի մատերիալին ու որակին… մի փոքր դժվար ու ցավոտ հարց, որին բախվել եմ, ու հիմա էլ բախվում եմ ամեն անգամ Երեւան գալուց:

    Լավ, говори-говори, да не заговаривайся. Եթե մերն սադախլուն ու թուրքիան է, ապա ձերն մենակ Չերկիզովսկին էր, որն էլ քո բախտից նախորդ ամսվա 29-ին արդեն փակել են /եթե տեղյակ չես/, ու փակելով քաղաքի իշխանություններն իրենց կանգնեցրել են սոցիալական բունտի եզրին /որոշակի տվյալներով 100 000-ից մինչեւ 1մլն մարդ (հիմնականում ոչ տեղացի) մնացել են առանց աշխատանքի, առանց գործի եվ առանց իրենց ապրանքի/.

    Այնպես որ 2 անգամ մտածեցի, նոր որոշում կայացրու ... ստեղի առեւտրականներին հարստացնես, թե էն հույսով գնաս, որ շուտով բացվելու է ...

    դասի գալ տասնմեկ սանտիմետրանոց «շպիլկա կաբլուկներով», մինչեւ կոճերը հասնող «վեչեՌնի» զգեստով

    չգիտեմ որ բուհն ես դու ավարտել, բայց մայր բուհի հաշվով կարող եմ հավաստել, որ դա իրականությունն էր դեռեւ մի քանի տարի առաջ.

  17. Anka

    Անկա, բարով եկար մեր կայք: Ուրախ եմ, որ քաղաքականությունը քեզ չի հետաքրքրում: Նաեւ շնորհակալություն մոսկովյան կյանքիդ որոշ կողմերը ներկայացնելու համար…

    Հարգելի Ադմին, շատ շնորհակալ եմ ողջույնի խոսքի համար. Կցանկանայի նշել, որ խոսակցության թեման իմ համար այնքանով էական չէ, որքան կարեվոր է նրա արդիականությունն ու նշանակալիությունը.
    Կոնկրետ այս թեման ինձ համար արժեքավոր է, քանի որ հայ երիտասարդության դեմքը Հայաստան կոչվող փոքրիկ երկրի այցեքարտն է, ու այն “տպագրելը” սեվ և գունատ թղթի վրա, պարզապես աննպատակահարմար է տարբեր նկատառումներով, ներառյալ քաղաքական ու միջմշակութային…
    Բայց դե կարծում եմ, որ սա միակ թեման չէ, որ քննարկման կարիք ունի smile)))

  18. Anka

    Jojoba

    Չերկիզովյան շուկայի փակվելն իմ բախտի հետ բարեբախտաբար ոչ մի առնչություն ունենալ չի կարող, քանի որ անձամբ նրա մոտով անցել եմ մեծ արագությամբ՝ գործուղման շտապելիս միայն. Հետևաբար լավ է դա ինձ համար թե ոչ, հավանաբար այդ հարցն այդպես էլ կմնա անպատասխան…
    Իսկ հայ սադախլուական առևտրականներին հարստացնելու գաղափարը փոքր ինչ մոլորություն էր...վերջին հաշվով, հարստանում ՝ ոչ թե հայը, այլ թուրքը կամ վրացին. Այնպես որ կաշխատեմ իմ պահարանը ավելացնել գուցէ և քչաքանակ, բայց գոնե իր գինն արժանապատվորեն կրող հագուստով.

    Չերկիզովյան շուկան փակելու գաղափարն իրականում գոյություն ուներ և արծարծվում էր բավական վաղուց. Խնդիրն այստեղ բոլորովին էլ այն 6000 կոնտեյներ կոնտրաբանդ ապրանքը չէր, որն էլ պատճառ հանդիսացավ դատական որոշման համար, այլ պարզ պայքարն էր ռեզինե մոսկվան անընդհատ գրոհող օտարազգիների դեմ. Իսկ շուկայի կարևորությունը ես չէ որ պետք է նշեմ. Ռուսաստանը բնակեցվում է ոչ միայն մոսկվայով կամ ռուբլեվկայով, այլ նաև միջինից շաաատ ավելի ցածր մակարդակի վրա գտնվող մարդկանցով, ովքեր ապրում են գրեթե գյուղական պայմաններում...ու դժվար թե նրանց հետաքրքրեր հագուստի որակն ու Ջորջիոի ճաշակը. Ահա այդ մարդկանց համար շուկան պարզապես փրկություն էր, քանի որ նրա միջոցով էին հագնվում ռուսաստանի բնակչության 45-ից 55 տոկոսը…
    ինչ վերաբերվում է հենց մոսկվացիներին, ապա նրանք ունեն այն, ինչ երևանցիները դեռ չեն ունենա բավականին երկար ժամանակ. Խոսքս ամենասովորական առևտրի կենտրոնների, կամ “տառգովի ցենտրերի” մասին է, որոնցում իրենց խանութներն են բացում եվրոպայի առաջատար նորաձևության տները. և ոչ թե մալաթիայի տոնավաճառից բոլորովին ոչ մի բանով չտարբերվող և անպիտակ հագուստներ ներկայացնող երևանյան միակ այդպիսի կենտրոնը (ի դեպ մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի հիմնադրի հավանաբար ամենաչհաջողված նախագիծն էր… գովազդից կխուսափեմ)…
    Բացի դրանից, ոչ միայն մոսկովյան, այլ իմ ճանաչաց ցանկացած եվրոպական խանութները ժամանակ առ ժամանակ միջին հնարավորությունների տեր բնակչությանը ընձեռում են մեծ հնարավորություն՝ գնել հագուստ մեծ զեղչերով…
    Այ սա, հավանաբար արդեն ուրիշ թեմա է, որը միգուցէ ինչ որ չափով առնչվում է քննարկվող թեմայի հետ. ԶԵՂՉԵՐ..մի բան, որ այդպես էլ չի գիտակցվում իր լիարժեք իմաստով հայ հասարակության...կներեք, ավելի ճիշտ հայ “խանութպանների” կողմից. քանի որ զեղչը ոչ թե նախորդ գնի տակ ավելի բարձր գին գրելն ու ջնջելն է, այլ ապրանքի գինը իսկապես մինչև 90% զեղչելը. Հետևաբար մարդիկ կարողանում են ունենալ որակ և գին համակցությունը, և չհագնվել այնպես, ինչպես…
    Լավ, փորձեմ մի հարցի էլ անդրադառնալ, և հավանաբար ավարտել իմ այս վրդովված տեքստը …
    Ավարտել եմ մի միջպետական համալսարան, որը ներկայումս համարվում է առաջինը մասնավոր համալսարանների թվում, և թոփ մենեջմենթի օղակներով է ապահովում հայաստանյան առաջատար ձեռնարկությունները. Հետևաբար խոսք գնալ չի կարող ուսանողության մակարդակի կամ զարգացվածության աստիճանի վերաբերյալ. Հարցն այստեղ միայն և միայն տնտեսական և մշակութային խնդրի առկայությունն է, առաջինը առաջարկի, երկրորդն էլ պահանջարկի բացակայության առումներով…

  19. Jojoba

    Ավարտել եմ մի միջպետական համալսարան, որը ներկայումս համարվում է առաջինը մասնավոր համալսարանների թվում, և թոփ մենեջմենթի օղակներով է ապահովում հայաստանյան առաջատար ձեռնարկությունները.

    էսքան երկար գրելու տեղակ ավելի հեշտ չէր կոնկրետացնել անվանումը՞....  թե չէ էն տանը մնացած աղջկան գովերգելու նման ստացվեծ՝ կես ժամ գովացիր փոխանակ մեկ անգամ ցույց տաս.

    Լրիվ համաձայն եմ քո հետ, որ դուք գերազանցիկ եք եղել, քանի որ օգտագործելով 10-20 բառ /նկատի ունեմ համալսարանի նկարագրության վրա/ - միաժամանակ ոչինչ չասեցիր /քեզնից ոչ միայն թոփ մենեջեր, այլ գրագետ խոսացող դեպուտատ էլ կստացվեր/

    ---
    Հուսով եմ հումուրի զգացումը չի դավաճանում քեզ grin

  20. Jojoba

    Չերկիզովյան շուկան փակելու գաղափարն իրականում գոյություն ուներ և արծարծվում էր բավական վաղուց. Խնդիրն այստեղ բոլորովին էլ այն 6000 կոնտեյներ կոնտրաբանդ ապրանքը չէր, որն էլ պատճառ հանդիսացավ դատական որոշման համար, այլ պարզ պայքարն էր ռեզինե մոսկվան անընդհատ գրոհող օտարազգիների դեմ. Իսկ շուկայի կարևորությունը ես չէ որ պետք է նշեմ. Ռուսաստանը բնակեցվում է ոչ միայն մոսկվայով կամ ռուբլեվկայով, այլ նաև միջինից շաաատ ավելի ցածր մակարդակի վրա գտնվող մարդկանցով, ովքեր ապրում են գրեթե գյուղական պայմաններում...ու դժվար թե նրանց հետաքրքրեր հագուստի որակն ու Ջորջիոի ճաշակը. Ահա այդ մարդկանց համար շուկան պարզապես փրկություն էր, քանի որ նրա միջոցով էին հագնվում ռուսաստանի բնակչության 45-ից 55 տոկոսը…

    Դե չերկիզովսկու փակումն մի քիչ այլ պատճառ ուներ ...եվ գրոհող օտարազգիներին ընդհանրապես չի վերաբերում. Ուղղակի բանալ «Պերեդել վլաստի եվ դենեգ», իզուր չէր, որ Իսմայիլովը մի քանի ամիս առաջ վաճառեց իմ փայաբաժինը. Ստափ վիճակում դու դժվար պատկերասնես թե ինչ գումարների մասին կարող է խոսքը գնալ ...

    Տատերտ նավթային գենելարներից ոչ փակաս փողերի հետ են խախում ...

    Ինչ վերաբերում ապրանքի որակին, ապա ստիպված եմ քեզ հիասթափեցնել. Զերկիզ-ում ոչ միայն անորակ ապրանք կարելի է հանդիպել, որն ի դեպ դժվար չէ հանդիպել եվ եվրոպական խանութներում եվ քո իսկ նշած «առևտրի կենտրոններ»-ում, ուր, ի գիտություն, տեղեկայված են 90-ական թվականների չելնոկների բուտիկները եվ ոչ թե «եվրոպայի առաջատար նորաձևության տները», ինչպես դու ես նշում.

    Վերջապես ինչպես կարելի է կարծիք կազմել մի շուկայի «որակի» մասին, որի կողքով ինչպես դու ինքդ նշեցիր անցել ես «մեծ արագությամբ՝ գործուղման շտապելիս միայն».

    Կամ «եվրոպայի առաջատար նորաձևության տներ»-ի մասին, որտեղից ինքդ ենթադրաբար երբեք ապրանք չես գնել.

    --------
    Այ վերջում ուզում եմ ներողություն խնդրել իմ կպնողական տոնի համար. Պատճառն այս նախադասությունն էր.

    Ահա այդ մարդկանց համար շուկան պարզապես փրկություն էր, քանի որ նրա միջոցով էին հագնվում ռուսաստանի բնակչության 45-ից 55 տոկոսը…

    Չգիտեմ դու ինքդ ոնց, բայց հայաստանյան բնակչության 70-80 տոկոսն օգտվում է շուկաներից, եվ դրանում ոչ մի ցավալի բան չեմ տեսնում, քանի որ շուկա դա դեռ չի նշանակում - «պոմոյկա».

    Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա ուղղակի կամ անուղղակի, նմանատիպ շուկաներից, կամ չելնոկների ապրանքից օգտվում են 90 տոկոսից ոչ պակաս.

    Մի խաբիր քեզ գնելով ապրանք մոդայիկ կամ ռեսպեկտաբելնի բուտիկից. Հավատա 10 տարի մոսկվայում տաքսու վարորդ աշխատած մարդը գիտի ինչ է ասում.

    ----

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org