Անտերության մատնված հայկական կայքէջեր Ղարաբաղյան հիմնախնդիր. արդեն չգիտեմ՝ ում հավատալ
Օգ 14

Ադրբեջանցի հակերները կրկին գրոհում են հայկական կայքերը
Ավելի ցավոտն այն է, որ կան հայկական պետական կայքեր, որ ուրբաթ օրվանից կոտրված են ու մինչ օրս չեն վերականգնվել, օրինակ` Էկոնոմիկայի նախարարության կայքը:

--------

«Երկու ձև կա կայք կոտրելու: Առաջինը, երբ կայքի տեսքը փոփոխվում է` դրոշ են դնում, ինչ-որ տողեր են գրում կամ հղում են անում իրենց կայքին: Դա, բնականաբար, դուք կտեսնեք: Մյուսը, երբ վիրուս է տեղադրվում և վնասում ձեր համակարգիչը»,- ասաց Ս. Ասլանյանը:

http://hetq.am/am/technologies/hackers/
http://www.f5blog.com/site/posts/481/
------------------------

Մի ժամ առաջ ինձ է զանգում Ադմինը եվ խնդրում միացնել «Շանթ».
Տուն տեղ թողած, շունչս պահած միացնում եմ . տեսնեմ Նվեր Մնացակ.-ի հեղինակային հաղորդումն է եվ 2 հյուր՝ Սմարթի տնօրենը եվ տեղն. տնօրենը. Դեմքիս խելոք արտահայտություն տալով /ինչքան որ դա հնարավոր է/ փորձում եմ ընմռնել իմաստը.

Խոսքն գնում է հակերային հարձակումների մասին հայկական կայքերի վրա ... տպավորություն է, որ հայկական կայքերի կեսն վարի է գնացել ...

Շնչակտուր փորձում եմ կպնել իմ կայքերին ...մտքիս մեջ կանխազգալով երկրաշարժին համարժեք մի իրավիճակ ... ավաղ ի զարմանս ինձ ... ամեն ինչ հանգիստ է.

Փորձում եմ ստուգել մի քանի առավել «զգայուն» հայկական կայքեր ... նրանք նույնպես օնլայն եմ ... ...

Այդ դեպքում ինչ է կատարվում ՞

Հետո սկսում եմ մտածել ... ինչու է ինչ որ հարցի մասին խոսելու նպատակով Նվերն կանչել նույն կազմակերպությունից 2 հոգու ... խոսքի կարող էր մի հոգու էլ պրովայդեր կազմակերպություններից, կամ ասենք ԱյՏի համակարգի այլ մասնագետի կանչել ... կամ ասենք որեւէ մի լրագրողի, որն քնում-վեր է կենում իր բոլորին ստիպում, որ իրեն ԲԼՈԳԵՐ անվանեն.

Բայց չէ ... 2 հոգու մի կազմակերպությունից, որն իմ տեղեկություններով անվտանգության հետ ուղղակի կապ չունի ...

Խոսքի երբ միջազգային ֆինանսական կրիզիսն էր քննարկվում, ապա հրավիրված էր նախարարությունից մեկ հոգի եվ «պլյուս» Ստար սուպերմարկետներից մեկի ֆինանսական, թե տեխնիկական տնօրենը.

Զարմանալի է .. .բայց գոնե լավ էր, որ նույն սուպերմարկետից 1 հոգի էր հրավիրված ... /կասկածում եմ, որ համաշխարհային ֆինանսական կրիզիսի մասին առավել կոմպետենտ մարդ չէր գտնվել հայաստանում .. բայց դե՜՜ /

Հարց.
Սմարթի տնօրենը որոշել է անուն հանել կայքերի բարձիթողնված վիճակի ֆոնին՞ ... թե Նվերն էր փորձում վճարովի եթերը քողարկել ՞

Ակամայից հիշեցի ինչպես մոտ մեկ տարի առաջ մեկ ղարաբաղցի քաղաքագետ Մելիք-Շահնազարյան ազգանունով փորձում էր նույն կերպ ինքնագովազդով զբաղվել ... եվ բոլորին համողել, որ ազերի հակերները իրենց գործը թողած ընկել են իր կայքերի հետեվից.

Դե քանի դեռ մեր երկրում Արմինկոն հոստինգ պրովայդեր է, լրագրողն -Ինտերնետ անվտանգության փորձագետ, փիլիսոփան - ինտերնետ մարքետինգի առաջատար մասնագետ ... հայկական կայքերն հաստատ միշտ կլինեն նույն տեղում -/ռուսերեն «Ժ» տառով/.

------
Պ.Ս. Հետաքրքիր է ... իրականում եղել է հարձակում հայկական կայքերի վրա, թե՞ ....

Եթե այո, ապա ինչու է խոսվում միայն մեկ կայքի մասին ... /չնայած Սմարթի ներկայացուցիչն խոսում էր, որ իրենց օրն մի քանի անգամ զանգում եվ ահազանգում եմ ... տպավորությունը այն էր, որ խոսքն մի 100 կայքի մասին է առնվազն/

----------------

Ադրբեջանցի հակերները կրկին գրոհում են հայկական կայքերը
Ավելի ցավոտն այն է, որ կան հայկական պետական կայքեր, որ ուրբաթ օրվանից կոտրված են ու մինչ օրս չեն վերականգնվել, օրինակ` Էկոնոմիկայի նախարարության կայքը:

--------

«Երկու ձև կա կայք կոտրելու: Առաջինը, երբ կայքի տեսքը փոփոխվում է` դրոշ են դնում, ինչ-որ տողեր են գրում կամ հղում են անում իրենց կայքին: Դա, բնականաբար, դուք կտեսնեք: Մյուսը, երբ վիրուս է տեղադրվում և վնասում ձեր համակարգիչը»,- ասաց Ս. Ասլանյանը:

Կրկին վերադառնամ հոդվածի առաջին աբզացին.

Եթե առաջին նախադասության հետ համաձայն եմ եվ 2 ձեռքով ողջունում եմ Սմարթի նախաձեռնությունը, ապա 2րդ նախադասությունն կարող էր անել առնվազն դելիտանտը.



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org