Ի՞նչ հոդվածներ են խախտվել եւ խախտվելու են 19-ին «Ժառանգությունը» արձանագրում է
Փետ 01

Կարծում եմ, Ձեզ հետաքրքիր կլինի, թե ի՞նչ հարցումներ են առաջադրում մեր կայքերը:

Եվ այսպես, սկսենք հենց F5 blog-ից (տե՛ս աջ սյունակը)
Ընտրություններ-2008. Ո՞ւմ եք տալու Ձեր ձայնը

Այժմ եկեք տեսնենք, թե ի՞նչ է կատարվում այլ կայքերում (01.02.08, 23:50-ի դրությամբ):

a1plus.am | Հետեւում եք արդյո՞ք հեռուստաքարոզարշավին (պատասխաններ՝ Այո, Ոչ, Մասամբ), հնարավոր չէ քվեարկել՝ տեխնիկական պատճառներից ելնելով:
panorama.am | Իսկ ո՞ր նախընտրական արշավը կհամարեք որպես ամենայուրահատուկ Քվեարկողներ`անհայտ (պատասխաններ. Ամենամեղայականովը՝ 43%, Ամենամեղադրողը՝ 10%, Ամենահայհոյականը՝ 10%, Ամենամիտինգայինը՝ 36%):
persons.am | ՀՀ Նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների ինտերնետային քվեարկություն ընդհանուր քվեների քանակը՝ 3176 (պատասխաններ.  Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ` 1543/48.6%, Ա.Գեղամյան` 512/16.1%, Ս.Սարգսյան` 385/12.1%, Վահան Հովհաննիսյան` 306/9.6% ... ):
echannel.am | Ի՞նչն է կարեւոր նախընտրական քարոզարշավում - ձայների թիվը`150 (պատասխաններ. Ֆինանսական ռեսուրսներ` 26/17%, Կարգախոսը` 6/4%, Նախընտրական ծրագիրը` 12/8%, Հանդիպումները քաղաքացիների հետ` 14 /9%, Աշխատանքը ԶԼՄ-ների հետ`27/18%):
expert.am | Եթե ՀՀ Նախագահի առաջիկա ընտրությունների 2-րդ փուլ անցնեն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու Լեւոն ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ո՞ւմ օգտին կքվեարկեք 2-րդ փուլում։ ակտիվացված է՝ 2007-10-28 06:47:15, Քվեարկել են 14768 հոգի (պատասխաններ. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻ` 8319 /56%, Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` 5569/37%, դժվարանում եմ պատասխանել` 880/5%)
akumb.am/showthread.php?t=12025 | Նախագահական ընտրություններ - 2008 Ո՞ւմ եք ընտրում - Քվեարկողներ` 95 (պատասխաններ. Լեւոն Տեր-Պետրոսյան` 36/37.9%, Վազգեն Մանուկյան` 17/17.9%, Դեռ չեմ կողմնորոշվել` 14/14.7%, Սերժ Սարգսյան` 12 / 12.6%):
forum.openarmenia.com/index.php?showtopic=19164 | ՈՒմ կցանկանայիք տեսնել Հայաստանի Նախագահ - Քվեարկողներ` 62 (պատասխաններ. Լեւոն Տեր-Պետրոսյան` 23/37.1%, Սերժ Սարգսյան` 20/32.3%, Հովհաննեսյան Վահան` 10/16.1%, Վազգեն Մանուկյան` 8 /12.9% ...):
media.am | Մասնակցելու՞ եք 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին: Քվեարկողներ`անհայտ (պատասխաններ. Այո` 66%, Ոչ` 16%, Դժվարանում եմ պատասխանել` 18%):

Հարցումներ չեն տեղադրվել (սակայն ցանկալի կլիներ տեսնել) հետեւյալ կայքերում՝ panarmenian.net, hetq.am, lragir.am, azg.am, mitq.org, iravunk.am, armenpress.am, new.aravot.am…

Որոշ կայքերում (օրինակ՝ hayastan.com-ի եւ jigyarov.net-ի ֆորումներ) հարցումներ կան, սակայն քվերակողների թիվը չի անցնում 20-30-ից, ուստի եւ նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ արդյունքներին:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


Ներկա պահին ստացվել է 6 մեկնաբանություն

  1. Jojoba

    Բրավո ադմին, շատ հետաքրքիր հետազոտություն էր:

    Տեսնես ինչո՞ւ մնացած թեկնածուները իրենց սայթի վրա չեն տեղադրում նման հարցումներ:

    Բոլորը միաբերան գոռում են, որ չեն հավատում սուտիբեկյանին կամ գելապին, միգուցե հավատային իրենց սայթերի հարցումների՞ն: Թե՞ դա էլ կարող են կեղծել Լեւոնի պիարշիկները կամ Սերժի կողմնակիցները:

    Ի միջի այլոց, մի հատ ել հարցում կա Արթուր Բաղդաս.-ի սայթի վրա, բայց նորմալ չի աշխատում:

    Եվս մեկը կա - SMS հարցում - http://iravunk.com/statistica/voting.php/ ինչպես միշտ եվս թերի (Ռոստամյանն էլ կա այնտեղ):

  2. F5-admin

    Շնորհակալություն, հարգելի Jojoba:

    Ինձ թվում է, դու էլ չես հավատում Ադիբեկյանին, եթե իրեն անվանում ես սուտիբեկյան smile

    Հարցնում ես, թե ինչո՞ւ չեն տեղադրվում հարցումներ: Հնարավոր պատասխաններն են.
    1. Չեն կարող (նկատի ունեմ, իրենց սկրիպտ-ը չունի այդ հնարավորությունը կամ ունի, սակայն վեբվարպետը չի կարող, կամ էլ, որը ամենաանհավանականն է ըստ իս, վեբվարպետ չունեն)
    2. Չեն ուզում, կամ՝ լուրջ չեն վերաբերվում, կամ էլ վախենում են հնարավոր պատասխաններից:

    Ինչ վերաբերվում է f5blog-ի հարցմանը, ցանկանում եմ տեղյակ պահել, որ մեզ մոտ ամեն ինչ փորձել ենք անել «մակարդակով»: Մեր հարցման ամենամեծ առավելությունն այն է, որ մեկ IP հասցեից կարելի է քվեարկել միայն 1 անգամ, իսկ սա նշանակում է, որ այս գրառումը կատարելու պահին f5blog-ում քվեարկել են 125 տարբեր IP հասցեներից, իմա՝ 125 տարբեր մարդիկ (unique users): Այս իմաստով մի քիչ տարակուսելի է persons.am-ի հարցումը, որտեղ ամեն 5 րոպեն մեկ կարելի է մի հատ քվեարկել: Եվ երկրորդը, մենք հարցումը բացել ենք նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման օրը (եւ ոչ թե, ասենք expert.am-ի նման անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին):

    Օգտվելով առիթից, նաեւ զարմանում եմ, որ քվեարկողների գերիշխող մասը ձայն է տվել (առայժմ) առաջին նախագահին: Խոստովանեմ, որ դարձյալ շատ ձայներ սպասում էի նաեւ Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի ու վերջում՝ նաեւ Սերժ Սարգսյանի համար: Սակայն ինչպես տեսնում եք, Լեւոնը ստացել է քվեների գերիշխող մեծամասնությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

    Իմ բացատրությունն այն է, որ Լեւոնի լսարանը ավելի կրթված է ու տեղյակ էլեկտրոնային-ինտրենետային աշխարհին: Գուցե սխալվում եմ, սակայն դեռ ուրիշ պատասխան չեմ տեսնում:

  3. Jojoba

    Օգտվելով առիթից, նաեւ զարմանում եմ, որ քվեարկողների գերիշխող մասը ձայն է տվել (առայժմ) առաջին նախագահին: Խոստովանեմ, որ դարձյալ շատ ձայներ սպասում էի նաեւ Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի ու վերջում՝ նաեւ Սերժ Սարգսյանի համար: Սակայն ինչպես տեսնում եք, Լեւոնը ստացել է քվեների գերիշխող մեծամասնությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

    Դե բացառել պետք չի որ վեբվարպետը(ինչ կայֆ անուն էր) կարող է լցոնում անել . գաղտնիք չէ, որ այս սայթի վեբվարպետը պաշպանում է Լեվոնին grin

    իսկ ինչ վերաբերվում է այլ սայթերի հարցումներին ապա զա կայֆ կարելի է փորձել ջարդել, բացի Արտուրի սայթի, որը իսկզբանե նախատեսված չի «աշխատելու» բացի իրենց վեբվարպետի միջամտության. то есть ջարդողն էլ լցողն էլ ինքն է . երեվի ամեն օր էլ update է անում grin

  4. Jojoba

    ինչ վերաբերվում է Ադիբեկյանին, ապա նորմալ եմ վերաբերվում նրա հարցումներին, իրեն էլ որպեն մասնագետ հարգում եմ ի տարբերություն մնացած սոսոլոգների.

    նույնիսկ նրա ցանկությունը փող աշխատելու լրիվ ընդունում եմ եվ հասկանում

  5. F5-admin

    ինչ վերաբերվում է Ադիբեկյանին, ապա նորմալ եմ վերաբերվում նրա հարցումներին, իրեն էլ որպեն մասնագետ հարգում եմ ի տարբերություն մնացած սոսոլոգների.

    Հարգելի Jojoba, չեմ թաքցնում, որ ես էլ «մի քիչ» վիճակագրություն գիտեմ: Ասեմ, որ վիճակագրությունը որքան տվյալներ ստանալու (ըստ որում՝ իրականությանը հնարավորինս շատ համապատասխանող, այն է՝ ներկայացուցչական), այնքան էլ ստացված տվյալները խելամիտ մեկնաբանելու գիտություն է: Վիճակագրության մեջ կա այսպիսի մի սկզբունք. եթե արդյուքները միակողմանիորեն շեղված են (կոչվում է՝ սիստեմատիկ սխալմունք, Systematic Error, Bias), ապա պետք չէ այդ արդյունքներին լրջությամբ վերաբերվել (իմա՝ արդյունքները հավաստի չեն, non valid):

    Արտասահմանում որեւէ գիտական, այդ թվում՝ սոցիոլոգիական հետազոտություններ (այդ թվում՝ հարցումներ) քննարկելիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում այդ աշխատանքի պլանավորմանը, մեթոդաբանությանը եւ այլն, ասել կուզեմ՝ տեղեկություններ, որոնք պատասխան են տալու վերոնշյալ հարցին՝ որքանո՞վ են կատարված հետազոտության արդյունքները համապատասխանում իրականությանը կամ որ նույնն է՝ որքանո՞վ են այդ հետազոտության արդյունքները հավաստի:

    Ես չեմ ասում, որ Ադիբեկյանը կեղծել է «չոր» թվերը, նա պարզապես կարող էր կանխամտածված կերպով խախտել մեթոդաբանության որոշ «փոքր» դետալներ, եւ ստանալ այլ արդյունքներ:

    Եթե չեմ սխալվում, նույն Վահան Հովհաննիսյանին էր Ադիբեկյանը առաջարկել, որ՝ դուք փող տվեք, ես Ձեզ լավ թվեր կտամ: Ու Վահանը հայտարարեց այդ մասին ի լուր աշխարհին: Ադիբեկյանը համոզվա՞ծ է, որ նման բան չի եղել, թող հրապարակավ ապացույց պահանջեր, կամ էլ չեմ իմանում ինչ աներ՝ դատարան գնար բողոքեր: Չէ՞ որ իրեն մեղադրում են լուրջ հանցանքի մեջ:

    Դե որ տենց է, հիմա ի՞նչ, ըստ f5blog.com-ի տվյալների ես էլ դնեմ եզրահանգումներ անե՞մ: Շատ-շատ կարող եմ որոշ ենթադրություններ անել f5blog-ի այցելուների՝ նախագահի իրենց համակրելի թեկնածուի վերաբերյալ, այն էլ՝ մեծ վերապահումներով:

    Իսկ որ ասում ես, որ Ադիբեկյանը լավ մասնագետ է, դա դեռ բավարար չէ, որ չլինի «թիվ նկարող»:

  6. Jojoba

    ...Իսկ որ ասում ես, որ Ադիբեկյանը լավ մասնագետ է, դա դեռ բավարար չէ, որ չլինի «թիվ նկարող»…

    Իսկ ո՞վ է ուրիշ բան ասում:
    Իմ ասածն էլ նույն է՝ պիտի լավ իմանաս քո գործը, որ նորմալ խաբես, ոչ թե խայտատակ ձեւով…

    Արտասահմանում որեւէ գիտական, այդ թվում՝ սոցիոլոգիական հետազոտություններ (այդ թվում՝ հարցումներ) քննարկելիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում այդ աշխատանքի պլանավորմանը, մեթոդաբանությանը եւ այլն, ասել կուզեմ՝ տեղեկություններ, որոնք պատասխան են տալու վերոնշյալ հարցին՝ որքանո՞վ են կատարված հետազոտության արդյունքները համապատասխանում իրականությանը կամ որ նույնն է՝ որքանո՞վ են այդ հետազոտության արդյունքները հավաստի:

    Հեոու մի՛ գնա, առաջին հերթին՝ մի քիչ ձեւափոխում ես հարցադրումը, եւ հարցումների արդյունքը այլ է լինում:

    Ուրիշ բան, եթե հարցադրումը լիներ՝ «Ո՞ւմ կընտրեիք, եթե ընտրությունները լինեին վաղը»: Կարծեմ, նման հարցադրում էր առաջարկել Գելապը:

    Մի խոսքով հասկացար…

    Արա, էս ի՞նչ դժվար է գրել հայերեն, արի ես ռուսերեն կամ վրացերեն գրեմ, էլի pls - մեռնեմ հոգուդ

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org