Իսկ ո՞վ ասեց, որ Ղարաբաղը մերն է... Ինչպես հիմնովին չփչացնել ֆոտոալբոմը
Մար 04

Լսեցի՞ք այս երիտասարդի հարցազրույցը Հայլուրով:

Լսեցի՞ք, դե ինչպես է նա բացատրում դրամի կտրուկ արժեզրկման նպատակահարմարությունը:

Ես համենայն դեպս լսեցի ընդհամենը այս մի քանի պատճառաբանությունները՝

ա/ Ուրեմն, որ շուկայում առաջ չգային սպեկուլյանտներ (նկատի ուներ սպեկուլյանտ բանկերին, ոչ թե փողոցային սպեկուլյատներին)

բ/ Քանի որ սահուն անցնման ժամանակ, մարդիկ չէին կողմնորոշվի, թե որ տարադրամի վրա է պետք հույսը դնել (հետաքրքիր է, եթե դրամը սկսում է մի քանի իրար օր վրա արժեզրկվել, մարդը ինչո՞ւ է պետք է որոշի նորից հույսը դնել դրամի վրա):

Ես չհասկացա, «կտրուկ անցումն» ինչո՞վ է լավ, որ մարդը չի հասցնում որոշել, թե ո՞ր տարադրամի վրա հույսը դնի:

Այսինքն պետությունը որոշում է կայացնում հասարակ սպառողի փոխարեն… սրանո՞վ է լավ:

գ/ արտասահմանյան փորձը ցույց տվեց (նշվեց Ռուսաստան, Ուկրաինա), որ պետությունը մեծ գումարներ ծախսեց «սահուն անցման» դեպքում՝ քանի որ շուկան շատ անկայուն էր:
--------
Հիմա մի վայրկյան դադար տանք եւ եկեք մտածենք… ուրեմն, ինձ կամ մեկ այլ հասարակ սպառողի, երկրի քաղաքացու վրա ընդհանրապես թքած ունեն, հա՞:

Դուրս է գալիս, որ ես մինչեւ հիմա էշի ականջում քնած էի, կամ, այլ կերպ ասած, հավատացի մեր վարչապետին, ով մի քանի ամիս առաջ ասեց, որ մեր տարադրամը ամենակայուն տարադրամներից մեկն է աշխարհում, եւ նա խորհուրդ է տալիս փահել մեր գումարները դրամով..

Հավատացի ԿԲ-ի կառավարիչին, ով հանդես գալով համարյա թե կրկնեց նույն խոսքերը:

Կամ հավատացի մարտի 2-ին Հայլուրով հնչացրած վարչապետի խոսքերին -«Դոլարը վաճառվել է, վառավում է եվ վաճառվելու 305-307 միջակայքում»

Իսկ մեր պետությունը վերցրեց եվ իմ հաշվին անցում կատարեց.

Ինչո՞ւ իմ հաշվին՝ չթողնելով որ ուրիշ սպեկուլյանտներ հարստանան (եւ, հավանաբար, սպեկուլյանտի ծանր միսիան իր վրա վերցնելով), ինձ մի օրվա մեջ գցեվժց 20 տոկոսով:

Ինչպե՞ս: Շատ հասարակ:

Պատկերացրեք, որ ես գումար ունեի պահած բանկում կամ բարձի տակ հայոց ամենակայուն տարադրամով՝ քանի որ որպես օրինապաշտ քաղաքացի հիմարություն արեցի՝ հավատալով իմ կառավարությանը:

Իսկ նա մեկ օրվա մեջ ինջ գցեց 25 տոկոսի չափով.

Հասարակ հաշվարկ. բանկում ունեի 1500 000 դրամ (305-ի կուրսով ;$4918 դոլար): Ինչքա՞ն գումար ես ունեմ այսօր՝ 380-ի կուրսով արդեն $3947: Այսինքն, ես կորցրեցի մոտ $971 (~20%)

Ցացոք սրտի, ես տեղեկություններ չունեմ, թե ինչքան մարդ էր իր գումարները, կամ մի մասը պահում դրամով (բանկում, կամ բարձի տակ), բայց հավատացած եմ, որ դրանց թիվը քիչ չեն լինի.

Դե հիմա պատկերացրեք, թե քանի՞ հոգու պետությունը գցեց ... անձնական կամ պետական շահերից ելնելով:

Էլ չեմ ասում նրա մասին, որ, չգիտես ինչու, վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում սկզբից Գյումրիում, հետո նաեւ ամբողջ հանրապետության տարածքում կոմերցիոն բանկերն եւ հարակից չենջերը դոլարը միայն գնում էին (հավանաբար պետական շահից ելնելով), որը չգիտես ինչու ԿԲ-ի կամ կառավարության կողմից չտեսնելու էր տրվում.

Հ.Գ.
Սրանից հետո Վարչապետին ես միայն կհիշատակեմ Բ.Տ. կամ Բ.Գ.Տ. հավավումով. Չշփոթել ԲԳԹ -» «բժշկական գիտությունների թեկնացու» կոչման հետ:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org