F5-Բլոգ

Ազիան'-ի ավատարը

image

Հայկական լրատվամիջոցները բավական արագ տարածեցին «Նիդերլանդական Օրագրի» այն հետաքրքիր լուրը’ ըստ որի նիդերլանդաբնակ մեր հայրենակից Սերոբ Միրզոյանն այսօր համարվում է Նիդերլանդների ամենատարեց մարդը: Հետաքրքրականը այն է, որ մինչ այդ մարտ-ապրիլ ամիսների նիդերլանդական լրատվամիջոցներն էին ակտիվ ուշադրության կենտրոնացրել այս երկրում ապրող ամենատարեց մարդկանց:Մարտի 16-ին հաղորդվեց, որ մահացել է ամենատարեց հոլանդացին’ 107-ամյա Արի Ֆերմյուլեն: Այդ օրվանից մինչև ապրիլի 1-ը, այսինքն ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին կարող է ճանաչվել հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: 1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն է, ով գլխավորեց հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել է ընդամենը 89 հոգի,ովքեր ցավոք արդեն կենդանի չեն: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել է 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը մոտավորապես 100 է:

image

Այս քանակության փողոցային գովազդ կա աշխարհի մեծագույն մեգապոլիսներից մեկում - բրազիլական Սան-Պաուլու -յում: 2007 թվականին որոշում կայացվեց քաղաքի փողոցներից ապամոնտաժել բոլոր ցուցանակներ, բիլ-բորդները եվ գովազդը ամբողջությամբ: Չնայած նրան, որ սա մեծ հարված էր գովազդային ինդուստրիային, բայց այնուամենայնիվ քաղաքի 70 տոկոս բնակչությունը կողմ է այս նախաձեռնությանը:

Այսքան է կազմում թմրամիջոց գործածող երկրագնդի հասուն բնակիչների /15-ից 64 տարեկան/ թիվը անցյալ տարվա /2011/ դրությամբ /մոտավորապես 230մլն մարդ/: Տվյալները կազմված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից եվ հրապարակվել են «World Drugs Report»-ի տարեկան ցեկույցում:

Նույն զեկույցի համաձայն ...

01.11.2012 - Այս օրը ՌԴ-ում ուժի մեջ կմտնի մի օրենք, որով նախատեսում է ռուսաստանի տարածքում արգելված տեղեկատվություն պարունակող կայքերի ընդհանուր ռեեստրի ստեղծում: Չնայած իրավապաշպանների եվ ինտերնետ կազմակերպությունների բողոք-դիմումներին, որոնց կարծիքով օրենքը նպատակ է հետապնդում գրաքննել բոլոր ստեղծվող եվ առկա կայքերը, այնուամենայնիվ օրենքը ընդունվեց ՊետԴումայում 2րդ եվ 3րդ ընթերցմամբ:

96 100 000 լիտր - Այսքան լիտր օղի է արտադրվել Ռուսաստանում միայն հունիս ամսվա ընթացքում: Համեմատության համար արժե նշել, որ համեմատած 2011-ի հունիսի հետ աճը կազմել է 47%: Աճը հավանաբար կապված է 2012թ-ի հուլիսի 1-ից 18% ակցիզային հարկի բարձրացման հետ:

image

Օղին 1000 անգամ խոշորացման դեպքում

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page