ՔԱՌՅԱԿՆԵՐ ԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ
Փետ 28

Alik'-ի ավատարը

ԳԱՐՈՒՆՆ Ո?ՒՐ ԳՆԱՐ
,,նվեր գարնան առաջին օրվան”

Գարունն էր գալիս, գարունն էր փթթում,
Ձնհալի թացով աչքերը թարթում
Ու քնից ելնող գեղեցկուհու պես
Երկնքի առաջ իրեն էր զարթում…

Հոգին էր ծաղկում, հոգին թևածում,
Թաց հողի մեջ էլ գարուն էր տեսնում,
Աղբը քանդրտող սոված շան նման
Նույնիսկ աղբի մեջ գարուն էր փնտրում…

Գարունն էր շեմին, գարունն էր հուրում,
Երանգներ փորձում, գույներ էր թերթում,
Ոնց բարուրի մեջ բացվող երեխա
Անմեղ ժպտում ու կաթով էր բուրում:

Հավերժականն էր գարունը երգում,
Սիրող սրտերը այդ երգով լցնում…
Ոտնահարվածին հոգի էր տալիս
Աղքատի դուռը նորից բաց անում…

Որ նորից վառվի աղքատի լույսը,
Նորց բոցկլտա էն մարած հույսը,
Որ նա բռնկված նոր ջանք կորովով
Թող անի կյանքից իր տված խույսը…

Լրիվ անտեղյակ մարդու ցավերին,
Անտեղյակ նաև չար-չար խաղերին,
Տարածվում էր նա երկրի վրա,
Որ զարթոնք բերի, որ ծաղկի, խնդա…

...Բայց դևին մեկ է գարուն-ձմեռը,
Երբ կամենում է ձգում է թելը,
Ու խամաճիկը զոլերով փայլուն
Խաղում է իր ժանտ, անիծված դերը…
******************
***********************
,,Գարուն ա ձուն ա արել...”
Ձյանը արյուն է հեղվել,
Արյունը աչքերն են բռնել,
Աչքերը ,,գահին” են չռվել…
*****************
******************

Էն մի հին դևին, որ քիչ չէր լափել,
Էս նորի ,,թիքեն” շատ էր դուր եկել,
Նոր պատառի է իր աչքը տնկել,
Նորից ,,աթոռի” մոլուցքով տարվել:

Երկու դևի մեջ կռիվ է ընկել,
Ավարը նորից հալալ չի կիսվել,
Մեկինը քիչ է մեկինը շատ է,
Էն մեկելից էլ բաժին չի հասել…

Ու ձիգ են տվել մատի թելերը,
Տակին խաղում են խամաճիկները,
Վայ-վույ են անում, ,,երեսը պոկում”
Թե. ,,Չէ, շատ լավն է մեր խելոք դևը...”:

,,Վայ առանց նրան ո?նց պիտի անենք…
Գնանք դե ասա էն գետը լցվենք…
Ախ առանց նրա արև դուրս չի գա,
Մեր ցավը ինչո?վ պիտի դարմանենք”:

,,Վայ-վույ, վաշ-վիշ ես, դու միշտ դժգոհ ես”,
,,Ինչի?ց ես խաբար, դու բան չգիտես”,
,,Հեյ, բա էրեկը, մոռացաք ի?նչ է...”,
,,Իմ ու քո պինչ է, էսօր ոչինչ է...”:

Հարայ են տվել, զորք են հավաքել,
Թշնամու նման դեմ դիրքավորվել.
Մեկի բեմն է ,,Անկախությունը”,
Մյուսին` մնաց ,,ԻՐ-պետությունը”:

Անտեր ժողովուրդ, ախար ի?նչ անի,
Սոված շան նման ո?ր կողմը կանգնի,
Ով լավ շվացնում, իր մոտ է կանչում,
Քաղցած աչքերով նրան է նայում…

...Էն ջահել տղուն հազարը ասին.
,,Ախ դու ի?նչ ունես դևերի կռվին,
Ախար քեզ ինչ, թե ո?վ պիտի դաղի,
Քոնը դաղվելն է, դու ջանդ յուղի”:

,,Մի գնա բալա, քեզ օգուտ չկա,
Քեզ համար էնտեղ ոչ մի բան չկա,
Իշխողն իշխողի կարիքը ունի,
Քյասիբ անճարի հեչ պետքը չունի:

Գարուն ա գալի, մի կերպ դեռ կապրենք,
Աստվածը մեծ ա, մի ճար կգտնենք,
Դրանք երկուսն էլ նույն նկարից են
Մեր հալի հետ էլ ոչ մի կապ չունեն...”:

Թե.  ,,Չէ, հերիք է, այսպես չի լինի,
Դա մեզ բոլորիս կաշվեհան կանի,
Սրան պիտի և ավարտ ունենա,
Եթե ոչ այսօր, բա էլ ե?րբ գնա...”:
*********************

,,Անկախությունը” հավաքեց իր շուրջ
Համ բողոքողին համ խեղճ ապրողին.
Հենց այսօր արդեն ոտնահարվածին,
Վաղվա օրվանից հուսալքվածին:

Հաց են բաժանում, օղի են տալիս…
Փորձված ձև է, հնուց է գալիս,
Հացը կապում է մարդկանց սրտերը,
Միաձուլում է նրանց մտքերը:

Վրան են խփել, Ճամբար են կապել,
Քոչարի պարում երգեր են ասում.
,,Չէ, լավն է մեր տեղացի դևը,
Թող չքվի գնա էն չար սև դևը...”:

...Խեղճ անճար մարդիք, նրանք էլ գիտեն,
Ճամբար զարկելով ու պար բռնելով,
Երգեր ասելով, կոչեր գոչելով
Կարող են դևին վախի մեջ բռնել…

,,Խելքի աշեցեք...”
**********************

Մյուսը խմբեց ,,մանեկեններին” ,
Ուղեղը հատած ,,շնակերպերին”,
Կես փորահացի մուրացիկներին,
Ուրիշի վաստակ յուրացնողներին…

Էս ողորմելի ,,ցեղախմբակը”
Թող ների իմ այս չար ,,հերյուրանքը”,
Բայց թեկուզ հեռու ազգականի պես
Ես նրանց համար ցավում եմ կարծես:

Քաղցած վիճակի անհեթեթությամբ,
Հատված ուղեղի ոչ իմացությամբ,
Քանդեցին կապը ,,մենապետության”
Ու մասնակցեցին ոճրագործության…

,,Նա” անելիքը միշտ լավ է խորհում,
Միշտ մի քանի քայլ առաջ է լինում.
Ինչպե?ս գիտենար վերը նշվածը
Թե, ի?նչ է վճռել ,,նշանակվածը”:
********************

...Ու այդ առավոտ գարունն էր բացվում,
Օրը անտեղյակ քաղաք էր մտնում…
Բայց դևին մեկ է գարուն թե աշուն
Թե ,,գործին” պետք է`, կթափվի արյուն:

Անկախ քնած էր ,,Անկախությունը”,
Չգիտեր ի?նչ է դաժանությունը,
Ու արշալույսին, հենց արևի հետ
,,Ճամբար” ներխուժեց Խուժանությունը…

Ես սուտ չեմ խոսի, այնտեղ չեմ եղել,
Բայց փաստը մեկն է, եղել են զոհեր,
Առանց կրակոց մարդիք են մեռել
Սրան ինչպե?ս ես կարող եմ կոչել:

Թաթար խուժանի մոլեգնած շնչով,
Իրենց ունեցած ու միակ ,,ճշտով”,
Ցավ ու մահ սփռող այդ մահակներով
Ո?նց են հարվածել, ինչպիսի?  ուժով:

Ո?նց է հաջողվում էդ չար ու չարքին
Իր մաղձը քսել մարդկանց սրտերին,
Իր թույնով այնպես հաճել տխմարին,
Որ սա մահ ցանկա իր իսկ նմանին:

Գլուխ փշրել, ոտքեր են կոտրել,
Վիզ ուս են ջարդել, մարդ խեղանդամել…
Էն ջահել տղուն ու...մի քանիսին
Այնպես են զարկել, որ չեն էլ զարթնել:

Վայ խեղճ ծնողներ, վայ խեղճ սնողներ,
Ահռելի վշտին ո?նց եք դիմացել,
Ո?նց եք ողբ ասել, ո?ւմ եք անիծել,
Ձեր պահած որդուն ո?ւմից եք ուզել:

Բա մեր էս խաղաղ երկնքի տակին
Ո?ւմ կռվին էր, որ նրանք զոհվեցին,
Ո?ւմ ձեռքով հասավ նրանց վախճանը,
Ի?նչ ազգից էր այդ զարկող հայվանը:

Վախ ջահել տղա_ հոր սիրտը քար ա,
Վայ սիրու բալա_ մոր սիրտը յարա,
Կյանքիդ զարթոնքին այդ ի?նչ արեցիր
Քո սրիած յարը անտեր կմնա…
********************
***********************

...Դևի կռիվը այսպես է լինում,
Իրենց ոչ մեկին ,,գրող” չի կպնում,
Իրենք կռվում են մարդիք են մեռնում,
Թե իրենք կուշտ են մարդիք զկռտում…

Գարունը չգիտեր թե ինչպե?ս աներ,
Ումի?ց բողոքեր ու ի?նչ պահանջեր,
Շիվար հյուրի պես մեխվել էր տեղում
Ու չգիտեր, թե ո?ր կողմը կանգներ:

Նրան սպասող ծառ ու ծաղիկներ,
Երկար սպասած ձագ ու ծիտիկներ,
Գարունը նրանց ի?նչ պատասխան տար,
Ինչպե?ս թողներ ու նորից ետ դառնար:

Բացվեց արյունետ այդ առավոտը,
Գարնան օդի մեջ խառնվեց բոթը,
Արյուն էր բուրում նույնիսկ հենց օդը
Գուժում վրեժի ցասումի հոտը:

Ինքներդ դատեք, ինքներդ խորհեք,
Ձեր կողքին եթե այսպես բան տեսնեք,
Չե?ք դառնա արդյոք դուք էլ մի ,,ղաչաղ”,
Չե?ք ասի արդյոք . ,,Մեռի այ..............”:

Դե ինչ տիրակալ, արեցիր գործդ,
Կանխեցիր քո դեմ էդ ,,մահափորձը”,
Քաջ գիտենալով, թե ո?ւր է տանում,
Վառեցիր մարդկանց զայրութի բոցը:

Հիմա կդառնա մարդը խուլիգան,
Զոհը`, մահապարտ ու ծարավ արյան,
Հիմա կդառնա ժողովը ,,խուժան”,
Նրանց պատժե’լը գործ նույնիսկ արժան:

Ու պետք է հիմա մի բան մոգոնել,
Այնպես գոռալ ու այնպես բղավել,
Որ խուլ խլանա այդ առավոտը,
Ցվրվի նրա նենգադավ հոտը:

Ու հիմա պետք է էլ ավել ,,խուժան”,
Թող լինեն զոհեր մի քիչ ,,անարժան"…
Պետք է սպանեն, պետք է թալանեն,
Միայն նախորդը շղարշով պատեն…

...Դե արի գարուն, արի ու հույս բեր,
Խեղճ մարդու հոգին մի թողնի ավեր,
Արի ու ասա սգացողներին,
Որ գարնան համար տվեցինք զոհեր:

Դե արի գարուն, սփոփ խոսքդ ասա,
Մի թող, որ մարդը վշտից քարանա,
Մի թող, որ սիրտը սգից սրանա,
Հոգին մահանա ու անէանա…

09-12.03.09



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org