Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

ՍԴՀԿ-ն սատարում է համաժողովրդական շարժումը

F5-admin💬 0 մեկնաբանություն
sdhp

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնը, համայն սփիւռքահայութեան անունով կու գայ յայտնելու իր ամբողջական զօրակցութիւնը Հայաստանի մէջ թափ առած համաժողովրդական շարժումին ազատութեան ու արդարութեան համար իր մղած այս պայքարի ընթացքին, ու աւելի քան վստահ ենք անոր վերջնական յաղթանակին:

Արտասահմանի մէջ ապրող հայ ժողովուրդի զաւակները վայրկեանը-վայրկեանին կը հետեւին մայր հայրենիքի մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն եւ ժողովրդային վեհ շարժումի ստացած լայն տարողութեան:

Մենք կը դատապարտենք ժողովուրդի ձայները գողնալու միջոցաւ հերթական յեղաշրջումը իրականացնելու փորձերը եւ վստահ ենք որ այդ քայլերը պիտի մատնուին ձախողութեան, շնորհիւ մեր բոլորի միասնականութեան:

Մենք կզգուշացնենք Հայաստանի իշխանութիւններուն հեռու մնալ խաղաղ ժողովուրդի դէմ բռնամիջոցներ օգտագործելու ամէն տեսակի արկածախնդրական քայլերէ:

Մենք կը պահանջենք Կետրոնական Ընտրական Յանձնաժողովէն հաստատել Լեւոն Տէր-Պետրոսեանի յաղթանակը որպէս ազգընտիր նախագահ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան սփիւռքեան կառոյցները իրենց բոլոր միջոցները ի սպաս դրած են Հայաստանի մէջ ժողովրդավարութեան վերահաստատման եւ բռնատիրական ռեժիմի տապալման գործին:

ԹԷեւ հազարաւոր մղոններ իրարմէ հեռու, Հայ ժողովուրդի երկու հատուածները, վերջին տասնամեակին երբեք իրար այսքան մօտ եւ հարազատ չեն եղած, որքան այս պահուն: Մեր միտքը, մեր սիրտը ու մեր հոգին Հայրենիքի ժողովուրդի հետն է:

Կեցցէ Համաժողովրդային շարժումը
Կեցցէ Հայաստանը

Ս.Դ.Հ.Կ.Կեդրոնական Վարչութիւն
Լոս Անճելըս
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Փետրուար 22, 2008

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Ընտրություններ-2008

ՀՅԴ-ն, ինչպես միշտ, «ոչ ձուկ է, ոչ էլ՝ միս»

Հայրենակիցնե՜ր 2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական եւ ամրացած, ինչը…

F5-admin6

Ընտրություններ-2008

Զգուշությունը դեռ ոչ մեկին չի խանգարել

Հոդվածիս վերնագիրը ինձ թելադրեց Ազատություն լրատվականի ինտերնետային կայքում փետրվարի 17-ի մամուլի տեսությունը: Կարծես թե մեր խմբագիրները ինչ-որ փոփոխության հոտ են առել: Նայենք… «Հայաստանի Հանրապետություն» թերթի…

Phenomen5

Ընտրություններ-2008

Կոչ Հայաստանի Ազատ Քաղաքացիներին

Հարգելիներս, Այսօր՝ փետրվարի 26-ին, երեքշաբթի, ժամը 15:00-ին Երեւանում տեղի կունենա միանգամից երկու հանրահավաք: Առաջինը՝ Ազատության հրապարակում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով: Մասնակցելու են բոլոր նրանք, ովքեր սատարել…

F5-admin3