Չարենցի խեռը կերել եք ՇԱՆԹը հավատարիմ է իր սկզբունքներին - Պատվերով համերգ IT
Հուլ 30

Երեւի հիշում եք, որ մի քանի ամիս առաջ անհասկանալի պատճառներով փակվել էր պրեզիդենտ.ամ-ն: Հետո, մի շաբաթ առաջ պարզվեց, որ հակերների զոհ են դարձել նաեւ մեր կառավարության պաշտոնական կայքը՝ գով.ամ-ն, ու կարծեմ եւս էլի մի քանի կայքեր:

Հետո եղավ մամլո ասուլիս, ինչ-որ Այ-թի մասնագետներ էին պատմել, թե ինչումն է բանը, եթե չեմ սխալվում, ինչ-որ արաբական հակերների վրա էին մեղքը բարդել: Մեր Ժոժոբան էլ առանձին թեմա բացեց այս մասին:

Եվ ահա, մեկ-երկու օր առաջ արտասահմանցի մեր գործընկերոջից ստանում եմ այսպիսի մի նամակ (ներկայացվում է որոշ կրճատումներով).

...ուզում էի քեզ տեղեկացնել որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլ․ փոստի համակարգը հաքերների հսկողության տակ է՝

http://mineconomy.am/webmail/
http://mineconomy.am/webmail/bin/
http://mineconomy.am/webmail/bin/culture/
http://mineconomy.am/webmail/bin/culture/do-with-a-virus/

Նախապես ասեմ, որ խորհուրդ չի տրվում այս էջերը բացել, առավել եւս, եթե ձեր համակարգիչը զինված չէ որեւէ հակավիրուսով:

Հետո «գործին խառնվեց» իմ մեկ այլ գործընկերը, որը մեկնաբանեց այսպես.

… Ընդամենը մի ապուշ ձեռի հետ վիրուս է լցրել սերվերի վրա…

Պ.ս. Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի կայքին, ապա 99 %-ով հոստի սխալ նաստրոյկաների մեղքն է ...

ՀԻՄԱ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ՄԵՐ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՅՍՏԵՂ:

1) Որպեսզի տեղեկացնեմ մեր այցելուներին, իրենց միջոցով էլ՝ գուցե հայկական կայքերի ղեկավարներին այն մասին, որ արաբներին կամ չեչեններին մեղադրելուց առաջ, մի հատ նստեն ու մտածեն սեփական կայքերի անվտանգության, «հոստի սխալ նաստրոյկաների» ու նման հարցերի վերաբերյալ:

2) Նաեւ, եթե ցանկացողներ կան, այս թեման դառնա քննարկման առարկա: Ինքս դժվար թե կարողանամ որեւէ կերպ «խառնվել», սակայն ավելի քան համոզված եմ, որ Ժոժոբան եւ միգուցե այլոք ցանկանան ներկայացնել իրենց խոսքը եւ կարծիքը: Ու, միգուցե, մեր կայքատերերն էլ ընթերցեն այս թեման ու որոշ քայլեր ձեռնարկեն:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org