Dasaran.am-ը փակվեց Երբ գալիս է սեպտեմբերը...
Օգ 21

Մի քանի խոսք և Էստաֆետը կհանձնեմ Լրագիր.ամ-ում հրատարկված հոդվածի հեղինակին` Վլադիմիր Հարությունյանին, ում մասին ոչինչ չգիտեմ: Եկավ Տերը` Դմիտրի Անատոլիեվիչը` Ռուսաստանի նախագահը` Հայաստանի ստրկատերը: Կներեք, բայց պիտի ասեմ` եկել է մեզ էլի էն բանից անի.. ուրախացել ենք, ծափեր ենք տալիս ու ձեռքով եք անում… Եթե քաղաքի կենտրոնում եք ապրում կամ դեպի Մոնումենտ գնացող հատվածում, հաստատ նյարդայնացած կլինեք. ոստիկանական սաբոտաժ: Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով ու պարեկայիններով, ովքեր ազատություն են վայելում. «միրգալկաները միացրել ու կայֆ են ստանում»: Ինչ ազատ է ու երջանիկ… Հասարակ քաղաքացին ստիպված է տանել այս ներվատրոփը, այս լարվածությունը ու մի բան էլ ինքը վճարել: Վճարել իր պետականությամբ, իր հոգով ու իր էությամբ: Այո, մենք վաճառվեցինք… Հայը վաճառվեց: Ուզենք, թե ոչ, սա փաստ է, սա իրականություն է: Կգտնվեն շատերը, ովքեր դեռ չեն պատկերացնի պահի լրջությունը, բայց թող կասկած չլինի, այս 3 օրում մենք թաղել ենք Հայոց պետականությունը: Քանի տարի է` լրջանալ չի ստացվում: Կարծես չի էլ ստացվել` 374-ից հետո: ՄԻ անգամ 1988-ին եղավ, բայց 10 տարի հազիվ տևեց ու մինչ օրս անլուրջ է երկիրը. թուլացել ու հաճույք է ստանում: Սրա պտուղները դեռ հետո ենք տեսնելու: Միայն թե սխալվեմ ես ու ինձ պես մտածողները այս հարցում… ավաղ…

Ռուսաստանի նախագահի իրոք պատմական այցը կայացավ: Այն պատմական ու հատկանշական էր նրանով, որ այդ այցի հաջորդ օրը մենք արթնացանք արդեն Ռուսաստանում: Այդ այցն ու ստորագրված փաստաթղթերը վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին եվ, ինչու ոչ՝ «մեր երազկոտ հոգիներին բերին խաղաղ հանդարտություն»:

Քանզի այդ այցի շնորհիվ՝ մասնավորապես եվ հատկապես.

-Մենք ազատվեցինք թշնամի կամ բարեկամ փնտրելու եվ որոշելու հոգսից, քանզի «նորից ու կրկին» հայտնվեցինք ու տեղավորվեցինք ի վերուստ մեր համար կանխորոշված ու նախագծված տրաֆարետի մեջ: Այն է՝ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, Վրաստանը՝ չկամ, Իրանը՝ կամ-կամ: Միակ հույսն ու ապավենը այս աշխարհում՝ Ռուսաստանը:

-Մենք ազատվեցինք արտաքին քաղաքականություն մշակելու եվ վարելու հոգսից, քանզի, նախ մենք որեւիցե մեկի հետ՝ հատկապես հարեւանների, այլեւս խոսելիք չունենք, եվ երկրորդը, ոչ ոք մեզ հետ խոսելու կարիքը չունի, քանզի մեզ վերաբերող ցանկացած հարց արդեն դառնում է Ռուսաստանին առնչվող խնդիր:

-Մենք ազատվեցինք սեփական երկիրը պաշտպանելու հոգսից, քանզի, բացարձակապես ամուլ լինելով դիվանագիտության ոլորտում, ի վիճակի չլինելով ստեղծել սեփական անվտանգության դիվանագիտական ու քաղաքական երաշխիքներ, հարցը հանգեցրինք զուտ ռազմական երաշխիքների ստեղծմանը եվ սեփական բանակն ու անվտանգության ամբողջ համակարգը փաստորեն հանձնեցինք օտարին:

-Մենք ազատվեցինք սեփական հողին տեր կանգնելու հոգսից, քանզի հողը նրանը չէ, ով նրա վրայով քայլում է, այլ իրականում նրանն է, ով այդ հողը պաշտպանում է:

-Մենք ազատվեցինք ազգային իշխանություն ձեվավորելու անհրաժեշտության հոգսից, քանզի Հայաստանի իշխանությունը այսուհետ դադարում է որպես այդպիսին լինելուց ու դիտվելուց եւ նմանվում է պարզապես սնանկացած մի հաստատության ժամանակավոր կառավարչի: Հարկ է նշել, որ զգալով, որ երկրում անհաղթահարելի քաղաքական ճգնաժամ է եւ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, կառավարող խումբը, իշխանությունն իր ձեռքում պահելու տեսանկյունից կատարեց հիրավի հանճարեղ քայլ: Նա ոչ թե իշխանափոխությունը դարձրեց անհնարին, այլ ավելին: Իր այս քայլով նա իշխանափախությունը դարձրեց պարզապես անիմաստ: Հաստատության սնանկացումից հետո էական է արդյոք, թե ով է լինելու նրա ժամանակավոր կառավարիչը:

Ավելի պարզ ասած, պատմության մեր այս հատվածում մենք վերջապես ազատվեցինք քաղաքականությամբ՝ իր իսկական ու բուն իմաստով զբաղվելու հոգսից:

Այսինքն, կրկին եկանք հանրահայտ մի ճշմարտության՝ հայը կարող է դիմանալ ցանկացած փորձությանը, բայց ոչ երբեք՝ սեփական անկախությանը (բոլդը` իմ կողմից):

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աղբյուր

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org