Մարտի 1, 2009, Մատենադարան. մեկ տարի անց Սանձահարվի՛ր, քա՛ջ նազար
Մար 03

Քիչ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ԿԲ խորհուրդը որոշել է սահմանփակել արտարժույթային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄն դոլարի դիմաց միջակայքում:

Ասուլիսից անմիջապես հետո Համաշխարհային բանկը հաղորդագրություն տարածեց, որով իր աջակցությունն է հայտնում Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար:

Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարևոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե` համաշխարհային, և թե` տեղական շուկաներում, և այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման և կայունացման համար:

Հայաստանը դիմակայում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ուժեղ դիրքերից, շնորհիվ հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի և գործուն բանկային համակարգի: Համաշխարհային բանկի խումբը, 2009-2012 թվականների համագործակցության ռազմավարության շրջանակում, կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) 525 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը հայկական բանկերի և այլ ընկերությունների հետ:

Մակրոտնտեսական կայունության և ազատ շուկայի ստեղծմանն ուղղված Հայաստանի որդեգրած քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, և մենք պատրաստակամ ենք առաջիկայում ևս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին:

-------
Ընդամենը մեկ ժամվա ընթացքում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ 307 դրամից դարձավ 380 դրամ: Այսօրվանից, ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց Կենտրոնական բանկի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը, ԿԲ-ն հայտարարել է փոխարժեքային լողացող քաղաքականության անցման մասին:

Կենտրոնական բանկի խորհուրդը արտահերթ նիստում այսօր որոշեց սահմանափակել իր միջամտությունները ֆինանսական շուկայում՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

------------
«ԿԲ-Ն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՐ»

Կենտրոնական բանկի այսօրվա որոշումը, ըստ որի պետք է ակնկալել, որ 2009-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը տատանվելու է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում, ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամ Արա Նռանյանը որակեց «այլընտրանք չունեցող որոշում»:

Ըստ նրա, այլևս հնարավոր չէր պահել այն, ինչ ունեին, սակայն միաժանակ նշեց, որ պետք էր աստիճական դա անել, ոչ թե միանգամից. «Արդյո՞ք չուշացանք այդ քայլն իրականացնելուց, արդյո՞ք ճիշտ չէր ժամանակին քայլ առ քայլ լողացող կուրս հայտարարածը նաև փաստացի իրականացնել և 305-ից միանգամից 380 չթռչեինք, քանի որ բիզնեսն այժմ լուրջ պրոբլեմների առջև է կանգնելու»,- ասուլիսում ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ պահել փոխարժեքը, որևէ դրական հետևանք չէր ունենա: Ըստ ՀՅԴ-ականի, կան որոշումներ, որոնք պոպուլյար չեն, հասարակության դրական արձանգանքը չեն ստանա, սակայն այս իրավիճակում դա էր ճիշտ, քանի որ այս կերպ շարունակել հնարավոր չէր. առաջանում էր դոլարային զանգավածի դիֆիցիտ` կապված մի շարք գործոններով և հիմնականում` տրանսֆերտների նվազման հետ:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org