Մոնիկան՝ քաղաքականության զոհ Հիվանդագին զառանցանք, թե ... Ով է իրականում Պուտինը՞
Դեկ 01

Ա1-ում կարդում ենք, որ.

Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Մյասնիկ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով եւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հիշենք, թե ինչ հոդվածների մասին է խոսքը.

ՀՀ ՔՕ 225-րդ հոդված
Զանգվածային անկարգությունները

1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներն անմիջականորեն կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են սպանությամբ՝պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ զանգվածային անկարգությունների կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը՝պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ՀՀ ՔՕ 235-րդ հոդված
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ առանց դրա:

5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ ՔՕ 300-րդ հոդված
Պետական իշխանությունը յուրացնելը

1. Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածում նշված գործողությունների մասին իշխանության մարմիններին կամովին հայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հայտնելու արդյունքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանց իրականացումը կանխվել է:

316-րդ հոդված
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org