Որն է ամենա-ամենա-ամենա ընդիմադիր ուժն Վա՜խ, Տատուս արեւ ...
Սեպ 19

Վերնագիրը պատահական չէ: Մի զարմացեք, այո’, դա ես եմ գրել ու հայտնում եմ իմ մտքերը ընդդիմադիր լակեյների մասին: Զայրացած եմ այնքանով, որքանով որ կզայրանար յուրաքանչյուր քաղաքացի: Անկեղծ ասած` միգուցե խոսքս կրի ցաքուցրիվ ու ոչ համապարփակ իմաստ, այդուհանդերձ, կփորձեմ բացատրել նվաստիս դիրքորոշումը սույն խնդրահարույց կնճիռի վերաբերյալ:

Սեպտեմբերի 18-ին ՀԱԿ հանրահավաքն էր: Այցելել էի` տեսնելու ու լսելու, հատկապես, Տեր-Պետրոսյանի ելույթը:

Ընկերներով ցանկացանք բարձանալ հարթակ` մի փոքր շրջայց կատարելու և իջնելու ներքեւ: Սակայն, մեր ընդդիմադիր լակեյները, որոնք իբրև թե փորձում էին կարգուկանոն հաստատել, իբր թե փորձում էին «ամեն մարդու» վերեւ չթույլատրել, մեզ եւս արգելեցին բարձրանալ: Անկեղծ ասած` ոչ այնքան զայրացա ու վրդովվեցի չթույլատրելուց, որքան «ազատության անխոնջ մարտիկների» այդ վարքագծից: Ցավով պիտի արձանագրեմ, որ անգամ փոքրիկ այդ ուղեղիկները, իրենց դնելով լուրջ մարդու, առավել ևս ինչ-որ ԲԱՆԻ տեղ, փորձում էին իրենց պահել այնպես, ինչպես իրենց չեն պահում ամբողջ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ի երիտասարդները և այլոք:

Միտքս այն է, որ եթե դու պայքարում ես ազատության ու արդարության համար, ապա պիտի հասկանաս, որ դու պիտի դիմացինիդ հետ վարվես այնպես, ինչպես կուզեիր, որ նա քեզ հետ վարվեր: Ցավալի է, սակայն այսօրվա իմ տեսածը, իմ վրդովմունքը ինձ հարկադրում են կարծելու, որ եթե Շարժումը հաղթի, ապա այս լակեյները իրենց ավելի սանձարձակ ու լկտի են պահելու: Թեև իրավունքը չունեի զայրանալու ու զարմանալու, առավել եւս այն դեպքում, երբ մի «դեբոշ» ամռանը Զուրաբյան Արարատն էր սարքել` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կապված: Այսինքն` կարծես ստացվում է այնպես, որ ամեն մի «ախկո» իրեն դնում է մեծ ԲԱՆԻ տեղ ու իրեն երեւակայում է լիդեր, առաջնորդ, վերջապես` ՄԱՐԴ:

Հավատացեք, որ այս խոսքերը ցավով եմ գրում, սակայն պարտավոր եմ ընդգծել, որ Շարժման մեջ կան բազում պատեհապաշտներ, որոնց նպատակը ոչ թե արդարության հաստատումն է, այլ միայն ինչ-որ բանի տիրանալը: Ցավալի է, սակայն ընդդիմության ղեկավարությունն էլ իր հերթին չի վերահսկում այս պռոցեսը, ինչը հղի մեծ վտանգով:

Ցավալի է, բայց փաստ, որ այդ պատեհապաշտներն են վերջում հասնում հաջողության: Ուստի դրանք պիտի վտարվեն Շարժման շարքերից: Պիտի հստակ ագիտացիա իրականացնել, որ նմանատիպ «լակոտ-լուկուտները» հեղինակազրկում ու հիասթափություն են պատճառում մարդկանց: Կոնգրեսի ղեկավարությունը պիտի բացատրի, սովորեցնի այդ լակեյներին, որ մարդկանց չվերաբերվեն որպես թշնամու, քանզի այդ դեպքում` էլ ի՞նչ տարբերություն իշխանական լակեյների ու ընդդիմադիր կարիերիստների միջեւ:

Եթե պայքարում ես, ապա արդար եղիր, թե չէ կանցնեն տարիներ, կյանքը կփոխվի, բայց դու էլի կմնաս նույն դերում, կմնաս ճմռթված ու թոռոմած տերեւի կարգավիճակում, որը իրեն պատկերացնում է արքայի կարգավիճակում, բայց անգամ հասարակ ծառայող էլ չէ….

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org