Հայկական ֆուտբոլի վերջը՞ Որն է ամենա-ամենա-ամենա ընդիմադիր ուժն
Սեպ 10

Քանի որ նախորդ հոդվածը բավականին հոռետեսական ոճով էր գրված, սակայն այսօր մեր հավաքականը, հակառակ շատերիս սպասելիքներին, բավականին լավ խաղաց, որոշեցի նորը տեղադրել, որտեղ կգովաբանեմ մեր տղաներին լավ խաղի համար:

image

Առաջին խաղակեսում մերոնք գերազանցեցին բելգիացիներին ամեն ինչով` արագությամբ, մտածված գործողություններով, տեխնիկայով: Ցավալին այն էր, որ վնասվածքի հետևանքով մենք հենց առաջին խաղակեսում զրկվեցինք Արարատ Առաքելյանից և Հովհաննես Գևորգյանից: Առաջին գոլի հեղինակը դարձավ հենց Գոհարյանը: Հենրիկ Մխիթարյանի ուժգին հարվածից հետո գնդակը դիպավ բելգիացիների պաշտպանին, որից հետո այնուամենայնիվ դարպասապահը կարողացավ ետ մղել հարվածը, սակայն գնդակը հայտնվեց այդ պահին տուգանային հրապարակում միայնակ գտնվող Գոհարյանի մոտ, որն էլ գրավեց դարպասը: Ընդմիջուման ավարտից մի քանի րոպե անց մեր թիմի ավագ փորձառու աջ եզրային պաշտպան Սարգիս Հովսեփյանը, անցնելով բելգիական թիմի մի քանի պաշտպանների, փոքրիկ հրաշք արարեց` ձախ ոտքով հզոր հարվածով երկրորդ գնդակն ուղարկելով բելգիացիների դարպասը: Այնուհետև խաղը խամրեց: Մերոնք սկսեցին խաղալ երկրորդ համարով: Չնայած մերոնց պասիվությանը, բելգիացիները չկարողացան նորմալ խաղ ցուցադրեն: Մի քանի գլխով կատարված, ոչ այնքան վտանգավոր հարված մեր դարպասին բարձրից դեպի տուգանային հրապարակ կատարվող փոխանցումներից հետո բարձրահասակ բելգիացիների կողմից ւ վերջ:

Հանուն արդարության պետք է նշել, որ Բելգիայի հավաքականը շատ վատ տպավորություն գործեց: Խիստ անկազմակերպ էր, թույլ: Հիշեցնում էր մեր հավաքականը, բայց ոչ այս խաղի...grin

Խաղի վերջնամասում` արդեն ավելացված ժամանակի ընթացքում Բելգիայի ֆուտբոլիստները կարողացան թրջել խաղի հաշիվը: Եվ ակսպես` 2 : 1: Մեր թիմն առաջին հաղթանակը տարավ այս մրցաշարի ընթացքում: Մնացել է երկու բարդագույն խաղ` Հայաստան-Իսպանիա և Թուրքիա-Հայաստան, որոնք պետք է կայանան հոկտեմբերին:

Տեսնենք, թե ինչ կլինի:

Լուսանկարը` Tert.am -ից:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org