Վարդանիկին ընտրող հասարակություն Լրիվ անկապ - մի հոգի էլ հայ դառավ
Հոկ 27

1878 թվականի փետրվարի 19-ին Կոստանդնուպոլսի Սան-Ստեֆանո կոչվող ծովափնյա ավանում կնքվեց պայմանագիր: Պայմանագիրը կնքող կողմերը Ռուսաստանն ու Թուրքիան էին: Այս պայմանագրով Ռուսաստանը մեծ նվաճումներ ունեցավ, որով տիրեց Արեւմտյան Հայաստանի մեծ մասին: Կովկասում Ռուսաստանը մեծ ազդեցություն ստացավ: Ի հեճուկս Ռուսաստանի եւ հայ ժողովրդի (որը կարծես վերջապես դուրս էր գալիս թուրք-պարսկական դժնդակ տիրապետությունից), կրկին առաջ եկան եվրոպական երկրների շահերը, որոնք չէին ցանկանում թույլ տալ Ռուսաստանին դառնալ աշխարհաքաղաքական լրջագույն սուբյեկ: Եվրոպական երկրների նպատակն էլ նաեւ այն էր, որ նրանք ձգտում էին դուրս չմնալ Ասիայից եւ դրա համար նրանց անհրաժեշտ էր ունենալ լրջագույն ազդեցություն Օսմանյան Թուրքիայի վրա:

Եվ տեղի ունեցավ այն, ինչը հայերի համար դարձավ պատմական խարան: Հայ ժողովուրդը մտավ աշխարհաքաղաքական մի դիվանագիտական խաղի մեջ, որի հետեւանքով եղան թե’ 1915 թվականի Ցեղասպանությունը, թե’ 1920-ականների դեպքերը, որոնց պատճառով մենք մնացինք 30.000 քառ/կմ-ի վրա:  Նույն խնդրով այժմ էլ շատ մարդիկ եւ երկրներ շահում են քաղաքական դիվիդենտներ` ոտնահարելով մարդկանց մահերը, արյունը եւ ամեն սրբություն:
Նշվեց վերոհիշյալում, որ Ռուսաստանը 1877-78 թթ. պատերազմի հետեւանքով գրավեց Կովկասի մեծ մասը: Սան-Ստեֆանոյի պայմանագրով հաստատվեց, որ Ռուսաստանը Կովկասում կստանա Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Ալաշկերտը: ԵՎ որոշվել էր, որ Ռուսաստանը զորքերը կպահի Արմ. Հայաստանում, մինչեւ որ Բարձր Դուռը` Թուրքիան, կատարի բարենորոգումներ այդտեղ:
Բայց բյուրոկրատական Եվրոպան, որը հետապնդում է միմիայն սեփական շահը, թքած ունենալով մարդկային յուրաքանչյուր սրբության վրա, չթույլատրեց, որ Ռուսաստանը ունենա ազդեցություն Թուրքիայում:
Եվ 1878 թվականի հունիս ամսին Բեռլինում անցկացվեց Կոնգրես, որի ժամանակ պետք է վերանայվեր Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Կոնֆերանսին մասնակցում էին Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Իտալիան: Սրանք դուրս եկան Ռուսաստանի դեմ եւ պահանջեցին հետ վերադարձնել շատ տարածքներ: Բեռլինի Կոնգրեսի ժամանակ հանվեց այն հոդվածը, որի համաձայն ռուսները պետք է հետեւեին թուրքերի կողմից իրականացվող բարենորոգումներին: Այդ խնդիրը դրվեց Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի եւ Իտալաիայի վրա:
Համաշխարհային դիվանագիտության մեջ առաջացավ Հայկական հարցը:
Դա նույն ԵՎրոպան էր, որը թույլատրեց 1915 թվականի Ցեղասպանությունը: Որը տեղի ունեցավ մի ժողովրդի հանդեպ, որը իր անվտանգության հույսը դրել էր ԵՎրոպայի վրա:
Բեռլինի կոնգրեսից հետո սկիզբ առան դիվանագիտական խճճված պատմությունները, որոնք շարունակվում են մինչ այժմ: Եվրոպան` այժմ քաղաքակիրթ աշխարհ հորջորջվող սուբյեկտը, Հայկական հարցը սարքեց իր համար մի հզոր զենք, որով սկսեց Թուրքիայի վրա ճնշումներ իրականացնել: Աբդուլ Համիդից պահանջում էր կատարել իր պահանջները, հակառակ դեպքում սպառնալով հայերի խայտառակ վիճակի, հայերի նկատմամաբ 1890-ականներ ջարդերի մասին աղաղակել: Նույնիսկ Անգլիան հայտարարում էր,որ եթե հօգուտ հայերի չբռնեն սուլթան Համիդի արյունոտ ձեռքը, ապա կխայտառակվեն ամբողջ աշխարհում: Բայց երբ այրուներախ Համիդը կատարեց անգլիայի իղձը` սիրաշահելով վերջինիս, այդ ժամանակ Անգլիան բարձրաձայնեց, թե իր նավատորմը անկարող է հաղթահարել Հայկական Տավրոսի լեռները:
Եվ այսպես բոլոր բյուրոկրատները, որոնց թվում կարելի է ներառել թե’ Միացյալ Նահանգներին, թե’ Ռուսաստանին, թե’ Եվրոպային, այդուհետեւ սկսեցին շահարկել հայկական հարցը եւ շահեցին բազում քաղաքական դիվիդենտներ: Որոնց թվում անառարկելի կերպով կարելի է ներառել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Այս խնդիրը այժմ դարձել է Եվրոպայի հիմնական խաղաքարտը Անդրկովկասում եւ ընդհանրապես այս խնդրի շուրջ են բախվում աշխարհաղաքական հիմնական դերակատարներ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը այս պահին:  Կարծյոք Հանրապետության Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերը Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ (որոնք հնչեցվեցին հոյտեմբերի 17-ի հանրահավաքում) այժմ իրագործվում են:
Շատերը տվյալ պահին մեղադրում էին Առաջին Նախագահին, սակայն այժմ եւ հետագա մի քանի ամիսների ընթացքում սկսում են ու կսկսեն համոզվել, որ Տեր-Պետրոյսանի խոհերը տեղին էին եւ լիիրավ` իրենց ժամանակի մեջ:
Եվ սրան իր ողջ իմաստով գալիս է բավարարելու Սերժ Սարգսյանի կիրակի օրը տված հարզարույցը «Հայլուրի» Արթուր Գրիգորյանին:

Սերժ Սարգսյանը պարզ եւ հստակ, հայերեն «արդեն հաստատ խուսափեցինք թարգմանության սխալ լինելուց» հայտարարեց, որ ԼՂ-ի հարցի լուծման համար անհրաժեշտ են 3 պայմաններ.

•ԼՂ-ն պետք է ինքնորոշվի
•Հայաստանը ցամաքային կապ պետք է ունենա Ղարաբաղի հետ
•Միջազգային հանրությունը պետք է ապահովի Ղարաբաղի բնակչության անվտանգությունը:

Եկեք միասին վերլուծենք, թե Ս.Սարգսյանը ինչ է նկատի ունենում պետական հեռուստատեսությամբ հայտարարելով, որ այդ խնդիրների լուծման դեպքում Ղարաբաղի հարցը կլուծենք:

1.Լեռնային Ղարաբաղի ինքնորոշվելու առեղծվածը

Այս հարցը կերլի է լուծել շատ ձեւերով եւ դա կարելի լուծել նաեւ այնպես, որ թե’ գայլը սոված չմնա, թե’ գառները կենդանի մնան:
Ղարաբաղին Ադրբեջանը պատրաստ է լայն ինքնավարությունը տալ: Եվ Սերժ Սարգսյանի խոսքը կարծես հավաստում է Մեթ Բրայզայի այն խոսքին, թե հարցը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով:
Եվ ահա առաջին կետը լուծեցինք: Ղարաբաղը ինքնորոշված կլինի, բայց կունենա ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

2.Հայաստան-Ղարաբաղ ցամաքային կապը` որպես կարգավորման գրավական

Այս հարցը ավելի է հեշտ է լուծել, որը ըստ տարբեր միջազգային դիվանագետների խոսքերի արդեն լուծման եզրին է:
Հայաստանը Ղարաբաղի հետ կարող է ունենալ միայն ցամաքային կապ Լաչինի միջանցքով:
Եվ եթե հիշում եք, ապա դա նույն Լավրովն էր, որ հաստատեց, թե հիմնական հարցերը լուծված են ու մնացել է միայն Լաչինի միջանցքը: Խնդիրը կայանում է նրանում, թե Լաչինը կլինի 15,20 թե 25 կմ երկարությամբ: Ահա…. Երկրորդ հարցը լիովին լուծվում է…

3.Միջազգային հանրության հատուկ առաքելությունը

Ես վերեւի պատմական ակնարկը զուր չէի գրել: Դա վերաբերվում էր հենց այս կետին:
Մենք մի ամբողջ ժողովրդի կյանքը դնում ենք մի քանի բյուրոկրատի ուսին, որոնք գտնվում են մյուս կիսագնդում եւ պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ մարդկային կյանքի վրա թքած ունեն…
Այլեւս ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցը լուծվում է ու ոչ ի հօոգուտ Հայաստանի ժողովրդի: Մոտակա ամիսներին կտեսնենք, թե ինչ կամք կցուցաբերի հայոց ժողովուրդը Ղարաբաղի հարցի այսօրինակ լուծման դեպքում:

Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը այս հարցում

Թվում էր, թե Առաջին Նախագահի կողմից հանրահավաքային պայքարի սառեցումը ժամանակավորապես թույլ կտա Սերժ Սարգսյանին ավելի դրականորեն վերաբերվել հայ ժողովրդին եւ նա ազատ կարձակի քաղաքական բանտարկյալներին: Բայց «Բջնիի» գործարանի փակվելը ապացուցեց, որ իշխանությունը մտադիր չէ կոմպրոմիսի գնալ:

Բայց շատերը սկսեցին քլնգել Առաջին Նախագահին, թե եթե Ղարաբաղի նկատմամբ վատ վիճակ է, ապա Տեր-Պետրոսյանի քայլը պետք է լիներ ճնշել իշխանությանը եւ հասնել նրանց հրաժարականին: Բայց մի խնդիր կա, որը բարձրաձայն ո’չ ասում են ընդդիմադիրները, ո’չ էլ իշխանությունը կարող է ասել:

Այս ամսիներին համոզվել էր կարելի, որ իշխանությունը պատրաստ է լուծել Ղարաբաղի հարցը, միայն թե ունենա բարձր պաշտոն: Եվ ակնհայտ է, որ իշխանությունները Ղարաբաղը չեն պահի, թե ինչ է զրկվեն պաշտոններից:
Ու այս պարագայում, եթե Տեր-Պետրոսյանը շարունակի հանրահավաքները, ապա Ղարաբաղի հարցի լուծումը (անառարկելի կերպով դա լինելու է ոչ ուշ ապագայում), այսինքն` Ղարաբաղի տալը, կարելի էր բարդել Տեր-Պետրոսյանի գործունեության վրա:

Եվ փաստորեն Ղարաբաղը տալու միակ մեղավորը կմնար Առաջին Նախագահը: Բայց նա կատարեց ձիու քայլ եւ ճիշտ պահին դուրս եկավ ջրից: 

Իսկ իշխանությանը դա ոչ միայն ձեռնտու չէր, այլեւ հակառակ շահերին խփեց: Ահա թե ինչու ոչ միայն ոչ ոք ազատ չարձակվեց, այլեւ «Բջնին» փակվեց:

Հ.Գ. Որպես վերջաբան ասեմ, որ ակնկալում եմ այս խնդրի շուրջ շատ գրառումներ, քանի որ ինչքան էլ խոսենք տարբեր թեմաներից, այնուամենայնից ներկայիս ամենագլխավոր խնդիրը կա եւ կմնա Ղարաբաղյան կոնֆլիկտը:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org