Չունես փորձ, բայց ունես Վերանորոգելու ցանկություն ... Հայաստան-Բելգիա 2:1
Սեպ 09

Վերջերս չեմ հիշում կոնկրետ որ երգիծական հաղորդմամբ (կարծեմ “32 ատամն” էր) ասվեց մոտավորապես հետևյալը.

-1973 թ. Երևանի Արարատի հարձակվող Լևոն Իշտոյանը երկու գնդակ խփեց Կիևի Դինամոյի դարպասը՝ այդպիսով վերջ դնելով հայկական ֆուտբոլին:image

Փաստորեն, ճիշտ են (իհարկե, եթե չհաշվենք հատուկենտ փոքրիկ հաջողությունները) Ինքս Թուրքիայի հավաքականի հետ խաղից հետո մարզադաշտ չեմ հաճախել, սակայն հավաքականի բոլոր խաղերը հեռուստատեսությամբ դիտել եմ: Մեր հավաքականի խաղն ահավոր անատամ է, անկազմակերպ: Եթե մի ժամանակ մեր հավաքականը գոնե տասնմեկ ֆուտբոլիստով կազմակերպված պաշտպանվում էր, լցվելով սեփական տուգանային հրապարակ և այդպիսով հասնելով գոնե անարդյունք ոչ ոքիի երբեմն նույնիսկ բավականին ուժեղ թիմերի հետ խաղում, ապա այսօր ոչ մի խաղային դրվագում կազմակերպվածություն չկա:

Այստեղ պետք է շեշտել, որ ֆուտբոլիստների մեղավորությունն այնքան էլ մեծ չէ: Թիմում եղած ֆուտբոլիստներով կարելի է հաղթել Էստոնիայի հավաքականին, կարելի է հավասարը հավասարի պես խաղալ Բելգիայի, Բոսնիայի հավաքականների հետ գոնե մեր մարզադաշտում՝ տանը: Ի՞նչն է պատճառը մեր հավաքականի վատ մրցելույթների՝ մարզչական կազմը՞, ֆեդերացիա՞ն, ինչը՞…

Ահա, թե ինչ է գրել բելգիական լրագրողը: Դրան անդրադարձել է armsport.am կայքը:

De Standaart. Հայկական ֆուտբոլը մինչև ականջները խրված է կաշառակերության մեջ

Հայկական ֆուտբոլը, թերևս, ավելի խորը ճգնաժամում է, քան բելգիականը։ Նման կարծիք է արտահայտել բելգիական De Standaart հրատարակությունը։

«Այստեղի (Հայաստանի – հեղ.) առաջնությունում խաղում են միայն 8 ակումբներ, որոնցից 5-ը՝ մայրաքաղաք Երևանից։ Առաջնության հանդեպ հետաքրքրությունը այնքան քիչ է, որ նույնիսկ խաղի մուտքն ազատ է։

Երևանի «Փյունիկը» ամեն տարի դառնում է երկրի չեմպիոն։ Այն պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդիսանում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանդիսանում է ԱԺ պատգամավոր ու երկրի նախագահի հովանու ներքո է աշխատում»։

Հրատարակությունը նշում է, որ ֆուտբոլը մինչև ականջները խրված է կաշառակերության մեջ։ Ըստ բելգիացի լրագրողի, Ռուբեն Հայրապետյանը ոչ մի հակադրություն թույլ չի տալիս. «Բոսնիայի հետ խաղից հետո իրադրությունը, սակայն, մի փոքր փոխվել է», – եզրափակում է De Standaart-ը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Բոսնիա հանդիպման վերջին մի քանի րոպեների ընթացքում մի խումբ երկրպագուներ «Հանրապետական» մարզադաշտում մեծ պաստառ բարձրացրին, որի վրա գրված էր «Հերիք է մեզ խայտառակեք», որից հետո մարզադաշտում հավաքված իրավապահ մարմինները բավական կոշտ գործողություններով խլել են պաստառը։

Ինչևէ, շուտով կսկսվի Հայաստան-Բելգիա ֆուտբոլային հանդիպումը: Ես կրկին մարզադաշտ չեմ գնացել: Վախենում եմ… Չեմ ուզում տխրել… Հեռուստատեսությամբ դիտելիս տխրության ու կատաղության դոզան այնքան էլ մեծ չի լինում: Մարզադաշտում այլ է…

Ցանկանանք հաջողություն մերոնց:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org