«Գոքորի» տետրակները Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք
Դեկ 19
image

Այսօր, եւ այս վերջին մի քանի օրը հետեւում էի Ջհանգիրյանի դատավարությանը: Ոչ թե լիարժեքորեն՝ սկզբից մինչեւ վերջ, այլ՝ հատվածավորված, Ա-մեկի տրամադրած տեսահոլովակների միջոցով:

Զարմանալի ընթացք ունի այս դատը: Չեմ խորանում դատական գործընթացի իրավական մանրամասների մեջ: Դե պարզից էլ պարզ է, որ Ջհանգիրյանի ձեռը կրակն են ընկել նրան մեղադրողները եւ դատողները, ինչպես նաեւ վերջիններիս հրահանգ իջեցրած բարձր պաշտոնյաները:

Խոսքս ավելի շատ բուն այսպես կոչված դատավարության բուն ընթացքի մասին է: Տպավորություննս այնպիսին է, որ գրագետ մեղադրյալը խրատներ է տեղում անգրագետ ու իրենց գործից անտեղյակ պետական մեղադրողի ու դատավորի գլխին: Ու սա առաջին, երկրորդ կամ ինչ-որ խաբուսիկ տպավորություն չէ բնավ, գոնե իմ աչքերին: Գագիկը հաթաթա է տալիս ու ներվայնանում իրեն մեղադրողների գլխին: Մի շիլա-շփոթ, մի շոու, էլ դու սուս…

Այսօր զրուցում էի մի խիստ գրագետ իրավաբանի հետ, ով ե՛ւվ տեսաբան է, ե՛ւ աշխատանքային մեծ փորձ ունեցող մի հմուտ մասնագետ: Հարցնում եմ իր կարծիքը: Ժպտում է ու ասում՝ «ես որ մեղադրողի կամ դատավորի տեղը որ լինեի, ամոթից գետինը կմտնեի, ու սուս ու փուս կհրաժարվեի իմ մասնագիտությունից...»: Հարցնում եմ՝ այսի՞նքն՝ չեն կարողանում կարգին դատե՞լ: Պատասխանում է՝ դատելս ո՞րն է, նույնիսկ չեն կարողանում մի կարգին պաշտպանվել: Սատացվում է, որ մեղադրողն ու դատավորն իրենք պաշտպանության կարիք ունեն:

Այս իրավաբան ընկերոջս հետ հետագա զրույցից ինձ պարզ դարձավ, որ, իրոք, իրենք իրենց դատի ձեռքը կրակն են ընկել, եւ հայտնվել են նման ախմախ վիճակում, որովհետեւ իրենք էլ հասկանում են, որ ի սկզբանե հիմար վիճակի գլխավոր դերակատարներ են դարձել:

Եվ հետաքրքիրը եւ ուրախալին այս իրավաբանի պատասխանն է, ասում եմ՝ չե՞ որ նույն Ջհանգիրյանի օրոք ամեն ինչ նորմալ չէր. նա ասում է՝ իրավունքի տեսակետից, սա ոչ մի նշանակություն չունի: Եվ բնավ դա չի նշանակում, որ որեւէ վեցերորդ-ականին հրելու համար կարելի է տաս ամիս պահել կալանավորված վիճակում՝ մեկուսարանում, հատկապես, որ բոլոր ապացույցները ստացվել են օրենքի խախտմամբ, հետեւաբար, որեւ ապացուցողական ուժ չունեն:

Մի դաշնակ ընկեր ունեմ: Անցյալ տարիներին ինձ տվել էր մի տեսաժապավեն՝ Վահան Հովհաննիսյանի վերջին խոսքն էր դատարանում (կարծում եմ, չեք մոռացել նրա դատը): Այս օրերին մի անգամ էլ նայեցի… Համարյա չէր տարբերվում Ջհանգիրյանի դատից: Թերեւս, միակ տարբերությունն այն է, որ Գագիկին դատում ԵՆ վեցերորդայանին հրելու համար, իսկ Վահանին դատեցԻՆ լուրջ մեղադրանքներով, որը, այդպես էլ, նրա ու իր համակիրների վրայից չհանվեց:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org