Հումորային ... «Չես մարսելու» ...
Հուն 25

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների մասին: Ինչպես եվ սպասելի էր, ես նույնպես ստացա իմ պայ տուգանքը: Լավ, առաջ չանցնեմ եվ մանրամասն նկարագրեմ դեպքի մանրամասները:

Մի քանի օր առաջ իմ գրանցման հասցեյով մեկ նամակ եկավ առ այն, որ մեկ ամիս առաջ ես կարգ եմ խախտել, որի կապակցությամբ ես տեղեկացվում եմ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
ՈՐՈՇՈՒՄ №: 12Ր*******
Վարչական տույժ նշանակելու մասին

Հիմա համառոտ նամակի բովանդակությունը

LEXUS մակնիշի ****** համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը **.05.2012թ. ժամը **:**-ին ք. Երևան, Արշակունյաց / Նժդեհ խաչմերուկի հատվածում չի պահպանել գծանշման պահանջները, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-րդ մասով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

ՈՐՈՇԵՑԻ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն, ********-ին տուգանել 3000 դրամ (Վճարել առցանց):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրը:
Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարման հաշվեհամարն է` 9000****:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել Ճանապարհային ոստիկանության պետին` որոշումն ընդունելու օրվանից հետո 10 օրվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

եվ կցված է նկարը

Նկարը վերցրել եմ offense.roadpolice.am կայքից

****

Խոսքը գնում է առաջին-աջ շարքում գնտվող - առաջին մեքենայի մասին

###


Ավելացվել է 27.06.2012-ին 14:06



Ներկա պահին ստացվել է 22 մեկնաբանություն

  1. David

    Միայն մի բան չհասկացա, իսկ ինչու՞մն է կայանում իմ խախտումս: Նրանում, որ մեքենան կանգնա՞ծ է ՍՏՈՊ գծի վրա: Եթե, այո, ապա դա բնական է, քանի որ մեքենան ոչ թե կանգնած է, այլ շարժվում է դեպի աջ - եթե ուշադիր նայեք, ապա կնկատեք, որ Լուսաֆորի ԴԵՊԻ ԱՋ սեկցիան կանաչ է, հետեւապես մեքենան շարժման մեջ է եվ բնականաբար ընթացքի ժամանակ ուզես-թե-չուզես պետք է հատես ճանապարհի ուղղությանը ուղղահայած բոլոր գծերը:

    Շատ ուրախ կլինեի, թե գտնվեր մեկը, ով կարող է հիմնավորել, թե ինչումն է կայանում իմ խախտումս

  2. F5-admin

    David ջան, եթե անկեղծ, ապա պետք է փառք տաս, որ պրծել ես 3 հազարով,
    նկատի ունեմ, որ 3 անցորդ են փողոցը կտրել-անցել ու հայտնվել քո մեքենայի դիմաց, իսկ դու՝ կամ վարում ես, կամ էլ կանգ ես առել զեբրի դեմի գծանշից ոչ թե ետ, այլ՝ առաջ: Դու պետք է զիջեիր, իսկ եթե կանգնած ես, պետք է գծանշից ետ կանգնեիր:

    Իսկ մեքենայիդ դիրքից ոչ մեկի մտքով չի կարող անցնել, որ դու աջ ես ուզում թեքվել: Իսկ եթե աջ էիր թեքվելու՝ դարձյալ, հո անցորդների վրայով չէ՞իր անելու:

    Ես ՃՈ-ի փոխարեն կորակեի սա՝ անցորդին չզիջել, իսկ եթե կանգնած ես եղել՝ ուրեմն գծանշանից առաջ ես կանգնել: Այնպես որ զուր մի գանտատվի, բա ես ինչ ասեմ, որ չեմ նկատել 40 կմ/ժ-ի սահմանափակումը, վարել եմ 69 կմ/ժ արագությամբ, ու երեկ էլ նամակ ստացա՝ 30 հզ-ոց տուգանքի վերաբերյալ smile

  3. F5-admin

    Մոռացա ասել, որ եթե ուղիղ էիր շարժվում՝ կարմիր լույս ես խախտում + անցորդին չես զիջում, եթե աջ՝ ուրեմն անցորդին չես զիջում: Իսկ եթե կանգնած ես, ուրեմն գծանշանից առաջ ես կանգնել:

  4. David

    ի՞նչ է նշանակում անցորդին չեմ զիջում
    օրենքը լավ չեմ հիշում, բայց ես կանգնած եմ զեբրայից առաջ եվ ոչ թե վրա, արդյոք դա բավարար չէ՞ ... հետո եթե ես հետիոտնին չզիջեի, ապա խախտումն մի քիչ այլ կլիներ, եվ ոչ թե ՝ չի պահպանել գծանշման պահանջները

    Ինչքան ես եմ հասկանում այս խախտումը օրինակի համար արել է նույն իմ շարքում կանգնած սպիտակ գազելը - չի պահպանել գծանշման պահանջները:

    Մոռացա ասել, որ եթե ուղիղ էիր շարժվում՝ կարմիր լույս ես խախտում + անցորդին չես զիջում, եթե աջ՝ ուրեմն անցորդին չես զիջում: Իսկ եթե կանգնած ես, ուրեմն գծանշանից առաջ ես կանգնել:

    Իսկ դու պնդու՞մ ես, որ ես պետք է կանգնած լինեի մինչեւ ստոպ գիծը: Չեմ կարծում, բայց անպայման կճշտեմ:

  5. David

    ինչ վերաբերում է քո տուգանքին /Եթե տուգանվել եք Ռուբինյանց փողոցում /, ապա նայիր մի հատ սա- միգուցե քեզ փրկի

  6. F5-admin

    Իսկ դու պնդու՞մ ես, որ ես պետք է կանգնած լինեի մինչեւ ստոպ գիծը: Չեմ կարծում, բայց անպայման կճշտեմ:

    Այո, պնդում եմ: Զեբրի վրա կանգնելն արդեն մեծ տուգանք է, որովհետեւ կարող է անմիջականորեն վտանգ ներկայացնել մարդկանց, իսկ ստոպ-գիծը/գծանշանը “տրորելը” ավելի մեղմ, բայց՝ մեկ այլ տուգանք է: Ու 3000 դրամը հենց երկրորդ թեթեւ տուգանքի մասին է, որն էլ պետք է մուծես:

    Ինչ վերաբերվում է քո խորհրդին, ապա անպայման կդիմեմ, որովհետեւ 30 հզ-ը 3 հազար չէ smile

  7. F5-admin

    Ինչքան ես եմ հասկանում այս խախտումը օրինակի համար արել է նույն իմ շարքում կանգնած սպիտակ գազելը - չի պահպանել գծանշման պահանջները

    Ապեր, սպիտակ գազելի ու քո ավտոյի դիրքերը՝ գծանշանի պահով ակնհայտ նույնը չեն: Գազելը գծի վրա է կամ մի քանի սմ ետ, իսկ դու՝ մի քանի մետր առաջ: Կոպիտ ասած, գազելի առջեւի անիվներն են գծի վրա, քո մեքենայի՝ ետեւինը smile

  8. David

    Իսկ դու պնդու՞մ ես, որ ես պետք է կանգնած լինեի մինչեւ ստոպ գիծը: Չեմ կարծում, բայց անպայման կճշտեմ:

    Այո, պնդում եմ: Զեբրի վրա կանգնելն արդեն մեծ տուգանք է, որովհետեւ կարող է անմիջականորեն վտանգ ներկայացնել մարդկանց, իսկ ստոպ-գիծը/գծանշանը “տրորելը” ավելի մեղմ, բայց՝ մեկ այլ տուգանք է: Ու 3000 դրամը

    Ադմին, ես Ստոպ գծի վրա կանգնած չեմ, այլ մինչեւ ստոպը - ամեն դեպքում այս ռակուրսին դա պնդելն սխալ եվ վիճարկելի կլինի:

    ինչ վերաբերում է քո տուգանքին /Եթե տուգանվել եք Ռուբինյանց փողոցում /, ապա նայիր մի հատ սա- միգուցե քեզ փրկի

    Սրտի կսկիծով, պետք է նշեմ, որ քեզ փրկեց իմ լինկը, ինչը չի կարելի ասել իմ դեպքի մասով

    Ուրախ եմ, որ ես ճիշտ էի /որ զեբրայի վրա կանգնած չեմ, եվ խախտումն կապված չէր հետիոտների կամ հոծ գծի հետ/, բայց մեծ թախիծով պետք է նշեմ, որ ես ամեն դեպքում սխալ էի արել՝ խախտել էի գծերը:

    ԱՀԱ վիդեոն - ինձ ուղղակի սխալ նկար էին ուղարկել ՃՈ-ից: Վիդեոյի վրա պարզ երեւում է ինչպես եմ ես խախտել գծերը՝ հատել հոծ գիծը:

    Եթե մեկնաբանության մեջ չստացվի Էմբեդ անել վիդեոն, ապա այն կտեղադրեմ նյութի վերջին մասում

  9. Jojoba

    Իսկ այս հումորն, որպես վերջաբան իմ հայ, բայց լատվիացի եղբոր կողմից՝ ենթադրում եմ, որ այս խախտումն իրենց մոտ ֆիքսվում են նկարահանող սարքով

    Я ехал на машине и заметил вспышку видеокамеры. Я сообразил, что меня сфотографировали на предмет превышения скорости, хотя и знал, что скорость не превышал. Просто, чтобы убедиться в своем предположении я объехал квартал, проехал вновь по тому же месту, причем на еще более низкой скорости. Но камера снова вспыхнула. Мне это показалось забавным, и я проехал мимо камеры еще три раза с черепашьей скоростью, улыбаясь в камеру, которая щелкала каждый раз когда я проезжал мимо.

    Через две недели я получил по почте пять квитанций за вождение с непристегнутым ремнем безопасности…

  10. Philosopher

    Բայց էստեղ խախտումը ոնց կարելի ա գծանշումը համարել, երբ աջը բաց ա՞… Էստեղ առաջին գիծը ընթացքի մեջ ա, իմաստը որն ա, որ ինքը կանգնի… Վերջապես, չզիջելու պնդումն էլ անիմաստ կլիներ, քանի որ ակնհայտորեն զիջված ա ճանապարհը… Եթե վարորդը առաջ գնար ու թույլ չտալով անցորդին անցնել, նոր դա կհամարվի չզիջել:

    Էսպիսի մի բան էլ Հերացի-Կորյուն խաչմերուկում կա, երբ աջդ միշտ բաց ա ու անցորդներն էլ անցնում են: Ու հաճախ ա եղել, որ ես նմանատիպ իրավճակում եմ եղել էդ տեղում, ինչ որ Դավիթն ա արել էս վիդեոյում ու էդտեղ առկա ոստիկանները ինձ չեն էլ կանգնացրել, քանզի նախ՝ զիջել եմ /ինչպես էստեղ ա/ և երկրորդ եթե իմ կանաչը բաց ա, ի՞նչ գծանշանից առաջ չանցնելու պայման կարա գործի էդտեղ:

  11. Ազիան

    Հարգելիներս խախտումն ակներև է:
    Եթե անգամ աջը բաց է, պետք է անհապաղ զիջել նախատեսված անցումով քայլող մարդկանց:
    Դավիթ ջան պատմելուդ ոճը լավն է, բեր մի քիճ զբաղվիր քերականության և մատուցման բովանդակային ոճի մասին:
    Ադմինը թեև զբաղված է բայց հանուն F5-ի պետք է շտկումներ անի, իսկ Jojoba-ն, որն արդեն տուգանվել է’ դադարի ռուսերեն գրառումներից, քանզի մեր բլոգը աչքի է ըմկել իր հայերենի մաքրությամբ և հոդվածների բարձր մակարդակով:

  12. Ազիան

    ՈՒրեմն Դավո ջան գծերն էլ ես խախտել, ինչպես տեսանյութից է երևում, աչքիս կարմիր լույսի տակով էլ ես անցել, լուսաֆորը կարծես կարմիրն է ցույց տալիս:Անկախ վերջինից 2 խախտում արդեն արել էս:
    Անցած լինի:

  13. David

    ՈՒրեմն Դավո ջան գծերն էլ ես խախտել, ինչպես տեսանյութից է երևում, աչքիս կարմիր լույսի տակով էլ ես անցել, լուսաֆորը կարծես կարմիրն է ցույց տալիս:

    Ազիան, քեզ թողնեն արյանս մեջ ալկոհոլի պարունակություն էլ կգտնես: Էդ ինչից երզակացրիր, որ կարմիր լույսի տակով եմ անցել: Գիծը խախտել եմ - համաձայն եմ, բայց «կարմիր լույս» վրես չեք սաղացնի grin

    Հարգելիներս խախտումն ակներև է:
    Եթե անգամ աջը բաց է, պետք է անհապաղ զիջել նախատեսված անցումով քայլող մարդկանց:

    Դե միգուցե հիմնավորես ինչումն է անցումով քայլող մարդկանց պահով իմ ակներեւ խախտումն, պլիս:

  14. David

    Էսպիսի մի բան էլ Հերացի-Կորյուն խաչմերուկում կա, երբ աջդ միշտ բաց ա ու անցորդներն էլ անցնում են: Ու հաճախ ա եղել, որ ես նմանատիպ իրավճակում եմ եղել էդ տեղում, ինչ որ Դավիթն ա արել էս վիդեոյում ու էդտեղ առկա ոստիկանները ինձ չեն էլ կանգնացրել, քանզի նախ՝ զիջել եմ /ինչպես էստեղ ա/ և երկրորդ եթե իմ կանաչը բաց ա, ի՞նչ գծանշանից առաջ չանցնելու պայման կարա գործի էդտեղ:

    Philosopher, նախ արի համաձայնենք, որ «գծանշանից առաջ չանցնելու պահով» այս կոնկրետ դեպքում տեղին չէ ընդհանրապես խոսել: Եթե վերցնենք օրենքը, ապա եթե չեմ սխալվում, հենց անցորդը ոտքը դրեց զեբրայի վրա, ուրեմն պետք է կանգնես եվ զիջես: Եթե տենց շարժվենք, ապա կարելի կլինի պակել եվ Հայրենիքի հրապարակի աջը, եվ քո նշաց խաչմերուկինը:

    Քո դեպքում, եթե չեմ սխալվում մի քիչ այլ է, քանի որ Հերացի-Կորյուն խաչմերուկում սկզբից երկու շարքը է /բաժանման մասում/, հետո աստիճանաբար վերածվում է երեք շարքի /երկու ձախ եվ մեկ աջ/ եվ լավ չեմ հիշում հոծ գծող են առանձնացաժ, թե գծանշանով: Հետեւապես դժվար թե իմ նույն խախտումն գրանցվի քո իսկ նշած խաչմերուկում:

    Ամեն դեպքում այս դեպքը ուսուցողական էր՝ տարին մեկ եմ անցնում այս խաչմերուկով եվ այն էլ այսպես քաշվեցի: Վերջերս կրկին անցնում էի, եկա կանգնեցի լուսաֆորի տակ, միջնամատս պարզեցի վեր - ակնկալիքով, որ նման խախտում չկա /լավ է, որ հետեւիս մեքենայի վարորդն մատներիս շարժումն իրեն չվերագրեց/՚ grin՚:

  15. Ազիան

    Դե միգուցե հիմնավորես ինչումն է անցումով քայլող մարդկանց պահով իմ ակներեւ խախտումն, պլիս:
    1.Կարմիր լույսը երևում է ֆիլմի և լուսանկարի մեջ:
    2.Եթե հետնիոտի ոտքը արդեն զեբրի վրա է ‘ անհապաղ երթևեկող տրանսպորտը պետք է կանգ առնի, մի բան որ չի պահպանվում մեր մոտ, վարորդները տեսնում են, որ մարդ չկա անխնա քշում են, իսկ հետնիոտը իր համար հատուկ նախատեսված վայրով անցնում է այն ժամանակ, երբ մեքենա այլևս չկա:

  16. David

    Նախ ավտոմեքենան աջ է թեքվում, հետեւապես ոչ մի կարեւորթյուն չունի թե ինչ լույս է վառվում ուղիղ երթեւեկող տրանսպորտի համար /եթե ուշադիր նայես, ապա «աջը» բաց է - կանաչ է վառվում/: Սա ինչ վերաբերում է ձեր առաջին հիմնավորմանը

    Եթե հետնիոտի ոտքը արդեն զեբրի վրա է ‘ անհապաղ երթևեկող տրանսպորտը պետք է կանգ առնի, մի բան որ չի պահպանվում մեր մոտ, վարորդները տեսնում են, որ մարդ չկա անխնա քշում են, իսկ հետնիոտը իր համար հատուկ նախատեսված վայրով անցնում է այն ժամանակ, երբ մեքենա այլևս չկա:

    եվ երկրորդ - եթե չեմ սխալվում այս հիմնավորումն ես ինքս հնչեցրի 14-րդ մեկնաբանության շրջանակներում, հետեւապես շնորհակալ եմ հիշեցման համար: Բայց ինչպես եք պատկերացնում հարգելի Ազիան, Հայրենիքի հրապարակի նման ցանրաբեռնված խաչմերուկում, վերոհիշյալ օրենքի կիրառումը: Եթե չեմ սխալվում Արշակունյաց փողոտում այդ հատվածում չորս գծանի է /պլյուս հանդիպակաց կողմի չորս գիծը/, խնդրում եմ բացատրեք ինչպես ես պատկերացնում աջ թեքնվող վարորդի վարքագիծը, ով տեսնելով որ հակառակ կողմից հետիոտն է ոտքն իջեցրել է զեբրայի վրա /իսկ ձեր հիշատակաց օրենքն չի կոնկրետացնում որ կողմից եվ դեպի ուր շարժվող հետիոտնի մասին է խոսքը/ - նշանակում է, որ եթե վարորդը պետք է տեսնի, որ եթե հակառակ կողմից հետիոտնը ոտքը սկսեց իր շարժումը, ապա նա պետք է դադարեցնի իր ընթացքը եվ սպասի մինչեւ նա կանցնի ութ շարք /առնվազն երեսուն- քառասուն վայրկյան/, նոր միայն շարունակի ենթեւեկը՞:

    Դուրս է գալիս, որ մեր երթեւկության պատասխանատուները ուղղակիորեն աննպատակ են բացել «աջը», որն ինչպես նկատեցի մի քանի օր առաջ միշտ չէ, որ բաց է, այլ որոշակի գրաֆիկով:

  17. David

    2.Եթե հետնիոտի ոտքը արդեն զեբրի վրա է ‘ անհապաղ երթևեկող տրանսպորտը պետք է կանգ առնի, մի բան որ չի պահպանվում մեր մոտ, վարորդները տեսնում են, որ մարդ չկա անխնա քշում են

    Մեր պատասխանատու դեմքերը հաճախ այդպես մտածելով հեշտացնում են իրենց աշխատանքը, եվ փոխանակ օդային անցումներ կազմակերպելուն կամ այլ շրջանցման ուղիներ գտնելուն մեծ եվ ցանրաբեռնված փողոցների վրա կարող են զեբրա նկարել, ու դե արի տեսնենք -հիմա ով ավելի զգույց եվ պարտաճանաչ կլինի՝ վարորդը, թե հետիոտն - մի քանի օրինակներ - Հերացի փողոցի վրա Առաջին հիվանդանոցի -ծննդատան հատվածում /անձամբ եվ մի քանի անգամ ականատես եմ եղել վթարների այս հատվածում/, Խանջյան փողոցի վրա Սպենդյարովի երաժշտական դպրոցի հատվածում, որտեղ ի դեպ երկու դպրոց եվ մեկ մանկապարտեղ կա /միայն բախտի բերմամբ է, որ այստեղ վթարներ չեն լինում/:

  18. David

    Վերջերս իջնում էի Միասնիկյան պողոտայով եվ տեսա թե ինչպես մի կին քարով ջարդում էր Ջրաշխարհի դիմացի երթեւեկության երկու կողմերը մեկ-մեկուց անջատող միջնապատը: Մի կողմից դա բարբարոսություն է հանրային սեփականության վնասումն, մյուս կողմից ինչպես հասկանալ պատասխանատու անձանձ ... ասենք ինչպես պետք է Ջրաշխարհ գնա Ավանի կամ Մասիվի բնակիչը՝ իջնի քաղաք եվ հետո երկրորդ տրանսպորտ փոխելուվ Շրջանայինից բարձրանա Ջրաշխարհ, թե իջնի Գազանանոցի կանգառում եվ ոտքով բարձրանա՞

    Հաջորդ օրը տեսա, որ պատնեշը ամեն դեպքում քանդել էր այնքան, որ կարելի կլիներ վրայով «լոնք» անել եվ անցնել, բայց չէր կարողացել կտրել մետաղյա արմատուրայի ձողը, որն հավանաբար պատնեշին ամրության տալու նպատակով էր անց կացրած պատնեշի միջով: Մի քանի օր անց կտրված էր նաեւ այդ արմատուրան: Դե ինչ - հիմա Ջրաշխարհ - Գրին Հոթել հատվածում մի կանգառից հանդիպակաց կանգառ անցնելու համար կան համապատասխան հնարավորություններ՝ մնում է, որ վարորդները իմանան եվ դանդաղեցնեն իրենց ընթացքը:

    Մոտավորապես նույն վիճակն է Աղի Հանքի Գուտապի խանութ չհասած մասում /Քարի մոտ/, բացակայում է անցումը բայց մարդիկ մի կողմից մյուսն են անցնում անարգելք: Հիմա վերգետնյան անցում է պատրաստվում մի 100 մետր վերեւ /առաջին շենքի դեմ դիմաց/, բայց եթե կանգառն չտեղափոխեն այդ հատված, մեկ է մարդիկ անցուդարձ են անելու իրենց սովորած մասով:

  19. Ազիան

    Բարև Դավո
    Խոսքը վերաբերվում է կոնկրետ այս դեպքին, եթե քննարկենք հանրապետության երթևեկելի գոտիների թերությունները’ ապա նույնքան բարձիթողի վիճակ է այս ասպարեզում, որքան ասենք դպրոցաշինության ասպարեզում: Թելադրող, զգուշացնող և այլ նշաններ ճիշտ հակառակ էֆեկտով են աշխատում, քանի որ չեն գտնվում ճիշտ տեղում, էլ չեմ ասում, որ վարորդների 80% չի պատկերացնում, որ եթե թեքվում է աջ, ապա առավելություն ունի հանդիպակած ուղիղ երթևեկող , նաև աջ ու ձախ խաչմերուկներից մտած մեքենաների հանդեպ, էլ ո՞րն ասես....Ինչ վերաբերվում է զեբրային, որ կարող է հանդիպել ուղիղ,անգամ աջ թեքվող խաչմերուկին, երթևեկության միջոցը’ եթե լուսաֆորով չի կարգավորում,նրանով անցնող մարդ տեսնելիս անհապաղ պետք է կանգ առնի:
    Սա է օրենքը’ թե այն ինչպես է կիրառվում այլ խնդիր է:Պետք է ասեմ, որ այս թեմայով էլ քննարկման չեմ մասնակցելու:

  20. David

    Բարև Դավո

    Բարի եղիր, մյուս անգամ դիմելուց անունով դիմել՝ առանց աղավաղումների
    -
    Շնորհակալություն

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org