Ի՞նչպես մաքսազերծել մեքենան Հայաստանում Փախցնոցի
Օգ 07

Հայաստանը ունիկալ երկրր է: Թեև տարօրինակ նախադասություն ստացվեց, բայց և այնպես, մի փոքր ունիկալ երկրի տպավորություն է թողել, համենայն դեպս` ինձ վրա: Կհիշեք, որ երկու տարի առաջ պատմել էի իմ` Սյունիք այցելությության մասին և մի դեպք էլ մանրամասնել էի` պետավտոտեսուչի հետ կապված: Չէ, այս անգամ պետավտտեսուչի հետ շփում չենք ունեցել, թեև ահագին ոստիկաններ կային Ծաղկաձորում` հավանաբար տուրիստական կենտրոն լինելու պատճառով: Անցյալ տարի լինելով Դիլիջանում, նկատեցի այնտեղի բնության հրաշալի լինելը և բնականաբար տպավորվեցի: Համեմատության համար նշեմ, որ Ծաղկաձորը ահագին զիջումէ թե’ Վանաձորին, թե’ Դիլիջանին:

Այսպիսով, այս տարի որոշեցինք մի քանի ընկերներով հանգստանալ Ծաղկաձորում` հաշվի առնելով տեղի բարձրաճանաչությունը, քանզի տուրիստական կենտրոն համարվող այս տեղանքը (քաղաք բառը չեմ փորձի օգտագործել, քանզի Նյու Յորքը եթե անվանենք քաղաք, ապա էդ դեպքում Ծաղկաձորը ինչ կոչենք) ինքնին հնչեղ է և պետք է տեսնել:

Ինչևէ, նախ ասեմ, որ գյուղաքաղաքը (այս բառը բնորոշ է և տիպիկ ներկայացնում է բուն իրողությունը), բաժանված է երկու հատվածի` մի հատվածում բավականին քաղաքային տրամադրություններ են, իսկ հարավում ավելի շատ գյուղական սիտուացիա է: ԵՎ վերջապես, ինձ համար բավականին անհաճո էր գյուղաքաղաքի` երեկոյան 10:30-ից հետո մեռելային լռությունը: Կարծես ամեն մեկը փակվել է հյուրանոցային սեփական սենյակում և սպասում է առավոտյան նախաճաշին: Իսկ մենք, համենայն դեպս, հետաքրքրություն չունեինք սենյակում փակվելու:

Ինչևէ, անցնենք առաջ: Մեր մեկ շաբաթյա հանգիստը կազմակերպեցինք գեղեցիկ, հետաքրքիր ու յուրօրինակ: Բայց դե չեմ պատրաստվում մանրամասնել, քանզի անտեղի կլինի: Միայն ասեմ, որ այս նյութը տեղադրելու ցանուկթյուն առաջացավ միայն ստորև բերված երկու նկարի պատճառով: Շատ խոսուն նկարներ են ու բնականաբար հետաքրքիր իրենց էությամբ: Ասեմ նաև, որ առաջին տպավորությունս ստիպեց նկարել ու տեղադրել այստեղ. նյութի առաջին նախադասությունն էլ սրա ազդեցությաՆ տակ է գրված: Կսպասեմ ձեր` բոլորիդ մեկնաբանություններին: Այստեղ կարղ եք նաև պատմել ձեր ամառային հանգստի մասին պատմությունները: Տեսեք, ոնց կուզեք:

Հ.Գ. Ճոպանուղի գնալու ճանապարհին տաքսի վերցրինք ու մեր հարգելի տաքսիստի հետ որոշեցինք մի քիչ զրուցել: Տաքսիստը հպարտացավ, թե Ծաղկաձոր են գալու վեց նախագահներ (նկատի ուներ մոտ ժամանակներս սպասվող ՀԱՊԿ ղեկավարների հանդիումը)` ի հեճուկս մեր հանդիմանության, թե` ձեր քաղաքը մեռած է: Եվ ահա, հարցրի, թե ում կողմն էիք անցած նախագահական ընտրություններին: Ուղղակի հետաքրքիր էր. սիրում եմ մեր տաքսիստների քաղաքական կողմնորոշումը «ճշգրտել»: Եվ տաքսիստը պատասխանեց, թե դա գաղտնիք է: Ասացի` հո հանկարծ Լևոնին չե՞ք ընտրել` բավականին լուրջ էի ասել, այն տպավորությամբ, որ արդյոք կսկսի հայկական մենթալիտետի համաձայն «մութ ու ցուրտ» տարիների մասին լեգենդները պատմել: Եվ պատկերացրեք` ասաց, թե «չէ, Լևոնին ո՞նց ընտրեի, իրա ժամանակ իմ ավտոն տրաքեց»…


Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org