Վերջը բարի լինի... Քոչարյանը ժխտում է ինքն իրեն...
Նոյ 17

Sureyan'-ի ավատարը

Շատերը գիտեն Անդրանիկի այս խոսքերը.

“Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին”

Սակայն քչերը գիտեն, որ դրան հաջորդել է

“Այնուհետև մտածեցեք ձեր Հարևանի մասին, Հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք...”

Իրականում բերվածը արտացոլում է որոշակի դիրքորոշում, որին մի ստվար զանգված կողմ է, մյուսները դեմ:
Մի անգամ էլ եմ մտածում…
Ցավոք, կուզեի, բայց չեմ կարող բարի մտածել. ոչ թե որովհետև բարբարոս եմ ու չարացած, այլ այն պատճառով, որ եթե ես բարի մտածեմ, իսկ թուրքը` թուրքավարի, ապա արդյունքում նորից կունենանք 1915-ի նման մի բան:
Կոսմոպոլիտիզմը մեր ազգին վնաս է, գոնե ժամանակի այս պահին:
Երբ զգամ, որ ավելի ուժեղ ենք, քան մեր հարևանները, ինձ թույլ կտամ լինել բարի, վեհանձն և այլն: Իսկ այժմ մտածում եմ. բյուրեղանալ, ուժեղանալ, զարգանալ, բռունցքվել:
Այս պահին, մեզ (գոնե ինձ) ավելի մոտ են (պետք են), կարծում եմ, Նժդեհի մոտեցումները:
Ես նացիզմի կոչ չեմ անում բնավ: Բայց զգոնության` այո: Ջուղայի նորօրյա եղեռնը վկա:
Ոչ էլ Նժդեհին կուրորեն ցիտողներին եմ ընդունում:
Իսկ Հանրապետականները Նժդեհին կուռք են սարքում, միաժամանակ պոպսովիկ դիմաբիլան են բերում օպերա: Բայց սա արդեն ուրիշ թեմա է…

Հատուկ հանրապետական որոշ այրերի համար.
Նժդեհին կուռքի վերածելու փոխարեն, կարդացեք նրա գործերը ու ձեր գործերով կգնահատվեք մարդկանց կողմից

վախենալը հիմարություն է



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org