Ճանապարհորդություն դեպի Եգիպտոս Դեղերի գները բարձրացել են
Սեպ 02

Արդեն քանի օր է (մոտ է 10-15 օր) երեւանի կենտրոնից կորել են «պարկովշիկները»: Եթե հիշում եք վերջին կես տարվա ընթացքում քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներում, Բիզնես կենտրոնների, սուպերմարկետնի, այգիների եվ այլ մարդաշատ մասերի շրջակայքում /Մաշտոց, Թումանյան, Սայաթ-Նովա, Խանջյան, Օղակաձեւ այգու շրջակայք, Հրապարակ եվ այլն/ աստիճանաբար հայտնվեցին կանաչ-ճանապարհա-տրանսպորտային բաճկոններ հագած պարկովչիկներ:

Բիզնեսը ինքնին բավական շահութաբեր էր, իսկ ինչպես հայտնի է հայկական պայմաններում շօգտվել նման հնարավորությունից հիմարություն կլիներ պատկան մարմինների համար: Հենց այդ պատճառով էր, որ փողոցները աստիճանաբար մասնատվեցին մասերի եվ երկար ժանամակ էր, երբ փողոցների տեր-տիրականներն էին դարձել տարբեր տարիքային խմբերի եվ տեսքի /Աբովյան փողոցում Զեփյուռի դիմաց անչափահաս տղա էր կանգնում, կամ ասենք Սայաթ-Նովայի վրա Պիրամիդայի դիմաց՝ թզուկ պարկովչիկ կար/ պարկովշիկներ:

Համեմատության համար ասեմ, որ մեր շենքը 3 մուտքանի շենք է կենտրոնական փողոցներից մեկում: Ամբողջ շենքի երկայնքով կանգնում էիր 3 պարկովշիկ, եվ դա միայն մեր մայթին՝ նույնքան էլ դիմացի մայթին: Ինչպես պատմում էր «մեր» պարկովշիկը - Ինքը օրեկան 7-10 հզ-նոց տղա է /չհաշված 4 -5 հազար վճարումն, որն նա օրեկան անում էր թաղապետարանի աշխատակցին/: Թեմա բազմիցս արծածվել է մամուլում, հետեւապես իմաստ չունի եվս մեկ անգամ նրա մասին խոսել:

Արժե միայն ասել, որ ինչպես հենց իրենք պարկովշիկներն են ասում վերին մակարդակում մի քանի գերատեսչություն չեն կարողացել կիսել շահույթը, հետեւապես որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այն:

Անձամբ իմ կողմից կարող եմ ավելացնել, որ չնայած նրան, որ բիզնեսն իմ սրտով չէր, բայց այնուամենայնիվ մեր շենքի մոտ հիմա կանգառի հնարավորությունները պակասել են /պարկովշիկի բացակայության պայմաններում ով ասես եվ ինչպես ասես, որ չի կանգնում, որպես հետեւանք ոմանք կանգնում են երկայնքով, ոմանք իրարից բավականաչափ հեռու, եվ այլն/: Իսկ վերջերս Իտալացիների փողոցի վրա - հրապարակի հարակից հատվածում աչքիս առաջ մի ավտոմեքենա կայանելու ժամանակ հարվածել էի իրեն շրջանցող տաքսի մեքենային, որն միգուցե եւ չլիներ պարկովշիկի առկայության դեպքում:

Պ.ս. Խոսքը չի գնում շուկաների եվ տարբեր օբյեկտների մասին, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում միշտ էլ եղել են պարկովշիկներ՝ նրանք ինչպես եղել են, այնպես էլ կան ու կշարունակել գործել /Փեթակի, Շուկաների շրջակայք եվ այլն/:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org