Dasaran.am-ը փակվեց Երբ գալիս է սեպտեմբերը...
Օգ 21

Մի քանի խոսք և Էստաֆետը կհանձնեմ Լրագիր.ամ-ում հրատարկված հոդվածի հեղինակին` Վլադիմիր Հարությունյանին, ում մասին ոչինչ չգիտեմ: Եկավ Տերը` Դմիտրի Անատոլիեվիչը` Ռուսաստանի նախագահը` Հայաստանի ստրկատերը: Կներեք, բայց պիտի ասեմ` եկել է մեզ էլի էն բանից անի.. ուրախացել ենք, ծափեր ենք տալիս ու ձեռքով եք անում… Եթե քաղաքի կենտրոնում եք ապրում կամ դեպի Մոնումենտ գնացող հատվածում, հաստատ նյարդայնացած կլինեք. ոստիկանական սաբոտաժ: Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով ու պարեկայիններով, ովքեր ազատություն են վայելում. «միրգալկաները միացրել ու կայֆ են ստանում»: Ինչ ազատ է ու երջանիկ… Հասարակ քաղաքացին ստիպված է տանել այս ներվատրոփը, այս լարվածությունը ու մի բան էլ ինքը վճարել: Վճարել իր պետականությամբ, իր հոգով ու իր էությամբ: Այո, մենք վաճառվեցինք… Հայը վաճառվեց: Ուզենք, թե ոչ, սա փաստ է, սա իրականություն է: Կգտնվեն շատերը, ովքեր դեռ չեն պատկերացնի պահի լրջությունը, բայց թող կասկած չլինի, այս 3 օրում մենք թաղել ենք Հայոց պետականությունը: Քանի տարի է` լրջանալ չի ստացվում: Կարծես չի էլ ստացվել` 374-ից հետո: ՄԻ անգամ 1988-ին եղավ, բայց 10 տարի հազիվ տևեց ու մինչ օրս անլուրջ է երկիրը. թուլացել ու հաճույք է ստանում: Սրա պտուղները դեռ հետո ենք տեսնելու: Միայն թե սխալվեմ ես ու ինձ պես մտածողները այս հարցում… ավաղ…

Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ, ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:

Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.

-Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից, քանզի «նորից ու կրկին» հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝ կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:

-Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից, քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է Ռուսաստանին առնչվող խնդիր:

-Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն հանձնեցինք օտարին:

-Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ, ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը պաշտպանում է:

-Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից, քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա ժամանակավոր կառավարիչը:

Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով զբաղվելու հոգսից:

Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական անկախությանը (բոլդը` իմ կողմից):

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբյուր

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


Ներկա պահին ստացվել է 4 մեկնաբանություն

  1. Democrat

    Դե ես էլ շատ կողմ չեմ նման զարգացումներին… Վրաստանը ինչ-որ կերպ ազատվեց Ռուսաստանից՝ տալով տարածներ զիջելու գինը, սակայն ստանալով եվրոպական եւ ամերիկյան կայուն աջակցություն, որի շնորհիվ էլ հիմա ծաղկում է… Ի միջի այլոց, գուցե չհավատաք, բայց նույն օսեթներն ու աբխազներն արդեն իսկ փոշմանել են, որ ընկել են Ռուսաստանի ներքո, որովհետեւ ամբողջ Վրաստանը հսկա քայլերով առաջ է գնում, իսկ իրենք դեռ մնում են խուտորային կարգավիճակում… Իսկ դա գալիս է նրանից, որ վրացի պաշտոնյաներն առաջին հերթին պետականամետ են, իսկ մերոնց միակ հոգսը իրենց հարստություններն ապահովագրելն է:

    Այն, որ մեր քաոսը պետք է ինչ-որ գին ունենար, դա հաստատ է… Այն, որ պետք է վճարենք՝ պահելու մեր օլիգարխներին, դա էլ փաստ է: Բայց որ այս վճարը կլինի աստիճանաբար անկախությունից հրաժարվելը, սա արդեն ողբերգություն է: Ու չեմ էլ ուզում հավատալ, որ սրանով մենք ապահովվագրվեցինք պատերազմից: Ռուսը կմիջամտի միայն այն ժամանակ, երբ բանը-բանից անցած լինի, այն էլ՝ կգա ՄԻԱՅՆ իր շահերի մղումով…

  2. F5-admin

    Երեւի գնահատականս սկսեմ այսպես. ինչպես իրական կյանքում, այնպես էլ քաղաքական եւ գեո-քաղաքական սակարկումների ընթացքում գալիս է մի պահ, որ ամեն մի հաջորդ քայլդ դառնում է «ստիպված» քայլ, կամ՝ դիմացինիդ կողմից պարտադրված, մնացածն արդեն ենթատեքստեր են կամ տվյալ իրավիճակը հիմնավորելու կամ «մեղա գալու» փորձեր: Դե, շախմատ է էլի, երբ անհուսալի վիճակում փորձ ես անում ամեն կերպ փրկել «արքայի քամակը»:

    Պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունն էլ թույլ չի տալիս ուրախանալ գործընթացների նման զարգացումով.

    1. Ռուսաստանը շարժվում է ՄԻԱՅՆ իր շահերով (սա ապացուցվում է պատմականորեն եւ, ներկայիս քայլերով (Վրաստանի օրինակ)), որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը միայն շախմատային զինվորներ են, իսկ հակառակորդը բնավ ոչ մենք ենք, ոչ էլ մեր արեւելյան կամ արեւմտյան հարեւանները, այլ ԱՄՆ-Եվրոպան: Ռուսաստանը մեզ «жертва» կտա առաջին իսկ հարմար պահի դեպքում, որովհետեւ, նորից կրկնեմ, մեր բարօրությունը կամ Ղարաբաղում խաղաղությունը չեն բնավ իրենց նպատակները. մենք ընդամենը զինվորի կարգավիճակում հայտնված «ժամանակավոր գործիքներ ենք»… Եվ պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանի «շնորհիվ» զինվում են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը

    Այսպիսով, Ռուսաստանի հետ մեր գործընկերությունը (լինի ռազմական կամ ռազմաքաղաքական) ի սկզբանե ՊԱՐՏԱԴՐՎԱԾ Է եւ ԱՆՀՈՒՍԱԼԻ

    2. Արդեն իսկ ուրվագծվում է հետագա սցենարը. տրվում են մի քանի ազատագրված տարածքներ (բացի Լաչինից ու Քելբաջարից), մի փոքր ռազմական առճակատում, որից հետո Արցախը դառնում է ռուսական բազաների նոր հանգրվան: Սա զուտ իմ կանխատեսումն է, որը, Աստված տա, սուտ դուրս գա: Արդյունքում՝ տուժում են զինվորները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բայց շահում է Ռուսաստանը:

    Այսպիսով, Ռուսաստանի հետ մեր գործընկերությունը (լինի ռազմական կամ ռազմաքաղաքական) վերջին հաշվով Ի ՎՆԱՍ ՄԵԶ ԿԼԻՆԻ

    3. Հայաստանը Ռուսաստանի համար դարձել է «կթու կով», որի անունը եթե դնեք տնտեսական գործընկերություն, էությունն ու բովանդակությունը դրանից չեն փոխվի… Ստացվում է, որ, ըստ նման զարգացումների, Ռուսաստանը հոյակապ «ներդնող» պետություն է, ավելի շահավետ, քան նույն Եվրոպան, Թուրքիան կամ ԱՄՆ-ն: Իրականում, սա պարտադրելու ուղիներից մեկն է միայն: Խոսակցություններ կան, որ ջրմուղն էլ, որը դեռ ֆրանսիացիներինն է, տրվելու է Ռուսաստանին (անգամ գնորդի անունն է շոշափվում՝ Գազպրոմ): Չգիտեմ, ինչքանով է սա հավաստի. կապրենք, կտեսնենք: Դիվերսիֆիկացիայի սկզբունքը բոլորովին ոտնահարվում է, եւ ուենցած-չունեցածդ մեկ երկրին տալով, դառնում ես այդ երկրի կամակատարը՝ սա ես չէ, որ պետք է ապացուցեմ կամ մերժեմ…

    4. Ռուսաստանը ԼԱՎ ԳԻՏԻ, որ Հայաստանի իշխանությունները, շատ մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվում բնակչության կողմից: Սա լրացուցիչ խաղաքարտ է՝ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ եւ ՍՏԻՊԵԼՈՒ համար:

    Ամփոփելով, կարող եմ եզրակացնել, որ Ռուսաստանի հետ «զիլի-բիլիները», անկախ բարեկամական ու ճոռոմ կենացների եւ բարեմաղթանքների, ընդամենը մեր վզին փաթաթված պարտադրանք է: Մնացածը՝ տեխնիկայի հարց է, թե ոնց կմեկնաբանվեն ու հերթական անգամ մեր աչքին ինչքան եւ ինչ մեծության թոզ կփչեն…

  3. Philosopher

    Ադմին, որոշ առումով համաձայն չեմ քեզ հետ… Քո գրածում կարծես մի գծով գնում է մի նախադասություն - Ռուսաստանի հետ մեր գործընկերությունը վերջին հաշվով Ի ՎՆԱՍ ՄԵԶ ԿԼԻՆԻ:

    Գիտեք, մենք սովոր ենք մեր սխալների, բացթողումների ու իհարկե ձախողումների մեղքը բարդել այլոց վրա՝ մշտապես մոռանալով սեփական աչքի գերանը: Երբ դեռ 1701 թվականի ամռանը Իսրայել Օրին հասավ Պյոտրի մոտ ու նրան ներկայացրեց Հայաստանի ազատագրության սեփական ծրագիրը, դրանից հետո շուրջ 200 տարի մենք դարձանք այդ պահի գերին: Ու հիմա էլ շատերը Օրուն ներել չեն կարողանում: Ցավոք, որովհետև Օրու ժամանակ մեզ իրոք միայն ռուսը կարող էր փրկել և հետո նա դա արեց: Բայց ռուսը մեզնից չէր պահանջում, անգամ չէր խնդրում սիրել ու նվիրվել իրեն: Մենք սեփական կամոք ենք նվիրվել, տրվել՝ մարմնով ու հոգով:

    Անգամ ռուսի «սհաթը» ժամանակին օրհնող Խաչատուրը՝ Աբովյան, իր կորչելու նախօրեին արդեն հայ ազգին զգուշացնում էր ռուսից եկող վտանգից: Իհարկե, ռուսը անելու է ու արել է այն ամենը, ինչ բխել է սեփական շահից: Սա օրինաչափ երևույթ է ու բնոշոր յուրաքանչյուր ծավալապաշտական կայսրության, ինչպե սօրինակ Բյուզանդիային: Եվ այստեղ փոքրերը պետք է իրենց ճիշտ պահեն՝ կայսրության գերին չդառնալու համար:

    Մի դեպք նշեմ. Ք.Ա 66 թվականին Հռոմեական կոնսուլ Գնեոս Պոմպեոս Մծեը հասավ Արտաշատ ու պայմանագիր կնքեց Հայոց Տիգրան Մեծի հետ, որով Հայաստանը կայսրությունից դարձավ տերություն… Ի՞նչ ստացվեց. Հայաստանը կորցեց իր արտաքին նվաճումները: Բայց Տիգրանը ճխոնարհվեց Պոմպեսի առաջ, իսկ նրա որդին՝ դավաճան Տիգրան կրտսերը դրանից առաջ ընկած էր Պոմպեոսի ոտքերը ու խնդրում էր նրա աջակցությունը… Հայաստանում գտնվող հռոմեակնա ընտիր լեգեոնների առաջ Տիգրան Մեծը չխոնարհվեց, ինչի պատճառով հարգվեց Պոմպեոսի կողմից… Պոմպեոսը Սուլլայից հետո Հռոմի ամենահզոր մարդն էր դարձել ու այդպիսին մնաց մինչև Ք.Ա 48 թվականը և կորցրեց իր դիրքը իր իսկ սխալների պատճառով: Ու ահա այդ խելացի ու միաժամանակ խորամանք հռոմեացին իրենից թույլ հակառակոդին ավելի է հարգում, քան իրեն կպած «բարեկամին»: Պոմպեոսը անգամ իր խնջույքներին որպես պատվավոր հյուր հրավիրում էր Տիգրան Մեծին:

    Հիմա նույն ռուսի պարագան տեսեք. Ռուսաստանը միայն կարող է հարգել արժանապատիվ Հայաստանին, բայց ոչ երբեք նոքյար Հայաստանին: Ռուսը մեզ արհամրհանքվ էր վերաբերվում 1918-20-ի պետության՝ Առաջին Հանրապետութայն ժամանակ, քանզի գիտեր, որ Հայաստանում իշխանությունը գրավել էր իր համար իսկ աշխատող «Դաշնակցությունը»: Ռուսը մեզ չի հարգում նաև հիմա, քանզի իրենց ցարի այցելության ժամանակ հայ ոստիկանը ուղղակի նվաստացնում է հայ մարդուն: Բայց ռուսը մեզ հարգում էր 1990-98 թվականներին, երբ ՀՀ-ն ուներ լեգիտիմ իշխանություն և արժանապատիվ կեցվածք: Անգամ Ելցինը իր ԱՊՀ խորհրդակցությունները չէր սկսում մինչև Տեր-Պետրոսյանը չէր գալիս:

    Մենք ենք մեղավոր, որ մեզ հետ նման կերպ են վարվում… Վահան Տերյանը մի հրաշալի նյութ ունի, որտեղ ասում է, որ մինչև հոգևորը չհղկվի, նյութական Հայաստան չի կերտվի:

    Ռուսին պետք է ճիշտ օգտագործել, ինչպես 1992-94-ի Ղարաբաղյան պատրազմի ժամանակ: Բյաց պետք չէ նվիրվել ու հանձնվել նրանց ողորմածությանը. ուղղակի պետք է մի քիչ մտածել, մինչև բարևելը ու կռանալը, մինչև շնորհակալություններ տեղալը: Իսկ մինչև մտածելը, պետք է պարզապես ազգովին կանգնել ու ասել՝ ՄԵՆՔ ԱԶԱՏ ԵՆՔ ՈՒ ԱՅԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶՆԻՑ ՈՉ ՈՔ ԽԼԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ…

  4. F5-admin

    ՄԵՆՔ ԱԶԱՏ ԵՆՔ ՈՒ ԱՅԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶՆԻՑ ՈՉ ՈՔ ԽԼԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ…

    Ստացվում է, որ մենք կարող ենք միայն ասել, որ՝ ՄԵՆՔ ԱԶԱՏ ԵՆՔ ՈՒ ԱՅԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶՆԻՑ ՈՉ ՈՔ ԽԼԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ…

    Սակայն, իրականում, դա այնքան էլ այդպես չէ…

    Ինչից եմ խոսում… մենք մեր երկրում ազատ չենք, ոնց կարող է մեր երկիրն ազատ լինել… Փողի իշխանություն է ու վերջ: Չկա տարրական հարգանք չունեւորի, հաշմանդամի, հիվանդի, երեխայի, հարեւանի, ու ընդհանուր առմամբ… ոչ մեկի հանդեպ: Ոչ հարգանք է մնացել, ոչ էլ վստահություն: Ու, ոնց որ նշեցիր մեծն Տերյանի խոսքերը՝ մեզ մաքրվել է պետք, բայց ոչ թե կեղծավոր հոգեւորականների միջոցով, այլ՝ իսկական մաքրվել…

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org