Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Միասնական ու սիրալի իրար հանդեպ

Ազիան💬 2 մեկնաբանություն

Ընտրությունները նոր չեն մարդկության պատմության մեջ: Մարդկությունը ՆՈՐԻ, ԹԱՐՄՈՒԹՅԱՆ կարոտ է և կարիքն ունի փոփոխության՝ ձգտելով դրական տեղաշարժերի, բարեկեցության ու հարմարավետության:

Սա ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ձգտում է, քանի որ միշտ էլ անկատար մարդկային դրսևորումներն իրենց բավարարումները չեն արդարացնում, որովհետև ամեն ինչ հարաբերական է և կա «լավից լավ» սկզբունքը, որի կիրառությունն էլ մարդկությանը մղում է մեկ այլ ծայրահեղության, այն է՝ ծայրահեղ անբավարարվածության դրսևորման ու դժգոհությունների:

Հիշենք պատմության ցուցանած ոսկե դասերը: Դեռ ոչ մի իշխանական երկարատև կառավարումից հետո ժողովուրդը գոհ չի եղել ու չի էլ լինելու: Դա այլ հարց է, երբ կիրառվում է մեկ այլ սկզբունքային իրավունք՝ «Մինչև չգա ետինը չի հիշվի առաջինը»: Այս սկզբունքն էլ կարող է չարդարացնել ժամանակային առումով: Այս «ետինըraquo; դեռ սրբագրվելու է, հաղթահարելու է ժամանակի մարտահրավերը:

Այնպես որ, սիրելի ժողովուրդ, մեզ մնում է դրսևորել ճկուն խոհեմութուն:

Ձեզ ծանր ու պատասխանատու խնդիր է առաջարկված: Այն պատասխանատվությամբ, բայց թեթևությա՛մբ կատարեք, մի՛ խանդավառվեք ուրիշի բոստանը քար գցելով, դեռ չգիտեք, թե հետո ի՞նչ է լինելու:

Հարգելով մեկդ մեկի կարծիքը, միասնական ու սիրալի եղեք իրար հանդեպ:Մենք տարբեր հայացքներ ունենք, սակայն մի ժողովուրդ ենք: Ավելի խոհեմ լինենք, քան իրար գզող նախագահի թեկնածուները:Թող նրանք օրինակ վերցնեն իրենց իմաստուն ու հնամենի ժողովրդից:

Ազիան՝ «Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:»

2մեկնաբանություն

  1. Phenomen

    #1

    Ամեն

  2. Ազիան

    #2

    Իմ միակ ցանկությունն է , անկախ ընտրությունների արդյունքներից բախումների իսպառ բացակայությունը:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

Թարմ նորություններ Նստացույցից (01:25-ի դրությամբ)

Հենց նոր զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ազատության հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներից մեկն է (ինչպես ինքն է հպարտորեն ասում՝ ազատ քաղաքացիներից մեկը): Եվ այսպես. Ազատության հրապարակ, փետրվարի 22, ժ. 1:25…

F5-admin4

Ընտրություններ-2008

Դիտեք եւ համոզվեք

Խնդրում եմ, դիտեք այս հոլովակները եւ ականատեսը եղեք Արտաշատի 06.02.08 իրադարձություններին, որոնց մեղավորը եւ հրահրողը իբր թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ նրա թիմը: Տեսահոլովակի բնօրինակը

F5-admin1

Ընտրություններ-2008

Սերժը տեղյակ չի՞ իր իսկ հանրահավաքներից

Այսօր Ազգային Ժողովում, պատասխանելով “Ժառանգություն” խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե ինչու են մարդկանց պարտադրաբար բերում վարչապետի նախընտրական հանրահավաքներին, Ս.Սարգսյանը բառացիորեն տվել է այսպիսի…

FRIEND2