Մի երազ... Զենքն ու նարկոտիկը թողեք տունը, նոր դուրս եկեք
Ապր 27


Պատմության քառուղիներում

1890 թվականին Քրիստափոր Միքայելյանի և այլոց կողմից ստեղծվեց մարդկությանը հայտնի այն հազվագյուտ անմտություններից մեկը` «Դաշնակցական» կուսակցությունը:

Սույն կուսակցությունը շուտով դարձավ առաջնային կուսակցություն հիմնապես այն պատճառով, որ 1890-ական թվականների համիդյան ջարդերի պատճառով թե’ «Արմենական», թե’ «Հնչակյան» կուասկցությունը թուլացել էին ու մասնատվել:

1907 թվականին «Դաշնակցական» կազմակերպությունը Փարիզում «Իթթիհատ վե թերաքի» ((Միություն ու առաջդիմություն) (հիմնապես հայտնի` երտթուրքեր)) կուսակցության հետ համատեղ որոշում ընդունեցին միասին պայքարելու Աբդուլ Համիդի դեմ: Մի կողմ թոնենք պատմության քառուղիներում թափառող սույն համաձայնագրի գաղտնի կետերը: Առաջ շարժվենք միմիայն այն ուղղությամբ, ինչը ուրվագծվում էր:

Արդեն 1908 թվականի հուլիսին Նիազի ու Էնվերի բարձրացրած ապստամբությունը շուտով հաջողվեց, ու Համիդ 2-րդը ընկավ: Դաշնակցականները կրկին կոալիցիայում էին… երիտթուրքերի հետ:

1914 թվականի հուլիսին տեղի ունեցավ ՀՀԴ 8-րդ համագումարը, որտեղ դաշնակ պարագլուխները, ակներևաբար տեսնելով իրենց քաղաքականության ձախողումը ու երիտթուրքերի արդեն սկսած կոտորածները, ժողովրդին ոչ մի կոչ չարեցին ինքնապաշտպանության: Ավելին իրենց տխմար ու ռուսամետ (տվյալ պահին ծայրաստիճան վտանգավոր) քաղաքականությամբ առիթ հանդիսացան նորանոր կոտորածների, մի «Մեծ եղեռնի»:

Բազմիցս եմ խոսել 1918 թ հունիսի 4-ի ալեքսանդրոպոլյան, 1920 թ. դեկտեմբերի 2-3-ի խայտառակության, հետագայում արդեն վճռորոշ բացասական (բառիս բուն իմաստով) դերի, 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի ժամանակ ունեցած ձախողումների մասին: Ցավով պիտի արձանագրեմ, որ, այդուհանդերձ, շատ մարդիկ տեղյակ չեն ու բացարձակ անտարբերությամբ շարունակում են հետևել տվյալ կազմակերպության վարած խիստ վտանգավոր քաղաքականությանը:

Երրորդ Հանրապետություն

Երրորդ Հանրապետության ստեղծման հենց սկզբից ՀՀԴ-ն խիստ անըմբռնելի լոզունգ էր առաջ քաշել. «կողմ ըլլալով` դեմ ըլլալ»: Պատճառը հետագայում կպարզվեր, բոլորդ եք տեղյակ, թե ինչ կապեր կային դույն կուսակցության ու հատուկ ծառայությունների միջև…

ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Դաշնակցական» կազմակերպությանը չտվեց այն լծակները, ինչ նրանք էին ուզում: Ակներեւ է, որ դույն կուսակցությունը չէր կարող օր ապրել առանց իշխանական, առնվազն մի քանի, լծակի, ուստի դիմեց քայլերի, որոնք ոչ մի կապ չունեին ժողովրդավարական պայքարի հետ: Բոլորդ եք հիշում «Դրո» կառույց, «30 + 1» և այլն….

Սակայն ԼՂ-ում դաշնակներին չէին արգելել գործել: Ու այնտեղ նրանք շատ լայն աշխատանքով էին զբաղված…..

1998 թվականին Քոչարյանի նախագահությամբ դաշնակները իրականացրեցին իրենց իսկ մտահղացումները ու դարձան իշխանություն. բայց երբեք հիմնապես պատասխանատվություն չէին կրում դրա համար:
Մինչև եկավ Քոչարյանի նախագահության ավարտը ու տեղի ունեցավ Հայոց պետականության մեջ ամենախայտառակ իրողությունը. «Մարտի մեկի» սպանդ:

Ֆարսը

2008 թվականի ընտրություններում «տրաքացնելով» վերջին ականը` Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում էր հայտնվել: Նա ստիպված էր կռիվ տալ անձամբ Տեր-Պետրոսյանի դեմ:  Սակայն յուրաքանչյուրը, ով հստակ նպատակ ունի պահել իշխանությունը իր ձեռքում, չի կարող հրաժարվել այն քայլերից, որոնք կնպաստեին դրան: Առավել ևս այն պարագայում, որ 2009 թվականին Երևանում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ ու Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելով լուրջ հավակնություն ունի հաղթելու ընտրություններում: Դեռ մեկ ամիս առաջ «Ժառանգությանը» պայթեցնելը չօգնեց: Ընտրություններում գնում էր 1 ընդդիմություն, 4 իշխանություն: Ուստի պետք էր ստեղծել նոր ընդդիմություն:

Ընտրության լայն հնարավորություն կարելի է ասել չկար… ՕԵԿ-ին ոչ ոք չէր հավատա, անիմաստ կլիներ ԲՀԿ-ին դարձնել ընդդիմություն ու նրա ղեկավարի հանդեպ չանել այն, ինչ արվեց Սուքիասյանի հանդեպ, ՀՀԿ-ն ինքն իրեն ընդդիմություն չէր դառնա:
Ու ահա եկավ հարմար առիթը. «Դաշնակցությունը» կրկին առաջին շարքերում է…

Դաշնակցականները ոչ մի հստակ բացատրություն չեն տալիս, թե ինչու են լքում կոալիցիան: Պատճառը իբր թե թուրքերի հետ կնքած «քարտեզիկն» է: Սակայն դա շատ թույլ ու անտրամաբանական է թվում, երբ դաշնակները ասում են, թե թուրքական թերթի տված տեղեկությունները աղավաղված են ու Սերժ Սարգսյանն էլ որեւէ վատ բան չի արել այդ կոնտեքստում: Իսկ հիմնական պատճառ առաջ են քաշում, թե շատ են ջերմացել հայ-թուրքական հարաբերությունները: Նույն ՀՀԴ-ն էր, որ հայտարարում էր, թե առանց նախապայմանների սահմանը թող բացվի:

Փաստորեն, սահմանի բացումը տեղի է ունենում առանց նախապայմանների, քանզի դաշնակները ոչ մի թթու խոսք Սերժ Սարգսյանի հասցեին չեն ասում, բայց դա դաշնակներին դուր չի գալիս: Պարադոքսը ակնառու է անգամ անզեն աչքով:

Ի՞նչ է ստացվում. երկրում փլուզում են կոալիցիա, բայց հստակ հիմնավորում չկա… Հիշողություններդ լարեք ու հիշեք, որ ՕԵԿ-ը եւս ժամանակին դուրս հանվեց կոալիցիայից ու ներս բերվեց նույն մեղանիզմով ու սխեմայով:

Վերջ ի վերջո ասենք, որ սա հիմնականում մեկ նպատակ է հետապնդում. ջլատել ընդդիմադիր դաշտը ու չթողնել Լևոն Տեր-Պետրոսյանին հաղթել:

Եթե հայ ազգը կրկին հավատա այս հեքիաթներին ու կրկին ընկնի այն թակարդը, որը լարված է ակներեւաբար, ապա իսկապես արժանի է այս վիճակին: Հիմա հստակ ի ցույց կդրվի, թե արդյոք Հայ ժողովուրդը հավատարիմ է առաջադեմ ստրկական համակարգերի յուր բարքերին, թե, այնուամենայնիվ, գաղափարը կարող է հաղթել մեզանում:

Հ.Գ. Այս ողջ կատարվածի հիմնական հիմքը դրվեց դեռ այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» սկսել էր խաղեր տալ ու հայտարարություն տարածեց, թե սատարում է ընդդիմությանը: Բնավ «ժլատության» խնդիր չէր, որ «ընդդիմություն» բառի փոխարեն չասվեց «Հայ Ազգային Կոնգրես»: «Ժառանգությունը» ու իր առաջնորդը շատ լավ տեղյակ էին, որ շուտով նոր մի ընդդիմություն է ի հայտ գալու ու հենց նրան է պետք միանալ քաղաքապետի ընտրություններում` չիրագործելու համար 2008-ի «սխալը», երբ միացան Տեր-Պետրոսյանին:

***
Ֆենոմենը գանգատվում էր, որ բլոգը «մեռել» է: Դե հիմա թեմա եմ առաջ քաշում, խոսեք. տեսնենք՝ ինչ է դուրս գալու:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org