Արթուրին վերագրեցին պարտություն. Ահաբեկչություն Մոսկվայում -2
Ապր 01

Ահաբեկչությունը դա փորձություն է հասարակության համար, եվ ամեն մի հասարակություն չէ, որ հանձնում է այս տեստ վստահորեն. Քաղաքական օպոնենտները փրփուրը բերաններին հերթով մեղադրում են Պուտինյան ռեժիմը, «Գրանտով սնվողներին», որոնք պահը չեն կորցնում նավակն ճոճելու, կամ էլ արտերկրի հատուկ ծառայություններին. Մարդիկ ավելի կենցաղային մակարդակի վրա են իրենց հարցերը լուծում՝

* Մետրոյում կարող են խբել այլազգիներին եվ ինքնուրույն ստուգել նրանց պայուսակի պարունակությունը
* քիչ չեն արդեն «ինքնադատաստանի» ենթարդկել կովկասցիներին հենց նույն մետրոյի տարբեր կայարաններում. Կան դեպքեր, երբ ոստիկանության աշխատակիցներն չեն էլ խառնվել դրան. /չզարմանաք, խոսքը գնում է հենց նույն 31.03.2010 օրվա մասին ... մեկ չարաբաստիկ օր ահաբեկչությունից հետո/. Իհարկե սրա մասին ռուսական մամուլն չի գրում, ինչպես նաեւ չկան խոսքեր այն մասին, որ մարդիկ հիմա վախենում են տրասպորտից օգտվել.
* Տաքսիստները կտրուկ բարձրացնում են գները /վկաների խոսքերով դեպքից հետո գինը բարձրացել է 3-10 անգամ/. Ես նույնիսկ Ռուսական կաթողիկոսը իր խոսքում հիշատակեց տաքսիստների նման լկտի արարքի մասին.


Ես չեմ խրախուսում տաքսիստների այս արարքն, ինչպես նաեւ այն, որ ահաբեկչությունից հետո շատերն են ստացել SMS նամակներ «Ես փող չունեմ, խնդրում ինձ ուղարկիր 600 ռուբլի» տիպի. Բայց այս SMS մասին նա չխոսեց, իսկ այ տաքսիստների մասին նա հիշատակեց /մեկը հարցնող լինի վերջին անգամ տաքսու ծառայությունից երբ է վերջին անգամ օգտվել/.

Դե իսկ շարունակությունը իրեն երկար սպասել չտվեց. Գտնվեցին «ազգագրագետներ», որոնք երկար-բարակ պեղումներ անելուց հետո պարզեցին, որ վերջին ռուս տաքսիստն եղել է Իվան Ահեղի ժամանակակիցն.

Որ վերջին 20 տարիներին մոսկվայում տաքսին գնտվնում էթնիկ հանցագործ խմբավորումների ձեռքին, իսկ դե վարորդներն էլ կամ Հայ են կամ Ազիկ.

Կաթողիկոսի մտքով անգամ չանցավ, որ նույն մարդկային ողբերգությունների վրա հենց ինքը - եկեղեցին վատ փողեր չի աշխատում. Միշտ էլ եկեղեցականներն չեն խուսանավել «ձեռքերը տաքացնելուց» մարդկային ողբերգությունների վրա.

Կաթողիկոսն չգիտես ինչու մոռացավ հիշատակել, որ բացի տաքսիստներից մոսկվայում բնակվում են նաեւ հասարակ վարորդներ, որոնք չգիտես ինչու նույնես ձեռք չմեկնեցին վիրավոր անձանց. /մարդիկ պատմում էին, որ «Պարկ Կուլտուր» կայանի պայթյունից հետո, երբ ամբողջ քաղաքն տեղեկացված էր, թե ինչ է կատարվել ... ինքը 20-25 րոպե փողոցում կանգնած փորձել է մեքենա կանգնեցնել ... մեքենաներն շատ էին, բայց կանգնելու ցանկություն ոչ ոք չուներ/

---------

Միգուցե կասեք, որ սրա մասին հիմա պետք չէ խոսել, այլ ցավակցել մարդկանց.

Այո, համաձայն եմ, բայց ցավալին այն է, որ ես համոզված եմ, որ Ռուսական իշխանությունները դաս չխաղեցին սրանից. Պայթյուններն կրկնվելու են եվ դեռ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այս պայթյունների հետուում.

Ասում են, որ Դոկու Ումարովը իր վրա է վերցրել այս պայթյունների պատասխանատվությունը եվ պնդում է, որ նրանք դեռ շարունակվելու են.

Միգուցե շատերն ինձ վրա ծիծաղեն, բայց ես ավելի հակված եմ հավատալու այն տարբերակին, որ այս վերջին պայթյունների հետեւում կանգնած են ռուսական հատուկ ծառայություններն.

---
Լավ, սահմանափակվենք երեւի այսքանով.

Հավելեմ, որ այսօր, երբ սուգ էր հայտարարված, ռուսական կենտրոնական ալիքներն՝«Առաջին Ալիք», «ՆՏՎ», «Ռոսիա 1» եվ «Ռոսիա 2» ոչ մի պրինցիպիալ կորեկտիվներ չէին մտցրել իրեն հեռուստաեթերում. Բոլոր խրախճանքային հաղոդումներն պահպանված էին, ինչպես նաեւ գովազդային դադարներն առկա էին. Ինչի չի կարելի ասել մնացած ալիքների մասին՝ ՏՎ-Ցենտր, ՌԵն-ՏՎ, 5-րդ ալիքն, ՍՏՍ Մեդիա, ՏՆՏ - հանված էր ամբողջ գովազդն եվ մի շարք երաժշտական եվ ուրախ հաղորդումներ եվ ֆիլմերը փոխարինված էին.

Հավանաբար Կաթողիկոսը դրա մասին տեղյակ չէր.

Պ.ս. Օղորմի բոլոր այն մարդկանց, ովքեր անմեղ զոհ դարձան իրենց իշխանությունների սխալ քաղաքականության.

--------
Հարգանքներով՝

***
Մոսկվայի բնակիչ
ՌԴ քաղաքացի

Մարդ, ով իր սեփական աչքերով է տեսել 4 ահաբեկչություն
Մարդ, որ մասնակցել է 1999թ-ի սեպտեմբերի 8-ի եվ 13-ի ահաբեկչության հետեւանքների եվ վիրավորների առաջին օգնության ցուցաբերելուն



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org